Հասկի (ռեփեր)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հասկի
Հիմնական տվյալներ
Ի ծնե անունռուս.՝ Дмитрий Николаевич Кузнецов և շվեդ.՝ Dmitrij Nikolajevitj Kuznetsov
Նաև հայտնի է որպեսХаски
Ծնվել էփետրվարի 10, 1993(1993-02-10) (31 տարեկան)
Ուլան-Ուդե, Ռուսաստան
Երկիր Ռուսաստան
Ժանրերհիփ հոփ
Մասնագիտություներաժիշտ
ԿրթությունՄՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետ
 Husky (musician) Վիքիպահեստում

Հասկի (անգլ.՝ Хаски, իրական անուն՝ Դմիտրի Կուզնեցով[1][2], փետրվարի 10, 1993(1993-02-10), Ուլան-Ուդե, Ռուսաստան[3]), ռուս հիփ հոփ կատարող Ուլան Ուդե քաղաքից։ Հայտնի է երգերի կատարման անսովոր ձևով, մռայլ տեքստերով և առձայնույթի և բաղաձայնույթի կիրառմամբ բարդ հանգավորմամբ[4][5][6]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Դմիտրի Կուզնեցովը ծնվել է 1993 թվականի փետրվարի 10-ին Իրկուտսկում[7], որտեղից մանուկ հասակում տեղափոխվել է Բուրյաթիա[3]։ Վաղ տարիներն անցկացրել է հորաքրոջ մոտ։ Երբ եկել է Կուզնեցովի դպրոց գնալու ժամանակը, տեղափոխվել է Ուլան Ուդե, որտեղ նրան դաստիարակել է մայրը։ Դմիտրին մեծացել է Վոստոչնի թաղամասում, որին հետագայում նա նվիրելու է «Поэма о Родине» երգը։

15 տարեկանում Դմիտրին՝ ոգեշնչվելով Կաստա և Մնոգոտոչիա խմբերի ստեղծագործություններից, ռեփ հորինելու առաջին փորձերն է կատարել։

2010 թվականին Դմիտրին հանձնել է Միասնական պետական քննությունը (ՄԻՔ)՝ վաստակելով 100 միավոր, ինչը թույլ է տվել նրան ընդունվել Մոսկվայի պետական համալսարանի ժուռնալիստիկայի ֆակուլտետ[3][8]։

Առաջին տարվա ընթացքում Դմիտրին սկսել է աշխատել իր մասնագիտությամբ և, որպես լրագրող, համագործակցել է ՆՏՎ, ՎԳՏՌԿ և Ռոսիա 1 հեռուստաընկերությունների հետ։

2017 թվականին Դմիտրին հանդես է եկել իր ռեժիսորական դեբյուտով։ Նրա «Հոգետրոնիկա» կարճամետրաժ ֆիլմը դարձել է 2017 թվականին «Յանդեքս․Տաքսի» ընկերության կողմից հիմնադրված «Մեդիալաբորատորիայի» առաջին հինգ ֆիլմերից մեկը։ Կինոնկարը ներառել է նաև «Смотрящий» ստեղծագործության պրեմիերան, որը Դմիտրին գրել է հատուկ ֆիլմի համար[9]։

Ստեղծագործական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2011 թվականին նա մասնակցել է «9-րդ պաշտոնական MC բաթլ Hip-Hop.Ru»-ում, որտեղ հասել է 3-րդ փուլ՝ զիջելով Օչերեդնոյ MC-ին։

Նույն թվականին նա ՅուԹյուբ հարթակում հրապարակել է իր դեբյուտային տեսահոլովակը «Седьмое октября» երգի համար։ Կոմպոզիցիան սուր սոցիալական երանգներ է ունեցել և վերագրվել է Վլադիմիր Պուտինի ծննդյան օրվանը[1]։

2013 թվականին նկարահանվել է մեկ այլ տեսահոլովակ՝ «Космолёт», և տեղի է ունեցել Հասկիի դեբյուտային՝ «сбчь жзнь» ալբոմի թողարկումը։

Իր կարիերայի ձևավորման ընթացքում Կուզնեցովը հանդիպել է գրող Զախար Պրիլեպինին, որը 2014 թվականին մասնակցել է իր «Пора валить» ստեղծագործության ձայնագրմանը[1]։

2016 թվականին երաժիշտը տեսահոլովակ է թողարկել «Черным-черно» երգի համար[4]։ Դրանից հետո թողարկվել են այնպիսի տեսահոլովակներ «Панелька» և «Пуля-дура» երգերի համար[10]։

2017 թվականի ապրիլի 1-ին թողարկվել է Հասկիի երկրորդ՝ «Любимые песни (воображаемых) людей» ստուդիական ալբոմը, որը դեբյուտել է iTunes-ի 4-րդ[11] և Google Play-ի 5-րդ[12] հորիզոնականներին։ 2017 թվականի մայիսի 25-ին Հասկին թողարկել է «Ай» երգի համար տեսահոլովակը, նույն տարվա հուլիսի 13-ին՝ «Пироман 17»-ի համար տեսահոլովակը[13][14], իսկ նոյեմբերի 23-ին՝ «Крот 17»-ի։

2018 թվականի ապրիլի 18-ին երգի հետ միասին թողարկվել է «Иуда» երգի տեսահոլովակը[15]։ Այս տեսանյութը Jager Music Awards մրցույթի արյդունքներով ընտրվել է 2018 թվականի լավագույն ինդի երաժշտական տեսահոլովակ[16]։

Օգոստոսի 30-ին թողարկվել է «Поэма о Родине» երգի տեսահոլովակը։ Ռեփերը ստեղծագործության տողերը նվիրել է իր փոքրիկ հայրենիքին՝ Բուրյաթիայի մայրաքաղաք Ուլան Ուդե քաղաքին։ Տեքստը նկարագրում է Դմիտրիի հայրենակիցների կյանքի անհուսությունը և հարազատ վայրերի խստությունը։ Հոլովակը նկարահանվել է Վոստոչնի միկրոշրջանում, որտեղ մեծացել է հեղինակը։ Սեպտեմբերի 11-ին թողարկվել է երաժշտի առաջին երգը փանկ ռոք ժանրում՝ «Человек в Интернете», որին հաջորդել են «Убить Рэпера» և «Животворящий флоу» երգերը։

2019 թվականի հոկտեմբերի 7-ին՝ Վլադիմիր Պուտինի ծննդյան օրը, թողարկվել է «Седьмое октября» թրեքի նոր տարբերակը և դրա տեսահոլովակը։

2020 թվականի սեպտեմբերի 25-ին թողարկվել է «Хошхоног» երրորդ ալբոմը[17]։ Հոշխոնոգը խոզի կամ ձիի խաշած աղիքներից պատրաստվող ավանդական բուրյաթական ուտեստ է։

Միջադեպեր[խմբագրել | խմբագրել կոդը]

2018 թվականի սեպտեմբերի 11-ին Հասկին իր ինստագրամյան կայքէջում տեսանյութ է տեղադրել, որտեղ ջնջել է ձայնագրված ալբոմով պանակը[18]։ Ալբոմը նախատեսվել էր թողարկել մեկ տարվա ընթացքում և կրել է «Евангелие от собаки» անվանումը։ Ռեփերի խոսքով՝ ալբոմը ենթադրվել էր որպես «10-ականների Մոսկվայում Հիսուսի մասին կոնցեպտուալ պատմություն»։ Ալբոմի միակ թողարկված երգը «Иуда»-ն էր, որը թողարկվել էր ապրիլի սկզբին[19]։

2018 թվականի սեպտեմբերի 12-ին Mash կայքը հրատապ լուր է հայտնել, որի համաձայն Ռից-Կարլթոն Մոսկվա հյուրանոցի պատուհանից «կարմիր մարզահագուստով դիակ է կախված»: Ավելի ուշ պարզվել է, որ այս ամենն արել են երկու հոգի՝ Հասկին և նրա ընկերը՝ Ռուսլան Խարտաևը։ Նրանք փաթաթել են Դմիտրիին հանդեձմամբ և մեկ ժամ կախել են նրան պատուհանից։ Ավելի ուշ նրանք բերման են ենթարկվել ոստիկանության կողմից, բայց շուտով ազատ են արձակվել[20][21]։

2018 թվականի սեպտեմբերի 15-ին ՎԿ-ում Հասկիի պաշտոնական խմբում գրառում է հրապարակվել. «Ռեփեր Հասկիի հետ հրաժեշտի արարողությունը տեղի կունենա սեպտեմբերի 16-ին, ժամը 12:30-ին»: Սեպտեմբերի 16-ին Հասկին արարողության ողջ ընթացքում պառկած է եղել դագաղի մեջ, մինչ իրականացվում էր հեռարձակում։ Հեռարձակման ավարտին ռեփերը բացեց աչքերը[22]։

2018 թվականի նոյեմբերի 19-ին, պետական մարմինների խնդրանքով, «Иуда» երգի տեսահոլովակը արգելափակվել է Ռուսաստանի բնակիչների համար՝ առնաց պատճառների բացահայտման[23]։

Ձերբակալություն Կրասնոդարում[խմբագրել | խմբագրել կոդը]

2018 թվականի նոյեմբերի 22-ին Կրասնոդարի Պերվոմայսկի շրջանային դատարանը որոշում է կայացրել մանր խուլիգանության մասին հոդվածի համաձայն ձերբակալել ռեփերին 12 օրով այն բանի համար, որ համերգը չեղյալ հայտարարելուց հետո նա փորձել է ռեփ կատարել ուրիշի մեքենայի տանիքից իրեն եկած ունկնդիրների առջև[24]։ Հասկիի համերգների արգելքը նախաձեռնել է Լենինգրադի մարզի Օրենսդիր ժողովի պատգամավոր Վլադիմիր Պետրովը, որը խնդրել է Ռուսաստանի գլխավոր դատախազությանը արգելել ռեփերի համերգները երկրում՝ մատաղ սերնդի վրա դրանց բացասական ազդեցության պատճառով[25]։ Ըստ ՌԻԱ Նովոստիին՝ Պետրոնվ ասել է․ «Ինքնասպանությունների և թմրամոլության քարոզիչները չպետք է ելույթների համար վայրեր ունենան։ Հուսով եմ, որ այս «արվեստը» կվերցվի իրավապահ մարմինների աշխատակիցների և իրավասու անձանց խիստ հսկողության տակ»[26]։ Կաստա խումբը, լրագրող Լեոնիդ Պարֆյոնովը[27], գրող Զախար Պրիլեպինը[28], երգիչ Լև Լեշենկոն[29], ռեփերներ Վասիլի Վակուլենկոն (Բաստա)[30], Օքսիմիրոնը[30], Noize MC[31] և Schokk-ը հանդես են եկել ի պաշտպանություն ռեփերի և ընդդեմ պետության միջամտության ստեղծագործական գործընթացին։

2018 թվականի նոյեմբերի 26-ին Հասկին ազատվել է կալանքից, իսկ պատժաչափը բեկանվել է։ Նույն օրը երեկոյան կայացել է երեք ռեփերների՝ Օքսիմիրոնի, Noize MC-ի և Բաստայի՝ նախորդ օրը հայտարարված «Я буду петь свою музыку» (հայերեն՝ Ես երգելու եմ իմ երաժշտությունը) համատեղ համերգը՝ հօգուտ Հասկիի[32]։ Նախատեսվել էր համերգից ստացված հասույթը փոխանցել Դմիտրիին, որը կորցրել էր Ռուսաստանում իր համերգները տալու հնարավորությունը։ Հասկին շնորհակալություն է հայտնել իր գործընկերներին և հայտարարել է, որ հանգանակված գումարը փոխանցվելու է իրավապաշտպան կազմակերպություններին, ինչպիսիք են «Ագորան», «Բաց Ռուսաստանը» և Մեդիազոնա պորտալը, ինչպես նաև այլ երաժիշտներին, որոնց համերգներն արգելված են, մասնավորապես IC3PEAK և Ֆրենդզոնա խմբերին[33][34][35]։

2018 թվականի դեկտեմբերին Կրասնոդարի Սովետսկի շրջանային դատարանը որոշում էէ կայացրել արգելել Ռուսաստանի տարածքում ռեփերի չորս տեսահոլովակների տարածումը՝ «Иуда», «Поэма о Родине», «Пуля-дура» և «Пироман 17»[36]:

Սկավառակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ստուդիական ալբոմներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2013 — «сбчь жзнь»[37]
  • 2017  — «Любимые песни (воображаемых) людей»[5][38]
  • 2020 — «Хошхоног»[39]

Ռեմիքս ալբոմներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2018 — «Искажение»
  • 2020 — «это все ху»

Մինի ալբոմներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2015 — «Автопортреты»[40]
  • 2018 — «Триптих о человечине»
  • 2019 — «У» (совместно с масло чёрного тмина)

Սինգլներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2011 — «Возвращение Легенды»
  • 2011 — «На Улицах Будущего»
  • 2011 — «Закономерные Случайности»
  • 2016 — «Черным-черно»
  • 2017 — «Небо ненавидит нас» (совместно с РИЧ)
  • 2017 — «Крот 17»
  • 2017 — «Смотрящий»
  • 2018 — «Иуда»
  • 2018 — «Поэма о Родине»
  • 2018 — «Человек в Интернете»
  • 2018 — «Убить Рэпера»
  • 2018 — «Животворящий флоу»
  • 2019 — «Седьмое октября»
  • 2020 — «Аферист»
  • 2020 — «Бесконечный магазин»
  • 2020 — «Люцифер»

Մասնակցություն այլ երաժիշտների թողարկումներում[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2014 — РИЧ — «Десятка» («Пора валить» feat. Զախար Պրիլեպին)
  • 2015 — РИЧ — «Метан» («В комнате»)
  • 2015  — РИЧ — «На океан» («Столица» feat. Զախար Պրիլեպին և Ալեքսանդր Սկլյառ)
  • 2015  — Զախար Պրիլեպին և Էլեֆանկ — «Охотник» («Месть» feat. РИЧ)
  • 2016 — РИЧ — «У Дома» («У дома»)
  • 2017 — Озёра — «Феррари» («Луна»)
  • 2017  — 25/17 — «Ева едет в Вавилон» («Бит шатает голову (Remix)», «Наше лето» feat. Սագրադա)
  • 2018  — Бакей — «Nagchampa» («Пузыри» feat. Kakora)
  • 2018  — Типси Тип — «Датынет» («В тебе»)
  • 2018  — Big Baby Tape — «Dragonborn» («98 flow»)
  • 2018  — Казускома — «Загон» («Вокруг так много всего»)
  • 2019  — Jeembo — «Топь» (сингл)
  • 2019 — Pixelord — «Cyberдядя» («Блабла»)
  • 2019 — White Punk — «ПАУК» («Паучъе молоко»)
  • 2020 — OFFMi — «TO U» («Экипаж» feat. bollywood.fm)
  • 2020 — zavet — «жилы» («Иглы и Огни», «Монумент»)
  • 2020 — IC3PEAK — «До Свидания» («Весело и грустно»)
  • 2020 — Everthe8 — «Not by Recipe» («Оазис»)
  • 2020 — 25/17 — «Байки из склепа» («Поколения» feat. HASH TAG)

Տեսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2011 — «Седьмое октября»
  • 2013 — «Космолет»
  • 2014 — «Пора валить» (մասն․ РИЧ և Զախար Պրիլեպին)
  • 2015 — «Чёрно-белый буги» (մասն․ РИЧ, Զախար Պրիլեպին և Էլեֆանկ)
  • 2015 — «В комнате» (մասն․ РИЧ)
  • 2016 — «Черным-черно»
  • 2017 — «Небо ненавидит нас» (մասն․ РИЧ)
  • 2017 — «Пуля-дура»
  • 2017 — «Панелька»
  • 2017 — «Ай»
  • 2017 — «Пироман 17»
  • 2017 — «Крот 17»
  • 2017 — «Психотроника»[41] (կարճամետրաժ ֆիլմ)
  • 2018 — «Иуда»
  • 2018 — «Поэма о Родине»
  • 2019 — «Детка-Голливуд»
  • 2019 — «Седьмое Октября (2019)»
  • 2019 — «Люцифер» (կարճամետրաժ ֆիլմ)
  • 2019 — «Заново»
  • 2019 — «Убей меня» (Масло Чёрного Тмина-ի հետ համատեղ)
  • 2019 — «Паучъе молоко» (White Punk-ի հետ համատեղ)
  • 2020 — «Никогда-нибудь»

Մասնակցություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2017 — Կաստա — «Скрепы»
  • 2017 — Պասոշ — «Январь»
  • 2018 — ПОЕХАЛИ — «Сильный стиль»
  • 2019 — Boulevard Depo — «No Flag»

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարեթիվ Ֆիլմ Ռեժիսոր Սցենարիստ Կոմպոզիտոր Դերասան
2017 Հոգետրոնիկա
ԱյոY
ԱյոY
ԱյոY
ԱյոY
2018 Բյուրեղ
ԱյոY
2018 Նկուղ
ԱյոY
2019 BEEF: Ռուսական հիփ հոփ
ԱյոY
2019 Լյուցիֆեր ԱյոY ԱյոY ԱյոY
ԱյոY
2020 Ներքին կրակ
ԱյոY

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 Серафим Ореханов. «Хаски о литературе, траве и коррупции: «Что будет с властью через год — никто не знает»». daily.afisha.ru. Afisha. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 14-ին.
  2. Факультет журналистики МГУ (2010 թ․ սեպտեմբերի 3). «Вниманию первого курса дневного отделения». www.journ.msu.ru (ռուսերեն). Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 25-ին.
  3. 3,0 3,1 3,2 «Gazgolder Live: Выпуск 42, 02-05-2017 (Хаски в гостях у Басты, QП и Lil Dik)». Gazgolder Live (ռուսերեն). 2017 թ․ մայիսի 2. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 25-ին.
  4. 4,0 4,1 Мария Куреша. «12 апостолов: Хаски». esquire.ru. Esquire. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ օգոստոսի 16-ին. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 14-ին.
  5. 5,0 5,1 Алексей Мажаев (2017 թ․ մայիսի 8). «Рецензия: Хаски - «Любимые песни (воображаемых) людей» ***». intermedia.ru. Intermedia. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 14-ին.
  6. «Хаски: «Я готов к тому, что сейчас вокруг меня пляшут, поют соловьем, а потом все»». gq.ru. GQ. 2017 թ․ մայիսի 8. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 14-ին.
  7. Захар Прилепин (2020 թ․ փետրվարի 10). «Сегодня день рождения Хаски». prilepin.livejournal.com (ռուսերեն). Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 25-ին.
  8. «В Бурятии завершилась сдача ЕГЭ - новости Бурятии и Улан-Удэ». Информ Полис (ռուսերեն). 2010 թ․ հուլիսի 2. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 25-ին.
  9. «Посмотрите, как Хаски отдает дань Дэвиду Линчу в своей короткометражке «Психотроника»». Афиша (ռուսերեն). Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 12-ին.
  10. «Хаски сказал «Ай»». intermedia.ru. Intermedia. 2017 թ․ մայիսի 25. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 14-ին.
  11. «Чарты, рейтинги, хит-парады (13 апреля)». intermedia.ru. Intermedia. 2017 թ․ ապրիլի 13. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 14-ին.
  12. «Чарты, рейтинги, хит-парады (6 апреля)». intermedia.ru. Intermedia. 2017 թ․ ապրիլի 6. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 14-ին.
  13. «Хаски показал клип, едва не стоивший ему жизни». intermedia.ru. Intermedia. 2017 թ․ հուլիսի 13. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 14-ին.
  14. «Хаски жги». Zvuki.ru. 2017 թ․ հուլիսի 13. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 14-ին.
  15. «Иуда»: вышел новый клип Хаски, 19 апреля 2018
  16. «Монеточка стала «Лучшей группой» на Jager Music Awards». 2018 թ․ նոյեմբերի 19. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 24-ին.
  17. Борис Барабанов Тексты на прочность // Коммерсантъ.
  18. «Хаски выложил видео, в котором удаляет свой новый альбом» (ռուսերեն). the-flow.ru. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 11-ին.
  19. «Вы думаете, Хаски вас троллил? Нет, он правда удалил свой альбом» (ռուսերեն). the-flow.ru. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 11-ին.
  20. «Рэпер Хаски арестован за изображение трупа». 2018 թ․ սեպտեմբերի 13. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 24-ին.
  21. «Выпущенный из полиции Хаски рассказал, что с ним происходит (Видео)». 2018 թ․ սեպտեմբերի 14. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 24-ին.
  22. «Поклонники попрощались с лежащим в гробу Хаски». 2018 թ․ սեպտեմբերի 16. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 24-ին.
  23. «Клип Хаски «Иуда» заблокировали в России». 2018 թ․ նոյեմբերի 19. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 24-ին.
  24. «Суд арестовал рэпера Хаски за хулиганство». РБК. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 22-ին.
  25. «Депутат попросил Генпрокуратуру запретить концерты рэперов». Известия (ռուսերեն). 2018 թ․ նոյեմբերի 22. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 23-ին.
  26. ««Призывы к измене Родине». Как депутат из Ленобласти взялся за рэперов». РИА Новости (ռուսերեն). 20181108T0800+0300Z. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 23-ին.
  27. Parfenon (2018 թ․ նոյեմբերի 26). «Парфенон #24: Свободу Хаски! Жуть Триера, Боня ждёт, «Бел Вокзал», Пикассо-Дейнека». Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 27-ին.
  28. ««Каста» и Захар Прилепин заступились за Хаски». 2018 թ․ նոյեմբերի 23. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 24-ին.
  29. «Лев Лещенко считает арест Хаски недостойным и неправильным». 2018 թ․ նոյեմբերի 23. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 24-ին.
  30. 30,0 30,1 «78.ru | Официальный сайт телеканала | Новости политики, экономики, общества, происшествия в Санкт-Петербурге» (անգլերեն). 78.ru. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 24-ին.
  31. «Оксимирон, Баста и Noize MC выступят в поддержку Хаски». intermedia.ru. 2018 թ․ նոյեմբերի 24. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 26-ին.
  32. Алена Гладун, Валентина Степанова (2018 թ․ նոյեմբերի 27). «Концерт в поддержку Хаски глазами «Афиши Daily»». Афиша (ռուսերեն). Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 29-ին.
  33. «Хаски решил отдать собранные с помощью концерта в его поддержку деньги музыкантам и правозащитникам». Новая газета (ռուսերեն). 2018 թ․ նոյեմբերի 28. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ նոյեմբերի 29-ին. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 29-ին.
  34. «Хаски: деньги с концерта «Я буду петь свою музыку» пойдут правозащитникам, «Медиазоне» и другим музыкантам — Meduza». Meduza (ռուսերեն). 2018 թ․ նոյեմբերի 28. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 29-ին.
  35. «Хаски направит часть вырученных в его поддержку денег правозащитникам». ՌԻԱ Նովոստի (ռուսերեն). 2018 թ․ նոյեմբերի 29. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 29-ին.
  36. «Суд в Краснодаре заблокировал доступ к четырём клипам Хаски».
  37. Альбом «сбчь жзнь» на discogs
  38. «50 отечественных альбомов 2017. Финал». the-flow.ru. 2017 թ․ դեկտեմբերի 30. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 23-ին.
  39. «Хаски выпустил альбом «Хошхоног»». Meduza (ռուսերեն). 2020 թ․ սեպտեմբերի 25. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 25-ին.
  40. EP на discogs.com
  41. ««Психотроника»: Режиссерский дебют рэпера Хаски целиком на КиноПоиске». КиноПоиск (ռուսերեն). Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 28-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հասկի (ռեփեր)» հոդվածին։