Հարալդ IV
Հարալդ IV Գիլլի Haraldr gilli | ||
![]() | ||
| ||
---|---|---|
1130 - դեկտեմբերի 14, 1136 | ||
Նախորդող | Մագնուս IV Կույր | |
Մասնագիտություն՝ | կառավարիչ | |
Ծննդյան օր | 1102[1] | |
Ծննդավայր | Իռլանդիա | |
Վախճանի օր | դեկտեմբերի 14, 1136 | |
Վախճանի վայր | Բերգեն, Նորվեգիա | |
Դինաստիա | Gille dynasty? և Fairhair dynasty? | |
Քաղաքացիություն | Նորվեգիա | |
Հայր | Մագնուս III Բոկոտն | |
Մայր | NN?[2] | |
Ամուսին | Ingrid Ragnvaldsdotter? և Bjaðǫk? | |
Զավակներ | Սիգուրդ II Ինգի I Սապատավոր և այլն | |
Հարալդ IV Գիլլի (նորվ.՝ Haraldr gilli or Haraldr gillikristr, 1102[1], Իռլանդիա - դեկտեմբերի 14, 1136, Բերգեն, Նորվեգիա), Նորվեգիայի թագավոր 1130-1136 թվականներին, ով ծնվել և մեծացել է Իռլանդիայում:
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ըստ ամենայն հավանականության՝ Հարալդը ծնվել է 1103 թվականին Իռլանդիայում: 1127 թվականի Հարալդը մեկնում է Նորվեգիա և հայտարարում, որ ինքը իռլանդաբնակ Մագնուս III-ի որդին է՝ գործող թագավոր Սիգուրդ I-ի եղբայրը:
Օրդալիումն ապացուցել է դրա ճշմարտությունը, իսկ Հարալդը իր հերթին խոսք է տվել իշխանության գլուխ չկանգնել, քանի դեռ Սիգուրդն ու իր որդին՝ գահաժառանգ Մագնուս IV-ը ողջ են:
Սակայն ամեն ինչ փոխվեց, երբ Սիգուրդը խաչակրաց արշավանքներից մեկի ժամանակ զոհվեց, իսկ Մագնուսն իրեն հռչակեց Նորվեգիայի թագավոր: Ըմբոստ Հարալդը պատերազմ սկսեց իր եղբորորդու հետ: Մարտերից մեկի ժամանակ Հարալդի զինվորները կարողացան շրջափակել Մագնուսի նավն ու գերեվարել վերջինիս:
Հարալդի հրամանով Մագնուսը ենթարկվեց դաժան պատիժների՝ կուրացվեց և նույնիսկ անդամահատվեց: Այս ամենից հետո 1130 թվականին նա ինքն իրեն հռչակեց երկրի թագավոր: Հարալդ Գիլլին իշխել է Նորվեգիայում մինչև 1136 թվականը, երբ նա սպանվել է Մագնուսի դաշնակիցներից մեկի՝ Սիգուրդ Սլեմբեի կողմից:
Հարալդն ունեցել է վեց երեխա, որոնցից երկուսն արտամուսնական կապի միջոցով: Նա ամուսնացած է եղել Շվեդիայի արքայադուստր Ինգրիդի հետ:
Իր անունով Նորվեգիայի հաջորդ թագավորը՝ Հարալդ V-ը, կառավարել է 20-րդ դարի վերջում[3]:
Տե՛ս նաև[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 https://nbl.snl.no/Harald_4_Gille
- ↑ Pas L. v. Genealogics — 2003. — ed. size: 683713
- ↑ Հարալդ IV // Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան в 86 т. (82 т. и 4 доп.). — СПб., 1890—1907.
|
![]() |
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Հարալդ IV կատեգորիայում։ |