Հասմիկ Հոխանյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հասմիկ Հոխանյան
Ծնվել էնոյեմբերի 18, 1989(1989-11-18) (34 տարեկան)
ԾննդավայրԱբովյան, Հայաստան
Քաղաքացիություն Հայաստան
ԿրթությունՀայաստանի գեղարվեստի պետական ակադեմիա
Մասնագիտություննկարչուհի

Հասմիկ Իլյիչի Հոխանյան (նոյեմբերի 18, 1989(1989-11-18), Աբովյան, Հայաստան), հայ նկարչուհի։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1989 թվականին Աբովյան քաղաքում։ 2001-2006 թվականներին նկարչական կրթություն ստացել է տեղի TBM (Վրձնի պատանի վարպետներ) նկարչական ստուդիայում՝ Ժորա Բարսեղյանի ղեկավարությամբ։ 2006-2010 թվականներին ուսանել է Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայի գրաֆիկայի բաժնում, գերազանցությամբ ավարտել է՝ ստանալով բակալավրի աստիճան։ Ուսանողական տարիներին մասնակցել է ինչպես միջբուհական, այնպես էլ հանրապետական ցուցահանդես-մրցույթներին և զբաղեցրել առաջին հորիզոնականներ։ Ավարտելուց հետո մասնակցել է բազմաթիվ ցուցահանդեսների Հայաստանում և Վրաստանում (Հայ-Վրացական սիմպոզիում, 2011 թվական)։
Հասմիկ Հոխանյանը զբաղվում է նաև գրական գործունեությամբ։ Նրա աշխատանքները ներկայացված են «Գրական կամուրջ» և «Գրական ակումբ» կայքերում։ 2013 թվականին տպագրվել է «17 անուն» անթոլոգիայում և «Կայարան» տարեգրքում։
2013-2018 թվականներին դասավանդել է «Ես կարող եմ» նկարչության արվեստանոցում, որը Հայաստանում առաջինն էր կոչված իրագործելու մեծահասակների նկարել սովորելու երազանքը։ Նախագծի շրջանակներում մեծ ուշադրություն է դարձրել մոդեռն և ժամանակակից արվեստագետների ներկայացմանը՝ պրեզենտացիա-դասախոսությունների միջոցով։ Գործունեության շրջանակներում կազմակերպել է նաև վարպետության դասեր հայ ժամանակակից նկարիչների հետ։ 2016 թվականին ստացավ հրավեր աշխատելու Աբովյանի բազմագործառութային պետական քոլեջում[1][2][3]։ 2019 թվականին, շուրջ 50 արվեստագետների հետ մասնակցեց ԿԳՄՍՆ-ի կողմից նախաձեռնած «Քո արվեստը դպրոցում» նախագծին, որի շրջանակներում ՀՀ բոլոր մարզերում (30 դպրոցում) աշակերտներին ծանոթացրեց հայ ժամանակակից արվեստի ամենավառ ներկայացուցիչներին։

Ցուցահանդեսներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2014 թվական- «Ժամանակի նկարչությունը» շարք, առաջին անհատական ցուցահանդես, «Էօն» անտիսրճարան։

Խմբակային ցուցահանդեսներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2003 թվական- «Վրձնի պատանի վարպետներ» նկարչական դպրոցի խմբակային ցուցահանդես, Աբովյանի երաժշտական դպրոց
  • 2003 թվական- «Լոռվա բնաշխարհը», «Վրձնի պատանի վարպետներ» նկարչական դպրոցի բացօթյա խմբակային ցուցահանդես, Լոռի
  • 2003 թվական- Ցուցահանդես-մրցույթ՝ նվիրված Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օծման և գահակալման չորրորդ տարեդարձին, Արաբկիրի հայորդաց տուն
  • 2004 թվական- «Վրձնի պատանի վարպետներ» նկարչական դպրոցի խմբակային ցուցահանդես, Աբովյանի երաժշտական դպրոց
  • 2005 թվական- «Վրձնի պատանի վարպետներ» նկարչական դպրոցի խմբակային ցուցահանդես, Աբովյանի բարեկամության թանգարան
  • 2007 թվական- Դիլիջանյան էտյուդների ցուցահանդես, Ալբերտ և Թովե Բոյաջյան ցուցասրահ
  • 2008 թվական- Խմբակային ցուցահանդես, Ալբերտ և Թովե Բոյաջյան ցուցասրահ
  • 2008 թվական- «Երիտասարդ ոգու դեգերումներ», Մոսկվա կինոթատրոն
  • 2008 թվական- Հագուստի ցուցադրմանը զուգահեռ ցուցահանդես, Կամերային տուն
  • 2009 թվական- Սուրբ Սարգսի տոնին նվիրված ցուցահանդես, Հովհաննես Թումանյանի տուն-թանգարան
  • 2009 թվական- Ցուցահանդես-մրցույթ, Հայաստանի նկարիչների միություն
  • 2009 թվական- «Մի կտոր կրակ» եռօրյա ցուցահանդես-փառատոն, Հայաստանի նկարիչների միություն
  • 2010 թվական- Ցուցահանդես՝ նվիրված կանանց միջազգային օրվան, ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակ
  • 2011 թվական- Հայ-վրացական սիմպոզիում, Երևանի սիրահարների այգի
  • 2011 թվական- Հայ-վրացական սիմպոզիումի եզրափակիչ փուլ, Նարեկացի արվեստի միություն
  • 2011 թվական- «Ճանապարհ դեպի արվեստի աշխարհ», Հայաստանի ազգային պատկերասրահի Մարտունու մասնաճյուղ
  • 2011 թվական- Հայ-վրացական սիմպոզիում Թբիլիսիում, Թբիլիսիի գեղարվեստի պետական ակադեմիայի ցուցասրահ
  • 2011 թվական- «Մի կտոր կրակ», Հայաստանի նկարիչների միություն
  • 2012 թվական- Նկարիչների միության 80- ամյակին նվիրված հանրապետական ցուցահանդես, Հայաստանի նկարիչների միություն
  • 2013 թվական- Կին ստեղծագործողների գարնանային ցուցահանդես, Երևանի քաղաքապետարանի ՀայԱրտ մշակութային կենտրոն
  • 2013 թվական- «Տարվա եղանակները», ՀՀ ազգային պատկերասրահի Մարտունու մասնաճյուղ
  • 2013 թվական- «Գրաֆիկա, քանդակ» հանրապետական ցուցահանդես, Հայաստանի նկարիչների միություն
  • 2013 թվական- «Լաստիվեր» երիտասարդական մրցույթ ցուցահանդես, Հայաստանի նկարիչների միություն
  • 2014 թվական- «Կարկատված բարեկեցություն», «Արտ ֆեստ» փառատոն, Կամերային տուն
  • 2014 թվական- «Ակվարել-պաստել» հանրապետական ցուցահանդես, Հայաստանի նկարիչների միություն
  • 2015 թվական- «Գրաֆիկա» հանրապետական ցուցահանդես / «Հավերժ աշուն», Հայաստանի նկարիչների միություն
  • 2015 թվական- «Գեղարվեստի ակադեմիայի 70-ամյակին նվիրված ցուցահանդես» / «Գիշերային հեքիաթ», Հայաստանի նկարիչների միություն
  • 2016 թվական- Հայաստանի նկարիչների միություն / «Սպասում»
  • 2018 թվական- 4-րդ միջազգային «ԱՐՎԵՍՏ ԷՔՍՊՈ-18» (4th international ARVEST EXPO ՛18) Երևան, Հայաստան / «Անձրևանոցը», «Հանդիպում», «Ամբողջացում», «Զրույց»
  • 2019 թվականի մարտի 5 - Հայաստանի նկարիչների միություն «Գարնանային հանրապետական ցուցահանդես» /«Գյումրի »
  • 2019 թվականի մայիսի 28-  ՆՓԱԿ 5-րդ միջազգային ԱՐՎԵՍՏ ԷՔՍՊՈ-19/  «Գյումրի», «Գեղարդ», «Պռոշյան փ. », «Ռեզո Գաբրիաձեի անվան Թբիլիսիի պետական տիկնիկային թատրոն»
  • 2019 թվականի նոյեմբերի 30- Աբովյանի պետական քոլեջ «Կոտայքի մարզի գեղանկարիչների ցուցահանդես » /«Գեղարդ», «Ռեզո Գաբրիաձեի անվան Թբիլիսիի պետական տիկնիկային թատրոն»
  • 2020 թվականի սեպտեմբերի 5- «Սթիլ» գրաֆիկայի թանգարան, Գյումրի, «Գարնանային ցուցահանդես» /«Լապտերների փողոց» շարք` բաղկացած 3 աշխատանքից
  • 2021 թվականի մայիսի 22- «Սթիլ» գրաֆիկայի թանգարան, Գյումրի, «Վերադարձ դեպի ապագա» / «Ծաղկային հրավառություն» շարք` բաղկացած 3 աշխատանքից
  • 2023 թվականի փետրվարի 17- «Արվեստի դեսպանատուն», Երևան, «Ջրաներկի խմբակային ցուցահանդես» / «Ծաղկային հրավառություն» շարք` բաղկացած 3 աշխատանքից

«Ժամանակի նկարչությունը»[խմբագրել | խմբագրել կոդը]

Մանիֆեստ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ժամանակին միշտ վերագրվել է դատավորի դերը, ով արվեստում տիրող խառնաշփոթի ու բազմազանության մեջ պարզություն պիտի մտցնի ու տարանջատի արժեքավորը՝ անարժեքից, մնայունը՝ անցողիկից։ «Ժամանակի նկարչությունը» շարքում, ես վերջինիս դիտարկում եմ որպես ստեղծագործ երևույթ։ Ոչ արվեստային մակերեսները, հարթությունները միայն ժամանակի միջոցով ինձ համար ձեռք էն բերում բացառիկ արվեստային բնույթ ու դառնում աբստակտ արվեստ հիշեցնող կոթողներ։

Եթե քննարկելու լինենք, թե այս շարքը որ ուղղությանն է պատկանում ռեալիստականի թե աբստրակտի, ապա երկու դիտարկումներն էլ միաժամանակ ճիշտ են։ Ռեալիստական են, որովհետև իրենք գոյություն ունեցող մակերեսներ են, աբստրակտ են, որովհետև ես մակերեսը անջատել եմ նյութից ու շեշտադրումը դրել բացառապես գույային խնդիրների ու իրենցով ստեղծված զգայականության վրա։

Հ.Գ. Մի հետաքրքիր զուգահեռ նկատեցի մանիֆեստը գրելիս, որ ժամանակի ու արվեստաբանի դերերը կարծես շատ նույնանում են։ Մենք երկուսին պարտադրում ենք լինել դատավոր, իսկ իրականում իրենք երկուսն էլ արվեստի պատմություն կերտող ամենակարևոր ստեղծագործողներն են։
- Հասմիկ Հոխանյան

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Հասմիկ Հոխանյան», «Գրական կամուրջ»
  2. «Հոխանյան Հասմիկ», «Հանդիպում»
  3. «Հասմիկ Հոխանյանի «Կենաց Ծառը», հարցազրույց». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ օգոստոսի 7-ին. Վերցված է 2018 թ․ հուլիսի 27-ին.