Հաստակտուց քարադր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հաստակտուց քարադր
Գիտական դասակարգում
Թագավորություն Կենդանիներ
Տիպ Քորդավորներ
Դաս Թռչուններ
Ընտանիք Քարադրներ
Լատիներեն անվանում
Charadrius leschenaultii
Հատուկ պահպանություն


Դասակարգումը
Վիքիցեղերում


Պատկերներ
Վիքիպահեստում




Հաստակտուց քարադր, (լատին․՝ Charadrius leschenaultii), քարադրների ընտանիքի թռչուն։

Ընդհանուր բնութագիր[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնադրող-չվող է, հազվագյուտ։ Մարմնի երկարությունը՝ 22-25 սմ է, թևերի բացվածքը՝ 53-60 սմ՚. երկարաոտ է, կտուցը՝ սև, երկար։ Թռչելիս տեսանելի է թևի սպիտակ շերտը։ Հանգստի պահին թևի ծայրը հավասար է պոչի ծայրին։ Բնադրման շրջանում արուի կրծքի կարմիր-դարչնագույն շերտն անցնում է սև ակնաշերտի վերին սահմանը։ Էգն ավելի խամրած է, հաճախ կրծքի կողքերին կան բաց կարմիր-դարչնագույն բծեր։ Երիտասարդի գլուխը, կուրծքը դեղնավուն դարչնագույն են, փետուրները վերևից՝ բաց երիզով։ Կերակրվում է քարադրներին բնորոշ շարժումներով (կանգ-վազք-կանգ)։ Ձայնը բաղկացած է բարձր դայլայլուն հնչյուններից։ Բնակվում է ձկնաբուծական լճակներում, լճափերին։ Արմաշի ձկնաբուծական լճակներում 1989-1990 թթ.-ի տվյալներով գրանցված է 1-4 և 8-10 թռչուն։

Բնադրում[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնադրազույգերը ձևավորվում են մայիսի 1-ին կեսին։ 1-ին ձվերը բներում հայտնվում են ապրիլի վերջին-մայիսի ընթացքում։ Հունիսի 2-րդ տասնօրյակում հայտնվում են աղվափետրածածկ, չթռչող ձագեր, որոնք հուլիսից օգոստոս հմուտ թռչելու ունակ են։ Աշնանային չուին նախապատրաստվող խմբերը կազմվում են օգոստոս-սեպտեմբերին։ Որպես հազվագյուտ, փոքրաքանակ և բավական սահմանափակ տարածված տեսակ՝ կարիք ունի հատուկ պաշտպանության։

Հաստակտուց քարադր, Ավստրալիա

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հաստակտուց քարադր» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հաստակտուց քարադր» հոդվածին։