Հավերժության շեմին (ֆիլմ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հավերժության շեմին
անգլ.՝ At Eternity's Gate
Երկիր ԱՄՆ
 Ֆրանսիա
Ժանրկենսագրական ֆիլմ և դրամա
Թվականապրիլի 18, 2019[1], փետրվարի 7, 2019, հոկտեմբերի 12, 2018, նոյեմբերի 16, 2018, մարտի 29, 2019 և հոկտեմբերի 1, 2020[2]
Լեզուանգլերեն և ֆրանսերեն
ՌեժիսորՋուլիան Շնաբել
ՊրոդյուսերՋոն Քիլիք
Սցենարի հեղինակՋուլիան Շնաբել և Ժան Կլոդ Կառեր
ԴերակատարներՈւիլեմ Դեֆո, Օսկար Այզեկ, Ռուփերթ Ֆրենդ, Նիլս Արեստրուպ, Patrick Chesnais?, Մադս Միկելսեն, Մաթյո Ամալրիկ, Էմմանուել Սենյե, Վենսան Պերես[3], Լոլիտա Շամմա[3], Վինսենտ Գրաս[3], Ամիրա Կազար[3], Անն Կոսինյի[3], Լուի Գարրել[3] և Ալեքսիս Միխալիկ
ՕպերատորԲենուա Դելյոմ
Պատմվածքի վայրՖրանսիա
Նկարահանման վայրՖրանսիա
Տևողություն110 րոպե
Պաշտոնական կայքէջ

«Հավերժության շեմին» (անգլ.՝ At Eternity's Gate) կենսագրական ֆիլմ, հոլանդացի մեծանուն նկարիչ Վան Գոգի մասին։ Ֆիլմը պատմում է նկարչի կյանքի վերջին տարիների մասին։ Նկարահանվել է 2018 թվականին, «Օսկար» մրցանակի անվանակիր ռեժիսոր Ջուլիան Շնաբելի կողմից։ Վերջինս նաև աշխատել է սցենարի վրա Լուի Կուգելբերգի և օսկարակիր դրամատուրգ Ժան-Կլոդ Կարիերի հետ։ Ֆիլմում նկարահանվել են Ուիլեմ Դեֆոն, Օսկար Այզեկը, Ռուպերտ Ֆրենդը, Մադս Միկելսենը, Մաթյո Ամալրիկը և Էմմանուել Սենյեն։ Վան Գոգի դերակատարման համար Ուիլեմ Դեֆոն արժանացել է Վենետիկի կինոփառատոնի մրցանակի[4], նաև «Ոսկե գլոբուս»-ի անվանակիր է[5]։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Վան Գոգը տարված էր գեղանկարչությամբ և երազում էր աշխարհը փոխել։ Նա ապրում էր Փարիզում, Մոնմարտրում և ընկերական հարաբերությունների մեջ էր Պոլ Գոգենի հետ։ Ալկոհոլային ըմպելիքներից նախընտրում էր աբսենտը։ Այդ ժամանակ նրա կտավները դժվարությամբ էին վաճառվում, իսկ այսօր դրանք ամենաթանկարժեքներից մեկն են աշխարհում։ Ինչպես իրական հանճար, նա միշտ գտնվում էր հավերժության շեմին․․․[6]

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտադրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2017 թվականի մայիսին Շնաբելը հայտարարել է, որ նկարահանում է ֆիլմ նկարիչ Վան Գոգի մասին, որի գլխավոր դերում խաղալու է Ուիլեմ Դեֆոն։ Ռեժիսորը նաև աշխատել է սցենարի վրա՝ ֆրանսիացի սցենարիստ Ժան-Կլոդ Կարիերի հետ[7][8]։ Այդ մասին նա ասել է՝

Սա ֆիլմ է նկարչության և նկարչի մասին և հավերժության հետ նրանց հարաբերության մասին։ Այդպես ասել է նկարիչը։ Այն ընդգրկում է նրա կյանքի նշանավոր պահերը, դա իրական պատմությունը չէ, այլ իմ տեսակետն է։ Այնպիսին, որը, հուսով եմ, ձեզ ավելի կմոտեցնի նրան[9]։

Ֆիլմը նկարահանվել է 2017 թվականի սեպտեմբերին, 38 օրվա ընթացքում։ Նկարահանումներն իրականացվել են այն վայրերում, որտեղ Վան Գոգն ապրել է իր կյանքի վերջին տարիներին՝ Առլ, Բուշ դյու Ռոն և Օվեր սյուր Ուազ (Ֆրանսիա)[7]։ Ֆիլմը նվիրված է Ալայա Ազեդինին[10]։

Ռելիզ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմի համաշխարհային պրեմիերան կայացել է 2018 թվականի սեպտեմբերի 3-ին Վենետիկի 75-րդ կինոփառատոնում։ 2018 թվականի հոկտեմբերի 12-ին ցուցադրվել է Նյու Յորքի կինոփառատոնում, իսկ հոկտեմբերի 19-ին՝ Չիկագոյի Միջազգային կինոփառատոնում[11]։

Ֆիլմի սկզբնական թրեյլերը ցուցադրվել է 2018 թվականի սեպտեմբերի սկզբին[12]։

Մարկետինգ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ինքնօրինակ թրեյլերը հասանելի դարձավ ցանցում դիդարկելու համար 2018 թվականի սեպտեմբերի սկզբին[13], նրա տեղայնացված վարկածը` նոյեմբերի կեսին[14]։

Պարգևներ և անվանակարգեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Կինոփառատոն / Մրցանակ Տարի Կատեգորիա արդյունք
Վենետիկի կինոփառատոն 2018 Վոլպիի Գավաթ լավագույն տղամարդու դերի համար (Ուիլեմ Դեֆո) Կաղապար:Պարգև
Green Drop Award մրցանակ Կաղապար:Պարգև
Միմո Ռոտելլա հիմնադրամի մրցանակ Կաղապար:Պարգև
Ոսկե առյուծ Կաղապար:Անվանակարգ
«Ոսկե գլոբուս» 2019 Լավագույն դերասան դրամատիկական ֆիլմում (Ուիլեմ Դեֆո) Կաղապար:Անվանակարգ
«Օսկար» 2019 Լավագույն դերասան (Ուիլեմ Դեֆո) Կաղապար:Անվանակարգ

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. https://www.cineplex.de/film/at-eternity-s-gate/356613/
  2. http://nmhh.hu/dokumentum/198182/terjesztett_filmalkotasok_art_filmek_nyilvantartasa.xlsx
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 ČSFD (չեխերեն) — 2001.
  4. IMDB, The Eternity’s Gate, Awards
  5. Golden Globe Nominations: Complete List
  6. Официальный синопсис фильма "Ван Гог. На пороге вечности"
  7. 7,0 7,1 Thompson, Anne (2017 թ․ մայիսի 23). «Willem Dafoe as Vincent Van Gogh in 'At Eternity's Gate': Julian Schnabel Gives Us An Exclusive First Look». IndieWire. Penske Business Media. Վերցված է 2018 թ․ հուլիսի 29-ին.
  8. Roxborough, Scott (2017 թ․ նոյեմբերի 2). «AFM: SPK Pictures to Finance New Films From Julian Schnabel, Harmony Korine (Exclusive)». The Hollywood Reporter. Prometheus Global Media. Վերցված է 2018 թ․ հուլիսի 29-ին.
  9. Lodderhose, Diana (2017 թ․ մայիսի 20). «Willem Dafoe To Play Vincent Van Gogh In Julian Schnabel's 'At Eternity's Gate' – Cannes». Deadline Hollywood. Penske Business Media. Վերցված է 2018 թ․ հուլիսի 29-ին.
  10. Hirschberg, Lynn. «'At Eternity's Gate': Julian Schnabel Explains His Vincent Van Gogh Movie». W Magazine (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հունվարի 4-ին.
  11. IMDB, The Eternity’s Gate
  12. AT ETERNITY'S GATE - Official Trailer - HD (Willem Dafoe, Rupert Friend, Mads Mikkelsen)
  13. At Eternity’s Gate — Official Trailer — HD (Willem Dafoe, Rupert Friend, Mads Mikkelsen)
  14. Ван Гог. На пороге вечности | Трейлер | В кино с 7 февраля

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]