Հավկիթի աղցան
![]() | |
Ենթատեսակ | աղցան և կերակուր |
![]() |
Հավկիթի աղցան, կտրտած պինդ եփած հավկիթից կամ կաթնաձվածեղից, մանանեխից և մայոնեզից պատրաստված ուտեստ, հաճախ պարունակում է այլ բաղադրիչներ, ինչպես օրինակ՝ նեխուրը։
Այն պատրաստվում է խոտաբույսերի, համեմունքների և այլ բաղադրիչների խառնուրդով՝ համեմված մայոնեզով։ Այն նման է հավի աղցանին, խոզապուխտի աղցանին, մակարոնի աղցանին, թունա ձկով աղցանին, օմարի աղցանին և ծովախեցգետնի աղցանին[1]։ Ձվի աղցանը պարունակում է հետևյալ բաղադրիչները՝ կտրատված խաշած հավկիթ, մայոնեզ, մանանեխ, մանրացված նեխուր, սոխ, աղ, սև պղպեղ և աղացած պղպեղ։ Այն հաճախ օգտագործվում է որպես միջուկ՝ ձվի սենդվիչների համար։ Հաճախ սրանով են լցոնվում նաև կանաչ աղցանները[2]։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ձվի աղցանով սենդվիչների ամենավաղ հայտնի տպագիր բաղադրատոմսը հրապարկվել է Բոստոնի Խոհարարական դպրոցի 1896 թվականի Խոհարարության գրքում, որը գրվել է Ֆաննի Ֆարմերի կողմից[3]։
Տարատեսակներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ձվի աղցանը կարելի է պատրաստել ցանկացած քանակի այլ սառը մթերքների հավելումով։ Բեկոնը, բուլղարական պղպեղը, կապարը, պանիրը, վարունգը, սոխը, հազարը, թթու դրած համեմունքները, թթու դրած վարունգը և կետչուպը հիմնական ավելացվող բաղադրիչներն են[4][5][6][7]։
Սենդվիչների համար ամենալավ լցոնը ձվի մայոնեզն է, որի մեջ միայն պինդ խաշած կտրատված հավկիթ է՝ մայոնեզով խառնած[8]։
Ռուսաստանում և նախկին խորհրդային պետություններում հայտնի տարատեսակը օլիվիե աղցանն է[9]։
Հրեական խոհանոցում այն պատրաստվում է շմալցով, սոխով և երբեմն էլ սնկով (իդիշ՝ גריבענעס, [ˈɡrɪbənəs])։ Այն կարելի է մատուցել հալայի հետ՝ որպես Շաբաթվա ընթիրքի առաջին ուտեստի մաս, կամ մացայի հետ[10]։ Մինչև 1980 թվականներն այս ուտեստը անվանվում էր նաև «Հրեական հավկիթ»[11]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «Egg Salad Sandwich - Culinary Encyclopedia»։ Արխիվացված է օրիգինալից 2014-07-27-ին։ Վերցված է 2013-11-17
- ↑ «The Nibble: Egg Salad»։ www.thenibble.com։ Վերցված է 14 June 2017
- ↑ Russo Susan (2010)։ The Encyclopedia of Sandwiches
- ↑ «Something comforting, special about egg salad | Pacific Daily News | guampdn.com»։ Արխիվացված է օրիգինալից 2013-06-15-ին։ Վերցված է 2013-06-05
- ↑ «Cucumber-Basil Egg Salad»։ 31 March 2011։ Վերցված է 14 June 2017
- ↑ «Classic Egg Salad Sandwich With Cheese - What to Expect»։ Վերցված է 14 June 2017
- ↑ «HEINZ Classic Egg Salad Sandwich Recipe»։ Վերցված է 2 May 2020
- ↑ «Egg Mayonnaise Sandwich Recipe - Egg Salad Sandwich Recipe»։ 8 September 2009։ Վերցված է 14 June 2017
- ↑ «Russian Salad (Olivier)»։ EnjoyYourCooking։ Վերցված է 14 June 2017
- ↑ Schwartz Arthur։ Arthur Schwartz's Jewish Home Cooking: Yiddish Recipes Revisited։ էջ 4
- ↑ «How "Jewish eggs" regained their place in Hungary's kitchens»։ Tablet։ Վերցված է 25 January 2020
|