Հատուկ դասարան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Հատուկ դասարան, հայկական, երիտասարդական, դրամատիկ հեռուստասերիալ։ Հեռաձարկվում է Շանթ հեռուստաընկերության եթերում։ Պրեմիերան տեղի է ունեցել 2022 թվականի մարտի 28-ին։[1]

Հատուկ դասարան
Տեսակհեռուստասերիալ
Ժանրերիտասարդական դրամա
ՍցենարիստԱնի Մաղաքյան
ՌեժիսորՀովհաննես Ղազարյան
Կատարող պրոդյուսերՀունան Սողոյան
Գլխավոր դերերումՀրանտ Հովսեփյան Դալիթա Ավանեսյան Բորիս Մելքոնյան Լյովա Խուրշուդյան
Լեզու(ներ)հայերեն
Սեզոնների քանակ2
Ստեղծում
Վայր(եր)Երևան (Հայաստան)
Գործողության վայրԵրևան, (Հայաստան)
Հեռարձակում
ԱլիքՇանթ ՀԸ
ՀեռուստաընկերությունՇանթ ՀԸ
Պատկերի ձևաչափ1080p
Առաջին ցուցադրման երկիրՀայաստան
Սկզբնական եթերմարտի 28, 2022
Կարգավիճակեթերում

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Քրեական պատասխանատվության առջև հայտնած մի խումբ դեռահասների հնարավորություն է տրվում խուսափել պատժից՝ սովորելով հատուկ՝ էքսպերիմենտալ դասարանում, առանց խնդիրների, ինչին խոչընդոտում են դպրոցի աշակերտները, ուսուցիչները և անցանկալի ուրվականները։[2]

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

Դերակատար Կերպար Եթերաշրջան Նկարագրություն
Վիլեն Սարգսյան Դավիթ Սերոբյան 1-2 «Հատուկ դասարան»-ի դասղեկը, հայոց պատմության ուսուցիչը։
Հրանտ Հովսեփյան Կարեն Մելքոնյան 1-2 «Հատուկ դասարան»-ի լուրջ և սկզբունքային աշակերտը, մեղադրվում է՝ փողոցային կռիվ, դանահակահարության ելքով, բարեբախտաբար այս դեպքը մահվան դեպքով չէ, սիրահարված է Մերիին։
Դալիթա Ավանեսյան Մերի Առաքելյան 1-2 «Հատուկ դասարան»-ի խելացի և կարգապահ աշակերտուհին, դասարանի աղջիկը, մեղադրվում է՝ փախուստ տանից, անչափահաս երեխայի արևանգում, սիրահարված է Կարենին։
Բորիս Մելքոնյան Սմբատ Ստեփանյան 1-2 «Հատուկ դասարան»-ի աշակերտը, մեղադրվում է՝ խորթ հոր մահափորձի, ինչպես նաև մարմնական ծանր վնասվածքներ հասցնելու համար, սիրահարված է Նանեին։
Լյովա Խուրշուդյան Ալբերտ (Աբել) Մարկոսյան 1-2 «Հատուկ դասարան»-ի հումորով աշակերտը, մեղադրվում է՝ գրպանահատություն, գողություն, խմբային կողոպուտներ, վերջին դեպքը թանկարժեք խանութի կողոպուտ է եղել, որի ժամանակ էլ ձերբակալվել է, սիրահարված է Վիկային։
Հայկ Դարբինյան Ալեքսանդր

(Սաշ) Գրիգորյան

1-2 12-րդ դասարանի ամենաչար աշակերտը, Մելոյի և Արշոյի ընկերը, սիրահարվում է Արինային։
Արսեն Ներսիսյան Մելիք (Մելո) 1-2 12-րդ դասարանի ընկերասեր աշակերտը, Սաշի և Արշոյի ընկերը, սիրահարված է Օլյային հետագայում Աննային։
Մերի Քոչարյան Նանե 1-2 12-րդ դասարանի կամակոր աշակերտուհին, տնօրենի աղջիկը, ավտովթարի հետևանքով գամված է սայլակին, սիրահարված է Սմբատին։
Արաքսյա Խաչատրյան Օլյա 1-2 12-րդ դասարանի թիթիզ աշակերտուհին, Վիկայի մոտիկ ընկերուհին, սիրահարված է Մելոյին հետագայում Տիգրանին։
Էվելինա Շահիրյան Վիկտորյա

(Վիկա)

1-2 12-րդ դասարանի միամիտ աշակերտուհին, ընկեր Կարապետյանի աղջիկը, Օլյայի մոտիկ ընկերուհին։
Մարտին Բաբախանյան Արշակ

(Արշո)

1-2 12-րդ դասարանի ընկերասեր աշակերտը, Սաշի և Մելոյի ընկերը, սիրահարված է Մերիին։
Նելլի Խերանյան Սոնա Արամյան 1-2 Դպրոցի տնօրենը, Նանեի մայրը։
Անի Պետրոսյան Լարիսա Կարապետյան 1-2 Քիմիայի ուսուցչուհին, 12-րդ դասարանի դասղեկը, Վիկայի մայրը, մոտիկ է ընկեր Մարկոսյանի հետ, սիրահարվում է ընկեր Դավիթին։
Մանվել Խաչատրյան Արման Մարկոսյան 1-2 Հանրահաշիվ և երկրաչափության ուսուցիչը, մոտիկ է ընկեր Կարապետյանի հետ։
Տիգրան Ներսիսյան Ռոբերտ Կարենիչ 1-2 Կարենի հայրը, բժիշկ, սիրահարված է ընկեր Արամյանին։
Սուրեն Թումասյան Լևոն 1-2 Մերիի և Մանեի հայրը, դպրոցի պահակը։
Լիզա Ենգիբարյան Ժաննա 1-2 Աբելի մայրը։
Տաթևիկ Ղարիբյան Անետ 1-2 Սմբատի մայրը։
Աստղիկ Մարկոսյան Ասյա 1-2 Մերիի և Մանեի մայրը։
Սյուզան-Մարի Բարսեղյան Մանե 1-2 Մերիի քույրը։
Էլեն Սաֆարյան Աննա 1-2 12-րդ դասարանի ընկերասեր աշակերտուհին, մոտիկ է Գարիկի հետ, սիրահարված է Մելոյին։
Մարիամ Մացակյան Սեդա 1-2 «Հատուկ դասարան» ծրագրի ղեկավարը։
Տրդատ Մակարյան Արտյոմ Հակոբյան 1 Սմբատի խորթ հայր
Հայկուհի Կարայան Հովնանյան 1-2 Հայոց լեզվի և գրականության ուսուցչուհին։
Վահե Հակոբյան Վահե Սարգսյան 1-2 Ֆիզիկայի ուսուցիչը։
Արթուր Պետրոսյան Վարդանյան 1-2 Աշխարհագրության ուսուցիչը։
Արթուր Կարապետյան Վարդան 1-2 Ֆիզկուլտուրայի ուսուցիչը։
Մարիաննա Գևորգյան Սիրան 1-2 Բուֆետի պատասխանատուն, Մանանի և Տիգրանի տատիկը։
Աիդա Կարապետյան Մանան 1 Նանեի խնամակալը, Սիրանի թոռնուհին, Տիգրանի քույրը։
Գառնիկ Մելքոնյան Գրիշ 1-2 Դպրոցի պահակը։
Լիլիթ Գալստյան Լիլիթ 1 Օլյայի մայրը, ունի հոգեկան խնդիրներ։
Սևակ Սանթրոսյան Վռամ 1-2 Սաշի հայրը։
Համլետ Դովլաթյան Տիգրան (Տիկո) 1 «Հատուկ դասարան»-ի նոր աշակերտը, մեղադրվում է՝ մանր-միջին խուլիգանությունների մեջ, թղթախաղ, դրամական շորթումներ, ֆինանսական խարդախություններ, Սիրանի թոռնիկը, Մանանի եղբայրը, սիրահարված է Օլյային։
Լիլիա Բայադյան Արինա 1-2 «Հատուկ դասարան»-ի նոր ազատամիտ աշակերտուհին, մեղադրվում է՝ թմրանյութի վաճառքի մեջ, սիրահարվում է Սաշին։
Ալեքսանդր Հակոբյան Գարիկ Ադամյան 1-2 «Հատուկ դասարան»-ի նոր աշակերտը, մեղադրվում է՝ կողոպուտի փորձ, փողոցային հարձակում, թալանել է՝ Նանեին, մոտիկ է Աննայի հետ։
Համլետ Ղազարյան Նարեկ Բարսեղյան 1 Սեդայի օգնականը, Դավիթի նախկին աշակերտը։
Ռուբեն Եսայան Սևակ 1-2 Նանեի մանկության ընկերը։
Լիլիթ Թադևոսյան Արփի 2
Խաչիկ Գրիգորյան Տարոն 2
Էվելինա Շահիրյան Անժելա 2 Մարկոսյանի մայրը։
Էմմա Մկրտչյան Լուսինե 2
Մուրադ Նադիրյան Արսեն 2
Աննա Մկրտչյան Կարինա 2
Արտաշես Շահվերդյան Ալբերտ 2 Արինայի պապիկը, աշխատում է Վռամի մոտ։
Նարեկ Մարտիրոսյան Արթուր 2

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]