Հարալդ Սևերուդ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Հարալդ Սևերուդ
Noorse componist Harald Saevend, Bestanddeelnr 903-7139 (2).jpg
Ծնվել էապրիլի 17, 1897(1897-04-17)[1][2][3][4]
Բերգեն, Նորվեգիա[1]
ԵրկիրFlag of Norway.svg Նորվեգիա[5]
Մահացել էմարտի 27, 1992(1992-03-27)[1][2][3][4] (94 տարեկանում)
Բերգեն, Նորվեգիա[1]
Ժանրերսիմֆոնիա
Մասնագիտությունկոմպոզիտոր, դասական երաժիշտ և դաշնակահար
Գործիքներդաշնամուր
ԿրթությունԲերգենի տաճարային դպրոց և Grieg Academy?
ԱնդամակցությունՍլովենական գիտությունների և արվեստների ակադեմիա
ՊարգևներՆորվեգիայի արվեստի խորհրդի պատվավոր մրցանակ, Jury Honorary Award in Spellemannprisen? և Սուրբ Օլաֆի շքանշան
Harald Sæverud Վիքիպահեստում

Հարալդ Սևերուդ (նորվ.՝ Harald Sæverud, ապրիլի 17, 1897(1897-04-17)[1][2][3][4], Բերգեն, Նորվեգիա[1] - մարտի 27, 1992(1992-03-27)[1][2][3][4], Բերգեն, Նորվեգիա[1]), նորվեգացի կոմպոզիտոր[6], 20-րդ դարի սկանդինավյան ամենահեղինակավոր սիմֆոնիստներից մեկը։ Առավել հայտնի է Հենրիկ Իբսենի «Պեր Գյունտ» պիեսի երաժշտության հեղինակմամբ (1947 թվական, չշփոթել Բերգենի նրա հայրենակից Էդվարդ Գրիգի ստեղծագործության հետ), ինչպես նաև այնպիսի ստեղծագործություններով, որոնք են «Կրակոտ ռոնդո» և հանրահայտ «Բողոքի բալլադները» (նորվ.՝ Kjempeviseslåtten), որոնք գրվել են Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում և իրենցից ներկայացնում են նորվեգացիների պայքարի երաժշտական սիմվոլիկ մարմնավորումն ընդդեմ ֆաշիստական բռնազավթման։ Սևերուդը գրել է սիմֆոնիաներ և բազմաթիվ դաշնամուրային երկեր։ Հաճախ է հրավիրվել որպես դիրիժոր Բերգենի ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ երաժշտական ստեղծագործություններ կատարելու համար։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հարալդ Սևերուդը ծնվել է Բերգեն քաղաքում։

Ապագա կոմպոզիտորը երաժշտական կրթությունն սկսել է 1915 թվականից՝ ուսանելով Բերգենի կոնսերվատորիայում։ Սովորել է դաշնամուր նվագել և երաժշտության տեսություն Բորգհիլդ Հոլմսենի մոտ։ Ուսումը Բերգենում ավարտելուց հետո սովորել է Բեռլինի Երաժշտական բարձրագույն դպրոցում (1920—1921) Ֆրիդրիխ Էրնստ Կոխի մոտ։

Դեռևս Բերգենում սովորելու ժամանակ սկսել է աշխատել երկու գաղափարների վրա, որոնք պիտի դառնային նրա առաջին սիմֆոնիան։ Առաջին գաղափարն ավարտին հասցրեց 1919 թվականին և կատարվեց Քրիստիանայում մեկ տարի անց։ Բեռլինում Սևերուդն ավարտեց ավարտեց իր առաջին սիմֆոնիայի եզրափակիչ մասը, որը ներկայացրեց Բեռլինի ֆիլհարմոնիկ նվագախումբը նրա ընկերոջ՝ դիրիժոր Լյուդվիգ Մովինկելի ղեկավարությամբ։ Քննադատները բարեհաճ էին տրամադրված Սևերուդի աշխատանքների նկատմամբ, ինչը բազմիցս օժանդակեց նրան սիմֆոնիկ և նվագախմբային երաժշտության հետագա զարգացման մեջ։

Հարալդ Սևերուդի երաժշտությունը կարելի է բաժանել երկու խմբի՝ ստեղծագործություններ դաշնամուրի համար և ստեղծագործություններ սիմֆոնիկ նվագախմբի համար։ Նրա նվագախմբային գործերից են ինը սիմֆոնիաները և տարբեր երկեր՝ գրված հոբոյի, տրոմբոնի, դաշնամուրի և ջութակի համար։

Իբսենի «Պեր Գյունտի» համար նրա գրած երաժշտությունն իրենից ներկայացնում է Էդվարդ Գրիգի համանուն ստեղծագործության հակառոմանտիկ հակադրությունը։

Նրա խոսքերով Մոցարտը և Հայդնը եղել են իր ոգեշնչման կարևորագույն աղբյուրները։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]