Jump to content

Հասմիկի թեյ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հասմիկի թեյ
Ենթատեսակթեյ և կանաչ թեյ
 Jasmine tea Վիքիպահեստում
Հասմիկի թեյ

Հասմիկի թեյ, թեյ հասմիկի (լատին․՝ Jasmínum) ծաղիկներից, որը պատկանում է ծաղկային թեյերի և վերամշակված թեյերի տեսակներին։ Այն հայտնի է նաև որպես հասմիկի բույրով թեյ կամ պարզապես անուշաբույր թեյ։

Հասմիկի թեյի պատրաստման գործընթացը

Այս թեյի պատրաստման հիմնական բաղադրիչներն են թեյի տերևները և հասմիկի ծաղիկները, ինչի շնորհիվ այն ստանում է երկուսի բույրը։ Հասմիկի թեյը ծաղկային թեյերի մեջ բարձրակարգ տեսակ է համարվում։ Այն պատրաստվում է կանաչ թեյի մեջ հասմիկի ծաղիկներ ավելացնելով, այստեղից էլ՝ անվանումը։ Կանաչ թեյի տարբեր տեսակներ օգտագործվում են թեյի տարբեր հիմքերի պատրաստման համար, օրինակ՝ եթե Լոնծին (չինարեն՝ 龙井) թեյը պատրաստվում է հասմիկի ծաղիկներով, ապա այն կոչվում է Լոնծին հասմիկի թեյ, իսկ եթե նույն կերպ մշակվում է վարդի ծաղիկներով, ապա ստացվում է Լոնծին վարդի թեյ։ Հասմիկով թեյը Չինաստանում ունի «գարնան բույրը» անվանումը։ Հասմիկի ծաղկի նմանվող թեյի գնդիկները ջրի մեջ բացվելիս հիշեցնում են ծաղկող բույս։ Ուտելուց հետո հասմիկով թեյը կարող է օգնել մարսողությանը, նվազեցնել ճարպը և թարմացնել շնչառությունը։[1]

Հասմիկով թեյի ծննդավայրն է համարվում Ֆու Ճոու քաղաքը (չինարեն՝ 福州)։ Այստեղ թեյագործները դեռ Հան դարաշրջանից (մ.թ.ա. 206 –220) սկսել են օգտագործել հասմիկ ծաղիկը թեյի պատրաստման համար։ Ֆու Ճոուն (չինարեն՝ 苏州) երկար ժամանակ համարվել է Չինաստանի բարձրորակ հասմիկով թեյի արտադրության կենտրոն՝ սկսած Հարավային Սուն դարաշրջանից (1127–1279)։ Սակայն Ֆու Ճոու բարդ ու նրբաճաշակ մշակման մեթոդները[2], ինչպես նաև բարձրորակ հասմիկ ծաղկի պահանջարկը[3], մեծացրել են արտադրության ծախսերը[2], ինչի հետևանքով այս տարածաշրջանում հասմիկով թեյի արտադրությունը նվազել է, իսկ շուկան հիմնականում անցել է Գուանսի նահանգի (չինարեն՝ 广西) Հենգսյան (չինարեն՝ 横县) քաղաքին, որտեղ արտադրության ծախսերը ավելի ցածր են[2][4]:

Ֆու Ճոու հասմիկով թեյը համարվում է Չինաստանի աշխարհագրական նշումով պաշտպանված արտադրանք։ Այն ընդգրկում է Ֆու Ճոու քաղաքի 10 շրջաններ և վարչական միավորներ, այդ թվում՝ Ցան Շան շրջան (չինարեն՝ 仓山区), Ծին Ան շրջան (չինարեն՝ 晋安区), Մա Վեյ շրջան (չինարեն՝ 马尾区), Ճան Լը շրջան(չինարեն՝ 长乐区), Ֆու Ցին քաղաք (չինարեն՝ 福清市), Մին Հոու շրջան (չինարեն՝ 闽侯县 ), Լյան Ծյան շրջան (չինարեն՝ 连江县), Մին Ցին շրջան (չինարեն՝ 闽清县), Լուո Յուան շրջան (չինարեն՝ 罗源县), Յոն Թայ շրջան(չինարեն՝ 永泰县)։ Այս շրջանները կազմում են Ֆու Ճոու հասմիկով թեյի հիմնական արտադրության գոտին։

Քիմիական բաղադրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հասմիկով թեյի բույրը ձևավորվում է հիմնականում հետևյալ բաղադրիչների շնորհիվ՝

Լինալոլ (չինարեն՝ 芳樟醇), Բենզիլային ացետատ (չինարեն՝ 乙酸苄酯), Ալֆա-ֆարնեզեն (չինարեն՝ α-法尼烯), Բենզոյաթթվի միացություններ, Ինդոլ (չինարեն՝ 吲哚), այս վեց միացություններից յուրաքանչյուրը կարևոր դեր ունի թեյի նուրբ բույրի ձևավորման գործում[5]:

Ոչ նյութական մշակութային ժառանգություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ճան Յի յուանի (չինարեն՝ 张一元) հասմիկով թեյի պատրաստման տեխնիկան, Վու Յու Թայի (չինարեն՝ 吴裕泰) հասմիկով թեյի պատրաստման տեխնիկան, ինչպես նաև Ֆու Ճոուի (չինարեն՝ 福州) հասմիկով թեյի բույրով մշակման (չինարեն՝ 窨制) ավանդական մեթոդը ընդգրկվել են Չինաստանի ազգային ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկում[6][7][8]։

FAO-ի համաշխարհային կարևորության գյուղատնտեսական ժառանգություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

2014 թվականի ապրիլի 29-ին, Հռոմում ՄԱԿ-ի պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (FAO) նիստի ժամանակ, Ֆու Ճոուի հասմիկի աճեցման և թեյի մշակման համակարգը ճանաչվեց որպես համաշխարհային գյուղատնտեսական մշակութային ժառանգություն[9]։

ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակութային ժառանգություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

2022 թվականի նոյեմբերի 29-ին Չինաստանի ավանդական թեյի մշակման տեխնիկան և սովորույթները գրանցվեցին ՅՈՒՆԵՍԿՕ-ի մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկում, որտեղ ընդգրկվեց նաև Ֆու Ճոուի հասմիկով թեյը։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «茉莉花茶功效超多?製作步驟這樣做 - ABoxTik 一盒精品». aboxtik.com (ավանդական չինարեն). 2023-03-05. Արխիվացված է օրիգինալից 2023-03-28-ին. Վերցված է 2023-03-21-ին. {{cite web}}: Unknown parameter |dead-url= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  2. 2,0 2,1 2,2 苏州新闻网·茉莉花茶 逐渐沉寂的“苏州名片 Արխիվացված 2014-08-30 Wayback Machine
  3. «第一茶叶网·苏州茉莉花茶产业能否东山再起?». Արխիվացված է օրիգինալից 2016-03-04-ին. Վերցված է 2015-01-12-ին. {{cite web}}: Unknown parameter |dead-url= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  4. «中国江苏网·暗香浮动茉莉花 踏上了苏州茉莉花茶的寻访之路». Արխիվացված է օրիգինալից 2019-11-29-ին. Վերցված է 2015-01-12-ին. {{cite web}}: Unknown parameter |dead-url= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  5. 卢健,王东,汪群,傅得均,吴东芬,刘瑜,朱建杰,骆耀平.传统窨制与隔离窨制中茉莉花茶香气成分的比较分析[J].中国农学通报,2022,38(25):158-164.
  6. «花茶制作技艺(张一元茉莉花茶制作技艺) - 中国非物质文化遗产网·中国非物质文化遗产数字博物馆». www.ihchina.cn. Արխիվացված է օրիգինալից 2020-08-18-ին. Վերցված է 2019-11-21-ին. {{cite web}}: Unknown parameter |dead-url= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  7. «花茶制作技艺(吴裕泰茉莉花茶制作技艺) - 中国非物质文化遗产网·中国非物质文化遗产数字博物馆». www.ihchina.cn. Արխիվացված է օրիգինալից 2020-08-18-ին. Վերցված է 2019-11-21-ին. {{cite web}}: Unknown parameter |dead-url= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  8. «花茶制作技艺(福州茉莉花茶窨制工艺)  - 中国非物质文化遗产网·中国非物质文化遗产数字博物馆». www.ihchina.cn. Արխիվացված է օրիգինալից 2020-08-18-ին. Վերցված է 2019-11-21-ին. {{cite web}}: Unknown parameter |dead-url= ignored (|url-status= suggested) (օգնություն); no-break space character in |title= at position 19 (օգնություն)
  9. «Jasmine and Tea Culture System of Fuzhou City». Արխիվացված է օրիգինալից 2021-02-08-ին. Վերցված է 2021-02-08-ին. {{cite web}}: Unknown parameter |dead-url= ignored (|url-status= suggested) (օգնություն)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հասմիկի թեյ» հոդվածին։