Հասարակ ապրելակերպ

Հասարակ ապրելակերպ, մարդու հասարակ կենսակերպին նպաստող փորձառնություն։ Հասարակ ապրելակերպի հիմնական փորձառնությունները ներառում են ունեցվածքի նվազեցում, տեխնոլոգիաներից և ծառայություններից ավելի քիչ կախվածություն և գումարի խնայողություն[1][2]: Նման արտաքին փոփոխություններից բացի, հասարակ ապրելակերպն արտացոլում է նաև մարդու մտածելակերպն ու արժեքները[3]: Հասարակ ապրելակերպի դրսևորումներ կարելի է հանդիպել պատմության, կրոնի, արվեստի և տնտեսագիտության ոլորտներում։
Ջատագովները կարող են ընտրել հասարակ ապրելակերպը բազմաթիվ անձնական պատճառներով, ինչպիսիք են՝ հոգևոր կենսակերպը, առողջությունը, ընտանիքին և ընկերներին ավելի շատ ժամանակ տրամադրելը, աշխատանքի և անձնական կյանքի միջև հավասարակշռությունը, անձնական ճաշակը, ֆինանսական կայունությունը, բարեգործությունների թվի աճը, խնայողությունը, շրջակա միջավայրի կայունությունը կամ սթրեսի նվազեցումը[4]: Հասարակ ապրելակերպը կարող է նաև լինել արձագանք տնտեսական նյութապաշտությանը և սպառողական մշակույթին: Ոմանք նշում են սոցիալ-քաղաքական նպատակները, որոնք համահունչ են բնապահպանական, հակասպառողական կամ հակապատերազմական շարժումներին, ներառյալ պահպանումը, աճի կրճատումը, խորը էկոլոգիան և հարկային դիմադրությունը[5]:
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Կրոնական և հոգևոր
[խմբագրել | խմբագրել կոդը]Մի շարք կրոնական և հոգևոր ավանդույթներ խրախուսում են հասարակ ապրելակերպը[6]: Վաղ օրինակները ներառում են երկաթի դարաշրջանի Հնդկաստանի Շրամանայի ավանդույթները և աստվածաշնչյան նազովրեցիները: Հասարակ ապրելակերպի ավելի ֆորմալ ավանդույթները, որոնք սկիզբ են առել կրոնական և փիլիսոփայական առաջնորդներից, ինչպիսիք են Հիսուսը, Լաո Ցզին, Կոնֆուցիոսը, Զրադաշտը, Գաութամա Բուդդան և Մուհամմադ մարգարեն: Ինչպես ազգային մշակույթները, այնպես էլ կրոնական էթիկան մեծ ազդեցություն են ունեցել այս ավանդույթների վրա[7]: Պարզությունը Լաո Ցզիի՝ դաոսականության հիմնադրի կողմից կարևորվող առաջնային հասկացություններից էր: Սա ամենից շատ արտահայտված է Պու և Զիրան սկզբունքներում[8]: Կոնֆուցիոսը բազմիցս վկայակոչվել է որպես հասարակ ապրելակերպի քարոզիչ[9][10]։
Գաութամա Բուդդան դիտարկում էր հասարակ ապրելակերպը բուդդայականության գլխավոր առաքինություն: Չորս ազնիվ ճշմարտությունները խրախուսում են ցանկության դիմադրումը որպես տառապանքին վերջ տալու և նիրվանային հասնելու ուղի[11][12]։
Ասում են՝ Հիսուսն հասարակ կյանք է վարել։ Ասում են՝ նա խրախուսել է իր աշակերտներին «բացի գավազանից՝ ոչինչ չվերցնել ճանապարհի համար՝ ո՛չ հաց, ո՛չ պայուսակ, ո՛չ փող իրենց գոտիներում. հագնել սանդալներ և մեկ շապիկ»[13]։ Նա նաև ասել է իր աշակերտներին, որ նրանք չեն կարող ծառայել Աստծուն և փողին միևնույն ժամանակ, և բացատրել, որ Աստված ի վիճակի է բավարարել կենսական կարիքները (սնունդ և հագուստ), քանի դեռ նրանք «նախ և առաջ փնտրում են նրա արքայությունը»[14]։ Պողոս Առաքյալն ուսուցանել է, որ մարդիկ պետք է բավարարվեն ուտելիքով ու հագուստով և որ հարստանալու ցանկությունը բազում չարիքների պատճառ է հանդիսանում[15]:
Շատ այլ նշանավոր կրոնավոր անհատներ, ինչպիսիք են Բենեդիկտ Նուրսիացին, Ֆրանցիսկ Ասսիզեցին[16], Լև Տոլստոյը, Ռաբինդրանաթ Թագորը, Ալբերտ Շվայցերը և Մահաթմա Գանդին, պնդում են, որ ոգեշնչումն իրենց մղել է դեպի հասարակ ապրելակերպ[7]:
Սուֆիզմը մահմեդական աշխարհում առաջացել և զարգացել է որպես միստիկական, որոշակիորեն քողարկված ավանդույթ իսլամի հիմնական սուննի և շիա դավանանքներում[17]: Սուֆիզմը հատկապես զարգացել է իսլամական պետությունների սահմանամերձ շրջաններում[17][18], որտեղ դրա ֆակիրների և դերվիշների ասկետիզմը գրավել է այն բնակչությանը, որոնք արդեն սովոր էին հինդուիզմի, բուդդայականության և քրիստոնեության վանական ավանդույթներին[19][20]: Սուֆիստներն ազդեցիկ և հաջողակ էին իսլամի տարածման գործում 10-19-րդ դարերում[17]: Որոշ գիտնականներ պնդում են, որ սուֆիստ մահմեդական ասկետներն ու միստիկները որոշիչ դեր են խաղացել թյուրք ժողովուրդներին իսլամի կրոնափոխելու գործում, հիմնականում ծայրահեղական, ասկետ սուֆիստների (ֆակիրներ և դերվիշներ) և ավանդական թուրք-մոնղոլական կրոնի շամանների ընդհանրությունների պատճառով[18][21]:
Հասարակ մարդիկ սովորաբար պատկանում էին քրիստոնեական խմբերին, որոնք վարում էին կրոնական կամ փիլիսոփայական դրդապատճառներով հարստության կամ տեխնոլոգիայի ձևերը բացառող ապրելակերպ: Նման քրիստոնեական խմբերը ներառում են շեյքերները, մենոնիտները, ամիշները, հութերիտները, Ամանայի գաղութները, Բրուդերհոֆը[22]՝ հին գերմանական բապտիստ եղբայրները, Ներդաշնակության հասարակությունը և որոշ քվակերներ։ «Պարզության վկայություն» կոչվող քվակերական համոզմունքի համաձայն՝ մարդը պետք է ապրի իր կյանքը հասարակ ձևով: Այս խմբերում տեխնոլոգիաների լիակատար բացառման մասին որոշ պնդումներ, սակայն, կարող են ճշգրիտ չլինել: Ամիշները և այլ խմբեր իսկապես օգտվում են որոշ ժամանակակից տեխնոլոգիաներից՝ գնահատելով դրանց ազդեցությունը համայնքի վրա[23]:
Լուսավորության դարաշրջանի 18-րդ դարի ֆրանսիացի փիլիսոփա Ժան-Ժակ Ռուսոն իր աշխատություններից շատերում գովաբանել է հասարակ կենսակերպը, հատկապես երկու գրքերում՝ «Դատողություն գիտությունների և արվեստների մասին» (1750) և «Դատողություն հասարակական անհավասարության մասին» (1754)[24]:

Աշխարհիկ և քաղաքական
[խմբագրել | խմբագրել կոդը]Աթենքում բնակվող փիլիսոփա Էպիկուրոսի ուսմունքների վրա հիմնված Էպիկուրիզմը ծաղկում է ապրել մոտավորապես մ.թ.ա. 4-ից մինչև մ.թ. 3-րդ դդ.: Համաձայն էպիկուրիզմի՝ երջանկության պարադիգմը անհոգ կյանքն է, որը հնարավոր է դարձել մտածված ընտրությունների շնորհիվ: Էպիկուրը նշում է, որ շռայլ ապրելակերպ վարելու պատճառով առաջացած դժվարությունները հակված են գերազանցել դրանից ստացած հաճույքները: Հետևաբար, նա եզրակացնում է, որ այն, ինչ անհրաժեշտ է երջանկության, մարմնական հարմարավետության և բուն կյանքի համար, պետք է պահպանվի նվազագույն ծախսերով, մինչդեռ այն ամենը, ինչ ավելորդ է, կա՛մ պետք է զսպել չափավորությամբ, կա՛մ ամբողջությամբ դրանից խուսափել[25]:

Ամերիկացի բնագետ և գրող Հենրի Դեյվիդ Թորոն իր «Ուոլդեն» (1854) գրքում հանդես է եկել հասարակ և կայուն կյանքի դասական աշխարհիկ քարոզչությամբ: Թորոն երկու տարի տևողությամբ փորձ է կատարել՝ վարելով հասարակ կյանք Ուոլդեն լճակի ափին: Նա գիրքը եզրափակում է հետևյալ խոսքով. «Մեր կյանքը սպառվում է մանրուքներով, պարզեցրե՛ք, պարզեցրե՛ք, պարզեցրե՛ք, ես ասում եմ՝ թող ձեր գործերը լինեն երկու-երեքի չափ, և ոչ հարյուրի կամ հազարի, միլիոնի փոխարեն հաշվե՛ք վեցը և ձեր հաշիվները պահե՛ք ձեր մատների վրա»[26]:
Վիկտորիանական Բրիտանիայում Թորոյի երկրպագու Հենրի Սթեֆենս Սոլթը հանրահռչակել է «Պարզեցում, ապրելու ավելի ողջամիտ մեթոդ» գաղափարը[27] ։ Հասարակ կյանքի՝ բրիտանացի այլ ջատագովներից էին Էդվարդ Քարփենթերը, Ուիլյամ Մորիսը և «Նոր կյանքի ընկերակցության» անդամները[27]: 27–28 ։ Քարփենթերը հանրահռչակել է «Պարզ կյանք» արտահայտությունն իր «Անգլիայի իդեալը» (1887) գրքի «Կյանքի պարզեցումը» էսսեում[28]:
Չարլզ Ռոբերտ Էշբին և նրա հետևորդները նույնպես կիրառեցին այս գաղափարներից մի քանիսը՝ այդպիսով կապելով պարզությունն Արվեստի և արհեստների շարժման հետ[29]: Բրիտանացի վիպասան Ջոն Քաուպեր Փաուսն իր՝ 1933 թվականին լույս տեսած «Մենության փիլիսոփայություն» գրքում հանդես է եկել՝ հաջակցություն հասարակ կյանքի[30]: Ջոն Միդլթոն Մերրին և Մաքս Փլոմանը 1930-ականներին Էսսեքսի իրենց Ադելֆի կենտրոնում վարում էին հասարակ կենսակերպ[31]: Իռլանդացի բանաստեղծ Պատրիկ Կավանան իր որոշ աշխատություններում պաշտպանել է «ճիշտ պարզության» փիլիսոփայությունը, որը հիմնված է գյուղական կյանքի վրա[32]:
Ջորջ Լորենցո Նոյեսը՝ բնագետ, հանքաբան, զարգացման քննադատ, գրող և նկարիչ, հայտնի է որպես Մենի Թորո։ Նա ապրում էր վայրի բնության գրկում՝ իր ստեղծագործական աշխատանքով քարոզելով հասարակ կյանք և ակնածանք բնության հանդեպ: 1920-ականների և 1930-ականների ընթացքում Հարավային Միացյալ Նահանգների Վանդերբիլտ ագրարացիները քարոզում էին ապրելակերպ և մշակույթ, որը կենտրոնացած էր ավանդական և կայուն ագրարային արժեքների վրա՝ ի տարբերություն առաջադեմ քաղաքային ինդուստրիալիզմի, որն այն ժամանակ գերիշխում էր արևմտյան աշխարհում:
Նորվեգա-ամերիկացի տնտեսագետ և սոցիոլոգ Թորստեյն Վեբլենն իր «Պարապ դասի տեսություն» (1899) գրքի մեջ նախազգուշացրել է նյութապաշտ հասարակության ակնհայտ սպառման մասին. Ռիչարդ Գրեգը ստեղծել է «կամավոր պարզություն» եզրը «Կամավոր պարզության արժեքը» (1936) աշխատության մեջ: 1920-ական թվականներից մի շարք ժամանակակից հեղինակներ ձևակերպել են հասարակ ապրելու թե՛ տեսությունը, թե՛ պրակտիկան, այդ թվում՝ գանդիստ Ռիչարդ Գրեգը, տնտեսագետներ Ռալֆ Բորսոդին և Սքոթ Նիրինգը, մարդաբան-բանաստեղծ Գերի Սնայդերը և ուտոպիստական գեղարվեստական գրող Էռնեստ Քալենբախը: Տնտեսագետ Ե.Ֆ. Շումախերը հակադրվել է «ավելի շատ՝ ավելի լավ» գաղափարին իր «Քիչը գեղեցիկ է» (1973) գրքում, իսկ Դուան Էլգինը շարունակում է քարոզել հասարակ ապրելակերպը «Կամավոր պարզություն» (1981) գրքում:
Ավստրալացի ակադեմիկոս Թեդ Թրեյները փորձում և գրում է պարզության մասին և հիմնում Պարզության ինստիտուտը Փիգֆեյս Փոինթում՝ Նոր Հարավային Ուելսի համալսարանից մոտ 20 կմ (12 մղոն) հեռավորության վրա, որին կից այն գործում է[33]: Ավստրիայում Ethify Yourself նախագծի շրջանակներում մշակվել է ինն արժեքներից բաղկացած աշխարհիկ կենսակերպ՝ նկատի ունենալով պարզեցված ապրելակերպը: Միացյալ Նահանգներում կամավոր պարզությունը սկսել է ավելի շատ հանրության ուշադրությունը գրավել 1990-ականների վերջին գլուխ բարձրացրած շարժման շնորհիվ հանրաճանաչ «պարզության» գրքի՝ Ջանեթ Լուրսի «Հասարակ ապրելու ուղեցույցի» առնչությամբ[34]:

Պրակտիկաներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Սպառման, աշխատանքային ժամի և ունեցվածքի նվազեցում
[խմբագրել | խմբագրել կոդը]
Որոշ մարդիկ հասարակ կյանք են վարում՝ նվազեցնելով իրենց սպառումը: Սպառման նվազեցումը կարող է պակասեցնել անձնական պարտքը, ինչը մարդուն թույլ է տալիս ավելի մեծ ճկունություն և պարզություն ցուցաբերել կյանքում: Եթե մարդ ավելի քիչ է ծախսում ապրանքների կամ ծառայությունների վրա, ապա կարող է ավելի քիչ ժամանակ ծախսել գումար վաստակելու վրա: Խնայված ժամանակը կարող է օգտագործվել այլ հետաքրքրություններ ունենալու, կամավորության միջոցով ուրիշներին օգնելու կամ նրանց կյանքի որակը բարելավելու համար, օրինակ՝ ստեղծագործական գործունեություն ծավալելով: Փողի ձգտումից ձերբազատվելու զարգացումը հանգեցրել է որոշ անհատների, ինչպիսիք են Սուելոն և Մարկ Բոյլը, առանց փողի ապրելուն[35]: Մարդիկ, որոնք նվազեցնում են իրենց ծախսերը, կարող են նաև ավելացնել իրենց խնայողությունները, որն էլ, իր հերթին, կարող է հանգեցնել ֆինանսական անկախության և վաղաժամկետ կենսաթոշակի անցնելու հնարավորության[36]։
«100 Thing Challenge»-ն անձնական ունեցվածքը մինչև հարյուր միավորի կրճատելու զանգվածային շարժում է, որը նպատակ ունի վերացնել ավելորդ իրերը և պարզեցնել կյանքը[37]: Փոքրիկ տների շարժման մասնակիցները նախընտրում էին ապրել փոքր, առանց հիփոթեքի, ցածր սպասարկում ունեցող տներում, ինչպիսիք են փայտյա խրճիթները կամ ծովափնյա տնակները[38]:
Ջոշուա Բեքերն առաջարկում է, որ իրենց կյանքի պարզեցմանը ձգտող մարդիկ սկսեն իրենց տները պարզեցնելուց[39]:
Ինքնաբավության բարձրացում
[խմբագրել | խմբագրել կոդը]
Կյանքը պարզեցնելու տարբերակներից մեկը հողին վերադառնալը և սեփական սնունդ աճեցնելն է: Ինքնաբավության բարձրացումը նվազեցնում է կախվածությունը փողից և, ընդհանուր առմամբ, տնտեսությունից[40]: Թոմ Հոջկինսոնը կարծում է, որ ազատ և պարզ կյանքի բանալին սպառման դադարեցումն ու արտադրության մեկնարկն է[41]: Գրող և էկոբլոգեր Ջենիֆեր Նինին լքել է քաղաքը՝ ցանցից դուրս ապրելու, սնունդ աճեցնելու և «լուծման, այլ ոչ թե խնդրի մի մասը լինելու համար»[42]:
Անտառային այգեգործությունը, որը մշակվել է հասարակ ապրելակերպի հետևորդ Ռոբերտ Հարթի կողմից, քիչ խնամք պահանջող, բուսական սննդի արտադրության համակարգ է, որը հիմնված է անտառային էկոհամակարգերի վրա: Այն ներառում է պտղատու և ընկուզենու ծառեր, թփեր, խոտաբույսեր, խաղողի վազեր և բազմամյա բանջարեղեն[43] : Հարթը ստեղծել է օրինակելի անտառային այգի 0,12 ակր (490 մ2) պտղատու այգուց իր՝ Շրոպշիրի Ուենլոք Էջում գտնվող ֆերմայում[43]: 45 :
«Սննդի մղոնները» այն կիլոմետրերի քանակի նկարագրությունն է, որոնք տվյալ սննդամթերքը կամ դրա բաղադրիչներն անցել են ֆերմայից մինչև սեղան ճանապարհին: Հասարակ ապրելակերպի պաշտպաններն օգտագործում են այս չափանիշը, որ պաշտպանեն տեղական աճեցման սննդի օգուտը, օրինակ՝ գրքերում, ինչպիսիք են «The 100-Mile Diet» և Բարբարա Քինգսոլվերի «Animal, Vegetable, Miracle: A Year of Food Life» գրքերը: Այդ դեպքերից յուրաքանչյուրում հեղինակները մեկ տարի հատկացրել են իրենց ածխածնի հետքը նվազեցնելուն՝ սնվելով տեղական աճեցման սննդով[44]:
Քաղաքի բնակիչները կարող են տնային պայմաններում մրգեր և բանջարեղեն աճեցնել տարաներում կամ փոքր փակ ջերմոցներում: Լոլիկը, հազարը, սպանախը, շվեյցարական մանգոլդը, ոլոռը, ելակը և մի քանի տեսակի խոտաբույսեր կարող են աճել տարաներում: Ջիմ Մերկելն ասում է. «Մարդը կարող է սերմեր ցանել: Դրանք համեղ են, աներևակայելի սննդարար և հեշտ աճեցվող․ մենք դրանք աճեցնում ենք լայնաբերան տարաների մեջ՝ մետաղյա օղակների վրա քաշելով պատուհանի նեյլոնե ցանցի կտոր»[45]:
Տեխնոլոգիայի վերանայում
[խմբագրել | խմբագրել կոդը]Հասարակ կենսակերպով ապրողները տարբեր կարծիքներ ունեն տեխնոլոգիայի դերի վերաբերյալ: Ամերիկացի քաղաքական ակտիվիստ Սքոթ Նիրինգը կասկածամտորեն էր վերաբերվում այն բանին, թե ինչպես մարդկությունը կօգտագործի նոր տեխնոլոգիաները՝ վկայակոչելով կործանարար գյուտերը, ինչպիսիք են միջուկային զենքերը[46]: Նրանք, ովքեր խուսափում են ժամանակակից տեխնոլոգիաներից, հաճախ կոչվում են Լուդիտներ կամ նեոլուդիտներ[47]: Չնայած հասարակ ապրելակերպը հաճախ աշխարհիկ կենսակերպ է համարվում, այն կարող է ներառել համապատասխան տեխնոլոգիայի վերանայումը, ինչպես դա արել են անաբապտիստական խմբերը, ինչպիսիք են ամիշները կամ մեննոնիտները:
Տեխնոլոգիան կարող է ավելի հեշտ ու կայուն դարձնել հասարակ կենսակերպը մշակույթում, ընդհանուր առմամբ։ Համացանցը կարող է նվազեցնել անձի ածխածնի հետքը հեռավար աշխատանքի և թղթի քիչ օգտագործման շնորհիվ։ Ոմանք հաշվարկել են իրենց էներգիայի սպառումը, որպեսզի ցույց տան, որ հնարավոր է ապրել հասարակ և բավարարված կյանքով՝ օգտագործելով ավելի քիչ էներգիա, քան սովորաբար օգտագործվում է արևմտյան երկրներում[48]։ Տեխնոլոգիաները, որոնք նրանք կարող են օգտագործել, ներառում են համակարգիչներ, ֆոտովոլտային համակարգեր, հողմային և ջրային տուրբիններ։
Տեխնոլոգիական միջամտությունները, որոնք, կարծես թե, հեշտացնում են կյանքը, իրականում կարող են կողմնակի ազդեցություններ ունենալ մեկ այլ ասպարեզում կամ ապագայում: Եվգենի Մորոզովը զգուշացնում է, որ համացանցի նման գործիքները կարող են նպաստել զանգվածային հսկողությանն ու քաղաքական ճնշումներին[49]։ «Կանաչ պատրանքներ» գիրքը ցույց է տալիս, թե ինչպես կարող են քամու ու արևային էներգիայի տեխնոլոգիաները գաղտնի կողմնակի ազդեցություններ ունենալ և կարող են իրականում մեծացնել էներգիայի սպառումը և ժամանակի ընթացքում արմատավորել շրջակա միջավայրի վնասները[50]: «Techno-Fix» գրքի հեղինակները քննադատում են տեխնոլավատեսներին գյուղատնտեսական խնդիրների լուծման հարցում տեխնոլոգիայի սահմանափակումներն անտեսելու համար[51]։
Սննդակարգի պարզեցում
[խմբագրել | խմբագրել կոդը]
Ի տարբերություն բուսակերության նման սննդակարգերի, պարզեցված սննդակարգը կենտրոնանում է ոչ թե կանոնների, այլ սկզբունքների վրա: Մարդիկ կարող են օգտագործել ավելի պարզ և էժան բաղադրիչներ և ուտել այնպիսի ուտեստներ, որոնք համարվում են «հարմարավետ սնունդ», ներառյալ տնային պայմաններում պատրաստված ուտեստները: Պարզ սննդակարգերը սովորաբար համարվում են «առողջ», քանի որ դրանք ներառում են զգալի քանակությամբ միրգ և բանջարեղեն[52]։ Պարզ սննդակարգը սովորաբար խուսափում է վերամշակված մթերքներից և արագ սննդից: Պարզությունը կարող է նաև ենթադրել ուտելու ընթացքում լիովին ներկա լինելուն ժամանակ հատկացնելը, օրինակ՝ հետևելով ծեսերին, խուսափելով ուտելիս բազմաբնույթ աշխատանք կատարելուց և ժամանակ հատկացնելով ուշադրությամբ և երախտագիտությամբ ուտելուն, գուցե այլոց ընկերակցությամբ[53]: Ավելին, ընդունված է սեփական կերակուրը պատրաստել՝ հետևելով պարզ բաղադրատոմսերին, որոնք առանձնապես ժամանակատար չեն՝ փորձելով նվազեցնել ճաշ պատրաստելու համար անհրաժեշտ էներգիայի քանակը[54]։
Պարզ սննդակարգը տարբեր մարդկանց կողմից տարբեր է ընկալվում և կարող է հարմարեցվել անհատական կարիքներին ու ցանկություններին: Օրինակ, Միացյալ Թագավորությունում 1984 թվականին հիմնադրվել է Կարեկցությամբ ապրելու շարժումը Քեթլին և Ջեք Ջաննուեյների կողմից՝ տարածելու վեգանիզմի ուղերձը և խթանելու հասարակ ապրելակերպն ու ինքնապահովումը որպես միջոց մարդկանց, կենդանիների և մոլորակի շահագործման դեմ:
Քաղաքականություն և ակտիվություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Բնապահպանություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Բնապահպանությունը ոգեշնչված է հասարակ ապրելակերպից, քանի որ բնության հետ ներդաշնակությունն էապես կախված է հասարակ կենսակերպից: Օրինակ, Կանաչների կուսակցությունները հաճախ քարոզում են հասարակ ապրելակերպ՝ որպես իրենց «չորս սյուների» կամ Միացյալ Նահանգների Կանաչների կուսակցության «Տասը հիմնական արժեքների» հետևանք։ Սա ներառում է, քաղաքականության տեսանկյունից, նրանց կողմից գենետիկական ինժեներիայի, միջուկային էներգիայի և այլ տեխնոլոգիաների մերժումը, որոնք նրանք համարում են վտանգավոր: Կանաչների պարզության աջակցությունը հիմնված է բնական ռեսուրսների օգտագործման և շրջակա միջավայրի վրա ազդեցության կրճատման վրա[4]: Այս հայեցակարգն արտահայտված է Էռնեստ Կալենբախի էկոլոգիայի, խնայողության և առողջության «կանաչ եռանկյունու» մեջ:
Ոմանք, սակայն, խուսափում են ներգրավվել նույնիսկ կանաչ քաղաքականության մեջ, քանի որ դա հակասում է պարզությանը, և փոխարենը պաշտպանում են կանաչ անարխիզմի ձևերը, որոնք փորձում են իրականացնել այս սկզբունքներն ավելի փոքր մասշտաբով, օրինակ՝ էկոգյուղերը: Խորը էկոլոգիան մի համոզմունք է, որ աշխարհը գոյություն չունի որպես ռեսուրս, որը պետք է ազատ շահագործվի մարդկանց կողմից, առաջարկում է վայրի բնության պահպանում, բնակչության վերահսկողություն և հասարակ ապրելակերպ[55]:

Արվեստ
[խմբագրել | խմբագրել կոդը]«Բոհեմականություն» եզրը նկարագրում է արվեստագետների ինչպես կամավոր, այնպես էլ ակամա աղքատության ավանդույթը, որոնք իրենց ժամանակը նվիրում են գեղարվեստական նախաձեռնություններին, այլ ոչ թե վճարովի աշխատանքին: Եզրը ստեղծվել է ֆրանսիական բուրժուազիայի կողմից՝ որպես սոցիալական նոնկոնֆորմիստներին նկարագրելու միջոց[56]։ Բոհեմացիները երբեմն նաև արտահայտում էին իրենց արտասովորությունը պարզունակ արվեստի միջոցով, օրինակ՝ Ամեդեո Մոդիլիանիի դեպքում[57]: Մինիմալիստական արվեստը 20-րդ դարում ոգեշնչեց «ապստամբ» գեղարվեստական շարժումները[56]:
Հանուն արվեստի աղքատության մեջ ապրելու դրական վերաբերմունքն ամերիկացի երիտասարդ արվեստագետների շրջանում ավելի նեղ տարածում է գտնում: Ռոդ Այլենդի դիզայնի դպրոցի վերջին շրջանավարտներից մեկն ասել է, որ «իր դասընկերները քիչ հետաքրքրություն են ցուցաբերել վերնահարկերում ապրելու և ռամեն լապշա ուտելու նկատմամբ»[58]:
Տնտեսագիտություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Տնտեսագիտական նոր շարժում էր ստեղծվում 1972 թվականին ՄԱԿ-ի Մարդկային միջավայրի ժողովից հետո[59], և այդ տարվա «Միայն մեկ Երկիր», «Աճի սահմանները» և «Գոյատևման նախագիծ» հրատարակությունները, որոնց հաջորդեց «Քիչը գեղեցիկ է. տնտեսագիտություն, համաձայն որի՝ մարդիկ կարևոր են» 1973 թվականին[60]:
Դեյվիդ Ուոնը ներկայացրեց «հասարակ բարեկեցության» գաղափարը, քանի որ այն վերաբերում է կայուն ապրելակերպին: Նրա տեսակետից «կարևոր է երեք հիմնարար հարց տալ ինքներս մեզ. ո՞րն է մեր ամբողջ ճանապարհորդության ու սպառման իմաստը, ինչի՞ համար է տնտեսությունը, և վերջապես, ինչո՞ւ ենք հիմա թվում ավելի դժբախտ, քան այն ժամանակ, երբ սկսեցինք մեր սկզբնական ձգտումը դեպի հարստություն»[61]։
Ջեյմս Ռոբերտսոնի «Կայուն զարգացման նոր տնտեսագիտություն»[60] աշխատությունը ոգեշնչել է մտածողների և ակտիվիստների աշխատանքը, որոնք մասնակցում են նրա «Աշխատանք առողջ այլընտրանքի համար» ցանցին և ծրագրին: Ըստ Ռոբերտսոնի, կայունությանն անցումը, հավանաբար, կպահանջի շեշտադրման համատարած անցում եկամուտների ավելացումից դեպի ծախսերի կրճատում:
Ռոբերտսոնի կողմից սահմանված նոր տնտեսագիտության սկզբունքները հետևյալն են[62].
- մարդկանց համակարգված հզորացում (ի տարբերություն նրանց կախվածության մեջ դնելու և պահելու), որպես մարդակենտրոն զարգացման հիմք,
- ռեսուրսների և շրջակա միջավայրի համակարգված պահպանում՝ որպես էկոլոգիապես կայուն զարգացման հիմք,
- էվոլյուցիա տնտեսական կյանքի «ազգերի հարստության» մոդելից դեպի մեկ համաշխարհային մոդել, և այսօրվա միջազգային տնտեսությունից դեպի էկոլոգիապես կայուն, ապակենտրոնացնող, բազմամակարդակ մեկ համաշխարհային տնտեսական համակարգ,
- քաղաքական և էթիկական գործոնների կենտրոնական դիրքի վերականգնում տնտեսական կյանքում և մտածելակերպում,
- ոչ միայն քանակական, այլև որակական արժեքների պահպանում:
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Linda Breen Pierce (2000). Bold text'i0000pier Choosing Simplicity. Gallagher Press. էջ 304. ISBN 978-0967206714. «Rather than being consumed by materialism, we choose to surround ourselves with only those material possessions we truly need or genuinely cherish»
{{cite book}}
: Check|url=
value (օգնություն) - ↑ Vernon Howard. Quotes about Happiness. «You have succeeded in life when all you really want is only what you really need»
- ↑ «Minimalism: 7 Reasons that Keep People from Getting Started». 2011 թ․ հունիսի 29.
- ↑ 4,0 4,1 Taylor, Matthew (2019 թ․ մայիսի 22). «Much shorter working weeks needed to tackle climate crisis – study». The Guardian (անգլերեն). Վերցված է 2021 թ․ նոյեմբերի 2-ին.
- ↑ «Low Income/Simple Living as War Tax Resistance». NWTRCC. 2020 թ․ հունվար.
- ↑
- Echlin, Helena (2006 թ․ դեկտեմբեր). «Be Happier With Less». Yoga Journal: 92.
- Swift, W. Bradford (July–August 1996). «Living Simply in a Complex World». Yoga Journal: 81.
- ↑ 7,0 7,1 Shi, David (2001). The Simple Life. University of Georgia Press.
- ↑
Տեքստ՝ Հասարակ ապրելակերպ Վիքիդարանում
- ↑ «Gain Insight and Awareness With These 47 Confucius Quotes». ThoughtCo (անգլերեն). Վերցված է 2023 թ․ նոյեմբերի 7-ին.
- ↑
Տեքստ՝ Հասարակ ապրելակերպ Վիքիդարանում
- ↑
Տեքստ՝ Հասարակ ապրելակերպ Վիքիդարանում
- ↑ Mark, Joshua J. «Four Noble Truths». World History Encyclopedia (անգլերեն). Վերցված է 2023 թ․ նոյեմբերի 7-ին.
- ↑ Mark 6:8–9 ESV: English Standard Version
- ↑ Matthew 6:24–33 ESV
- ↑ Timothy%206:6–10&verse=ESV&src=! 1 Timothy 6:6–10 ESV
- ↑ Slocock, N. (2004 թ․ մայիս). «'Living a Life of Simplicity?' A Response to Francis of Assisi by Adrian House» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2011 թ․ հուլիսի 27-ին.
- ↑ 17,0 17,1 17,2 Cook, David (2015 թ․ մայիս). «Mysticism in Sufi Islam». Oxford Research Encyclopedia of Religion. Oxford: Oxford University Press. doi:10.1093/acrefore/9780199340378.013.51. ISBN 9780199340378. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ նոյեմբերի 28-ին. Վերցված է 2022 թ․ հունվարի 4-ին.
- ↑ 18,0 18,1 Findley, Carter Vaughn (2005). «Islam and Empire from the Seljuks through the Mongols». The Turks in World History. Oxford and New York: Oxford University Press. էջեր 56–66. ISBN 9780195177268. OCLC 54529318.
- ↑ Hanson, Eric O. (2006). Religion and Politics in the International System Today. New York: Cambridge University Press. էջեր 102–104. doi:10.1017/CBO9780511616457. ISBN 978-0-521-85245-6.
- ↑
- Shahzad Bashir (2013). Sufi Bodies: Religion and Society in Medieval Islam. Columbia University Press. էջեր 9–11, 58–67. ISBN 978-0-231-14491-9.
- Antony Black (2011). The History of Islamic Political Thought: From the Prophet to the Present. Edinburgh University Press. էջեր 241–242. ISBN 978-0-7486-8878-4.
- ↑ Amitai-Preiss, Reuven (1999 թ․ հունվար). «Sufis and Shamans: Some Remarks on the Islamization of the Mongols in the Ilkhanate». Journal of the Economic and Social History of the Orient. Leiden: Brill Publishers. 42 (1): 27–46. doi:10.1163/1568520991445605. ISSN 1568-5209. JSTOR 3632297.
- ↑
- Ascosi, Pete (2016 թ․ օգոստոսի 25). «Learning from the Bruderhof: An Intentional Christian Community». ChristLife (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ ապրիլի 7-ին. Վերցված է 2017 թ․ մայիսի 23-ին.
- «Inside The Bruderhofe». BBC Media Centre. 2019 թ․ հուլիսի 9. Վերցված է 2019 թ․ հուլիսի 19-ին.
- ↑
- Crump, Dallin (2018 թ․ օգոստոսի 22). «What the Amish are Teaching Me about How to Use Technology». Medium (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ օգոստոսի 1-ին. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 1-ին.
- Novak, Kim (2019 թ․ հուլիսի 20). «Unknown Christian community in Sussex lives without electricity or possessions». Metro (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 1-ին.
- ↑ Marshall, Peter (1996). Nature's Web: Rethinking Our Place on Earth. M.E. Sharpe. էջեր 235, 239–244.
- ↑ Smith, M.F. (2001). «Introduction to Lucretius: On the Nature of Things». Epicurus.info. Արխիվացված է օրիգինալից 2006 թ․ մարտի 1-ին.
- ↑ Thoreau, Henry David (1854). «Where I Lived, and What I Lived For». Walden.
- ↑ 27,0 27,1 Gould, Peter C. (1988). Early Green Politics.
- ↑ Delany, Paul (1987). The Neo-pagans: Rupert Brooke and the ordeal of youth. Free Press. էջ 10. ISBN 978-0029082805.
- ↑ Maccarthy, Fiona (1981). The Simple Life: C.R. Ashbee in the Cotswolds. London.
{{cite book}}
: CS1 սպաս․ location missing publisher (link) - ↑
- Powys, John Cowper (1933). A Philosophy of Solitude. London.
{{cite book}}
: CS1 սպաս․ location missing publisher (link) - See also Goodway, David (2006). Anarchist Seeds Beneath the Snow. Liverpool. էջեր 48–49, 174, for Goodway's comparison of Powys' ideas of the Simple Life to Carpenter's.
{{cite book}}
: CS1 սպաս․ location missing publisher (link) CS1 սպաս․ postscript (link)
- Powys, John Cowper (1933). A Philosophy of Solitude. London.
- ↑ Hardy, Dennis. Utopian England: Community Experiments 1900–1945. էջ 42. Hardy's book details other simple living movements in the U.K. in this period.
- ↑ O'Riordan, Alan (2009 թ․ նոյեմբերի 23). «Kavanagh's Lessons for Simple Living». Irish Times.
- ↑ «Arts, Design & Architecture - UNSW Sydney». UNSW Sites.
- ↑ Luhrs, Janet (1997). The Simple Living Guide. Harmony. ISBN 978-0553067965.
- ↑
- Osborne, Hilary (2009 թ․ հուլիսի 23). «Daniel Suelo: Free spirit or freeloader?». The Guardian. UK. Վերցված է 2011 թ․ հոկտեմբերի 20-ին.
- Salter, Jessica (2010 թ․ օգոստոսի 18). «The man who lives without money». The Telegraph. U.K. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ օգոստոսի 20-ին.
- ↑ Robinson, Nancy (2012 թ․ օգոստոսի 2). «Retiring At Age 50 Is Realistic Using These Unorthodox Strategies». Forbes. U.S. Վերցված է 2012 թ․ օգոստոսի 20-ին.
- ↑ Lisa McClaughlin (2008 թ․ հունիսի 5). «How to Live with Just 100 Things». Time.
- ↑ Paterson, Leigh (2011 թ․ դեկտեմբերի 28). «Less is more: Simple living in small spaces». BBC News.
- ↑ Becker, Joshua (2018). The Minimalist Home. WaterBrook. էջեր 3–5.
- ↑ Baharuddin, Khairul Hisyam; Mohd Nasir, Nazatul Syima; Rusdi, Fairuz A'dilah (2022). «Self-Reliance, Simple Living, and Happiness in the Man Who Quit Money» (PDF). Proceeding of International Conference on Ummah – via My Scholar, Digital Library Repository, Universiti Malaysia Kelantan.
- ↑ Tom Hodgkinson (2006). How To Be Free. Hamish Hamilton. ISBN 978-0241143216.
- ↑ Nini, Jennifer (2014 թ․ սեպտեմբեր). «So You Think You Can Farm?». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ մարտի 9-ին. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 1-ին.
- ↑ 43,0 43,1 Hart, Robert (1996 թ․ սեպտեմբերի 1). Forest gardening: Cultivating an edible landscape. ISBN 978-1603580502.
- ↑ Taylor, Kate (2007 թ․ օգոստոսի 8). «The Year I Saved The World». The Sun. New York. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ հունվարի 14-ին.
- ↑ Merkel, Jim (2003). Radical Simplicity. British Columbia: New Society. էջեր 170–171.Կաղապար:ISBN?
- ↑ Scott Nearing (2006). Civilization and Beyond. Echo Library. էջ 101. ISBN 978-1406834970.
- ↑ Sale, Kirkpatrick (1997 թ․ փետրվար). «America's New Luddites». Le Monde diplomatique.
- ↑ Rajvanshi, Anil K. (2012 թ․ մայիսի 27). «How to Live Simply and in a Sustainable Way». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ դեկտեմբերի 19-ին.
- ↑ Morozov, Evgeny (2011). The Net Delusion: The Dark Side of Internet Freedom.
- ↑ Zehner, Ozzie (2012). Green Illusions: The Dirty Secrets of Clean Energy and the Future of Environmentalism. University of Nebraska Press. ISBN 978-0803237759.
- ↑ Huesemann, Michael H.; Huesemann, Joyce A. (2011). Technofix: Why Technology Won't Save Us or the Environment. Gabriola Island, British Columbia, Canada: New Society Publishers. ISBN 978-0865717046.
- ↑ Smith, Katie (2009 թ․ փետրվարի 25). «Slow economy calls for simple living». Free Lance-Star.
- ↑ McDonald, Glenn. «For us, simple living isn't easy—Author advocates the joy of less stuff». News & Observer.Կաղապար:When
- ↑ Weidner, Johanna (2005 թ․ հունվարի 8). «Food helps define life, editor says». Record, The. Kitchner, Ontario, Canada.
- ↑ Barry, John; Frankland, E. Gene, eds. (2002). International Encyclopedia of Environmental Politics. Routledge. էջ 161. ISBN 978-0415202855.
- ↑ 56,0 56,1 Martinique, Elena (2023 թ․ ապրիլի 24). «Famous Artists of the 20th Century Who Knew How to Live». Widewalls (անգլերեն). Վերցված է 2022 թ․ ապրիլի 3-ին.
- ↑ «Amedeo Modigliani». The Art Story. Վերցված է 2022 թ․ ապրիլի 3-ին.
- ↑ Neda Ulaby (Director) (2014 թ․ մայիսի 15). «In Pricey Cities, Being A Bohemian Starving Artist Gets Old Fast». War On Poverty, 50 Years Later. NPR. Վերցված է 2014 թ․ մայիսի 31-ին.
- ↑ «Report of the United Nations Conference on the Human Environment». United Nations Environment Program. Stockholm. 1972. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ ապրիլի 11-ին. Վերցված է 2008 թ․ մարտի 24-ին.
- ↑ 60,0 60,1 Robertson, James (1999). The New Economics of Sustainable Development: A Briefing for Policy Makers (PDF). Kogan Page. ISBN 0749430931.
- ↑ Wann, David (2007). Simple Prosperity: Finding Real Wealth in a Sustainable Lifestyle. New York: St. Martin's Griffin. ISBN 978-0312361419.
- ↑ Ellis, Howard S. (1949). «The State of the "New Economics"». The American Economic Review. 39 (2): 465–477. JSTOR 1812743. Վերցված է 2023 թ․ նոյեմբերի 7-ին.
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Berry, Wendell (1990). What Are People For?. North Point Press. ISBN 0865474370.
- Bruno, Dave (2010). The 100 Thing Challenge. HarperCollins. ISBN 978-0061787744.
- Dacyczyn, Amy (1998). The Complete Tightwad Gazette: Promoting Thrift as a Viable Alternative Lifestyle. Random House Publishing. ISBN 0375752250.
- de Graaf, John; Wann, David; Naylor, Thomas (2002). Affluenza: The All-Consuming Epidemic. Berrett-Koehler Publishers. ISBN 1576751996.
- Delany, Paul (1987). The Neo-pagans: Rupert Brooke and the ordeal of youth. Free Press. ISBN 978-0029082805.
- Elgin, Duane (2010) [1981]. Voluntary Simplicity. Harper. ISBN 978-0061779268.
- Eller, Vernard (1973). The Simple Life. W. B. Eerdmans Publishing Company. ISBN 0802815375.
- Fisker, Jacob Lund (2010). Early Retirement Extreme: A philosophical and practical guide to financial independence. CreateSpace Independent Publishing Platform. ISBN 978-1453601211.
- Freed, Dolly (2010) [1978]. Possum Living: How to Live Well Without a Job and with (Almost) No Money. Tin House Books. ISBN 978-0982053935.
- Kondo, Marie (2014). The Life-Changing Magic of Tidying Up. Clarkson Potter/Ten Speed. ISBN 978-1607747307.
- Long, Charles (1996) [1986]. How to Survive Without a Salary: Living the Conserver Lifestyle. Warwick. ISBN 1894622375.
- Luhrs, Janet (1997). The Simple Living Guide: A Sourcebook for Less Stressful, More Joyful Living. Harmony/Rodale. ISBN 0553067966.
- Mills, Stephanie (2002). Epicurean Simplicity. Island Press. ISBN 978-1559636896.
- Nearing, Helen; Nearing, Scott (1970). The Good Life: Helen and Scott Nearing's Sixty Years of Self-Sufficient Living. Schocken.
- Robin, Vicki; Dominguez, Joe (1992). Your Money or Your Life. Viking.
Robin, Vicki; Tilford, Monique; Zaifman, Mark (2008). Your Money or Your Life: Revised and Updated for the 21st Century. Penguin Books. - Romney, Edward (2001) [1992]. Living Well on Practically Nothing. Paladin Press. ISBN 1581602820.
- Taylor-Hough, Deborah (2000). A Simple Choice: A practical guide for saving your time, money and sanity. SourceBooks. ISBN 1891400495.
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հասարակ ապրելակերպ» հոդվածին։ |