Հավով ապուր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox mets.png
Հավով ապուր
Chicken Noodle Soup.jpg
Թուրքական խոհանոց և Peruvian cuisine?
Ենթատեսակապուր, սննդամթերք և Հավամսով կերակուր
Chicken soup Վիքիպահեստում

Հավով ապուր, հավից պատրաստվող ջրալի ուտեստ է։ Եփվում է դանդաղ կրակի վրա։ Արգանակին կարելի է ավելացնել հավի մսի փոքր կտորներ, բանջարեղեն, մակարոնեղեն (լապշա), հատիկավոր մշակաբույսեր, ինչպես՝ բրինձ կամ գարի և այլ բաղադրիչներ։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Որոշ ժամանակ առաջ կարծում էին, որ հավի արգանակը կազդուրող և առողջացնող է. այն խորհուրդ էին տալիս հիվանդներին՝ ենթադրելով, որ ապուրները հեշտ են մարսվում[1]։ Մ.թ.ա I դարի հույն բժիշկ Դիոսկորիդեսը, իր «De Materia Medica» դեղորայքային բաղադրատոմսերի հավաքածուում գրել է նաև հավով ապուրի մասին[2]։ Ավիցեննան հավի արգանակը համարում էր հիվանդների համար օգտակար[1], իսկ XII դարի եվրոպացի հոգեբան, աստվածաբան և բժիշկ Մայմոնիդը գրում է, որ հավով ապուրը խորհուրդ է տրվում որպես առողջ սնունդ, ինչպես նաև դեղանյութ[2]։

Հավով ապուրի դեղային հատկության համոզվածությունը մտավ նաև արևմտյան խոհարարության ավանդությունների մեջ։ Մասնավորապես, հավով ապուրը հատուկ ձևով կապված է եվրոպական խոհանոցի հետ։ Այսպես, արևելյան Եվրոպայում հրեաները հավը եփում էին ուրբաթ, իսկ ստացված արգանակով շաբաթ օրը ապուր էին պատրաստում, որը այդ ժամանակ օգտագործվում էր որպես վերականգնող միջոց։ Ապուրի ժամանակակից անվանումներից մեկը «հրեական Բենզիլպենիցիլին»-ն է[1]:

Հավով ապուրի բաղադրատոմսը հրապարակվել է առաջին տպագրված խոհարարական գրքերում, օրինակ, Պլատինի «De honesta voluptate et valetudine» գրքում (1470): Հետագայում, ապուրը վերսկսեցին պատրաստել XVI դարից[1]:

Առանձնահատկություն և բաղադրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Համաձայն ժամանակակից ուսումնասիրությունների՝ հավի ապուրը կարող է ունենալ հանգստացուցիչ դեղամիջոցի և հակաբորբոքային ազդեցություն՝ մրսածության համար[3]: Սակայն «Однако ни одно» անցկացրած ուսումնասիրությունները մինչև վերջ չեն պարզել, իսկապես փոխվո՞ւմ է արդյունքը հավով ապուրի օգտագործման դեպքում, այն կարևոր ազդեցությո՞ւն է ունենում մարդկանց մրսածության հիվանդությունների ախտանիշի դեպքում[4]։

Կախված պատրաստման եղանակից՝ ապուրի քիմիական բաղադրությունը կարող է զգալիորեն փոխվել[2]։ Բայց ապուրի բուժող հատկությունը գիտականորեն ապացուցվել է։ Ապուրի բաղադրության մեջ մտնող սպիտակուցներն ու վիտամինները դրական ազդեցություն ունեն պեպտիդների առողջության վրա[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Smith, 2003, էջ 367
  2. 2,0 2,1 2,2 «Chicken Soup» (անգլերեն)։ Drugs.com[en]։ 2009։ Վերցված է 2016-05-16 
  3. Taylor A.L. (8 January 2012)։ «Soup: Why do we eat it when we're ill?» (անգլերեն)։ BBC։ Վերցված է 2016-05-16։ «…it can be soothing and anti-inflammatory for those with colds» 
  4. Parker-Pope T. (October 12, 2007)։ «The Science of Chicken Soup» (անգլերեն)։ The New York Times։ Վերցված է 2016-05-16 

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

[անգլ.] // Canadian Medical Association Journal. — 1999. — Vol. 161, № 12 (1 December). — P. 1532-1533.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]