Հասմիկ Հասրաթյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հասմիկ Հասրաթյան
Ծնվել էսեպտեմբերի 30, 1952(1952-09-30)[1] (71 տարեկան)
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն Հայաստան
ԿրթությունԵրևանի Մխիթար Հերացու անվան Պետական Բժշկական Համալսարան (1977)
Մասնագիտությունբժիշկ և ֆիզիոլոգ
Գիտական աստիճանկենսաբանական գիտությունների դոկտոր (1998) և պրոֆեսոր (1999)
ԱշխատավայրԵրևանի Մխիթար Հերացու անվան Պետական Բժշկական Համալսարան

Հասմիկ Աշոտի Հասրաթյան (սեպտեմբերի 30, 1952(1952-09-30)[1], Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ բժիշկ, ֆիզիոլոգ։ Կենսաբանական գիտությունների դոկտոր (1998), պրոֆեսոր (1999)։

Համաճարակաբան, իմունաբան Արփիկ Հասրաթյանի քույրը։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հասմիկ Հասրաթյանը ծնվել է 1952 թվականին Երևանում։ 1960-1970 թվականներին ավարտել է Երևանի Կամոյի անվան N76 միջնակարգ դպրոցը։ 1977 թվականին ավարտել է Երևանի բժշկական ինստիտուտը։ 1977-1980 թվականներին եղել է Երևանի բժշկական ինստիտուտի ֆիզիոլոգիայի ամբիոնի ասպիրանտ։

1981 թվականից աշխատում է Երևանի պետական բժշկական համալսարանում[2], 1999 թվականից՝ դեղագիտական ֆակուլտետի դեկան[3]։ Աշխատանքները վերաբերում են հարվանագեղձեր-պարաթհորմոն-կալցիում համակարգին՝ հիպոթալամո-նյարդահիպոֆիզային համակարգի գործունեության մեջ[4]։

Հասմիկ Հասրաթյանը ունի մոտ 70 գիտական աշխատանքներ, հանդիսանում է հայերեն և ռուսերեն լեզուներով ֆիզիոլոգիայի դասագրքերի համահեղինակ, 4 մեթոդական ձեռնարկների համահեղինակ, ունի մենագրություն, իր ղեկավարությամբ պաշտպանվել է թեկնածուական ատենախոսություն։

Անդամակցություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հայաստանի ֆիզիոլոգների ընկերության անդամ։
  • Ուղեղի հետազոտման միջազգային կազմակերպություն (IBRO) անդամ։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • ԵՊԲՀ «Ոսկե մեդալ» (2000)։
  • ԵՊԲՀ-ի շքանշանով (2005)։
  • ԵՊԲՀ «Ոսկե մեդալ» (2010)։
  • 2010 թվականին պարգևատրվել է ՀՀ կրթության և գիտության նախարարության բարձրագույն պարգևով «Ոսկե հուշամեդալ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 http://am.hayazg.info/index.php?curid=9564
  2. «Ֆիզիոլոգիայի ամբիոն». www.ysmu.am. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 4-ին.(չաշխատող հղում)
  3. «Հասմիկ Հասրաթյան». www.med-practic.com. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 4-ին.
  4. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005.