Հարավային Կորեայի նահանգներ
Հարավային Կորեայի նահանգներ կորեերեն՝ 대한민국의 도 | |
|---|---|
| Երկիր | |
Հարավային Կորեայի նահանգներ, Հարավային Կորեայի առաջին մակարդակի ստորաբաժանումներից են։ Հարավային Կորեայում կան 9 նահանգներ՝ Հյուսիսային Չունգչոնգ, Հարավային Չունգչոնգ, Գանվոն, Գյոնգի, Հյուսիսային Գյոնգսանգ, Հյուսիսային Ջոլա, Հարավային Ջոլա և Ջեջու ինքնավար նահանգ։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Չնայած տեղական կառավարման մանրամասները ժամանակի ընթացքում կտրուկ փոխվել են, ներկայիս եռաստիճան համակարգի հիմնական ուրվագիծը կիրառվել է Գոջոնգի իշխանության ժամանակ՝ 1895 թվականին։ Նմանատիպ համակարգ շարունակում է օգտագործվել նաև Հյուսիսային Կորեայում։
Տեսակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Նահանգները (도 , 道 ) Հարավային Կորեայի ամենաբարձր վարկանիշ ունեցող վարչական ստորաբաժանումներն են, որոնք հետևում են Արևելյան Ասիայի ավանդական «Շրջան» (վարչական բաժանում) անվանմանը։ Ընդհանուր գավառների հետ մեկտեղ գոյություն ունեն հավասար կարգավիճակ ունեցող հատուկ վարչական բաժանումների 4 տեսակներ՝ հատուկ ինքնավար նահանգ, հատուկ քաղաք, մետրոպոլիտեն և հատուկ ինքնավար քաղաք։
Հատուկ ինքնավար նահանգ․ (특별자치도 , 特別自治道 ) նահանգ, որն ունի ավելի մեծ ինքնավարություն իր տնտեսության նկատմամբ, և ավելի շատ լիազորություններ տրված են գավառի կառավարությանը։ Միակ հատուկ ինքնավար նահանգը Ջեջուն է, մինչդեռ Սեջոնգը միակ հատուկ ինքնավար քաղաքն է։
Կառավարություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Նահանգների ղեկավարները և հատուկ (մետրոպոլիտեն) քաղաքների քաղաքապետերը ընտրվում են չորս տարին մեկ անգամ։
Նահանգների ցանկ
[խմբագրել | խմբագրել կոդը]| Անուն | Պաշտոնական անգլերեն անվանումը[1] | Հանգըլ | Հանջա | ISO | Բնակչություն (2020)[2] |
Տարածէ (կմ2) |
Խտություն 2020 (/կմ2) |
Մայրաքաղաք | Պատմական նահանգ | Մշակութային կենտրոն | Հապավում | ||
|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
| Հյուսիսային Չունգչոնգ | Չունգչոնգբուկ-դո | 충청북도 | 忠淸北道 | KR-43 | 1,632,088 | 7,433[3] | 219.6 | Չոնգջու | Չունգչոնգ | Հոսո | Չոնգբուկ | 충북 | 忠北 |
| Հարավային Չունգչոնգ | Չունգչոնգնամ-դո | 충청남도 | 忠淸南道 | KR-44 | 2,176,636 | 8,204[4] | 265.3 | Հոնգսոնգ | Չոնգնամ | 충남 | 忠南 | ||
| Գանվոն | Գանվոն-դո | 강원도 | 江原道 | KR-42 | 1,521,763 | 20,569[5] | 74.0 | Չունչոն | Գանվոն | Գվանդոնգ | Գանվոն | 강원 | 江原 |
| Գյոնգի | Գյոնգի-դո | 경기도 | 京畿道 | KR-41 | 13,511,676 | 10,171[6] | 1,328.5 | Սուվոն | Գյոնգի | Սուդոգվոն | Գյոնգի | 경기 | 京畿 |
| Հյուսիսային Գյոնգսանգ | Գյոնգսանգբուկ-դո | 경상북도 | 慶尙北道 | KR-47 | 2,644,757 | 19,030[7] | 139.0 | Անդոնգ | Գյոնգսանգ | Յոնգնամ | Գյոնգբուկ | 경북 | 慶北 |
| Հարավային Գյոնգսանգ | Գյոնգսանգնամ-դո | 경상남도 | 慶尙南道 | KR-48 | 3,333,056 | 10,532[8] | 316.5 | Չանգվոն | Գյոնգնամ | 경남 | 慶南 | ||
| Հյուսիսային Ջոլա | Ջոլաբուկ-դո | 전라북도 | 全羅北道 | KR-45 | 1,802,766 | 8,043 | 224.1 | Ջոնջու | Ջոլա | Հոնամ | Ջոնվուկ | 전북 | 全北 |
| Հարավային Ջոլա | Ջոլանամ-դո | 전라남도 | 全羅南道 | KR-46 | 1,788,807 | 11,858 | 150.9 | Մուան | Ջոննամ | 전남 | 全南 | ||
| Ջեջու | Ջեջու ինքնավար նահանգ | 제주특별자치도 | 濟州特別自治道 | KR-49 | 670,858 | 1,849[9] | 362.8 | Ջեջու | Ջեջու | Ջեջու | 제주 | 濟州 | |
Պահանջված նահանգներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Հարավային Կորեան հավակնում է Հյուսիսային Կորեայի կողմից վերահսկվող տարածքում գտնվող հինգ նահանգներին։ Այս նահանգները կառավարվում են Հյուսիսային Կորեայի հինգ նահանգների կոմիտեի կողմից։ Սրանք հիմնված են ճապոնական դարաշրջանի բաժանումների վրա և տարբերվում են Հյուսիսային Կորեայի ներկայիս նահանգներից։
| Պատմական նահանգ | Անուն | Հանգըլ | Հանջա | Տարածք(կմ2) | Մայրաքաղաք | Մշակութային կենտրոն | Հապավում | ||
|---|---|---|---|---|---|---|---|---|---|
| Համգյոնգ | Հյուսիսային Համգյոնգ | 함경북도 | 咸鏡北道 | 20,345 | Չոնգջին | Գվանբուկ | Համբուկ | 함북 | 咸北 |
| Հարավային Համգյոնգ | 함경남도 | 咸鏡南道 | 31,977 | Համհունգ | Գվաննամ | Համնամ | 함남 | 咸南 | |
| Փյոնգան | Հյուսիսային Փյոնգան | 평안북도 | 平安北道 | 28,443 | Սինիջու | Գվանսո | Փյոնգբուկ | 평북 | 平北 |
| Հարավային Փյոնգան | 평안남도 | 平安南道 | 14,944 | Փյոնգյանգ | Փյոնգնամ | 평남 | 平南 | ||
| Հվանգհե | Հվանգե | 황해도 | 黃海道 | 16,744 | Հեջու | Հեսո | Հվանգհե | 황해 | 黃海 |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Արխիվացված 2017-03-12 Wayback Machine, p. 41.
- ↑ «South Korea Administrative Districts». CityPopulation.de. Վերցված է 2023 թ․ հունվարի 4-ին.
- ↑ 충북면적 (կորեերեն). North Chungcheong Province. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ փետրվարի 3-ին. Վերցված է 2013 թ․ մարտի 18-ին.
- ↑ 일반현황 (կորեերեն). South Chungcheong Province. Վերցված է 2013 թ․ մարտի 18-ին.
- ↑ «Natural Environment». Gangwon Province. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հուլիսի 10-ին. Վերցված է 2013 թ․ մարտի 18-ին.
- ↑ 위치와 자연환경 (կորեերեն). Gyeonggi Province. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ մարտի 1-ին. Վերցված է 2013 թ․ մարտի 18-ին.
- ↑ 경북현황 (կորեերեն). North Gyeongsang Province. Վերցված է 2013 թ․ մարտի 18-ին.
- ↑ 일반 현황 (կորեերեն). South Gyeongsang Province. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ փետրվարի 23-ին. Վերցված է 2013 թ․ մարտի 18-ին.
- ↑ «Geography». Jeju Province. Վերցված է 2013 թ․ մարտի 18-ին.
