Հարաբերական շարժում
Հարաբերական շարժում, նյութական կետի (կամ մարմնի) շարժում հաշվարկման շարժական համակարգի նկատմամբ, որը որոշակի կերպով տեղաշարժվում է պայմանականորեն անշարժ համարվող հաշվարկման հիմնական համակարգի նկատմամբ։
Հարաբերական շարժման դեպքում կետի արագությունը կոչվում է հարաբերական արագություն (Vհարաբերական), իսկ արագացումը հարաբերական արագացում (ωհարաբերական)։ Այդ դեպքում անշարժ համակարգի նկատմամբ շարժական համակարգի նկատմամբ շարժական համակարգի բոլոր կետերի շարժումը կոչվում է փոխադրական շարժում, իսկ շարժական համակարգի այն կետի արագությունն ու արագացումը, որով ժամանակի տվյալ պահին անցնում է շարժվող նյութական կետը՝ փոխադրական արագություն (Vփոխադրական) և փոխադրական արագությունը (ωփոխադրական)։ Վերջապես, հաշվարկման անշարժ համակարգի նկատմամբ կետի (մարմնի) շարժումը կոչվում է բարդ կամ բացարձակ, իսկ այդ շարժման արագությունն՝ բացարձակ արագություն (Vբացարձակ) և բացարձակ արագացում (ωբացարձակ)։
Այդ մեծությունների միջև առնչությունը դասական մեխանիկայում տրվում է
- Vբացարձակ= Vհարաբերական + Vփոխադարձ
- ωբացարձակ= ωփոխադարձ+ ωկոր
հավասարություններով, որտեղ ω կոր-ը Կորիոլիսի արագացումն է։ Այս բանաձևերից օգտվում են կինեմատիկայում՝ կետերի և մարմինների շարժումները ուսումնասիրելիս։ Դինամիկայում հարաբերական շարժում անվանում են շարժումը հաշվարկման ոչ իներցիալ համակարգի նկատմամբ, որի համար Նյուտոնի մեխանիկայի օրենքները տեղի չունեն։
| Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 6, էջ 274)։ |
|