Հավասարաչափ փոփոխական շարժում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Հավասարաչափ փոփոխական շարժում, կետի շարժում, երբ նրա շոշափող արագացումը (ուղղագիծ հավասարաչափ փոփոխական շարժման դեպքում ամբողջ արագացումը) հաստատուն Է։ Շարժումն սկսելուց վայրկյաններ անց, կետի արագությունը և սկզբնական դիրքից կետի անցած ճանապարհը (հետագծի աղեղով) հավասարաչափ փոփոխական շարժման դեպքում որոշվում են , բանաձևերով, որտեղ -ն կետի սկզբնական արագությունն Է։ Երբ -ի և -ի նշանները նույնն են, հավասարաչափ փոփոխական շարժումն արագացող Է, իսկ երբ տարբեր են՝ դանդաղող Է։ Պինդ մարմինը կարող Է կատարել համընթաց հավասարաչափ փոփոխական շարժում, որի դեպքում ամբողջ ասվածը վերաբերում Է մարմնի յուրաքանչյուր կետին, և անշարժ առանցքի շուրջը հավասարաչափ փոփոխական պտտական շարժում, որի դեպքում մարմնի անկյունային արագացումը հաստատուն Է, իսկ մարմնի անկյունային արագությունը և պտտման անկյունը որոշվում են

,

հավասարումներով (-ն մարմնի սկզբնական անկյունային արագությունն է)։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 262