Հասարակական համակարգի հետխորհրդային տրանսֆորմացիա
Հասարակական համակարգի հետխորհրդային տրանսֆորմացիա | |
---|---|
Հեղինակ | Տիգրան Թորոսյան |
Ժանր | քաղաքագիտություն, փիլիսոփայություն |
Նկարագրում է | Հայաստանի քաղաքականություն, Հայաստան-Եվրոպական Միություն հարաբերություններ |
Էջեր | 424 |
Երկիր | ![]() |
Հրատարակման վայր | Երևան |
Հրատարակիչ | ՀՀ ԳԱԱ Գիտություն |
Հրատարակման տարեթիվ | 2006 |
ԳՄԴ | 60.5 |
Հասարակական համակարգի հետխորհրդային տրանսֆորմացիա, հայ քաղաքական գործիչ, ՀՀ ԱԺ նախկին խոսնակ Տիգրան Թորոսյանի հիմնական աշխատությունը, նվիրված հետխորհրդային երկրների և առաջին հերթին Հայաստանի Հանրապետության զարգացմանը սկսած 1990-ականներից[1]։
Աշխատության մեջ դիտարկվում են հասարակական համակարգի հետխորհրդային տրանսֆորմացիայի ընթացքը, միտումները, վերլուծվում են հետխորհրդային տրանսֆորմացիայի քաղաքագիտական հայեցակարգերը։ Առաջարկվում է այդ երևույթի ուսումնասիրման հայեցակարգային նոր մոտեցում. հետխորհրդային տրանսֆորմացիան դիտարկվում է որպես բազմագործոն, բազմավեկտոր համակարգային գործընթաց իր երեք հիմնական չափումներով՝ ներքին՝ (քաղաքական), էաբանական (հասարակական գիտակցության), արտաքին (միջազգային հարաբերությունների), որի ընթացքը տրանսֆորմացիայի նպատակի և դրա իրագործման ուղու ընտրությունն է քաղաքակրթական համատեղելիության սկզբունքի հիման վրա[1]։ Առանձնահատուկ ուշադրություն է դարձված այն տեսական և գործնական հիմնախնդիրներին, որոնք ծառացած են հետխորհրդային հայ հասարակության արդիականացման ներկա փուլում[1]։
Բովանդակություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Գիրքը կազմված է առաջաբանից, չորս գլխից և վերջաբանից[1].
- Գլուխ 1. Հետխորհրդային տրանսֆորմացիա
- 1.1. Արդի տրանսֆորմացիայի բնույթը և էությունը
- 1.2. Հետխորհրդային տրանսֆորմացիայի ուսումնասիրության մեթոդները
- 1.3. Հետխորհրդային տրանսֆորմացիայի առանձնահատկությունները
- 1.4. Հետխորհրդային տրանսֆորմացիայի երկրորդ փուլը և զարգացման ուղղությունները
- Գլուխ 2. Քաղաքական համակարգի տրանսֆորմացիա
- 2.1. Քաղաքացիական հասարակության կայացումը որպես քաղաքական տրանսֆորմացիայի հաջողության պայման
- 2.2. Բազմակուսակցական համակարգի առաքելությունը, ձևավորման նախադրյալներն ու դժվարությունները
- 2.3. Խորհրդարանական ընդդիմությունը որպես քաղաքական կայունության գործոն
- Գլուխ 3. Հասարակական գիտակցության տրանսֆորմացիա
- 3.1. Ինքնանույնացման խնդիրը հետխորհրդային տրանսֆորմացիայում
- 3.2. Հայ ինքնության արդիականացման խնդիրը
- 3.3. Գիտության վերափոխումը որպեսհ հասարակական գիտակցության տրանսֆորմացիայի որոշիչ բաղադրիչ
- Գլուխ 4. Միջազգային հարաբերությունների տրանսֆորմացիա
- 4.1. Միջազգային հարաբերությունների ձևավորման այլընտրանքները հետխորհրդային տրանսֆորմացիայի ընթացքում
- 4.2. Եվրոպական ինտեգրացիայի էությունը, ընթացքը և հիմքերը
- 4.3. Եվրոպական ինտեգրացիայի փուլերը
- 5.4. Հետխորհրդային տրանսֆորմացիայի երկրների եվրաինտեգրացիայի առանձնահատկությունները
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Գրքեր այբբենական կարգով
- 2006 գրքեր
- Գրքեր Հայաստանի քաղաքականության մասին
- Գրքեր Հայաստանի արտաքին հարաբերությունների մասին
- Գրքեր Հայաստանի հասարակության մասին
- Քաղաքական փիլիսոփայության աշխատություններ
- Գրքեր քաղաքակրթությունների մասին
- Գրքեր մշակութային աշխարհագրության մասին
- Գրքեր միջազգային հարաբերությունների մասին
- Գրքեր գաղափարախոսությունների մասին
- Գրքեր գլոբալացման մասին
- Աշխարհաքաղաքական մրցակցություն
- Քաղաքագիտության տեսություններ
- Քաղաքական տեսություններ
- Տիգրան Թորոսյանի աշխատություններ
- ՀՀ ԳԱԱ Գիտություն հրատարակչության գրքեր
- Նույնականության քաղաքականություն