Հասմիկ (Դերասանուհի)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հասմիկ (Դերասանուհի)
Հասմիկ.jpg
Բնագիր ԱԱՀ Թագուհի Հակոբյան Ստեփանի
Ծնվել է՝ մարտի 21 1878
Ծնվելու վայր՝ Նախիջևան
Վախճանվել է՝ Երևան
Վախճանի օր՝ օգոստոսի 23 1947
Այլ անուն(ներ) Հասմիկ, Թագուհի Հասմիկ
Պարգևներ և մրցանակներ՝ ՀԽՍՀ ժողովրդական արտիստուհի (1935)
Աշխատանքի հերոս (1936)
Աշխատանքային կարմիր դրոշի շքանշան
էջ IMDb-ում ID 0013184
էջ ԿինոՊոիսկ-ում ID 358572

Հասմիկ (Թագուհի Հակոբյան) (մարտի 21 1878, Նախիջևանօգոստոսի 23 1947, Երևան), հայ դերասանուհի։ ՀԽՍՀ ժողովրդական արտիստուհի (1935)։

Կենսագրություն[խմբագրել]

Հասմիկը ծնվել է Հին Նախիջևանում, մանր առևտրականի ընտանիքում։ Կավաշեն այդ գյուղաքաղաքում ոչինչ չկար, որ ազջկան մղեր դեպի արվեստը, թատրոն, սակայն այնպես է պատահում, որ Սաֆրազյան ամուսինները ժամանում են Նախիջևան, և Հասմիկը բեմ է ելնում նրանց հետ փոքրիկ տղայի մի աննշան դերով։

Ամուսնությունից հետո Հասմիկը տեղափոխվում է Թիֆլիս։ Ավանդապահ ամուսինը դեմ էր կնոջ բեմ ելնելուն, բայց ոչ թատրոն հաճախելուն։ Ամուսինները լինում էին թատրոնում, և դա բորբոքում էր թատրոնի սերը։ Առաջին ներկայացումը և առաջին տպավորությունը թատրոնից եղել են «Ասլան Բալասի»ն («Վերք Հայաստանի» վեպի բեմականացումը), Աղասու դերում՝ Հովհաննես Աբելյանը, այնուհետև «Անտառը», Հ.Աբելյանի, Ի.Ալիխանյանի, Զաբելի մասնակցությամբ։ 1904-ից ստանում է տարեց կանանց դերերը խաղալու թույլտվություն («Քանդած օջախում»՝ Քալի)։ Քիչ անց՝ ստանձնում է ջահել աղջկա դեր («Պեպոյի» Կեկելը) հակառակ ամուսնու դրած պայմանի։ Երիտասարդ դերասանուհու հետ պարապում է հենց ինքը՝ Գաբրիել Սունդուկյանը։

Ստեղծագործական կյանքը[խմբագրել]

Դերասանուհին դերասանական աշխարհում շփվում է Գ.Սունդուկյանի, Հ.Աբելյանի, Գ.Տեր-Դավթյանի, Վարդուհու հետ։

Սունդուկյանի թատրոնից նա անցնում է Շիրվանզադեի թատրոնը (10 դեր խաղացել է առաջինում, 16-ը՝ երկրորդում)։ Առաջին ակներև հաջողություններն էին՝ Շպանիկ («Նամուս») և Զառնիշան («Չար ոգի»)։ Հաջողությունն ավելի մեծ է լինում, քան կարելի էր սպասել նման դերերի կատարումից։

Հասմիկը դառնում է հայկական բեմի ավանդական ռեալիստական խաղաոճի ժառանգորդը։ 1910թթ. նա հայ թատրոնի պատմության մեջ կանգնած է Վարդուհու, Գեդեոն Միրաղյանի, Զաբելի, Օվի Սևումյանի, Օլգա Գուլազյանի և ուրիշների կողքին, որոնց համար ժողովրդական լայն խավերին ծառայելը հարազատ գործ էր։ Չնչին վարձատրությամբ կամ անվարձ՝ նյութապես բնավ չապահովված դերասանուհին այդ գործն անում էր ի սրտե։

1920թ. Հասմիկը կապեր է հաստատում հեղկոմի հետ և ներկայացումներ կազմակերպում Դիլիջանում և գյուղերում հողի մշակների ու զորամասերի համար։ Նոր կարգեր հաստատվելուց հետո դերասանուհին ոգեշնչվում է երկրում պետական թատրոն ստեղծելու որոշմամբ և նրա հիմնադիրներից մեկն է լինում։

1920թթ. Հասմիկը հանդես է գալիս Խամփերու «Խաթաբալա» և Շուշանի «Պեպո» դերերում։ 1927թ. խաղում է Լյուբով Յարովայայի դերը Կ.Տրենյովի համանուն պիեսում, 1937թ. Վասսայի դերը Մ.Գորկու «Վասսա Ժելեզնովա» դրամայում, 1933թ. Մելանիա՝ Մ.Գորկու «Եգոր Բուլըչովը և ուրիշները», 1935թ. Կաբանիխա՝ Ա.Օստրովսկու «Ամպրոպ», Վիտտիխեն՝ Գ.Հաուպտմանի «Ջրասույզ զանգ», Ուստիան՝ «Քաջ Նազար», 1937թ. Աննա Ա.Գուլակյանի«Արշալույսին», Կնիրտյե՝ Հ.Հեյերմանսի «Հույսի» կործանումը»։

Հայկական առաջին ժապավենից՝ 1925թ. «Նամուսից» սկսած, Հասմիկը մինչև կյանքի վերջը խաղացել է կինոյում, և մեծ մասամբ՝ մայրական դերեր։ Էկրանը ավելի ակներև է դարձնում դերասանի արվեստի հատկությունները և էկրանի վրա Հասմիկը երևում է իբրև բնական խաղի մեծ վարպետ։[1]

Խաղացած դերերը կինոյում[խմբագրել]

Գրականություն Հասմիկի մասին[խմբագրել]

  • Բաղդասարյան Ն. Հասմիկ, Երևան, 1972.

Ֆիլմեր Հասմիկի մասին[խմբագրել]

Աղբյուրներ[խմբագրել]

  1. Հայ Սովետական Թատրոնի Պատմություն, 1967թ.

Հղումներ[խմբագրել]