Հաստաոտիկ էյխորնիա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Հաստաոտիկ էյխորնիա
Գիտական դասակարգում
Լատիներեն անվանում
Eichhornia crassipes


Հաստաոտիկ էյխորնիա, (լատ․ Eichhórnia crássipes)[1], ջրային բույս, Էյխորնիայի ընտանիքի միաշաքիլավոր բույսերի տեսակ։ Հայրենիքը համարվում է Ամերիկայի արևադարձային շրջանները։ Մոլախոտ է։

Բուսաբանական նկարագիրը[խմբագրել | խմբագրել կոդը]

Միամյա լողացող ջրային բույս է, ունի մինչև 2 մ երկարությամբ ընձյուղներ։ Տերևները հավաքվում են վարդազարդի մեջ, տերևի հիմքում կա ուռուցիկ հատված, որի ներսում կա ծակոտկեն

Ծաղկող Էյխորնիա

հյուսվածք, ինչի շնորհիվ բույսը մնում է ջրի երեսին։

Երկար արմատները (մինչև 0 5 մ ) ամբողջությամբ ընկղմված են ջրի մեջ:

Ծաղիկը ունի հակինթի տեսք և կարող է լինել վարդագույն, կապույտ կամ մանուշակագույն։ Էյխորնիան արագորեն բազմանալով և տարածվելով, ջրամբարների մակերեսը ծածկում է այնպիսի խիտ գորգով, որ դժվարացնում է նավերի տեղաշարժը։ Բացի այդ, էյխորնիայի խիտ շերտի պատճառով ջրամբարի թթվածնային ռեժիմը վատանում է, ինչը հագեցնում է նրա մյուս բնակիչների մահվան։ Բույսի գերաճի դեմ պայքարելու համար օգտագործվում են Neochetina spp-ի երկար կնճիթիկները, որոնք գրեթե բացառապես սնվում են այս

Բույսի հաստացած մասի կտրվածք

բույսով։

Առաջին անգամ 1960-ական թվականներին Նյասա լճի մեջ է հանդիպել այս բույսը, և այժմ էլ հանդիպում է ամբողջ լճի ջրի մեջ: Հանքայնացված ու վատ սնուցում ստացող լճի ջրերում բույսը շատ լավ է աճում, բայց գետի հոսքի հետ լճից դուրս գալով բույսերը մահանում են, սակայն գետի ջրերում հակինթը շատ լավ է բազմանում` նույնիսկ Շերե գետի վրա կառուցված հիդրոէլեկտրակայանների համար առաջացնելով որոշակի խնդիրներ։ Եթե լճում լուծված սննդանյութերի քանակը սկսի աճել, օրինակ՝ գյուղատնտեսության ակտիվացման և լճի ավազանում պարարտանյութերի ավելացում լինի, ջրային հակինթը կդառնա իսկական էկոլոգիական խնդիր։ Սննդանյութերի կոնցենտրացիան և համապատասխանաբար ջրային հակինթի քանակը առավելագույն մակարդակի հասնում է գետափների մոտ, և հենց այստեղ էլ գտնվում է մեծաքանակ ձկների ձվադրման վայրը: 1995 թվականին Մալավիի կառավարությունը սկսեց Neochetina spp տեսակի երկարակնճիթ բույսի և հակինթի տարածման դեմ պայքար, սակայն վերջնական հաջողության այդ ծրագիրը չհասավ:

Գործնական կիրառում[խմբագրել | խմբագրել կոդը]

Օգտակար հավելումների շնորհիվ բույսը ի վիճակի է պարունակել ինսեկտիցիդներ, ֆենոլներ, ֆոսֆատներ, ծանր մետաղներ`կադմիում , նիկել արծաթ։ Այս հատկությունների շնորհիվ բույսը հաճախ օգտագործվում է կոյուղիների մաքրման համար։ Կարող է օգտագործվել որպես օրգանական պարարտանյութ, կեսագազի հումք, ընտանի կենդանիների համար կեր[2][3]: Հաճախ օգտագործվում է ակվարիումներին գեղեցիկ տեսք տալու համար:

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Էյխորնիա / Л. С. Красовская // Шервуд — Яя. — М. : Большая российская энциклопедия, 2017. — С. 238—239. — (Большая российская энциклопедия : [в 35 т.] / гл. ред. Ю. С. Осипов ; 2004—2017, т. 35). — ISBN 978-5-85270-373-6.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Шанцер И. А. Растения средней полосы Европейской России. — 5-е издание, испр. и доп.. — Москва: Товарищество научных изданий КМК, 2017. — С. 390. — 1 с.
  2. «Интенсификации процесса очистки сточных вод с помощью растений | Эко клуб»։ studeco.samgtu.ru։ Արխիվացված է օրիգինալից 2016-05-06-ին։ Վերցված է 2016-04-18 
  3. «"Всероссийское общество охраны природы": эйхорния - водяной гиацинт»։ www.voop51.narod.ru։ Վերցված է 2016-04-18