Հասմիկ Ղարայան
Հասմիկ Ղարայան | |
---|---|
Ծնվել է | մարտի 8, 1941 (83 տարեկան) |
Ծննդավայր | Դահրավ, Խոջալուի շրջան |
Մասնագիտություն | բանաստեղծուհի և ազատամարտիկ |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Հայաստան |
Անդամակցություն | ՀԳՄ և Արցախի գրողների միություն |
Հասմիկ Ղարայան Վիքիդարանում |
Հասմիկ Սեդրակի Ղարայան (մարտի 8, 1941, Դահրավ, Խոջալուի շրջան), հայ բանաստեղծուհի, ազատամարտիկ, Ղարաբաղյան շարժման մասնակից։ Հայաստանի և Արցախի գրողների միությունների անդամ։ «Դեմոկրատ հայեր» բարեգործական հասարակական կազմակերպության նախագահ (2003)։
1988 թվականից մասնակցել է Արցախյան շարժմանը՝ փոխարինելով Արցախի ազատության համար զոհված որդուն՝ Արթուր Մեսրոպյանին[1][2]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հասմիկ Ղարայանը ծնվել է 1941 թվականին, ԼՂՀ Ասկերանի շրջանի Դահրավ գյուղում։ 1992—1993 թվականներին «Սյունիք» աշխարհազորի կազմում մասնակցել է Լաչինի շրջանի (Զարովս, Ղոչազ, Գյուսյուլու) ազատագրական մարտերին։ 1993—1994 թվականներին եղել է ՀՀ տարբեր թերթերի զինվորական թղթակիցը ԼՂՀ-ում։ 1994 թվականից բնակվում է Երևանում։
Ղարայանի առաջին գործերը տպագրվել են Արցախի և Հայաստանի մամուլում։ Լույս են տեսել «Ցավի ծաղիկ» (Երևան, 1993), «Երկնաքարեր» (Երևան, 1995), «Արցախյան Գողգոթա» (Երևան, 1996), «Կրակի լույսը» (Երևան, 1997), «Շիկացած արցունքներ» (Երևան, 1997), «Ժպիտս խաչից կ է ծանր» (Երևան, 1998), «ճակատագրեր» (Երևան, 2003) բանաստեղծությունների ժողովածուները, որոնցում փառաբանել է ազատության գաղափարը, մայրական սերը, իրենց կյանքը հայրենիքի ազատությանը նվիրաբերած հայորդիներին։
Երկեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ցավի ծաղիկ։ Բանաստեղծություններ, 1993[3]։
- Երկնաքարեր։ 1995[4]։
- Արցախյան գողգոթա։ Բանաստեղծություններ, 1996[5]։
- Կրակի լույսը։ Բանաստեղծություններ։ 1997[6]։
- Ժպիտս խաչից էլ է ծանր։ Բանաստեղծություններ, 1998։
- Ճակատագրեր։ 2003։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Հասմիկ Սեդրակի Ղարայան/Koha online catalog › Entry». haygirk.nla.am. Վերցված է 2019 թ․ մարտի 14-ին.
- ↑ Հայկական համառոտ հանրագիտարան, 1999։ Հ. 3:
- ↑ Ղարայան, Հասմիկ Սեդրակի (1993). Ցավի ծաղիկ։ Բանաստեղծություններ. Նաիրի. ISBN 9785550008232.
- ↑ Ղարայան, Հասմիկ Սեդրակի; Ղազարյան, Ռեգինա Թադեւոսի (1995). Երկնաքարեր: Բանաստեղծություններ. Նաիրի. ISBN 9785550008904.
- ↑ Ղարայան, Հասմիկ Սեդրակի (1996). Արցախյան գողգոթա։ Բանաստեղծ. Նաիրի. ISBN 9785550009307.
- ↑ Ղարայան, Հասմիկ Սեդրակի (1997). Կրակի լույսը։ Բանաստեղծություններ. Նաիրի. ISBN 9785550009765.
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հասմիկ Ղարայան» հոդվածին։ |
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Ղարաբաղյան ազատագրական պատերազմ (1988—1994) հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո ։ |