Հավա նագիլա
Հավա նագիլա (եբրայերեն՝ הבה נגילה, թարգ.՝ «եկեք ուրախանանք») հրեական երգ, որը գրել է 1918 թվականին ֆոլկլորի հավաքող Աբրահամ Ցվի Իդելսոնը[1][2] հին հասիդյան մեղեդու հիման վրա՝ Բալֆուրի դեկլարացիայից հետո, երբ Մեծ Բրիտանիան օժանդակեց հրեաների ներգաղթը Պաղեստին և պատրաստակամություն հայտնեց սատար կանգնել գրեթե ամբողջությամբ արաբաբնակ Պաղեստինում հրեական օջախի ստեղծմանը։ Երաժշտության հեղինակը հայտնի չէ, սակայն համարվում է, որ այն գրել է Արևելյան Եվրոպայի մի անհայտ կլեզմեր 19-րդ դարի կեսից ոչ շուտ։
Դա առաջին երգն է՝ ժամանակակից եբրայերենով: Վերջինս նոր ստեղծվող լեզու էր, որի բնօրինակ նախորդով՝ հին եբրայերենով, չէին խոսում մոտ 2000 տարի. այն դարձել էր միայն կրոնական լեզու։
Հավա նագիլան կատարվում է տարբեր տոների ժամանակ, հիմնականում հարսանիքներին և Բար Միցվաներին։ Երգը այնքան հայտնի է և սիրված հրեա ժողովրդի կողմից, որ այն համարվում է ժողովրդական։ Երգը այն աստիճան հայտնի է հրեական համայնքում, որ այն համարում են «ժողովրդական»։ Փոփ-մշակույթում երգի մեղեդին օգտագործվում է որպես «հրեա» բառի փոխանուն։
Խոսքեր[խմբագրել | խմբագրել կոդը]
![]() | |
---|---|
Հավա նագիլան տարբեր կատարողների կողմից YouTube-ում
| |
![]() |
|
Գրադարձություն | Եբրայերեն | Հայերեն թարգ. |
---|---|---|
Հավա նագիլա | הבה נגילה | Եկեք ուրախանանք |
Հավա նագիլա | הבה נגילה | Եկեք ուրախանանք |
Հավա նագիլա վե-նիսմեխա | הבה נגילה ונשמחה | Եկեք ուրախանանք և լինենք երջանիկ |
(կրկնություն) | ||
Հավա նառանենա | הבה נרננה | Եկեք երգենք |
Հավա նառանենա | הבה נרננה | Եկեք երգենք |
Հավա նառանենա վե-նիսմեխա | הבה נרננה ונשמחה | Եկեք երգենք և ուրախ լինենք |
(կրկնություն) | ||
Ուռու, ուռու ախիմ | !עורו, עורו אחים | Արթնացեք, արթնացեք, եղբայրներ |
Ուռու ախիմ բե-լեվ սամեխ | עורו אחים בלב שמח | Արթնացեք եղբայրներ ուրախ սրտով |
(կրկնություն չորս անգամ) | ||
Ուռու, ախիմ, ուռու, ախիմ | !עורו אחים, עורו אחים | Արթնացեք, եղբայրներ, արթնացեք, եղբայրներ |
Բե-լեվ սամեխ | בלב שמח | Ուրախ սրտով |
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «Who wrote Havah Nagilah?»։ Արխիվացված է օրիգինալից 2008-07-29-ին։ Վերցված է 2008-07-29
- ↑ Abraham Zvi Idelsohn, The Thesaraus of Jewish Music & Hava Nagila
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Hava Nagila's Long, Strange Trip
- Hora Music, How do you sing and dance Hava Nagila Lyrics and steps.
- Ո՞վ է գրել Հավա նագիլան
- Հավա նագիլա
- Discogs search for other remakes of Hava Nagila
- Historical research includes first recording of Hava Nagila Archived 2009-09-07 at the Wayback Machine.
- Romani version of Hava Nagila (Aven, rromalen)
- Հավա նագիլա. դա ի՞նչ է
|