Հասմիկ Մարկոսյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Մարկոսյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Հասմիկ Մարկոսյան
Ծնվել էԾննդյան ամսաթիվ|13 03
ԾննդավայրԵրևան
ՔաղաքացիությունՀայաստան
ԱզգությունՀայ
Մասնագիտությունմանկավարժ
ԱշխատավայրԵրևանի պարարվեստի պետական քոլեջ Հայկական պետական մանկավարժական համալսարան
Ծնողներհայր՝ Կառլոս Մարկոսյան, մայրը՝ Վիոլետա Թորոսյան, քույր՝ Գոհար Մարկոսյան-Կասպեր
Պարգևներ և
մրցանակներ
Հայաստանի վաստակավոր մանկավարժ

Հասմիկ Մարկոսյան (13մարտի), Հայաստանի վաստակավոր մանկավարժ, Երևանի պարարվեստի պետական քոլեջի տնօրեն[1], բալետի քննադատ[2], 60-ից ավելի հոդվածների հեղինակ՝ հայկական, ռուսական և էստոնական մամուլում, «Բալետի պատմության ընդհանուր էջեր» (մաս I, մաս II), «Հայական բալետի պատմության էջեր», (ռուսերեն) և «Հայկական բալետ» գրքերի հեղինակ[3][4]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հասմիկ Մարկոսյանը ծնվել մարտի 13-ին, Երևանում, արվեստագետների ընտանիքում։ Հայրը՝ Կառլոս Մարկոսյանը, եղել է օպերային երգիչ, մայրը՝ Վիոլետա Թորոսյանը, բալետի պարուհի, քույրը՝ Գոհար Մարկոսյան-Կասպերը, հայազգի գրող, արձակագիր, բանաստեղծ[3][5]։

Կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հասմիկ Մարկոսյանն ավարտել է Երևանի Կոնստանտին Սարաջևի անվան երաժշտական դպրոցը,և գերազանցությամբ ավարտել Ա.Չեխովի անվան միջնակարգ դպրոցը։ Ծնողների ընտրությամբ թվականին ընդունվել և գերազանց առաջադիմությամբ սովորել է Երևանի պետական բժշկական համալսարանում[3]։ Սակայն բժշկության մեջ իրեն չտեսնելով՝ ուսումն անավարտ է թողել։ Կրթությունը շարունակել է իր նախասիրած մասնագիտությամբ՝ նույն թվականին ընդունվելով Խ.Աբովյանի անվան մանկավարժական համալսարանի պարարվեստի բաժին՝ Հայաստանի ժողովրդական արտիստ Ազատ Ղարիբյանի կուրս։ Մանկավարժական համալսարանն ավարտել է կարմիր դիպլոմով։

Աշխատանքային գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հասմիկ Մարկոսյանը 1980-1990 թվականներին աշխատել է Երևանի պարարվեստի պետական քոլեջում որպես թատրոնի և բալետի պատմության ուսուցչուհի։ Բալետի պատմության և տեսության գծով Հասմիկ Մարկոսյանը հանդիսանում է միակ մասնագետը, որը դասավանդել է այդ առարկան Հայաստանի մանկավարժական և թատերական ինստիտուտներում՝ մշակելով դասախոսությունների ծրագրեր։

1986-1987 թվականներին Լենինգրադի Ա. Օստրովսկու անվան թատրոնի և կինոյի ինստիտուտի պրոֆեսոր Վերա Կրասովսկայայի ղեկավարությամբ գրել է թեկնածուական դիսերտացիա՝ «Ռուսական բալետի ազդեցությունը, հայ պարարվեստի ստեղծման և կազմակերպման գործում»[6][7][8]։ 1990-2013 թվականներին աշխատել է Երևանի պարարվեստի պետական քոլեջում որպես փոխտնօրեն։ Այդ տարիներին՝ նրա ղեկավարությամբ, կազմվել են նոր ծրագրեր բոլոր արվեստաբանական առարկաների գծով՝ «Բալետի պատմություն», «Երաժշտության պատմություն», «Կերպարվեստի պատմություն», «Երաժշտության տեսութուն», «Դիցաբանություն» և «Արտասահմանյան գրականություն»։

2006 թվականին արժանացել է ՀՀ վաստակավոր մանկավարժի պատվավոր կոչման։

2013 թվականից հանդիսանում է Երևանի պարարվեստի պետական քոլեջի տնօրեն։

Գրքեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Բալետի պատմության ընդհանուր էջեր» մաս I[9]
  • «Բալետի պատմության ընդհանուր էջեր» մաս II[10]
  • «Հայկական բալետի պատմության էջեր»[11]
  • «Հայկական բալետ»
  • «Բալետ»[12]։
  • «Ջահերով պար»[13]

Հետաքրքիր փաստեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Հասմիկ Մարկոսյանը՝ քրոջ՝ Գոհար Մարկոսյան-Կասպերի գրած «Պենելոպե» վեպի գլխավոր հերոսի՝ Պենելոպեի նախատիպն է[14][15][16][17]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Ереванский Государственный Хореографический Колледж Государственная Не». am.kompass.com. Վերցված է 2021 թ․ մարտի 13-ին.
  2. «Армянский салон » Культура армянского народа, литература и поэзия, обычаи и праздники» (ռուսերեն). Վերցված է 2021 թ․ մարտի 13-ին.
  3. 3,0 3,1 3,2 «ՀԱՍՄԻԿ ԿԱՐԼՈՍԻ ՄԱՐԿՈՍՅԱՆ». Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ հունվարի 22-ին. Վերցված է 2021 թ․ մարտի 13-ին.
  4. "И были они смуглые и златоглазые"
  5. Anush (1935) (չաշխատող հղում)
  6. «ОСНОВНЫЕ ТЕНДЕНЦИИ БАЛЕТНОГО ИСКУССТВА АРМЕНИИ» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2018 թ․ դեկտեմբերի 23-ին. Վերցված է 2021 թ․ մարտի 16-ին.
  7. Страницы истории армянского балета / А. Маркосян.(չաշխատող հղում)
  8. Страницы истории армянского балета
  9. Բալետի ընդհանուր պատմության էջեր
  10. ԲԱԼԵՏԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԷՋԵՐ ՄԱՍ 2(չաշխատող հղում)
  11. Маркосян, Асмик. (2010). Страницы истории армянского балета. Erevan. ISBN 978-5-8080-0859-5. OCLC 1035275340. {{cite book}}: Missing |author1= (օգնություն)CS1 սպաս․ location missing publisher (link)
  12. ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի Հիմնարար գիտական գրադարան(չաշխատող հղում)
  13. Ջահերով պար
  14. Մերօրյա առասպելապատում
  15. Մարկոսյան-Կասպեր, Գոհար (2016). Պենելոպե. Antares. ISBN 9789939518831.
  16. Մարկոսյան-Կասպեր, Գոհար; Նիկողոսյան, Արքմենիկ Հրայրի (2016). Պենելոպե։ Վեպ. Translated by Խոդիկյան, Կարինե Կիմիկի. Երևան: Անտարես. ISBN 9789939518831.
  17. Պենելոպե

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]