Հարաբերություններ Հին Հռոմի և Չինաստանի միջև

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Մ․թ․ 200 թվական՝ Հան և Հռոմեական կայսրությունները քարտեզի վրա

Շփումներ հին Հռոմի և Չինաստանի միջև - երկկողմ շփումներ ասիական և եվրոպական երկու գերհզոր պետությունների միջև։

1-2-րդ դարերում Հանը և Հռոմեական կայսրությունն երկու մեծ հեգեմոններ էին՝ աշխարհի հակառակ կողմերում, սակայն մեծ հեռավորության պատճառով երկու քաղաքակրթություններն իրար մասի շատ քիչ տեղեկություններ ունեին։ Թեպետ հռոմեացիներն արշավում էին դեպի արևելք, իսկ չինացիները՝ դեպի արևմուտք, սակայն նրանց կիսում էին հազարավոր կիլոմետրեր ձգվող աշխարհագրական խոչընդոտներ և մի շարք հզոր պետություններ, ինչպիսին էին Պարթևստանը և Քուշանական թագավորությունները

Չինացիներն անվանում էին Հռոմը (այնուհետև նաև Բյուզանդիան) Դացին (大秦), ինչը նշանակում էր «Մեծ Չին»։ Հռոմեացիներն անվանում էին Չինաստանը և չիներին Սերես, ինչը նշանակում է «մետաքս» կամ «մետաքսի երկիր»։ Հավանաբար այդ բառն առաջանում է չինարեն «սը» (絲, 丝)՝ մետաքս բառից։

Հարաբերությունների պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Դացինը չինական քարտեզի վրա

Երբ չինացի ճանապարհորդ Ճան Ցիանը մեկնեց միջին Ասիա՝ այնտեղ գտնվող ազգերի հետ ցանոթանալու և առևտուր անելու համար, մետաքսե ճանապարհը ձգվեց Չինաստանից մինչև միջերկրարան ծով

Ամենահին պահպանված տեղեկությունները չինացի և հռոմեացի ժողովուրդների միջև ներկայացնում է պատմաբան Լուցիուս Աննաեուս Ֆլորը․ նա գրում է այն մասին, որ Օկտավիանոս Օգոստոսի մոտ եկած պատվիրակությունների մեջ նաև կար չինականը, որը այնտեղ մնաց շուրջ չորս տարի, և որոնց ներկայացուցիչների «մաշկի գույնը ապացույց էր, որ նրանք ապրում են այլ արևի տակ»[1]։

Մ․թ․ա առաջին դարում վերջնականապես հաստատվեց առևտրական ծովային ուղի Եվրոպայի և Չինաստանի միջև, որոնց միջնորդ էր հանդիսանում Հանի հարկատու Ցյանոչժին և քմերական ֆունանը։ Այդ վարկածն ապացուցում են հին հռոմեական մետաղադրամների հայտնաբերումը Մեկոնգում, որը գտնվում էր հենց այդտեղ։

Ըստ Պլինիոսի, քառասուն հազարանոց հռոմեական բանակի մեկ չորրորդ մասը, որը պարտություն էր կրել Պարթևների կողմից Կարրմանում, հաղթողների կողմից վտարված էր Մարգիանա[2]։ Որոշ պատմաբանների համաձայն՝ հենց նրանք մասնակցություն ունեցան առաջին Տալասսյան ճակատամարտում՝ Հունի տիրակալ Չժի-չժիի կողմից[3]։ Առաջին անգամ այս վարկածը առաջարկվեց բրիտանացի չինագետ Հոմերոս Դաբսի կողմից[4]։ Բան Գուն գրում է, որ չինացիները ոչնչացրեցին հետևակազորը, որը «կանգնած էր նման ձկան թեփուկի»[5], ինչը կարող է վերաբերվել հռոմեական պաշտպանական դիրքին, որը նման չէ պարթևյան և հունական դիրքերին։

Կարա-կամար (ուզբեկիստան) ժայռի պատերին այտնաբերվել են գրեր, որոնք հավանաբար թողված էին հռոմեական «Ապպոլինարիս» լեգիոնի նախկին զինվորիների կողմից՝ ք․ա․ առաջին դարի երրորդ կեսին, իսկ ժայռը կարող էր օգտագործվել որպես միտրեում[6]։ Դա ավելի հնարավոր է դարձնում հռոմեացինների հավանական աքսորումը հեռու դեպի արևելք որպես ռազմաստրուկներ[7]։

97 թվականին 70 հազարանոց չինական բանակը՝ Բան Չաոի հրամանատարության տակ, մտադիր լինելով պատժել մետաքսի ճանապարի վրա հարձակվողներին անցավ Տան-Շանը և կողոպտեց միջին ասիան՝ մինչև Մերվ։ Հրամանատարը, որի զորքը արևմուտքում հասավ մինչև Կասպից ծով, հռոմ ուղարկեց պատվիրարկու՝ Գան Ին անվամբ։ Սակայն Գան Ինը՝ հատուկ շեղեցված իր ճանապարհից պարթևացիների կողմից, միջագետքից ավել չգնաց։ Չնայած որ Գան Պինը այնպես էլ չկարողացավ ոտք դնել հռոմ, սակայն նա, ըստ պատմաբանների, այն չինացին էր, ով կարողացավ բոլորից երկար դեպի արևմուտք ճանապարհորդություն կատարել։ «Հու հանշու» աշխատության մեջ ընդհանրացված էն նրա հավաքած տեղեկությունները դացինի մասին։ Չինացինները հատկապես նշում էին կայսրության ահռելի չափերը՝ հաշվելով 400 քաղաք և տասնյակ հալածած պետություններ և վասալներ։ Նշվում են քարե պատեր, փոստ, պատերը սպիտակեցնելու ավանդույթ, կոկիկ կարված շորեր, զարգացած տեխնոլոգիաներ և սեր երգերով և հազարավոր դրոշներով արշավանքների նկատմամբ։

Պտղոմեոսի չինաստանի քարտեզը

Հռոմ քաղաքը նակարագրվում է որպես 100 լի երկարությամբ կլոր՝ իրարից 10 լի հեռավորության վրա գտնվող 5 պալատներով, որոնց սյուները պատրաստված են բյուրեղապակուց, ինչպես և կենցաղային պարագանները։ Հիշատակված են հատուկ պաշտոնյաներ, որոնք հավագում են կառավարչին ուղված նամակները, որոնք դիտատրկում են ամեն շաբաթ։ Նաև խոսք է գնում այնտեղի արտադրության և Ներվայի դարաշրջանի Անտոնիների կայսրատոհմի աննշանության մասին։

Կայսրի խորհրդարանը բաղկացած է 36 ռազմանախարարներից։ Քաղաքացիները ճշտախոս են և չեն զբաղվում առևտրով, շրջառույթի մեջ կան ոսկե և արծաթե մետաղադրամներ՝ 10-ը 1-ի արժույթով։ Ուտելիքը շատ էժան է, իսկ Պարթևները, ըստ չինական դեսպանների, խոչնդոտում են Չինաստանի և Հանի միջև շփումների անմիջական հաստատմանը, քանի որ մեջ շահ են ստանում մետաքսի վաճառքից։ Վատ նկարագրված է Անատոլիայից դեպի հռոմ ճանապարհը, որտեղ իբրև կա 100 լի երկարությամբ կամուրջ (Անգամ չին գիտնականները չէին վստահում այդ տեղեկությանը)

Այն, որ որոշ ծովային դեսպանությունները հասնում էին մինչև անգամ Հան կայսրների մայրաքաղաք, հայտնի է նույն աշխատությունից։ Այնտեղ խոսվում է Դացինից 161, 230 և 284 թվականների պատվիրարկությունների մասին։ Այդպես, 166 թվականին Լոյան եկավ ոչ մեծ պատվիրակություն՝ 161 թվականին ուղարկվաց Անտոնին Պիուսի (չին․ 安敦 , ան-դուն) կողմից։ Այն տերկայացավ հարավային ճանապարով, և նրանց նրանց կողմից կայսրին նվիրված ընծաները փաստում էն այն մասին, որ դրանք գնված էին ճանապարին, հավանաբար հնդկաչինում։

Համաձայն տեղեկությունների, ստացված մետաքսե ճանապարհով ճանապարհորդների կողմից, չին պատմաբանները կարողացան նշել փոփոխությունները, որոնք պատահել էին Հռոմում։ Այդպես,«Վեյ Շու»-ում նշված է, որ Դացինում կա հինգ մայրաքաղաք։ Կայսրը երեք տարին մեկ անգամ ճանապարհորդություն է կազմակերպում երկրով մեկ և ընդունում բողոքները պաշտոնյաների նկատմամբ, որոնց տուգանում է կամ լուրջ արարքի համար զրկում պաշտոնից։ Դացինից Չինաստան կարելի է անցնել պարսկաստանի, սև կամ կասպից ծովերի շնորհիվ։

Թանը և Բյուզանդիան[խմբագրել | խմբագրել կոդը]

Երբ 6-րդ դարում ի հայտ եկան Թան և Սուն արքայատոհմերը, չինաստանը շարունակեց Հանի արտասահմանյան հարաբերությունները։ Արքունյաց գիտնականները նկատեցին, որ դացինում նույնպես տեղի ունեցան հսկա փոփոխություններ և անվանափոխեցին այդ հեռավոր երկրի անվանումը Ֆոլին (拂菻Բյուզանդիա։ Չիները համոզված էին, որ Ֆուլինում կա 400 մեծ քաղաքներ և 1 միլիոն զորք։ Երկիրը կառավարում է արքան, որը իր կարողությունները կիսում է 12 նախարարների հետ։ Բացի մի շարք հրաշքների նկարագրությունից, նկարագրվում է նաև ջրահամակարգ, որը սառեցնում էր քաղաքի օդը առավել տաք օրերին։ Հիշատակվում են հայտնի բժիշկներ, որոնք կարողանում են վիրահատել աչքեր։ Դիվանագիտական հարաբերություններ հաստատվեցին միայն 643 թվականին, երբ որ Թանից պատվիրարկություն ժամանեց Ֆոլին։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]