Jump to content

Հարակիրի (ֆիլմ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հարակիրի
ճապ.՝ 切腹 և անգլ.՝ Harakiri
ԵրկիրՃապոնիա
Ժանրմարտաֆիլմ[1], դրամա[2][1][3], պատմական ֆիլմ, պատմական դրամա և ֆիլմ սամուրայների մասին
ԹեմաՀարակիրի, Սամուրայ, վրեժ, ինքնասպանություն, Ռոնին և Էդո ժամանակաշրջան
Թվական1962, սեպտեմբերի 16, 1962[4] և օգոստոսի 4, 1964[4]
Լեզուճապոներեն
ՌեժիսորMasaki Kobayashi?[1][5][3]
Սցենարի հեղինակShinobu Hashimoto?
ԴերակատարներTatsuya Nakadai?[5][6][3][…], Kei Satō?, Rentarō Mikuni?[5][6], Սիմա Իվասիտա[5][6], Տեցուրո Տամբա, Yoshio Inaba?[6], Akiji Kobayashi?[7], Akira Ishihama?, Ichirō Nakatani? և Masao Mishima?
ՕպերատորYoshio Miyajima?
ԵրաժշտությունTōru Takemitsu?
ՄոնտաժHisashi Sagara?
Պատմվածքի վայրԷդո
ԿինոընկերությունShochiku?
Տևողություն135 րոպե
Շահույթ15 000 $

«Հարակիրի» (ճապ.՝ 切腹, սեպպուկու; անգլ.՝ Harakiri[8]), ռեժիսոր Մասակի Կոբայասիի ֆիլմը, որը նկարահանվել է 1962[9] թվականին։ 1963 թվականին ֆիլմն արժանացել է Կաննի կինոփառատոնի ժյուրիի մրցանակին[10]։ 2011 թվականին 3D տեխնոլոգիաների կիրառմամբ ֆիլմը վերաթողարկվել է։

Դեպքերը տեղի են ունենում Էդոյի ժամանակաշրջանում՝ Տոկուգավայի Սյոգունատի կառավարման ժամանակ։ 1630 թվականի մայիսի 13-ին սամուրայական Իի կլանի կալվածք է գալիս աղքատ ռոնին Հանսիրո Ցուգումոն[11]` հարակիրի կատարելու վայր գտնելու նպատակով։ Ինչքան կլանը հռչակված էր, այնքան հարգի էր համարվում հարակիրիի կատարումը նրա կալվածքում։ Այդ ժամանակներում սամուրայները, հայտնվելով աղքատության մեջ և չհանդուրժելով ամոթը, հաճախ էին հայտնի կլաններին խնդրում հարակիրիի համար տեղ հատկացնել՝ հույսով, որ դրա փոխարեն նրան կա՛մ ծառայություն կառաջարկեն կա՛մ փող։ Այդ պատճառով, կլանի խորհրդական Կագեյու Սայտոն Հանսիրոյին պատմում է այլ պատմություն, որը պատահել էր մեկ այլ ռոնինի՝ Մոտոմե Տիձիվայի հետ, որը Հանսիրոյի նույն կլանից էր։ Նա էլ էր նման խնդրանքով եկել կալվածք, և նրան ստիպեցին գործը մինչև վերջ հասցնել, նույնիսկ երբ պարզվեց, որ Մոտոմեն կրում էր բամբուկե կեղծ թուր, քանի որ իր իրական թուրը վաճառել էր։ Մոտոմեն մահանում է ծանր տառապանքների մեջ, քանի որ փորձում էր բամբուկե թրով խոցել իր փորը։ Բայց, չնայած Հանսիրոն գիտեր այդ պատմությունը, շարունակում է Հարակիրի խնդրել։

Պատրաստվելով ինքնասպանությանը՝ Ցուգումոն Սայտոյին և կլանի վասալներին պատմում է իր պատմությունը։ Այն բանից հետո, երբ սյոգունատը ոչնչացրեց իր տիրոջ տունը, իր ընկերը՝ սամուրայ Ձինայ Տիձիվան՝ Մոտոմեի հայրը, իրականացրեց հարակիրի։ Ցուգումոն չէր կարող ինքնասպանություն գործել, քանի որ պետք է խնամեր իր աղջկան՝ Միհոյին, և Մոտոմեին՝ ապրելով աղքատության մեջ և զբաղվելով արհեստագործությամբ։ Հետո Մոտոմեն և Միհոն ամուսնանում են, ծնվում է նրանց որդին՝ Կինգոն։ Երբ Միխոն և Կինգոն հիվանդանում են, Մոտոմեն գնում է Իի կալվածք՝ իբրև թե հարակի կատարելու, որպեսզի որդու և կնոջ բուժման համար փող բերեր։ Մոտոմեի տանջալից մահից հետո, հիվանդությունից մահանում են նաև Միհոն և Կինգոն։

Այնուհետև Ցուգումոն պատմում է, թե ինչպես է հետևել Իի տան երկու վասալներին՝ Հայատո Յաձակիին և Ումենոսկե Կավաբեին, հեշտոությամբ հաղթել և խայտառակել՝ կտրելով նրանց մազափունջը։ Երրորդ վասալը՝ Հիկոկուրո Օմոդական, եկավ Ցուգումոյի տուն և նրան մենամարտի հրավիրեց, որի արդյունքում Ցուգումոն կոտրեց նրա թուրը։ Պատվով հանձնվելու փոխարեն՝ Օմոդական շարունակեց մենամարտը և նույնպես մնաց առանց մազափնջի։

Պատմության ավարտից հետո խորհրդական Սայտոն զայրույթով հրամայեց վասալներին սպանել Հանսիրոյին։ Մարտում Ցուգումոն սպանում է չորս հոգու և վիրավորում ութ հոգու, որոնք դանդաղ մահանում են վերքերից։ Երբ զինված վասալների նոր խումբ է գալիս, Ցուգումոն փորձում է հարակիրի իրականացնել, բայց նրա վրա կրակում են և սպանում։ Յաձակեին և Կավաբեին հրամայում են հարակիրի կատարել, իսկ Օմոդամական, պարզվում է, արդեն ինքնասպանություն էր գործել։ Պաշտոնական զեկույցում նշվում է, որ Ցուգումոյին պարտված այն երեք և չորս հոգին մահացել են հիվանդությունից, որպեսզի շշուկներ չտարածվեն, թե ռոնինը խայտառակել է Իի տունը։

  • Տացույա Նակադայ — Հանսիրո Ցուգումո
  • Ռենտարո Միկունի — Կագեյու Սայտո
  • Ակիրա Իսիհամա — Մոտոմե Տիձիվայա
  • Սիմա Իվասիտա — Միհո Ցուգումո
  • Տեցուրո Տամբա — Հիկոկուրո Օմոդակա
  • Մասաո Միշիմա — Տանգո Ինաբա
  • Իտիրո Նակատանի — Հայատո Յաձակի
  • Կեյ Սատո — Մասակաձու
  • Յոսիո Ինաբա — Ձինայ Տիձիվա
  • Յոսիրո Աոկի — Ումենոսկե Կավաբե

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Дунаевский, Алексей. Каннский кинофестиваль 1939—2010. — М.: Амфора, 2010. — 688 с. — (Дом кино). — ISBN 978-5-367-01340-5

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 http://www.imdb.com/title/tt0056058/
  2. https://www.filmin.es/pelicula/harakiri
  3. 3,0 3,1 3,2 http://www.filmaffinity.com/en/film209631.html
  4. 4,0 4,1 Internet Movie Database — 1990.
  5. 5,0 5,1 5,2 5,3 http://stopklatka.pl/film/harakiri-1962
  6. 6,0 6,1 6,2 6,3 http://www.imdb.com/title/tt0056058/fullcredits
  7. ČSFD (չեխերեն) — 2001.
  8. For the difference between the terms harakiri (腹切り) and seppuku (切腹), see etymology.
  9. Galbraith IV, 1996, էջ 207
  10. «Festival de Cannes: Harakiri». festival-cannes.com. Արխիվացված է օրիգինալից 4 December 2013-ին. Վերցված է 27 February 2009-ին.
  11. John Berra (2012). Japan 2. Intellect Books. էջեր 151–153. ISBN 978-1-84150-551-0.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]