Հավաքովի դողեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Պղնձե դողեր

Հավաքողի դողեր, էլեկտրատեղակայանքի կոմուտացիոն հանգույց, որտեղ էլեկտրաէներգիան բաշխվում է միևնույն լարման տարբեր շղթաների միջև։ Կիրառվում են, երբ միացված շղթաները շատ են։

Կախված աշխատանքի պայմաններից և հուսալիության պահանջներից՝ հավաքողի դողեր պատրաստում են մեկ կամ մի քանի (2-4) սեկցիայի ձևով։ Կիրառում են հավաքողի դողերի աշխատանքային և ռեզերվի, իսկ անջատիչների վերանորոգման ժամանակ՝ շրջանցիկ համակարգեր։ Մինչև 35 կվ լարման բաշխիչ հարմարանքների հավաքողի դողեր պատրաստում են ուղղանկյուն, կլոր կամ տաշտաձև պրոֆիլի կոշտ դողերից (ալյումին, պղինձ), տեղադրված հենարանային մեկուսիչների վրա։ 35-70 կվ լարման բաշխիչ հարմարանքների հավաքող դողեր մերկ հաղորդալարերի տեսք ունեն և կախված են մեկուսիչների ձգման շարանների օգնությամբ։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 265