Հասարակական-տնտեսական ֆորմացիա
Հասարակական ֆորմացիա (գերմ.՝ Gesellschaftsformation), մարքսիստական տեսության հայեցակարգ, որը փորձում է նկարագրել կապիտալիստական արտադրության եղանակի, արտադրության նախակապիտալիստական եղանակների պահպանման և տնտեսության ինստիտուցիոնալ ենթատեքստերի միջև կոնկրետ, պատմական հոդակապությանը։
Մարքսիզմի պնդմամբ այն հնարավորություն է տալիս հասարակությունն իր զարգացման յուրաքանչյուր փուլում դիտել իբրև միասնական սոցիալական օրգանիզմ, որը ներառնում է հասարակական բոլոր երևույթներն իրենց օրգանական միասնության ու փոխներգործության մեջ։
Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 6, էջ 252)։ ![]() |