Հարալդ Ռայնլ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հարալդ Ռայնլ
Ծննդյան թիվ՝հուլիսի 8, 1908(1908-07-08)
Ծննդավայր՝Բադ Իսչլ, Գմունդեն, Վերին Ավստրիա, Ավստրիա[1]
Վախճանի թիվ՝հոկտեմբերի 9, 1986(1986-10-09)[2][3] (78 տարեկան)
Վախճանի վայր՝Պուերտո դե լա Կրուս, Սանտա Կրուս դե Տեներիֆե, Կանարյան կղզիներ, Իսպանիա[1]
Քաղաքացիություն՝ Ավստրիա
Մասնագիտություն՝կինոռեժիսոր և սցենարիստ
IMDb։ID 0718243

Հարալդ Ռայնլ (գերմ.՝ Harald Reinl, հուլիսի 8, 1908(1908-07-08), Բադ Իսչլ, Գմունդեն, Վերին Ավստրիա, Ավստրիա[1] - հոկտեմբերի 9, 1986(1986-10-09)[2][3], Պուերտո դե լա Կրուս, Սանտա Կրուս դե Տեներիֆե, Կանարյան կղզիներ, Իսպանիա[1]), ավստրիացի կինոռեժիսոր։ Համաշխարհային ճանաչում է ձեռք բերել Կարլ Մայի և Ուոլես Էդգարի ստեղծագործությունների էկրանավորումների շնորհիվ, ինչպես նաև` հայտնի է որպես Էրիխ ֆոն Դէնիկենի ստեղծագործությունների հիման վրա վավերագրական «Հիշողություններ ապագայի մասին» (1970) և «Աստվածների գաղտնիքները» (1976) կինոդիլոգիայի ստեղծող։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Երիտասարդ տարիներին մասնակցել է արագընթաց դահուկավազքի ու դահուկներով թռիչքների[4]։ Առաջին անգամ նկարահանման հրապարակում է հայտնվել 1930 թվականին՝ որպես Լենի Ռիֆեշնտալի կրկնօրինակող «Փոթորիկներ Մոնբլանի տակ» ֆիլմի վտանգավոր հատվածներում։ Մեկ տարի անց Ֆանկն առաջարկել է Ռայնլին նկարահանվել իր հաջորդ` «Սպիտակ խելահեղություն. նոր դահուկային հրաշք» ֆիլմում։ Որոշ ժամանակ անց Ռայնլը, որ նկարահանումների ընթացքում ստացել էր իրավաբանական գիտությունների դոկտորի աստիճան, դարձել է Լենի Ռիֆենշտալի օգնականը «Դաշտավայր» ֆիլմի նկարահանումներին, որից հետո ինքն է սկսել նկարահանել ֆիլմեր ու 1949 թվականին նկարահանել է իր առաջին լիամետրաժ «Լեռնային բյուրեղապակի» ֆիլմ-մելոդրաման։ 1960-ականների վերջին Ռայնլը համաեվրոպական ճանաչում է ձեռք բերում Էդգար Ուոլեսի «Գորտը դիմակով», «Սարսափելի մարդիկ», «Սենյակ համար 13», «Չար հոգևորականը» և այլ ստեղծագործությունների էկրանավորմամբ, ինչպես նաև` նկարահանում է երեք կինոտարբերակ Ջերի Քոթոնի մասին վեպերի հիման վրա[5]։

Ռայնլի ռեժիսորական կարիերայի վերջաբանն է եղել մասնակցությունը Կարլ Մայի` Վինետայի մասին արկածային վեպերի շարքի գերմանա-ֆրանսա-իտալա-հարավսլավական էկրանավորմանը։ Ռայնլի նկարահանած ֆիլմերը` «Արծաթե լճի գանձերը» (1962) և «Վինետու» չորս մասանոց ֆիլմը շատ հաջողված են եղել և մեծ բյուջե են հավաքել եվրոպական կինոթատրոններում։ Այժմ էլ այդ ֆիլմերը համարվում են Ռայնելի հաստատած «գերմանական վեսթերնի պարզ ռոմանտիզմի» ժանրի դասական գործերից։ Հետագայում, 1960-ականների երկրորդ կեսերից մինչև 1980-ական թվականներ, Ռայնլը փոփոխական հաջողությամբ նկարահանել է արկածային, կատակերգական ու վավերագրական ֆիլմեր ամենատարբեր թեմատիկայով։ Ըստ շվեյցարացի ուֆոլոգ Էրիխ ֆոն Դէնիկենի ստեղծագործությունների նկարահանված «Հիշողություններ ապագայի մասին» (1970) և «Աստվածների գաղտնիքները» (1976) վավերագրական կինոդիլոգիան համաշխարհային ճանաչում է ձեռք բերել։ Կինոդիլոգիան ցուցադրվել է նաև ԽՍՀՄ-ում, մեծ էկրաններին, «Հիշողություններ ապագայի մասին» ֆիլմի երաժշտությունն (գրված գերմանացի կոմպոզիտոր Պետեր Թոմասի կողմից) օգտագործվել է խորհրդային գիտահանրամատչելի «Ակնհայտ-անհավանական» հաղորդման համար[6]։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռայնլն ամուսնացած է եղել երեք անգամ. 1946-1950 թվականներին` Կորինա Ֆրանկի, 1954-1968 թվականներին` գերմանացի դերասանուհի Կարին Դորի, իսկ 1976 թվականից մինչև կյանքի վերջը` չեխ դերասանուհի Դանիելա Մարիա Դելիսի հետ։

Մահ[խմբագրել | խմբագրել կոդը]

1986 թվականի հոկտեմբերի 9-ին Ռայնլը ընտանեկան վեճի արդյունքում դանակահարվել է կնոջ կողմից (ով երկար տարիներ տառապում էր քրոնիկ ալկոհոլիզմով)։ Դեպքը տեղի է ունեցել իրենց ծանոթների տանը, իսպանական Տեներիֆե կղզում, Պուերտո դե լա Կրուս քաղաքում։ Ռայնլի վերջին աշխատանքը վավերագրական «Շրի Լանկա. լուսավոր եզերք» (գերմ.՝ Sri Lanka — Leuchtendes Land) ֆիլմն էր, որը վարձույթի է հանձնվել նրա մահից հետո։

Ֆիլմեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Անվանում Բնագիր անվանում Զբաղեցրած դեր
1930 Փոթորիկներ Մոնբլանի տակ Stürme über dem Mont Blanc էպիզոդ
1931 Սպիտակ խելահեղություն. դահուկային նոր հրաշք Der weiße Rausch – neue Wunder des Schneeschuhs դրվագ
1949 Լեռնային բյուրեղապակի Bergkristall ռեժիսոր
1959 Դիմակով գորտը Der Frosch mit der Maske ռեժիսոր
1962 Սարսափելի մարդիկ Die Bande des Schreckens ռեժիսոր
1962 Դոկտոր Մաբուզեի անտեսանելի ճանկերը Die unsichtbaren Krallen des Dr. Mabuse ռեժիսոր
1962 Արծաթե լճի գանձերը Der Schatz im Silbersee ռեժիսոր
1963 Վինետու, Ինչու-Չունայի որդին. 1-ին մաս Winnetou 1. Teil ռեժիսոր
1964 Սենյակ համար 13 Zimmer 13 ռեժիսոր
1965 Վինետու, Ինչու-Չունայի որդին. 2-րդ մաս Winnetou 2. Teil ռեժիսոր
1965 Վերջին մոհիկանը Der letzte Mohikaner ռեժիսոր
1965 Չար հոգևորականը Der unheimliche Mönch ռեժիսոր
1970 Հիշողություններ ապագայի մասին Erinnerungen an die Zukunft ռեժիսոր
1979 Աստվածների գաղտնիքները Botschaft der Götter ռեժիսոր
1982 Խառնաշփոթ ջունգլիներում Im Dschungel ist der Teufel los ռեժիսոր
1986 Շրի Լանկա, լուսավոր եզերք Sri Lanka – Leuchtendes Land ռեժիսոր

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Վենետիկի կինոփառատոնի մրցանակ
    • 1950 - Տասը տարի անց (գերմ.՝ Zehn Jahre später), կարճամետրաժ
  • Ոսկե էկրան մրցանակ
    • 1964 - Արծաթե լճի գանձերը
    • 1964 - Վինետու 1
    • 1965 - Վինետու 2
    • 1966 - Վինետու 3
  • «Բեմբի» հեռուստատեսային մրցանական
    • 1964 - Արծաթե լճի գանձերը
    • 1965 - Վինետու 1
    • 1966 - Վինետու 2
  • Տրիեստի երկրորդ կինոփառատոնի մրցանակ
    • 1970 - «Հիշողություններ ապագայի մասին»
  • Խիխոնում կայացած 21-րդ մանկական և պատանեկան ֆիլմերի միջազգային փառատոնի մեծ մրցանակ
    • 1983 - Խառնաշփոթ ջունգլիներում

Մեդալներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1965 - Գերմանական կինոյի ոսկե մեդալ

Առաջադրումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Օսկար կինոմրցանակի առաջադրում
    • 1971 «Հիշողություններ ապագայի մասին»

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Deutsche Nationalbibliothek Record #124332161 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  2. 2,0 2,1 2,2 filmportal.de — 2005.
  3. 3,0 3,1 3,2 Munzinger Personen (գերմ.)
  4. Haberfelner, 2006
  5. Вымышленный агент ФБР, главный герой популярной в немецкоязычных странах серии детективных романов коллективного авторства.
  6. «Очевидное — невероятное»: заставки 1970-х — 1980-х годов ՅուԹյուբում

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Harald Reinl». Biografie.de. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մայիսի 1-ին. Վերցված է 2011 թ․ նոյեմբերի 22-ին. (գերմ.)
  • «Harald Reinl: Regisseur, Regie-Assistent, Drehbuchautor, Darsteller». Deutscher Tonfilm 1929 bis 1972. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ դեկտեմբերի 17-ին. Վերցված է 2011 թ․ նոյեմբերի 22-ին. (գերմ.)
  • Haberfelner, Mike. (2006-02). «Harald Reinl – A Biography». (re)search my Trash. Վերցված է 2011 թ․ նոյեմբերի 2-ին. (գերմ.)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հարալդ Ռայնլ» հոդվածին։