Հավաքների ազատություն
Հավաքների ազատություն, երբեմն նույնացվում է միավորման ազատության հետ, անհատի իրավունք կամ կարողություն՝ խաղաղ կերպով հավաքվելու և համատեղ կերպով արտահայտելու, խթանելու, հետապնդելու և պաշտպանելու իրենց գաղափարները[1]։ Ժողովների ազատության իրավունքը ճանաչված է որպես մարդու իրավունք, քաղաքական իրավունք և քաղաքացիական ազատություն։
«Հավաքների ազատություն» և «միավորման ազատություն» տերմինները կարող են օգտագործվել տարբերելու համար՝ հանրային վայրերում հավաքվելու ազատության և որևէ միության միանալու ազատության միջև։ Հացաքների ազատությունն ավելի հաճախ օգտագործվում է ցույցերի և բողոքի ակցիաների համատեքստում, իսկ միավորման ազատությունը՝ աշխատանքի իրավունքի։ ԱՄՆ Սահմանադրության մեկնաբանությամբ ապահովվում է թե՛ հավաքների ազատությունը, թե՛ միություն կազմելու ազատությունը[2]։



Մարդու իրավունքների գործիքներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Հավաքների ազատությունը ներառված է, ի թիվս այլոց, հետևյալ մարդու իրավունքների փաստաթղթերում.
- Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիր – Հոդված 20
- Քաղաքացիական և քաղաքական իրավունքների միջազգային դաշնագիր – Հոդված 21
- Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիա – Հոդված 11
- Մարդու իրավունքների ամերիկյան կոնվենցիա – Հոդված 15
Ժողովների ազատությունը ճանաչված է մի շարք երկրների ազգային և տարածաշրջանային սահմանադրություններով, այդ թվում՝
- Բանգլադեշ – Բանգլադեշի Սահմանադրության 37-րդ և 38-րդ հոդվածները երաշխավորում են միավորման և հավաքների ազատությունը[4]։
- Բրազիլիա – Բրազիլիայի Սահմանադրության 5-րդ հոդված
- Կանադա – 1982 թ․ Սահմանադրական ակտի մաս կազմող Կանադայի Իրավունքների և Ազատությունների Խարտիայի 2-րդ հոդված
- Ֆրանսիա – Nouveau Code Pénal-ի 431-1-րդ հոդված
- Գերմանիա – 8GG հոդված (Հիմնական օրենք, Grundgesetz)
- Հունգարիա – Հիմնադրական օրենքի VIII (1) հոդված
- Հնդկաստան – Հնդկաստանի Սահմանադրության 19-րդ հոդված
- Ինդոնեզիա – Ինդոնեզիայի Սահմանադրության 28E(3) հոդված
- Իռլանդիա – Սահմանադրության 40.6.1° հոդվածը «Հիմնարար իրավունքներ» ենթավերնագրի ներքո[5][6]
- Իտալիա – Իտալիայի Սահմանադրության 17-րդ հոդված[7]
- Ճապոնիա – Ճապոնիայի Սահմանադրության 21-րդ հոդված
- Մակաո – Հիմնական օրենքի 27-րդ հոդված
- Մալայզիա – Մալազիայի Սահմանադրության 10-րդ հոդված
- Մեքսիկա – Մեքսիկայի Սահմանադրության 9-րդ հոդված
- Նիդերլանդներ – Նիդերլանդների Թագավորության Սահմանադրության 8-րդ և 9-րդ հոդվածներ
- Նոր Զելանդիա – Նոր Զելանդիայի Իրավունքների մասին 1990 թ. ակտի 16-րդ հոդված
- Նորվեգիա – Նորվեգիայի Սահմանադրության 101-րդ հոդված
- Պակիստան – Պակիստանի Սահմանադրության 16-րդ հոդված (1973 թ․)
- Ֆիլիպիններ – Ֆիլիպինների Սահմանադրության III հոդված, 4-րդ բաժին
- Լեհաստան – Լեհաստանի Սահմանադրության 57-րդ հոդված
- Ռուսաստան – Ռուսաստանի Սահմանադրության 30-րդ և 31-րդ հոդվածները երաշխավորում են միավորման և խաղաղ հավաքների ազատությունը[8]
- Հարավային Աֆրիկա – Հարավային Աֆրիկայի Իրավունքների խարտիայի 17-րդ հոդված
- Իսպանիա – 1978 թ․ Իսպանիայի Սահմանադրության 21-րդ հոդված
- Շվեդիա – Կառավարման մասին ակտի 2-րդ գլուխ[9]
- Թայվան (Չինաստանի Հանրապետություն) – Սահմանադրության 14-րդ հոդվածը երաշխավորում է միավորման և հավաքների ազատությունը։
- Թուրքիա – Թուրքիայի Սահմանադրության 33-րդ և 34-րդ հոդվածները երաշխավորում են միավորման և հավաքների ազատությունը։
- ԱՄԷ – ԱՄԷ Սահմանադրության 33-րդ հոդված
- ԱՄՆ – ԱՄՆ Սահմանադրության Առաջին ուղղում
- Վենեսուելա – Վենեսուելայի Սահմանադրության 68-րդ հոդված[10]
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Jeremy McBride, Freedom of Association, in The Essentials of... Human Rights, Hodder Arnold, London, 2005, pp. 18–20
- ↑ See: NAACP v. Claiborne Hardware Co., 458 U.S. 898 (1982); Healey v. James, 408 U.S. 169 (1972); Brotherhood of Railroad Trainmen v. Virginia, 377 U.S. 1 (1964); United Mine Workers v. Illinois State Bar Assn., 389 U.S. 217 (1967).
- ↑ California Vehicle Code § 21950(b): "No pedestrian may unnecessarily stop or delay traffic while in a marked or unmarked crosswalk."
- ↑ «Constitution of Bangladesh: Chapter III». Prime Minister's Office. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մայիսի 24-ին. Վերցված է 2011 թ․ հոկտեմբերի 2-ին.
- ↑ «Fundamental Rights under the Irish Constitution». Citizensinformation.ie (անգլերեն). Վերցված է 2018 թ․ մարտի 3-ին.
- ↑ «Constitution of Ireland». Irish Statute Book (անգլերեն). Վերցված է 2018 թ․ մարտի 3-ին.
- ↑ «The Italian Constitution» (PDF). The official website of the Presidency of the Italian Republic. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ նոյեմբերի 27-ին.
- ↑ «Constitution of Russia: Article 30». Adopted at National Voting on December 12, 1993.
- ↑ «Kungörelse (1974:152) om beslutad ny regeringsform Svensk författningssamling 1974:1974:152 t.o.m. SFS 2018:1903». Riksdagsförvaltningen (շվեդերեն). Վերցված է 2020 թ․ ապրիլի 13-ին.
- ↑ Situación de la criminalización y represión en Venezuela- 2018 (PDF) (իսպաներեն). Caracas, Venezuela: Observatorio Venezolano de Conflictividad Social (published 2019 թ․ փետրվար). 2023 թ․ դեկտեմբերի 17. Արխիվացված (PDF) օրիգինալից 2020 թ․ հոկտեմբերի 26-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Guidelines on Freedom of Peaceful Assembly (2nd edition) Venice Commission and OSCE/ODIHR, 2010
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հավաքների ազատություն» հոդվածին։ |
| ||||||
| ||||||||||||||||||