Հասան իբն Ալի
| Հասան իբն Ալի արաբ․՝ أَبُو مُحَمَّدٍ الْحَسَنُ بْنُ عَلِيِّ بْنِ أَبِي طَالِبٍ الْهَاشِمِيُّ الْقُرَشِيُّ | |
|---|---|
| Ծնվել է | մարտի 1, 625 |
| Ծննդավայր | Մադինա, Հիջազ[1] |
| Մահացել է | 669[2][3][4] |
| Մահվան վայր | Մադինա, Հիջազ, Օմայյան խալիֆայություն |
| Գերեզման | Ալ Բաքի |
| Քաղաքացիություն | |
| Մայրենի լեզու | Դասական արաբերեն |
| Կրոն | իսլամ |
| Մասնագիտություն | պետական գործիչ, զորավար և Խալիֆա |
| Ամուսին | Umm Ishaq bint Talhah?, Khawla bint Manzur? և Ja'da bint al-Ash'ath? |
| Ծնողներ | հայր՝ Ալի իբն Աբի Տալիբ[2], մայր՝ Ֆաթիմա Զահրա[2] |
| Զբաղեցրած պաշտոններ | Imam of Twelver Shiism? և Խալիֆա |
| Երեխաներ | Hassan Al Muthanna?, Al-Qasim ibn Hasan ibn Ali?, Fatimah bint al-Hasan?, Husayn ibn al-Hasan ibn ʿAly?, Abu Bakar ibn Hassan bin Ali?, Abdullah ibn Hasan ibn Ali?, Talha ibn Hasan? և Zayd ibn Hasan? |
Հասան իբն Ալի (արաբ․՝ الحسن ابن علي, մարտի 1, 625, Մադինա, Հիջազ[1] - 669[2][3][4], Մադինա, Հիջազ, Օմայյան խալիֆայություն), Ալիական տոհմի քաղաքական և կրոնական առաջնորդ։ Նա Ալիի և Ֆատիմայի անդրանիկ որդին էր և իսլամի մարգարե Մուհամմադի թոռը։ 661 թվականի հունվարից օգոստոս ընկած կարճ ժամանակահատվածում նա ստանձնել է խալիֆայի պաշտոնը։
Շիա իսլամում Հասանը համարվում է երկրորդ իմամը, ով հաջորդել է հորը՝ Ալիին, և նախորդել եղբորը՝ Հուսեյնին։ Որպես մարգարեի թոռ՝ նա համարվում է Ահլ ալ-Բեյթի (արաբ․՝ اهل البيت) և Ահլ ալ-Քիսայի մասնակից, ինչպես նաև ներկա է եղել պատմական Մուբահալա իրադարձությանը։
Ալիի խալիֆայության տարիներին (656–661 թթ.) Հասանն ուղեկցել է հորը Առաջին ֆիտնայի (իսլամական առաջին քաղաքացիական պատերազմի) ռազմարշավների ժամանակ։ 661 թվականի հունվարին Ալիի սպանությունից հետո Հասանը Քուֆայում ճանաչվեց խալիֆ։ Սակայն նրա գերիշխանությունը չընդունվեց Սիրիայի կառավարիչ և խալիֆայության հավակնորդ Մուավիա իբն Աբի Սուֆյանի (իշխել է 661–680 թթ.) կողմից։ Մուավիան զորքով շարժվեց դեպի Քուֆա՝ միաժամանակ նամակների միջոցով ճնշում գործադրելով Հասանի վրա, որպեսզի վերջինս հրաժարվի գահից։ Ի պատասխան սրան՝ Հասանն ուղարկեց առաջապահ ջոկատ՝ Ուբայդ Ալլահ իբն ալ-Աբբասի գլխավորությամբ, որպեսզի կանգնեցնի Մուավիայի առաջխաղացումը մինչև հիմնական բանակի ժամանումը։ Այդ ընթացքում Հասանը ծանր վիրավորվեց իր դեմ իրականացված ձախողված մահափորձի հետևանքով, որն իրականացրել էր ալ-Ջարրահ իբն Սինանը՝ խարիջիների խմբավորման անդամ, ով դեմ էր թե՛ Ալիին, թե՛ Մուավիային։ Այս հարձակումը բարոյալքեց Հասանի բանակը և հանգեցրեց զանգվածային դասալքության։ Ուբայդ Ալլահը և նրա զորքի մեծ մասը դավաճանեցին ու անցան թշնամու կողմը՝ Մուավիայի կողմից կաշառվելուց հետո։ 661 թվականի օգոստոսին Հասանը Մուավիայի հետ կնքեց հաշտության պայմանագիր հետևյալ պայմաններով. վերջինս պետք է կառավարեր Ղուրանի և Սուննայի համաձայն, հաջորդ խալիֆը պետք է ընտրվեր խորհրդի կողմից, իսկ Հասանի կողմնակիցներին պետք է համաներում շնորհվեր։ Այնուհետև Հասանը հեռացավ քաղաքականությունից և հրաժարվեց գահից, բնակություն հաստատեց Մադինայում, որտեղ էլ մահացավ հիվանդությունից կամ թունավորումից։ Թեև վաղ շրջանի աղբյուրները գրեթե միակարծիք են, որ նրան թունավորել էին։ Մուավիան դիտվում է Հասանի սպանության նախաձեռնողը, քանի որ նրա մահը հարթեց Մուավիայի որդու՝ Յազիդ I-ի գահակալության խոչընդոտները (680-683 թվականներին)։
Քննադատները Մուավիայի հետ կնքված պայմանագիրը համարում են թուլության նշան՝ պնդելով, որ Հասանը ի սկզբանե մտադիր էր հանձնվել։ Սակայն նրա կողմնակիցները, հաշվի առնելով Մուավիայի ռազմական գերկայությունը, գտնում են, որ գահից հրաժարվելն անխուսափելի էր, հատկապես այն բանից հետո, երբ զորքն ընդվզեց նրա դեմ։ Ըստ նրանց՝ Հասանը առաջնորդվել է մուսուլմանների միասնության և խաղաղության ձգտումով, ինչը, համաձայն սուննիական մի հադիսի, կանխագուշակել էր հենց Մուհամմադ մարգարեն։ Մեկ այլ սուննիական հադիս, որը նույնպես վերագրվում է Մարգարեին, կանխատեսում էր, որ մարգարեական հաջորդականությունը կտևի երեսուն տարի։ Վաղ շրջանի որոշ սուննի գիտնականներ սա մեկնաբանել են որպես ապացույց այն բանի, որ Հասանի խալիֆայությունը եղել է ուղղահավատ (ռաշիդ)։ Իսկ շիա աստվածաբանության մեջ Հասանի աստվածային անսխալականությունը (իսմա)՝ որպես երկրորդ շիա իմամ, հետագայում հիմնավորվեց իր գործելակերպով։ Շիա իսլամում, որպես Մուհամմադի իրավահաջորդ, Հասանի համապարփակ աշխարհիկ և կրոնական իշխանությունը բխում էր աստվածային նախասահմանումից (նասս)։ Այդ հեղինակությունը չեղյալ չհամարվեց Մուավիա I-ին գահը զիջելով, քանի որ վերջինս յուրացրել էր միայն աշխարհիկ իշխանությունը։ Շիա իսլամում իմամությունը և խալիֆայությունը դիտվում են որպես առանձին հաստատություններ՝ մինչև այն ժամանակը, երբ Աստված Իմամին հաղթանակ կպարգևի։
Վաղ կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնունդ
[խմբագրել | խմբագրել կոդը]Հասանը ծնվել է Մադինայում՝ մոտավորապես 624 թվականին։ Աղբյուրները տարբեր տվյալներ են տալիս նրա ծննդյան ամսվա վերաբերյալ՝ նշելով, որ նա ծնվել է իսլամական Շաաբան, կամ Ռամադան ամիսներին[5], չնայած որ վաղ շրջանի աղբյուրների մեծ մասում նրա ծննդյան ամսաթիվը նշվում է Հիջրայից երեք տարի անց/Հիջրայի երրորդ տարվա, Ռամադան ամսվա 15-րդ օրը/Ռամադան ամսվա կեսին (625 թվականի մարտի 2-ին)[6], որը շիաները ամեն տարի նշում են[7]։ Հասանը Մուհամմադի դուստր Ֆաթիմայի և նրա հորեղբորորդի՝ Ալիի անդրանիկ որդին էր[8]։ Ըստ Նասրի և Աֆսարուդինի՝ նրանց ամուսնությունը մուսուլմանների համար առանձնահատուկ հոգևոր նշանակություն ունի[9], իսկ սուննի պատմիչ ալ-Սույութին (մահացել է 1505 թվականին) և ուրիշներ, պատմում են, որ Մուհամմադն ասել է, որ Ֆաթիմային Ալիի հետ է ամուսնացնել աստվածային հրամանին հետևելով[10][11][9]։ Սուննիական աղբյուրների համաձայն՝ Ալին սկզբում այլ անուն էր ընտրել որդու համար, սակայն հետո զիջել է Մուհամմադին, ով երեխային անվանել է Հասան (բառացի՝ բարի, առաքինի)[12][6]։ Թոռան ծննդյան առիթով Մուհամմադը խոյ է զոհաբերում, իսկ Ֆաթիման խուզում է երեխայի գլուխը և նրա մազերի քաշին հավասար արծաթ է նվիրաբերում՝ որպես ողորմություն[6]։
Մուհամմադի կենդանության օրոք
[խմբագրել | խմբագրել կոդը]Հասանը մեծացել է Մուհամմադի տանը մինչև վերջինիս մահը, երբ Հասանը յոթ տարեկան էր[6]։ Վաղ շրջանի աղբյուրները վկայում են Մուհամմադի սերը Հասանի և նրա եղբոր՝ Հուսեյնի նկատմամբ՝[6][13] նշելով, որ Մուհամմադը թույլ էր տալիս տղաներին բարձրանալ իր մեջքին, երբ նա աղոթքի ժամանակ խոնարհված էր[14], իսկ մի անգամ նույնիսկ ընդհատել է քարոզը՝ վեր բարձրացնելու համար ընկած Հասանին[14][13]։ Հետագայում Հասանը վերհիշում էր մի դեպք, երբ Մուհամմադը նրա ձեռքից վերցրել էր արմավը և բացատրել, որ իրենց ընտանիքին արգելված է ողորմություն (սադակա) ընդունելը[6][15]։
Մարգարեի խոսքերից մեկում (հադիս), որը արձանագրված է Սունան ալ-Թիրմիզի և Սունան իբն Մաջանի սուննիական կանոնիկ հավաքածուներում[16], Հասանը և Հուսեյնը կոչվում են «երկու սայիդներ (բառացի՝ տերեր կամ առաջնորդներ) դրախտի երիտասարդների» (արաբ․ Սայիդա Շաբաբ Ահ ալ-Ջիաննա)[17][14]։ Ըստ Մադելունգի՝ այս հադիսը լայն տարածում ունի[6], թեև Վեչիա Վալիերին (մահ. 1989 թ.) փաստում է, որ Օմայյան խալիֆ Մարվանը (իշխ. 684–685 թթ.) վիճարկել է դրա հավաստիությունը[18]։ «Սունան իբն Մաջահ» և շիայական կանոնիկ «Քիտաբ ալ-Իրշադ» աղբյուրներում հիշատակվում է մարգարեական հետևյալ խոսքը. «Ով սիրում է Հասանին ու Հուսեյնին, սիրում է ինձ, իսկ ով ատում է նրանց՝ ատում է ինձ»[13][19]։ Նույնկերպ, «Սունան ալ-Տիրմիզի»-ն Մուհամմադին է վերագրում հետևյալ ասույթը. «Նա, ով սիրում է ինձ, այս երկուսին [Հասանին ու Հուսեյնին], ինչպես նաև նրանց մորն ու հորը [Ֆատիմային և Ալիին], Հարության օրը կլինի ինձ հետ՝ իմ հոգևոր հանգրվանում»[20]։
Մուբահալա
[խմբագրել | խմբագրել կոդը]631-632 թվականներին տեղի ունեցած անարդյունք բանավեճից հետո Մուհամմադն ու Նաջրանի քրիստոնյաները որոշեցին դիմել մուբահալայի․ սա մի արարողություն է, որի ժամանակ երկու կողմերն էլ աղոթում են՝ հայցելով Աստծո անեծքը ստախոսի վրա։ Ըստ Մադելունգի, Մուհամմադն այս իրադարձությանը մասնակցել է Հասանի, Հուսեյնի և նրանց ծնողների հետ միասին[21]։ Սա նաև շիայական տեսակետն է[22]։ Ի հակադրություն սրա՝ ալ-Թաբարիի (մահ. 923 թ.) թողած սուննիական վկայությունների մեծ մասում մասնակիցների անունները չեն հիշատակվում, թեև որոշ սուննի պատմիչներ այնուամենայնիվ ընդունում են շիայական տեսակետը[21][23][24]։
Այդ իրադարձության ժամանակ Մուհամմադն իր թիկնոցի տակ է առել Հասանին, Հուսեյնին, Ալիին ու Ֆատիմային՝ նրանց անվանելով ահլ ալ-բայթ (տան անդամներ): Այս դրվագը հիշատակվում է թե՛ շիայական, թե՛ սուննիական մի շարք հեղինակավոր աղբյուրներում[25][26], այդ թվում՝ «Սահիհ Մուսլիմ» և «Սահիհ ալ-Տիրմիզի» հայտնի ժողովածուներում[27]: Ըստ Մադելունգի՝ այս կարևոր ծիսակարգում ընտանիքի անդամների ներգրավումն անկասկած բարձրացրել է նրանց կրոնական դիրքն ու կշիռը[21]: Այս տեսակետին է հակված նաև Լալանին[28]
Մուհամմադի և Ֆաթիմայի մահը (632)
[խմբագրել | խմբագրել կոդը]
Մուհամմադը կնքում է իր մահկանացուն 632 թվականին (հիջրայի 11 թ.), երբ Հասանը մոտ յոթ տարեկան էր[6]: Մինչ հարազատները հուղարկավորում էին Մուհամմադին[29], մի խումբ մուսուլմաններ հավաքվեցին Սակիֆայում և Աբու Բաքրին նշանակեցին Մուհամմադի փոխարեն իրավահաջորդ[30]: Սա տեղի ունեցավ առանց մարգարեի ընտանիքի և մուհաջիրների (մեքքացի մուսուլմանների) համաձայնության[31][32][33]: Ալին, Ֆատիման և նրանց կողմնակիցները չընդունեցին Աբու Բաքրի խալիֆայությունը[34][31]՝ պնդելով, որ Մուհամմադն իր փոխարեն իրավահաջորդ է նշանակել Ալիին[35], ամենայն հավանականությամբ, նկատի ունենալով 632 թվականի Ղադիր Խումի իրադարձությունը[36]։
Ֆաթիման նույնպես մահացավ 632 թվականին՝ Մուհամմադի մահից վեց ամսիս անց[10][37]՝ մոտավորապես տասնութից քսանյոթ տարեկան հասակում[38]։ Շիաները պնդում են, որ նա կորցրել է իր երեխային և մահացել է վնասվածքներից՝ իր տան վրա կատարված հարձակման ժամանակ[10][39][40], որը Աբու Բաքրի հրամանն էր[41], և նպատակ ուներ ենթարկեցնել Ալիին[42][10][35]։ Այս պնդումը հերքում են սունիները[40][35], պնդելով, որ Ֆատիման մահացել է Մուհամմադի մահից հետո՝ ծանր վշտից, իսկ նրա երեխան մահացել էր մանկության տարիներին, առողջական խնդիրների պատճառով[43][35][40]։
Ռաշիդուն խալիֆայություն
[խմբագրել | խմբագրել կոդը]
Աբու Բաքրի, Օմարի և Օսմանի իշխանության տարիները
[խմբագրել | խմբագրել կոդը]Հասանը դերը մեծ չի եղել առաջին երեք խալիֆաների՝ Աբու Բաքրի (632–634 թթ.), Ումարի (634–644 թթ.) և Ուսմանի (644–656 թթ.) օրոք։ Կարծիք կա, որ նա Ումարի կողմից հաստատված պետական նպաստների համակարգում ստացել է հինգ հազար դիրհամ[44]։ Համաձայն/Ըստ Իբն Իսֆանդյարի՝ Հասանը մասնակցել է նաև Ամոլի արշավին Ումարի խալիֆայության ժամանակ[6], թեև այս տեղեկության հավաստիությունը վիճարկվել է Պակտչիի և նրա համախոհների կողմից[45]:
Անտեսելով Ուսմանին՝ Հասանը միացավ իր հորը՝ հրաժեշտ տալու Աբու Զար ալ-Ղիֆարիին (մահացել է 652), որը վտարեցվեց Մեդինայից այն բանից հետո, երբ քարոզում էր իշխանավորների չարագործությունների դեմ[46]։ Երբ Ուսմանի խորթ եղբայր Ալ-Վալիդ իբն Ուքբան մեղադրվեց գինի խմելու մեջ, Ալին Հասանին հանձնարարեց իրականացնել քառասուն հարվածի պատիժը, սակայն ըստ տեղեկությունների՝ Հասանը հրաժարվեց, և պատիժը կիրառեց Աբդ Ալլահ իբն Ջաֆարը[6]: Վեչիա Վալիերին չի հիշատակում որևէ անհամաձայնություն և գրում է, որ պատիժը անձամբ Ալին է իրականացրել։[46] Նա նշում է նաև, որ երիտասարդ Հասանն ու նրա եղբայր Հուսեյնը ապրում էին հնազանդ իրենց հորը՝ Ալիին և հետևում էին նրան, երբ նա ընդդիմանում էր Ուսմանին[14]։
656 թ․ հունիսին Օսմանը ընկավ շրջափակման մեջ իր տանը ապստամբների կողմից։ Հասանն ու Հուսեյնը վիրավորվեցին պաշտպանելով Ուսմանի տունը՝ Ալիի խնդրանքով[47][48][9]։ Մադելունգի վկայությամբ՝ Հասանի մասնակցության մասին տեղեկությունները բազմաթիվ են և ճշգրիտ[49]։ Վերջին օրը, սակայն, Հասանն ու պահապանների/զինակիցների/հավատարիմների մեծ մասը, Ուսմանի խնդրանքով, զենքերը վայր դրեցին[6][50]։ Կա նաև մի այլ վկայություն, ըստ որի՝ Հասանը հասցրել է հասնել Ուսմանի սպանության վայր և ճանաչել մարդասպաններին[14]։ Ըստ Մադելունգի՝ Հասանը հետագայում քննադատել է Ալիին, որ ավելին չեն արել Ուսմանին պաշտպանելու համար[6]։
Ալիի խալիֆայությունը
[խմբագրել | խմբագրել կոդը]Ուսմանի սպանությունից հետո Ալին ընտրվեց խալիֆա։ Նրա իշխանության սկզբում անմիջապես բռնկվեց ապստամբություն, որի առաջնորդներն էին Մուհամմադի այրի Այշան՝ Աբու Բաքրի դուստրը, ինչպես նաև Մուհամմադի երկու ուղեկիցներ՝ Թալհա իբն Ուբայդ Ալլահը և Զուբեյր իբն ալ-Ավվամը[51]։ Հասանն ու Ամմար իբն Յասիրը (մահացել է 657) ուղարկվեցին Քուֆա՝ զորք հավաքելու, և հավաքեցին մոտ վեց հազար մարդ[14][6]։ Հասանը նաև մասնակցեց Աբու Մուսա ալ-Աշարիին Կուֆայի կառավարման դիրքից հեռացնելու գործին[52], քանի որ վերջինս խանգարում էր Ալիին՝ ապստամբների դեմ պայքարում[52][47][53]։ Հետագայում Հասանը կռվեց Ութեղջյուրի ճակատամարտում (656 թ.)՝ ընդդեմ Այշայի, Թալհայի և Զուբեյրի[6]։
Հասանը նաև կռվել է Մուավիա իբն Աբու Սուֆյանի (661–680 թթ.) դեմ Սիֆֆինի ճակատամարտում (657 թ.), թեև սուննի աղբյուրները նրան չեն ներկայացնում որպես կարևոր դերակատար/մասնակից[6][54]։ Մադելունգի վկայությամբ՝ Հասանը քննադատել է Ալիի ենթադրյալ ագրեսիվ ռազմավարությունը՝ նշելով, որ այն խորացնում է մուսուլմանների միջև պառակտումները[6]։ Իսկ սուննի պատմիչ Իբն Աբդ ալ-Բարը (մահացել է 1071) Հասանին հիշատակում է որպես Սիֆֆինի հրամանատար, մինչդեռ շիա պատմիչ Նասր իբն Մուզահիմը (մահացել է 827–828) պատմում է, որ Մուավիան փորձել է Հասանին իր կողմը գրավել/տանել/քաշել, բայց մերժվել է[55]։ Հաջ-Մանուչեհրին գրում է, որ Հասանը համոզել է մի շարք չեզոք գործիչների աջակցել Ալիին Սիֆֆինի ճակատամարտում, այդ թվում՝ Սուլեյման իբն Սուրադ ալ-Խուզաիին։ Նա հավելում է, որ Հասանը հոր հետ միասին վճռականորեն դեմ է եղել Սիֆֆինի ճակատամարտից հետո առաջարկված միջնորդության գործընթացին[55]։ 658 թ․ նոյեմբերին Ալին Հասանին վստահեց իր հողատարածքների կառավարումը[6]։
Հասանի խալիֆայություն
[խմբագրել | խմբագրել կոդը]661 թ. հունվարին Ալին սպանվեց խարիջիթ Աբդ ալ-Ռահման իբն Մուլջամի կողմից[56]: Դրանից հետո Հասանը ճանաչվեց խալիֆ Քուֆայում, որը Ալիի խալիֆայության կենտրոնն էր/նստավայրն էր[57][14]: Ինչպես նշում է պատմաբան Մադելունգը, Ալին իրավահաջորդ չէր ընտրել մինչև իր հանկարծակի մահը, սակայն հաճախ շեշտել էր, որ խալիֆայության իրավունքն անվերապահորեն պատկանում է միայն Մուհամմադի տան անդամներին (ահլ ալ-բայթ)։ Որպես Ալիի ժառանգ՝ Հասանը խալիֆի տիտղոսի ակնհայտ իրավահաջորդն էր/թեկնածուն էր[58][14]։ Շիայական որոշ աղբյուրներ հավելում են, որ Ալին Հասանին կարգել էր որպես իրավազոր առաջնորդ և արյան վրիժառու, ինչը նրան իրավունք էր տալիս թե՛ ղեկավարելու, թե՛ պատժելու իր հոր սպանողին[59]։ Որոշ հեղինակներ փաստում են, որ Մուհամմադի ողջ մնացած զինակիցները հիմնականում Ալիի բանակում էին, ուստի նրանք պետք է որ հավատարմության երդում տված լինեին Հասանին։ Սա հաստատվում է, քանի որ չկա որևէ տեղեկություն, որը կհերքի այդ փաստը[60][61]։

Քուֆայի Մեծ մզկիթում իր արտասանած ճառում Հասանը փառաբանում է ահլ ալ-բայթին (Մուհամմադ մարգարեի ընտանիքին) և մեջբերում է Ղուրանի 42:23 հատվածը.
| «Ես այն Մարգարեի ընտանիքից եմ, ումից Աստված հեռացրել է ամեն պղծություն և ում մաքրագործել է։ Ես այն ընտանիքից եմ, ում հանդեպ սերը Նա պարտադիր է դարձրել Իր Գրքում՝ ասելով. «Ով բարի գործ կատարի, Մենք կբազմապատկենք բարիքը դրա մեջ»։ Իսկ բարի գործ կատարելը սերն է մեր՝ Մարգարեի ընտանիքի հանդեպ»։[62][63] |
Ալիի զորահրամանատար Կայս իբն Սաադն առաջինն էր, որ հավատարմության երդում տվեց Հասանին։ Կայսն իր ուխտը առաջարկեց՝ հիմնվելով Ղուրանի, Մարգարեի ավանդույթի (սուննա) և այն մարդկանց դեմ մղվող սրբազան պատերազմի (ջիհադ), ովքեր օրինական (հալալ) էին հռչակել այն, ինչն անօրինական (հարամ) էր։ Հասանը, սակայն, շրջանցում է վերջին պայմանը՝ նշելով, որ այն արդեն իսկ բխում է առաջին երկուսից[64][14]։ Այս դրվագի վերաբերյալ պատմաբան Հուսեյն Մոհամմադ Ջաֆրին (մահացել է 2019 թվականին) ենթադրում է, որ Հասանը հավանաբար արդեն մտահոգություններ ուներ քուֆացիների աջակցության հարցում և ցանկանում էր խուսափել պարտավորություններից[64]։ Ըստ սուննի պատմիչ ալ-Բալադուրիի (մահացել է892 թվականին)՝ երդման պայմանն այն էր, որ մարդիկ «պետք է պատերազմեն նրանց դեմ, ում հետ պատերազմում է Հասանը, և խաղաղության մեջ լինեն նրանց հետ, ում հետ նա խաղաղության մեջ է»։ Հեղինակը հավելում է, որ այս պայմանը զարմացրել է մարդկանց, ովքեր կասկածել են, թե նա մտադիր է հաշտություն կնքել Մուավիա I-ի հետ[14][65]։ Ի հակադրություն սրա՝ Մադելունգը նշում է, որ այս երդումը նման էր այն երդմանը, որը ավելի վաղ պահանջել էր Ալին և դատապարտվել էր խարիջիների կողմից[66]։ Նմանատիպ տեսակետ ունի նաև Մարիա Մասի Դակակեն[65]։
Հակամարտություն Մուավիա I-ի հետ
[խմբագրել | խմբագրել կոդը]
Լինելով Ալիի հետ պատերազմի մեջ Մուավիա I-ը չճանաչեց նրա իրավահաջորդի խալիֆայությունը և սկսեց նախապատրաստվել պատերազմի[6]։ Նա վաթսուն հազարանոց բանակով Ալ-Ջազիրայի միջով արշավեց դեպի Մասկին, որը գտնվում է ներկայիս Բաղդադից մոտ 50 կիլոմետր (31 մղոն) դեպի հյուսիս[67][68]։ Միաժամանակ, Մուավիա I-ը նամակագրական կապ հաստատեց Հասանի հետ՝ հորդորելով նրան հրաժարվել խալիֆայության իր հավակնություններից[14][6]։ Ըստ Ջաֆրինի, Մուավիան հույս ուներ կա՛մ ստիպել Հասանին հրաժարվել գահից, կա՛մ հարձակվել իրաքյան ուժերի վրա, քանի դեռ չէին հասցրել ամրապնդել իրենց դիրքերը։
Մուավիա I-ը հավանաբար գիտակցում էր, որ Հասանը կշարունակի վտանգ ներկայացնել նույնիսկ պարտություն կրելու կամ սպանվելու դեպքում, քանի որ մեկ այլ Հաշիմյան կարող էր շարունակել պայքարը։ Սակայն, եթե Հասանն ինքնակամ հրաժարվեր գահից հօգուտ Մուավիայի, ապա նման բոլոր պահանջներն այլևս ուժ չէին ունենա[67]։ Նույն կարծիքին է նաև Մոմենը[69]։
Այս նամակագրության մեջ կողմերը կրկին անդրադառնում են Մուհամմադի իրավահաջորդության հարցին։ Հասանը հորդորում էր Մուավիա I-ին հավատարմության երդում տալ իրեն՝ օգտագործելով նույն փաստարկները, որոնք ժամանակին Ալին առաջ էր քաշել Աբու Բաքրի դեմ՝ Մուհամմադի մահից հետո։ Ալին պնդում էր, որ եթե կուրայշիտները կարող էին հաջողությամբ հավակնել առաջնորդությունը միայն այն պատճառով, որ Մուհամմադն իրենց տոհմից էր, ապա Մարգարեի ընտանիքն առավել արժանի էր առաջնորդելու[70]։ Մուավիա I-ը պատասխանում է, որ մուսուլմաններն գիտակցում էին ահլ ալ-բայթի (Մարգարեի ընտանիքի) արժանիքները, սակայն ընտրել էին Աբու Բաքրին՝ խալիֆայությունը կուրայշիտների ձեռքում/շրջանակում պահելու համար[71]։ Հասանը նաև գրում է, որ Մուավիա I-ը իսլամում որևէ իրական հեղինակություն չունի և Մուհամմադի երդվյալ թշնամի Աբու Սուֆյանի որդին է[70][69]։ Ի պատասխան՝ Մուավիա I-ը պնդում է, որ ինքն ավելի հարմար է խալիֆայության համար՝ իր տարիքի, կառավարման փորձի և ռազմական առավելության շնորհիվ[71][69][72]։ Սրանով նա ակնարկում էր, որ այս հատկանիշներն ավելի կարևոր են, քան կրոնական առաջնայնությունը[69]։ Ջաֆրին նկատում է, որ Մուավիա I-ի պատասխանն հստակեցրեց/հստակ ձևակերպեց քաղաքականության և կրոնի տարանջատումը, որը հետագայում դարձավ սուննի իսլամի դրույթներից մեկը։ Ի հակադրություն սրա՝ շիա իսլամն ամբողջ իշխանությունը/հեղինակությունը վերապահում էր Մուհամմադի ընտանիքին[73]։
Իրաքյան զորքերի զորահավաք
[խմբագրել | խմբագրել կոդը]
Երբ Մուավիա I-ի առաջխաղացման լուրը հասավ Հասանին, նա հրամայեց տեղական կառավարիչներին զորահավաք սկսել և քուֆացիներին կոչ արեց պատրաստվել պատերազմի՝ մեջբերելով Ղուրանի 2:216 հատվածը. «Աստված պատվիրել է ջիհադն Իր արարածներին և այն անվանել է անհաճ/ծանր պարտականություն (քուրհ)»[68]։ Սկզբում որևէ արձագանք չեղավ[14], ինչը հավանաբար պայմանավորված էր նրանով, որ Մուավիա I-ը կաշառել էր որոշ ցեղապետերի/ցեղային առաջնորդների[74]։ Հասանի կողմնակիցները/զինակիցները/համախոհները սկսեցին կշտամբել ամբոխին՝ խրախուսելով նրանց միանալ բանակին, ինչից հետո մարդիկ մեծ խմբերով շարժվեցին դեպի Նուխայլայի ռազմական ճամբարները[74]։ Շուտով Հասանը միացավ նրանց և Ուբայդ Ալլահ իբն Աբբասին նշանակեց տասներկու հազարանոց առաջապահ զորախմբի հրամանատար։ Նրան հանձնարարված էր Մասկինում կասեցնել Մուավիա I-ի առաջխաղացումը մինչև Հասանի հիմնական բանակի ժամանումը։ Ուբայդ Ալլահին խորհուրդ տրվեց չմտնել մարտի մեջ/չմարտնչել, քանի դեռ իրենք չեն ենթարկվել հարձակման, և խորհրդակցել երկրորդ հրամանատարի՝ Կայս իբն Սաադի հետ[74][75][14][76]։ Վելհաուզենը առաջապահ գնդի հրամանատար է նշում Աբդ Ալլահ իբն Աբբասին[77], սակայն Մադելունգը հերքում է սա՝ պնդելով, որ Ուբայդ Ալլահի ընտրությունը վկայում էր Հասանի խաղաղասիրական մտադրության մասին[74], քանի որ վերջինս նախկինում առանց մարտի Մուավիային էր հանձնել Եմենը[6]։ Սա Օմայյան դարաշրջանի պատմիչ Իբն Շիհաբ ալ-Զուհրիի տեսակետն է[78], ով որդեգրել էր Օմայյանամետ տեսակետը/մոտեցումը/վարկածը՝ ներկայացնելով Հասանին որպես ագահ առաջնորդի, ով պատրաստ էր գումարի դիմաց հրաժարվել խալիֆայությունից[79]։ Ըստ Ջաֆրիի՝ սա Օմայյանների պաշտոնական վարկածն էր, որի նպատակն էր օրինականացնել/վավերացնել Մուավիա I-ի իշխանությունը՝ հաշվի առնելով խորհրդի (շուրա), ընտրությունների կամ հաջորդի կարգման (նաս) բացակայությունը[80]։
Ապստամբություն/Խռովություն զորքում
[խմբագրել | խմբագրել կոդը]Մինչ առաջապահ զորագունդը/զորախումբը/գունդը Մասկինում սպասում էր նրա ժամանմանը, Հասանն բախվեց զինվորական խռովության՝ Ալ-Մադաինի մոտ գտնվող իր ճամբարում։ Պահպանված հինգ հիմնական վարկածներից Ջաֆրին նախապատվությունը տալիս է Աբու Հանիֆա Դինավարիի (մահ.՝ 895 թ.) պատմությանը։ Ըստ այդմ՝ երբ Հասանը հասել էր Ալ-Մադաինի մատույցներին, նա արդեն մտահոգված էր իր զորքի վճռականությամբ։ Այդ պատճառով նա կանգնեցրեց բանակը Սաբաթում և իր ելույթում հայտարարեց, որ գերադասում է խաղաղությունը պատերազմից, քանի որ իր մարդիկ չեն ցանկանում կռվել[81][82]։ Համաձայն Ալ-Մադաինիի (մահ.՝ 843 թ.)՝ Հասանը նաև մեջբերել է Ալիի խոսքերը՝ ասելով. «Մի՛ խուսափեք Մուավիա I-ի իշխանությունից/տիրապետությունից», ինչը, սակայն, Մադելունգը համարում է անհավանական[74]։
Հասանի ելույթն ընկալելով որպես խաղաղություն հաստատելու մտադրություն՝ նրա բանակում գտնվող խարիջիական համախոհները/խարիջները թալանեցին նրա վրանն ու հափշտակեցին նրա աղոթագորգը[82][65][14]։ Այլ վարկածի համաձայն՝ Ջաֆրին և ալ-Յակուբին (մահ.՝ 897–898 թթ.) խռովության պատասխանատվությունը վերագրում են Մուավիա I-ին և նրա լրտեսներին, ինչի մասին նշված էին նամակներում, որոնք փոխանակվել էին Մուավիայի, Հասանի և Ուբայդ Ալլահի միջև[69][83]։ Երբ Հասանին տեղափոխում էին ապահով վայր, խարիջի ալ-Ջարրահ իբն Սինանը հարձակվեց նրա վրա և վիրավորեց՝ բացականչելով. «Դու քո հոր նման անհավատ (քաֆիր) ես դարձել»[14][82][84]։ Ալ-Ջարրահին տեղնուտեղը լռեցրին՝ սպանելով[84], իսկ արյունաքամ լինող Հասանին[14] տեղափոխեցին Ալ-Մադաինի կառավարիչ Սաադ իբն Մասուդ ալ-Թաքաֆիի տուն՝ վերքերը խնամելու[82][84]։ Այս հարձակման լուրն է՛լ ավելի ընկճեց Հասանի զորքին և հանգեցրեց զանգվածային դասալքության[85][14][86]։ Սաադի եղբորորդին՝ Մուխթար իբն Աբի Ուբայդը (մահ.՝ 687 թ.), խորհուրդ է տվել կառավարչին Հասանին հանձնել Մուավիա I-ին, սակայն մերժվել է[87]։
Դասալքություն
Քուֆայի առաջապահ զորախումբը/զորագունդը/գունդը ժամանեց Մասկին և տեսավ, որ Մուավիա I-ն այնտեղ ճամբար էր դրել։ Մուավիան ուղարկեց իր բանագնացին և հորդորեց նրանց չսկսել ռազմական գործողությունները, քանի դեռ ինքը չի ավարտել Հասանի հետ խաղաղության բանակցությունները։ Սա, ամենայն հավանականությամբ, ծուղակ էր[88][89]։ Սակայն քուֆացիները անարգեցին Մուավիա I-ի բանագնացին/պատվիրակին և վռնդեցին/հետ ուղարկեցին։ Այնուհետև Մուավիա I-ը բանագնաց ուղարկեց Ուբայդ Ալլահի մոտ՝ գաղտնի տեսակցության․նրան հավատացրին, թե Հասանն արդեն զինադադար է խնդրել, և մեկ միլիոն դիրհեմ առաջարկեցին՝ իրենց կողմն անցնելու համար։ Ուբայդ Ալլահն ընդունեց առաջարկը և գիշերով անցավ Մուավիա I-ի ճամբար, ով կատարեց իր խոստումը[90][88][91]։
Հաջորդ առավոտյան Հասանի զորքերի հրամանատարությունն ստանձնեց նրա տեղակալ Կայս իբն Սաադը, ով իր քարոզում խստորեն դատապարտեց Ուբայդ Ալլահի դավաճանությունը[92]։ Մուավիա I-ը զորախումբ ուղարկեց՝ պահանջելով անձնատուր լինել, սակայն Կայսի մարտիկները երկու անգամ հետ մղեցին նրանց։ Հետո Մուավիան նամակագրությամբ փորձեց կաշառել նաև Կայսին, բայց վերջինս կտրուկ մերժեց նրա առաջարկը[92][91][93]։ Այնուամենայնիվ, երբ տեղ հասան Հասանի դեմ բարձրացված խռովության և նրա կյանքի դեմ կատարված մահափորձի լուրերը, երկու կողմերն էլ ձեռնպահ մնացին ռազմական գործողություններից՝ սպասելով հետագա զարգացումներին[94]։ Պատմիչ Վեչչա Վալիերին նշում է, որ իրաքցիները դժկամորեն էին պայքարում, և ամեն օր մի խումբ լքում էր շարքերը/դասալքվում էր[14]։ Ըստ որոշ տվյալների՝ 12,000-անոց գնդից 8,000-ը հետևեցին Ուբայդ Ալլահի օրինակին և անցան Մուավիայի կողմը[91][14]։ Ալ-Յակուբին գրում է, որ երբ Հասանն իմացավ այս մասին, կանչեց Իրաքի ավագանուն/վերնախավին և կշտամբեց նրանց անվստահության ու անկայունության/դրժողականության համար՝ կրկնելով այն մտքերը, որոնք ժամանակին արտահայտել էր Ալին Սիֆֆինի ճակատամարտից հետո[95]։
Պայմանագիր Մուավիա I-ի հետ
[խմբագրել | խմբագրել կոդը]Մուավիա I-ն այժմ բանագնացներ ուղարկեց՝ առաջարկելով Հասանին հրաժարվել իշխանությունից հօգուտ իրեն՝ մուսուլմանական արյունահեղությունից խուսափելու համար[94][69]։ Փոխարենը, Մուավիա I-ը պատրաստ էր Հասանին կարգել իր հաջորդը, երաշխավորել նրա անվտանգությունը և առաջարկել մեծ դրամական փոխհատուցում։ Հասանը սկզբունքորեն ընդունեց առաջարկը և իր ներկայացուցչին (կամ ներկայացուցիչներին) ուղարկեց Մուավիա I-ի մոտ, ով էլ նրանց հետ ուղարկեց Հասանի մոտ՝ տալով գործելու լիակատար ազատություն և հրավիրեց նրան թելադրելու իր պայմանները/ներկայացնելու իր պայմանները։ Հասանը գրեց, որ պատրաստ է իշխանությունը զիջել/հանձնել Մուավիա I-ին, եթե վերջինս գործի ըստ Ղուրանի ու սուննայի, եթե նրա հաջորդը ընտրվի խորհրդի (շուրայի) կողմից, ժողովուրդը լինի անվտանգության մեջ, իսկ Հասանի կողմնակիցներին համաներում շնորհվի[6][96]։ Նրա նամակը վավերացվեց երկու ներկայացուցիչների կողմից, ովքեր այն հասցրին Մուավիա I-ին[97]։ Այսպիսով, 661 թվականի օգոստոսին՝ յոթ ամիս կառավարելուց հետո, Հասանը հրաժարվեց խալիֆայությունից[6][98][99]։ Վաղ մուսուլմանական մի շարք աղբյուրներում այս տարին հայտնի է որպես «Միասնության տարի» և ընդհանուր առմամբ համարվում է Մուավիա I-ի խալիֆայության սկիզբը[100][101]։
Պայմանագրի պայմաններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ըստ պատմաբան Վեկչիա Վալերիի՝ պայմանագրի որոշ հատվածներ իրար հակասում են։ Նա նշում է վաղ շրջանի մի քանի աղբյուրներ, որոնք կասկածի տակ դնում դրանց հավաստիությունը։ Հասանին պետք է տրվեր տարեկան մեկից երկու միլիոն դիրհամ նաև միանվագ հինգ միլիոն դիրհամ Քուֆայի գանձարանից։ Պակիստանի որոշ շրջանների հարկերը նույնպես Հասանինն էին։ Պետական թոշակների հարցում Հաշիմի տոհմը (Բանու Հաշիմ) պետք է նախապատվություն/առավելություն ունենար Օմայյանների տոհմի (Բանու Ումայյադ) նկատմամբ (այսինքն՝ ավելի շատ գումար ստանար)։ Իսկ իշխանությունը Մուավիայից հետո պետք է անցներ կա՛մ նորից Հասանին, կա՛մ որոշվեր հատուկ խորհրդի (շուրայի) կողմից[14]: Վերջին պայմանով էլ Մուավիան պարտավորվում էր դադարեցնել մզկիթներում Ալիի (Հասանի հորը) ծիսականորեն անիծելու սովորույթը[102]:
Ջաֆրին նկատում է, որ հայտնի պատմիչներ ալ-Թաբարին, Դինավարին, Իբն Աբդ ալ-Բարը և Իբն ալ-Ասիրը պայմանագրի կետերը ներկայացնում են տարբեր և երկիմաստ ձևերով։ Մինչդեռ ալ-Յակուբին ու ալ-Մասուդին (մահ. 956 թվականին) ընդհանրապես լռում են դրանց/սրա մասին։ Ջաֆրին առանձնացնում է մի քանի խնդրահարույց կետեր․ Ջաֆրին կասկածելի է համարում ալ-Թաբարիի այն վարկածը, թե երբ է Մուավիա I-ը Հասանին տվել գրավոր համաձայնություն՝ պայմանագրում իր ուզած կետերը լրացնելու համար[103]։ Ալ-Թաբարին հիշատակում է, որ Հասանին պետք է վճարվեր հինգ միլիոն դիրհամ Քուֆայի գանձարանից[104][14], ինչը մերժում է Ջաֆրին, քանի որ այդ ժամանակ Քուֆայի գանձարանն արդեն իսկ Հասանի ձեռքում էր[104]։ Նա հավելում է, որ Ալին (Հասանի հայրը), պարբերաբար դատարկում էր գանձարանը և գումարը բաժանում էր ժողովրդին[104]։ Սա հաստատում է նաև Վեկչիա/Վեչչա Վալիերին[14]։ Ջաֆրիի կարծիքով՝ ամենաամբողջական տեղեկությունը հաղորդում է պատմիչ Ահմադ իբն Աթամը։ Ըստ նրա՝ պայմանագրի կետերը ձևավորվել են երկու փուլով․ Առաջին մասը ներառում է այն պայմանները, որոնք Հասանի անունից Մուավիա I-ի հետ Մասկինում բանակցել էր նրա ներկայացուցիչ Աբդ Ալլահ իբն Նավֆալը։ Երկրորդ մասը ներառում է այն պայմանները, որոնք Հասանն անձամբ է ձևակերպել և ավելացրել Մուավիայի ուղարկած «ազատ թերթիկի» (carte blanche) մեջ։ Այս երկու պայմանները միասին՝ ներառում են այն բոլոր կետերը, որոնք հանդիպում են վաղ շրջանի պատմական աղբյուրներում[105]։
Ջաֆրին եզրակացնում է, որ Հասանի վերջնական պայմանները, որոնք նա ներկայացրել էր «ազատ թերթիկի» շրջանակներում, հետևյալն էին. Մուավիա I-ը պետք է գործի ըստ Ղուրանի, սուննայի և Ռաշիդուն (Ուղղահավատ) խալիֆների վարքագծի։ Ժողովրդի անվտանգությունը պետք է երաշխավորվեր։ Եվ Մուավիա I-ի հաջորդը պետք է նշանակվի հատուկ խորհրդի (շուրա) կողմից[6]։ Այս տեսակետը կիսում է նաև պատմաբան Մադելունգը[96], ով հավելում է, որ Հասանն իր խաղաղության առաջարկում որևէ ֆինանսական պահանջ չի ներկայացրել, և հետևաբար՝ Մուավիա I-ը նրան ոչ մի վճարում չի կատարել[106]։ Սա հակասում է «օմայյան քարոզչությանը», որն արտացոլված է ալ-Զուհրիի վկայություններում (մեջբերված ալ-Թաբարիի կողմից)[107]։ Քանի որ Ալին և նրա ընտանիքը դեռ 644 թվականի խորհրդի (շուրա) ժամանակ մերժել էին Աբու Բաքրի և Օմարի սահմանած սուննայով առաջնորդվելու պայմանը, Ջաֆրին հավատացած է, որ ուղղահավատ խալիֆների սուննային հետևելու կետը պայմանագրի մեջ հետագայում ավելացրել են սուննի հեղինակները[108]։ Ըստ Ջաֆրիի՝ այն որ Մուավիա I-ը համաձայնեց համաներում շնորհել Ալիի կողմնակիցներին, ցույց է տալիս, որ Ուսմանի սպանության վրեժ լուծելը նրա համար պատրվակ էր խալիֆայությանը հասնելու համար[99]։
Հրաժարում խալիֆայությունից
[խմբագրել | խմբագրել կոդը]Իշխանության հանձնման արարողության ժամանակ Մուավիա I-ը պահանջեց, որ Հասանը հրապարակավ հրաժարվի իշխանությունից։ Հասանը բարձրացավ և ժողովրդին հիշեցրեց, որ ինքն ու Հուսեյնը Մուհամմեդի միակ թոռներն են, և խալիֆայության իրավունքն իրենն է, այլ ոչ թե Մուավիայինը, բայց ինքը հրաժարվել է դրանից՝ արյունահեղությունից խուսափելու համար[6]։ Այնուհետև ելույթ ունեցավ Մուավիա I-ը և բացեիբաց հրաժարվեց Հասանին ու մյուսներին տված իր խոստումներից[6][109]՝ ասելով, թե դրանք արել էր միայն պատերազմը կանխելու համար[6]։ Ինչպես հայտնում են մութազիլիական պատմիչներ՝ Իբն Աբիլ-Հադիդը և Աբու ալ-Ֆարաջ ալ-Իսֆահանին, Մուավիան հավելել է, թե ինքը իրաքցիների դեմ չի կռվել նրանց իսլամացնելու համար, նրանք արդեն մուսուլման էին, այլ նրանց տիրակալը (ամիր) դառնալու համար[110]։ Ըստ ալ-Բալադուրիի՝ Մուավիան քուֆացիներին երեք օր ժամանակ տվեց հավատարմության երդում տալու համար, այլապես սպառնաց սպանել նրանց։ Դրանից հետո մարդիկ շտապեցին երդվել Մուավիա I-ին[111]։ Հասանը Քուֆայից մեկնեց Մեդինա, սակայն շուտով Մուավիայից խնդրանք ստացավ՝ ճնշելու Քուֆայի մոտ բռնկված խարիջիական ապստամբությունը։ Նա պատասխանեց Մուավիա I-ին, որ խալիֆայության իր իրավունքից հրաժարվել է հանուն խաղաղության և համաձայնության, ոչ թե նրա կողմից կռվելու համար[112][113][14]։
Հեռացում քաղաքականությունից
[խմբագրել | խմբագրել կոդը]Իշխանությունից հրաժարվելու (41/661 թ.) և մահվան (50/670 թ.) միջև ընկած ժամանակահատվածում Հասանն ապրել է Մեդինայում՝ վարելով հանգիստ կյանք և չզբաղվելով քաղաքականությամբ[54]։ Հավատարիմ մնալով խաղաղության պայմանագրին՝ նա մերժում էր շիա խմբավորումների խնդրանքները՝ գլխավորելու նրանց պայքարը Մուավիա I-ի դեմ[114][115]։ Այդուհանդերձ, Բանու Հաշիմ տոհմը և Ալիի կողմնակիցները նրան համարում էին Մուհամմեդի տան առաջնորդը և հույս ունեին, որ Մուավիայից հետո հենց նա կդառնա հաջորդ խալիֆը[116]։ Սուննի պատմիչ ալ-Բալադուրին իր «Անսաբ» աշխատության մեջ գրում է, թե իբր Հասանը, պայմանագրի համաձայն, հարկահավաքներ է ուղարկել Իրանի Ֆասա և Դարաբջիրդ նահանգներ։ Սակայն Բասրայի կառավարիչը, Մուավիա I-ի հրահանգով, ժողովրդին դրդել է Հասանի դեմ, և հարկահավաքներին վտարել են այդ երկու նահանգներից։ Մադելունգն այս պատմությունը համարում է հորինված, քանի որ Հասանը հենց նոր էր մերժել Մուավիա I-ին՝ խարիջիների դեմ կռվելու հարցում։ Նա հավելում է, որ Հասանն իր խաղաղության առաջարկում ոչ մի ֆինանսական պահանջ չէր դրել, և հետևաբար՝ Մուավիա I-ը նրան ոչ մի վճարում չի կատարել[106]։ Ըստ Մադելունգի՝ երկու տղամարդկանց հարաբերությունները վատացել են այն ժամանակ, երբ Մուավիա I-ը հասկացել է, որ Հասանը չի աջակցելու իր վարչակարգին[6]։
Մահ
[խմբագրել | խմբագրել կոդը]
Հասանը հավանաբար մահացել է 670 թվականի ապրիլի 2-ին (հիջրայի 50 թ. ռաբի ալ-ավվալ ամսի 5-ին)[6], թեև նշվում են նաև այլ տարեթվեր՝ հիջրայի 48, 49, 58 և 59 թվականները[14]։ Վեչչա Վալիերին ենթադրում է, որ Հասանը մահացել է հիվանդությունից կամ թունավորումից[14], մինչդեռ վաղ շրջանի աղբյուրները գրեթե միաձայն պնդում են, որ նրան թունավորել են[6]։
Մուավիա I-ի մեղսակցություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հասանի սպանության գլխավոր հրահրողը համարվում է Մուավիա I-ը[117][118][6][119]։ Բացի շիա աղբյուրներից[120][121][109], այս տեսակետն ունեն նաև որոշ հայտնի սուննի պատմիչներ, այդ թվում՝ ալ-Վաքիդին, ալ-Մադայինին, Ումար իբն Շաբբան, ալ-Բալադուրին, ալ-Հայսամ իբն Ադին և Աբու Բաքր իբն Հաֆսը[120]։ Այնուամենայնիվ, ալ-Թաբարին լռության է մատնում այս տեղեկությունները։ Ըստ Մադելունգի և Դոնալդսոնի՝ պատճառը հավանաբար այն չէր, որ նա դրանք անկարևոր էր համարում, այլ այն, որ մտահոգված էր հասարակ ժողովրդի (ավամ) հավատի պահպանմամբ՝ խուսափելով նմանատիպ սկանդալային դեպքերի հանրայնացումից[122][123]։ Սուննի այլ վաղ շրջանի աղբյուրներ ընդհանրապես հերքում են թունավորումը՝ նշելով, թե Հասանը մահացել է «թոքախտից»[124]։
Իշխանությունից հրաժարվելու պահին Հասանը մոտ երեսունութ տարեկան էր, իսկ Մուավիա I-ը՝ հիսունութ։ Ջաֆրին ենթադրում է, որ տարիքային այս տարբերությունը խնդիր էր Մուավիա I-ի համար[118], որը մտադիր էր իր որդուն՝ Յազիդ I-ին (կառավարել է 680–683 թթ.), նշանակել իր հաջորդը[125][118]՝ դրանով իսկ խախտելով Հասանի հետ կնքված խաղաղության պայմանագիրը[118]։ Այդ իսկ պատճառով Ջաֆրին հավատացած է, որ Մուավիան պետք է դիտվի որպես Հասանի սպանության հիմնական կասկածյալը, քանի որ այդ սպանությունը վերացրեց իր որդու գահակալման ճանապարհին առկա խոչընդոտը[118]։ Այս տեսակետը կիսում են են նաև Մոմենը և Մադելունգը[117][6]։
Պատմական աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Հասանը չբացահայտեց, թե ում է կասկածում իրեն թունավորելու մեջ՝ վախենալով, որ սխալ մարդ կարող է պատժվել[14]: Շիա պատմիչ ալ-Մուֆիդը հայտնում է, որ Հասանի կինը՝ Ջադա բինթ ալ-Աշասը, թունավորել է նրան Մուավիա I-ի խոստացած 100,000 դիրհամի և նրա որդու՝ Յազիդի հետ ամուսնության դիմաց[125]: Ջաֆրին գրում է, որ սուննի և շիա աղբյուրների մեծ մասը[118], այդ թվում՝ Աբու ալ-Ֆարաջ ալ-Իսֆահանին, ալ-Մասուդին և ալ-Յակուբին, նմանատիպ տեղեկություններ են հայտնում[126][125][127]։ Ի հակադրություն սրա՝ Ահմեդն այս հաղորդումները համարում է «ալիական քարոզչություն» ընդդեմ[128] ալ-Աշասի՝ Ջադայի հոր։ Վերջինս Քուֆայի ազդեցիկ ցեղապետերից էր, ով 657 թվականին Սիֆինի ճակատամարտում թուլացրել էր Ալիի դիրքերը՝ պաշտպանելով միջնորդ դատարանի գաղափարը[129][130][131]։ Ըստ Մադելունգի՝ նա նաև տապալել էր Ալիի արշավանքը՝ Մուավիա I-ից կաշառք ստանալուց հետո[132]։ Ինչպես Ջաֆրին, այնպես էլ Վեչչա Վալիերին նշում են, որ վաղ շրջանի շատ աղբյուրներ Ջադա բինթ ալ-Աշասին համարում են Հասանի թունավորման պատասխանատուն՝ Մուավիա I-ի դրդմամբ, թեև Վալիերին նկատում է, որ շիաները ալ-Աշասին դավաճան էին համարում և հնարավոր է՝ այդ մեղքը բարդել են նրա դստեր վրա[14]։
Որպես այլընտրանք՝ սուննի պատմիչ ալ-Հայսամ իբն Ադին որպես մարդասպան նշում է Սուհայլ իբն Ամրի դստերը[120]։ Սուննի մեկ այլ պատմիչի՝ ալ-Վաքիդիի փոխանցմամբ՝ ոճիրը կատարել է Հասանի ծառաներից մեկը՝ Մուավիա I-ի դրդմամբ[120]։ Կա նաև մեկ այլ պատմություն, ըստ որի՝ Յազիդն ամուսնության առաջարկ է արել Ջաֆար իբն Աբի Տալիբի դստերը՝ Զայնաբին, սակայն վերջինս մերժել է նրան և ամուսնացել Հասանի հետ։ Կատաղած Յազիդը դրանից հետո կազմակերպել է Հասանի թունավորումը[133][134]։
Դատաբժշկական փորձաքննություն
[խմբագրել | խմբագրել կոդը]2016 թվականին իրականացված դատաբժշկական հետազոտությունը, որը հիմնված էր հանքաբանական, բժշկական և քիմիական փաստերի վրա, պարզել է, որ Հասանի մահվան գլխավոր պատճառը սնդիկով թունավորումն է եղել։ Վերլուծության համաձայն՝ սնդիկը մատակարարվել է կալոմել հանքանյութի տեսքով (սնդիկի (I) քլորիդ՝ Hg₂Cl₂), որը բերվել էր Բյուզանդական կայսրությունից։
Քանի որ պատմական աղբյուրները նշում են, որ Հասանի տան ևս մեկ անդամ ունեցել է նույնանման ախտանիշներ, հետազոտությունը Հասանի կնոջը համարում է գլխավոր կասկածյալը։ Հոդվածում հիշատակվում է մի պատմական փաստաթուղթ, ըստ որի՝ Բյուզանդիայի կայսրը (հավանաբար Կոստանդին IV-ը), Մուավիա I-ի խնդրանքով, վերջինիս է ուղարկել թունավորված ըմպելիք։ Այսպիսով, հեղինակները եզրակացնում են, որ իրենց դատաբժշկական վարկածը համապատասխանում է պատմական այն շարադրանքին, թե Հասանը թունավորվել է իր կնոջ՝ Ջադայի ձեռքով՝ Մուավիա I-ի դրդմամբ և Բյուզանդիայի կայսեր մասնակցությամբ[135]։
Հուղարկավորություն
Մահվանից առաջ Հասանը հրահանգել էր իր ընտանիքին՝ իրեն թաղել Մուհամմեդի կողքին։ Ըստ Մադելունգի՝ Հասանը պատվիրել էր, որ եթե նրանք «չարիքից վախենան», ապա իրեն թաղեն ալ-Բաքի գերեզմանատանը՝ մոր կողքին։ Մեդինայի օմայյան կառավարիչ Սաիդ իբն ալ-Ասը դեմ չէր Հասանին Մուհամմեդի կողքին թաղելուն, սակայն Մարվան իբն ալ-Հակամը կտրականապես դեմ էր դրան, քանի որ Ուսմանն արդեն թաղված էր ալ-Բաքիում։ Մարվանի հետ համակարծիք էր նաև Մուհամմեդի այրի Այիշան[136][122]՝ հաշվի առնելով Ալիի հանդեպ ունեցած վաղեմի թշնամանքը[137][138][139][140]։
Ալ-Բաքիի Պատմական դամբարանը ավերվել է 1926 թվականին Սաուդյան Արաբիայում վահաբական շարժման ժամանակ
Այժմ ավերված զարիհը նախկինում ծածկել էր իր շիրմաքարի գերեզմանը շիա իմամների դամբարանում- Հասանի ավերված գերեզմանը Ալ-բաքի գերեզմանատանը ներկայում
Մուհամմեդի զինակից Աբու Հուրայրային չհաջողվեց համոզել Մարվանին, որ Հասանին թաղեն մարգարեի կողքին, թեև նրան հիշեցրեց, թե Մուհամմեդը որքան շատ էր սիրում ու մեծարում Հասանին ու Հուսեյնին[141]։ Շուտով իրավիճակը շիկացավ. Բանու Հաշիմ և Բանու Օմայյա տոհմերից Հուսեյնի ու Մարվանի կողմնակիցները զինված հավաքվեցին։ Ըստ պատմիչների՝ բախումը կանխեց Մուհամմեդ իբն ալ-Հանաֆիան՝ հիշեցնելով Հասանի կտակը՝ արյունահեղություն չհրահրել։ Արդյունքում նրան հուղարկավորեցին ալ-Բաքի գերեզմանատանը[122]։ Դինավարին նշում է, որ լարվածության պահին օմայյանները նետեր են արձակել դիակի ուղղությամբ[142], սա նաև շիական տեսակետն է[14]։ Մադելունգը կարծում է, որ Մուավիա I-ը հետագայում վարձահատույց եղավ Մարվանին իր կոշտ դիրքորոշման համար՝ նրան վերանշանակելով Մեդինայի կառավարիչ[6]։ Այդուհանդերձ, երբ թափորը շարժվում էր դեպի ալ-Բաքի, Մարվանը միացավ նրանց ու հարգանքի տուրք մատուցեց Հասանին՝ ասելով, որ նրա համբերատարությունը (հիլմ) անսասան էին ինչպես լեռները[143][142]։ Ըստ ընդունված կարգի[144], հուղարկավորության աղոթքը գլխավորեց Մեդինայի կառավարիչ Սաիդ իբն ալ-Ասը[145]։ Հետագայում Հասանի գերեզմանի վրա գմբեթավոր դամբարան կառուցվեց, որը վահաբականները երկու անգամ ավերեցին՝ նախ 1806-ին, ապա՝ 1927-ին[Ն 1][6]։
Ընտանեկան կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]Հասանի կանանց և զավակների թվի վերաբերյալ աղբյուրները տարբեր տեղեկություններ են փոխանցում: Առավել վստահելի է համարվում Իբն Սաադի փոխանցած տեղեկությունը, ըստ որի՝ Հասանն ունեցել է տասնհինգ որդի և ինը դուստր՝ վեց կանանցից և երեք հայտնի հարճերից[6]։ Նրա առաջին ամուսնությունը կայացել է Քինդա ցեղի առաջնորդ ալ-Աշաս իբն Քայսի դստեր՝ Ջադայի հետ՝ Ալիի՝ Քուֆա տեղափոխվելուց անմիջապես հետո։ Մադելունգը կարծում/ենթադրում է, որ այս ամուսնությամբ Ալին նպատակ ուներ կապեր հաստատել Քուֆայի ազդեցիկ եմենյան ցեղերի հետ։ Հասանը զավակներ չի ունեցել Ջադայից, որին հաճախ մեղադրում են նրան թունավորելու մեջ[146]։ Հասանի երկրորդ կինը Ումմ Բաշիրն էր, որը լույս աշխարհ բերեց նրա անդրանիկ որդուն՝ Զայդին, դստերը՝ Ումմ ալ-Հուսեյնին և, հավանաբար, ևս մեկ դուստր՝ Ումմ ալ-Հասանին[147]։ Ումմ Բաշիրը Աբու Մասուդ Ուքբա իբն Ամրի դուստրն էր, ով ժամանակին դեմ էր արտահայտվել Օսմանի դեմ բարձրացված Քուֆայի ապստամբությանը։ Ըստ Մադելունգի՝ Ալին հույս ուներ այս ամուսնության միջոցով Աբու Մասուդին ներգրավել իր կողմնակիցների շարքերը[147]։
Իշխանությունից հրաժարվելուց և Մեդինա վերադառնալուց հետո Հասանն ամուսնացավ Ֆազարա ցեղի առաջնորդ Մանզուր իբն Զաբբանի դստեր՝ Խավլայի հետ[148]։ Խավլան արդեն երկու որդի և մեկ դուստր ուներ Մուհամմեդ իբն Թալհայից, որը սպանվել էր Ուղտի ճակատամարտում։ Երբ Խավլայի հայրը բողոքեց, թե իր կարծիքը հաշվի չեն առել, Հասանը կնոջը վերադարձրեց հորը և նորից ամուսնացավ նրա հետ՝ արդեն հոր համաձայնությամբ։ Այս ամուսնությունից ծնվեց Հասանի որդին՝ Հասանը (Հասան ալ-Մուսաննա)[149]։ Մեդինայում Հասանն ամուսնացավ նաև Հաֆսա բինթ Աբդ ալ-Ռահմանի (Աբու Բաքրի թոռնուհու) հետ[148]։ Պատմում են, որ ալ-Մունզիր իբն ալ-Զուբայրը սիրահարված էր նրան, և նրա տարածած լուրերը ստիպեցին Հասանին ամուսնալուծվել: Այդ նույն լուրերը խափանեցին նաև Հաֆսայի հաջորդ ամուսնությունը, և ի վերջո նա ամուսնացավ հենց ալ-Մունզիրի հետ[150]։ Հասանի մյուս կինը Ումմ Իսհակ բինթ Թալհան էր։ Ասում են, թե Մուավիա I-ը խնդրել էր նրա եղբորը՝ Իսհակին, քրոջը կնության տալ իր որդի Յազիդին, սակայն Իսհակը նրան ամուսնացրեց Հասանի հետ։ Նրանք ունեցան մի որդի՝ Թալհա անունով[151]։ Հասանի կանանցից էր նաև Հինդ բինթ Սուհայլը[148], ով Աբդ ալ-Ռահման իբն Աթթաբի այրին էր և Աբդ Ալլահ իբն Ամիրի նախկին կինը։ Հասանը Հինդից զավակներ չունեցավ[152]։ Հասանի մյուս երեխաները հավանաբար հարճերից էին, այդ թվում՝ Քասիմը և Աբդ Ալլահը (կամ Աբու Բաքրը), որոնք երկուսն էլ սպանվեցին Կերբելայի ճակատամարտում (680 թ.)[153]։ Նրա դուստրը՝ Ումմ Աբդ Ալլահը, ամուսնացավ Զայն ալ-Աբիդինի հետ և լույս աշխարհ բերեց հինգերորդ շիա իմամ Մուհամմեդ ալ-Բաքիրին[154]։ Հասանի սերունդներին սովորաբար անվանում են շարիֆ, թեև երբեմն այսպես են անվանում նաև Հուսեյնի ժառանգներին[155]։
Կանանց և հարճերի թիվ
[խմբագրել | խմբագրել կոդը]Միակողմանի (սուննիական) հաղորդումները ներկայացնում են, թե Հասանն իր կյանքի ընթացքում ամուսնացել է յոթանասուն (կամ իննսուն) կանանց հետ և ունեցել է երեք հարյուր հարճից բաղկացած հարեմ[6][156]։ Մադելունգն այս տեղեկություններն անհեթեթ է համարում[6], իսկ Փիրսը կարծում է, որ այս մեղադրանքներն առաջ են քաշել ուշ շրջանի սուննի հեղինակները, որոնք, այդուհանդերձ, չեն կարողացել թվարկել տասնվեցից ավելի անուն[157]։ Մադելունգը գրում է, որ պնդումների մեծ մասի հեղինակը ալ-Մադաինին է, և դրանք հաճախ աղոտ են. որոշներն ունեցել են զրպարտչական ակնհայտ նպատակ[158]։ Մասնավորապես, իննսուն կանանց վերաբերյալ պնդումն առաջինն արել է Մուհամմեդ ալ-Քալբին, որն այնուհետև տարածել է ալ-Մադաինին, ով չի կարողացել թվարկել տասնմեկից ավելի անուն, որոնցից հինգն էլ անորոշ են կամ խիստ կասկածելի[159]։
Վեչչա Վալիերիի կարծիքով՝ Հասանի ամուսնությունները ժամանակակիցների կողմից գրեթե չեն քննադատվել[14]։ Ի հակադրություն սրա՝ Լամենսը (մահ. 1937 թ.) ենթադրում է, որ Հասանն այնքան հաճախ է ամուսնացել ու ամուսնալուծվել, որ նրան անվանել են միթլաք (բառացի՝ «հաճախ ամուսնալուծվող»), և նրա այս վարքագիծն Ալիի համար նոր թշնամիներ է ստեղծել[160]։ Մադելունգը հերքում է այս պնդումը՝ նշելով, որ Հասանը, ապրելով հոր հարկի տակ, չէր կարող կնքել որևէ ամուսնություն, որը կազմակերպված (կամ հաստատված) չլիներ Ալիի կողմից[158]։ Մասնավորապես, այն պատմությունները, թե իբր Ալին զգուշացնում էր քուֆացիներին իրենց դուստրերին Հասանին կնության չտալ, հորինված են[6]։։ Մադելունգը կարծում է, որ Ալիի կենդանության օրոք Հասանի ամուսնությունները նպատակ ունեին ամրապնդելու քաղաքական դաշինքները։ Դրա ապացույցն այն է, որ Հասանն իր կունյան (տրվող պատվանուն (Աբու Մուհամմեդ)) պահել էր իր առաջին՝ ինքնակամ ընտրած կնոջ՝ Խավլայից ծնված անդրանիկ որդու համար։ Երբ Մուհամմեդը մահացավ մանկահասակ տարիքում, Հասանը որպես իր հիմնական ժառանգ ընտրեց Խավլայի երկրորդ որդուն՝ Հասանին[6]։
Ամուսնալուծություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Հասանն ամուսնալուծվեց իր կնոջից՝ Հաֆսայից, պատշաճությունից դրդված, երբ ալ-Մունզիրը նրան մեղադրանքներ հասցրեց։ Հաֆսայի հաջորդ ամուսնությունը նույնպիսի ավարտ ունեցավ։ Երբ նա ի վերջո ամուսնացավ ալ-Մունզիրի հետ, Հասանն այցելեց զույգին և ներեց ալ-Մունզիրին՝ Հաֆսայի հանդեպ տածած սիրուց դրդված այդ կեղծ լուրերը տարածելու համար[161]։ Հասանը նաև Խավլային վերադարձրեց հորը՝ Մանզուրին, երբ վերջինս բողոքեց, թե իր կարծիքը հաշվի չեն առել, ապա նորից ամուսնացավ նրա հետ՝ արդեն հոր համաձայնությամբ[158]։ Ասում են նաև, թե Հասանն ամուսնալուծվել է իր կնոջից՝ Հինդից, երբ նկատել է նախկին ամուսնու հանդեպ նրա վերակենդանացած սիրո նշանները[158]։
Մադելունգի կարծիքով՝ Հասանի ամուսնալուծությունները չեն վկայում որևէ անչափավոր սեռական հակման մասին[158]։ Նա նաև գրում է, որ իր կանանց հետ հարաբերություններում Հասանը հանդես է գալիս որպես վեհանձն և ներողամիտ անհատականություն[6]։ Մադելունգը որպես օրինակ է բերում Հասանի խորհուրդն իր եղբորը՝ Հուսեյնին, որպեսզի վերջինս իր մահից հետո ամուսնանա իր այրու՝ Ումմ Իսհակի հետ[158]։ Երբ նրան թունավորեցին, Հասանը, ըստ տեղեկությունների, ձեռնպահ մնաց Հուսեյնին հայտնելու իր տանն ապրող կասկածյալի անունը[14]։
Գնահատում և ժառանգություն
[խմբագրել | խմբագրել կոդը]
Արտաքին տեսք և խառնվածք
[խմբագրել | խմբագրել կոդը]Ըստ աղբյուրների Հասանը արտաքնապես շատ նման էր Մուհամմեդին[162][14]։ Մադելունգը ենթադրում է, որ Հասանը կարող էր նաև ժառանգած լինել Մուհամմեդի խառնվածքը՝ բնութագրելով նրան խաղաղասեր[162]։ Վեչչա Վալիերին գրում է, որ նա բնավորությամբ հանգիստ էր (հալիմ), առատաձեռն, բարեպաշտ և հայտնի էր նրանով, որ մի քանի անգամ ոտքով ուխտագնացություն էր կատարել[14]։ Թեև Հասանը նկարագրվում է որպես հմուտ հռետոր, ըստ Աբու ալ-Ֆարաջ ալ-Իսֆահանիի, հնարավոր է, որ խոսքի արատ է ունեցել[14]։ Մադելունգը ենթադրում է,որ ի հակադրություն/տարբերություն Հասանի՝ Հուսեյնը կարող էր ժառանգած լինել հոր «մարտական ոգին»[162]։
Գահից հրաժարում
[խմբագրել | խմբագրել կոդը]Հասանի հանդեպ թշնամաբար տրամադրված աղբյուրները Մուավիա I-ի հետ կնքած հաշտության պայմանագիրը մեկնաբանում են որպես թուլության նշան՝ պնդելով, թե Հասանը հենց սկզբից մտադիր էր հանձնվել։ Որոշ հեղինակներ էլ ենթադրում են, թե գահից հրաժարվելու նրա որոշումը պայմանավորված էր հանգիստ ու շքեղ կյանքի գայթակղությամբ[163], մինչդեռ արևմտյան պատմաբանները հակված են քննադատել Հասանին խալիֆայությունը զիջելու համար[69]։
Այլ աղբյուրներ հերքում են այս քննադատությունները՝ պնդելով, որ Հասանի հրաժարումն իշխանությունից անխուսափելի էր քուֆացիների խռովությունից հետո՝ նման Ալիի կողմից Սիֆֆինում (657 թ.) արբիտրաժի առաջարկի ընդունմանը[164]։ Այս աղբյուրները փաստում են, որ Հասանը առաջնորդվել է մուսուլմանական համայնքում միասնություն և խաղաղություն հաստատելու ցանկությամբ՝ ինչպես Ալին Մուհամմեդի մահից հետո[164][165]։ Շիա պատմաբանները Հասանի հրաժարումը դիտարկում են որպես գործողությունների միակ իրատեսական տարբերակ՝ հաշվի առնելով քուֆացիների թույլ աջակցությունը և Մուավիա I-ի ճնշող ռազմական գերազանցությունը[69][166]։ Նրանց տեսակետը կիսում է նաև Վեչչա Վալիերին[14][167]։ Սուննիական աղբյուրները պնդում են, որ Հասանը հրաժարվել է գահից խաղաղության նկատմամբ իր նախապատվության, ինչպես նաև արյունահեղության և պատերազմական քաղաքականության հանդեպ ունեցած ատելության պատճառով[14][168]։ Այս երեք պատճառներից առաջին երկուսը նշում է նաև շիա հեղինակ Տաբատաբաին (մահ. 1981 թ.)[109]։
Մուսուլմանական տեսակետ
[խմբագրել | խմբագրել կոդը]Հասանը Ահլ ալ-Բայթի (Մուհամմեդի ընտանիքի) անդամ է և պատկանում է նաև Ահլ ալ-Քիսային (թիկնոցի մարդիկ), որի կազմում են Մուհամմեդը, Ալին, Ֆատիման և նրանց երկու որդիները։ Թեև բոլոր մուսուլմաններն են մեծարում Ահլ ալ-Բայթին[169][170], սակայն հենց շիաներն են նրանց ամենաբարձր պատվի արժանացնում՝ համարելով մուսուլմանական համայնքի օրինական առաջնորդներ[171][169]:
Ղուրան
[խմբագրել | խմբագրել կոդը]

Մուբահալայի հայտնությունը
631–632 թվականներին (հիջրայի 10 թ.) Նաջրանի քրիստոնյաների հետ ունեցած անհաջող բանավեճից հետո, ըստ ավանդության, Մուհամմեդը ստացել է 3:61 համարի հայտնությունը[172][173][24], որն ասում է․
| «Եվ նրան, ով կվիճի քեզ հետ այս հարցի շուրջ, այն բանից հետո, երբ [Հիսուսի մասին] գիտելիքը հայտնվեց քեզ, ասա՛. «Եկե՛ք կանչենք մեր որդիներին ու ձեր որդիներին, մեր կանանց ու ձեր կանանց, մեզ ու ձեզ։ Ապա անկեղծորեն աղոթենք, որ Աստծո անեծքը թափվի ստախոսների վրա»։[174] |
Մադելունգը պնդում է, որ 3:61 համարում հիշատակված «մեր որդիները» պետք է վերաբերեն Մուհամմեդի թոռներին՝ Հասանին և Հուսեյնին[21]։ Ավելի ուշ՝ մուբահալայի ժամանակ, Մուհամմեդն իր թիկնոցի տակ է հավաքել Ալիին, Ֆատիմային, Հասանին և Հուսեյնին՝ դիմելով նրանց որպես իր Ահլ ալ-Բեյթ (ընտանիքի անդամներ)։ Սա հաստատվում է ինչպես շիա, այնպես էլ սուննի որոշ աղբյուրներով[25][26], այդ թվում՝ կանոնիկ համարվող «Սահիհ Մուսլիմ» և «Սահիհ ալ-Թիրմիզի» ժողովածուներով[27]։ Այս հինգն, այսպիսով, հայտնի են նաև որպես Ահլ ալ-Քիսա (բառացի՝ «թիկնոցի մարդիկ»)[175][26]։ Մադելունգը գրում է, որ Մուհամմեդի կողմից իր ընտանիքի անդամների ներգրավումն այս կարևոր ծիսակարգում պետք է որ բարձրացրած լիներ նրա ընտանիքի կրոնական կարգավիճակը[21]։ Նմանատիպ տեսակետ է հայտնում նաև Լալանին[28]։
Մաքրագործման հայտնությունը
33։ 33 համարի վերջին հատվածն ասում է[176]․
| «Աստված միայն կամենում է հեռացնել ձեզնից պղծությունը, ո՛վ Ահլ ալ-Բայթ, և մաքրագործել ձեզ լիովին»։[177] |
Շիա իսլամը Ահլ ալ-Բայթի շրջանակը սահմանափակում է Մուհամմեդով, Ալիով, Ֆատիմայով, Հասանով և Հուսեյնով[178][179]։ Սուննի իսլամում առկա են տարբեր տեսակետներ, թեև ընդունված միջին տարբերակն այն է, որ Ահլ ալ-Բայթի մեջ ներառվում են նաև Մուհամմեդի կանայք[180]։ Շիա իսլամում 33:33 համարը դիտարկվում է որպես Ահլ ալ-Բայթի անսխալականության (իսմա) ապացույց[181]։
Սիրո հայտնությունը
42:23 համարը ներառում է հետևյալ հատվածը.
| «[Ո՛վ Մուհամմեդ] Ասա՛. «Ես սրա [իմ առաքելության] դիմաց քեզանից ոչ մի վարձատրություն չեմ խնդրում, բացի սիրուց հարազատներիների հանդեպ»։[182] |
Այս համարում հիշատակված «հարազատներ» (ալ-կուրբա) բառը շիաները մեկնաբանում են որպես Ահլ ալ-Բայթ՝ նկատի ունենալով Ալիին, Ֆատիմային, Հասանին և Հուսեյնին[183]։ Իբն Իսհակը (մահ. 767 թ.) մեջբերում է մարգարեական մի հադիս այս առնչությամբ[184]։ Սա նաև սուննի հեղինակներ Բայդավիի, ալ-Ռազիի[185] և Իբն Մաղազիլիի տեսակետն է[184], թեև սուննի հեղինակների մեծ մասը մերժում է շիա մեկնաբանությունը և առաջարկում այլընտրանքներ[182]։ 661 թվականին որպես խալիֆ իր երդմնակալության խոսքում Հասանը մեջբերել է 42:24 հատվածը՝ նշելով, որ ինքը պատկանում է այն Ահլ ալ-Բայթին, որի հանդեպ սերը Աստված պարտադիր է դարձրել Ղուրանում[186]։
Ղուրան, 76:5-22 համարներ
Այս համարները շիայական մեծամասնության և սուննիական որոշ աղբյուրների կողմից (այդ թվում՝ շիա հեղինակ ալ-Թաբարսիի (մահ. 1153 թ.), սուննի հեղինակներ ալ-Ղուրթուբիի (մահ. 1273 թ.) և ալ-Ալուսիի (մահ. 1854 թ.) աշխատություններում) կապվում են Ահլ ալ-Քիսայի հետ[187]։ Ըստ այս մեկնաբանների՝ 76:5-22 համարները հայտնվել են այն բանից հետո, երբ Ալին, Ֆատիման, Հասանը և Հուսեյնը երեք օր անընդմեջ իրենց օրվա կերակուրը տվել են իրենց տուն այցելած մուրացկաններին[188][189]։ Մասնավորապես, 76:7-12 համարներն ասում են.
| «Նրանք կատարում են իրենց ուխտերը և վախենում են այն օրվանից, որի չարիքը տարածված է ամենուր։ Նրանք կերակուր են տալիս չքավորին, որբին և գերուն՝ հանուն նրա սիրո [ասելով]․ «Մենք ձեզ կերակրում ենք միայն հանուն Աստծո դեմքի (գոհունակության)։ Ձեզնից ոչ վարձատրություն ենք սպասում, ոչ էլ երախտագիտություն։ Մենք վախենում ենք մեր Տիրոջից այն դաժան ու աղետալի օրվա համար»։ Ուստի Աստված զերծ պահեց նրանց այդ օրվա չարիքից և պարգևեց նրանց պայծառություն ու ուրախություն։ Եվ նրանց համբերության դիմաց վարձատրեց Պարտեզով [Դրախտով] ու մետաքսով»։[190] |
Մութազիլիական իսլամ
[խմբագրել | խմբագրել կոդը]Մութազիլիական իսլամում միայն այն սխալ արարքը, որի համար իմամը չի զղջացել կարող է զրկել նրան իմամությունից՝ հավատարմության երդում ստանալուց հետո։ Այլապես, իմամը չի կարող հրաժարվել իր պաշտոնից կամ կամավոր հավատարմության երդում տալ մեկ այլ անձի։ Մութազիլիական ալ-Քադի Աբդ ալ-Ջաբբարը (մահ. 1025 թ.) ենթադրում է, որ Հասանը հարկադրաբար է հաշտություն կնքել և ակամա հավատարմության երդում տվել Մուավիա I-ին՝ հասկանալով քուֆացիների թույլ աջակցությունը պատերազմին։ Այս հարկադրված երդումը նրան չի զրկել իմամությունից և չի օրինականացրել Մուավիա I-ի խալիֆայությունը։ Մութազիլիական Իբն ալ-Մալահիմին (մահ. 1141 թ.) հավելում է. «Ինչպե՞ս կարելի է պատկերացնել, որ Հասանը, ով ծրագրում էր պայքարել Մուավիա I-ի դեմ՝ նրանից հավատարմության երդում կորզելու համար, կհամաձայներ հրաժարվել խալիֆայությունից առանց հարկադրանքի»[191]:
Սուննի իսլամ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ութերորդ և իններորդ դարերում դեռևս չկար միասնական կարծիք, թե որ խալիֆներն են ռաշիդուն («ուղղահավատ» կամ «ճիշտ ուղով առաջնորդվող»)[192]։ Այս տիտղոսը տրվում էր նրանց, ում գործունեությունն ու որոշումները կրոնական տեսանկյունից համարվում էին օրինակելի[193]։ Միայն 9-րդ դարից հետո սուննի իսլամում ձևավորվեց առաջին չորս խալիֆների կանոնիկ ցանկը՝ Աբու Բաքր (632–634), Օմար (634–644), Օսման (644–656) և Ալի (656–661)[194]։ Օմայյան խալիֆա Օմար իբն Աբդ ալ-Ազիզը (717–720) հիշատակվել է որպես հինգերորդ ուղղահավատ խալիֆ սուննի հադիսագետ Աբու Դաուդ ալ-Սիջիստանիի (մահ. 889) կողմից[195]։ Մեկ այլ վարկածի համաձայն՝ Հասանը կարող էր համարվել հինգերորդ ուղղահավատ խալիֆը, քանի որ նրա վեցամսյա կառավարումն անհրաժեշտ էր Աբու Բաքրի իշխանության գալուց հետո երեսնամյա ժամանակահատվածը լրացնելու համար։ Այս ժամկետը կանխատեսվել էր Մուհամմեդի կողմից սուննիական հադիսում՝ որպես մարգարեական իրավահաջորդության տևողություն։ Սա ենթադրվում է նաև Աբու Դաուդ ալ-Թայալիսիի տարբերակից, ով խուսափել է Հասանին հինգերորդ խալիֆ հաշվարկելուց՝ այդ վեց ամիսը պարզապես գումարելով Օմարի խալիֆայությանը[194]։ Իսլամագետ և պատմաբան Ալի ալ-Սալլաբին Հասանին համարում է ուղղահավատ խալիֆ՝ հիմնվելով այն փաստի վրա, որ սուննի գիտնականներ Իբն Քասիրը (մոտ 1300–1373) և Իբն Հաջար ալ-Հայթամին (1503–1566) նույնպես ունեցել են այս տեսակետը[196]։
Սուննի մուսուլմանները Մուավիա I-ի հետ Հասանի հաշտության պայմանագիրը հիմնավորում են Մուհամմեդին վերագրվող հադիսով, որն ասում էր, թե Հասանը կմիավորի երկու պատերազմող մուսուլմանական կողմերին։ Ճանաչելով Մուավիա I-ի իշխանությունը՝ նրանք պայմանագիրը դիտարկում են որպես կամավոր հրաժարում գահից։ Ընդհանուր առմամբ, սուննի իսլամում իմամը չի կարող հեռացվել կամ հրաժարական տալ, եթե գիտակցում է իր որոշման պառակտիչ լինելը, սակայն նա կարող է հրաժարվել գահից, եթե գտնում է, որ դա բխում է մուսուլմանների ընդհանուր շահից։ Հասանի հրաժարումը կամավոր որոշում էր՝ արյունահեղությունից խուսափելու համար։[197]։
Շիա իսլամ
Հասան ալ-Մուջթաբան (բառացի՝ «ընտրյալ») շիաների կողմից համարվում է նրանց երկրորդ իմամը[14][13]։ Թեև գահից նրա հրաժարվելը քննադատության արժանացավ որոշ ժամանակակից հետևորդների կողմից[14][198],, նա մինչև իր մահը՝ 670 թվականը, շարունակեց ընկալվել որպես Ալիի կողմնակիցների առաջնորդ (իմամ)[198]։ Ուշ շրջանի շիա իմամների կողմից մշակված իմամության[199] վարդապետությունը բացատրում է, որ Մուհամմեդին հաջորդել են Ալին, ապա Հասանը՝ աստվածային տնօրինմամբ[200][201][202]։ Որպես Մուհամմեդի օրինական իրավահաջորդ[203]՝ Հասանի համապարփակ աշխարհիկ և կրոնական իշխանությունը բխում էր աստվածային ներշնչանքով տրված նշանակումից (նասս), որը չէր կարող չեղարկվել Մուավիա I-ին գահը զիջելով, քանի որ վերջինս հափշտակել էր միայն աշխարհիկ իշխանությունը[203][204]։ Իրոք, շիա իսլամում իմամությունը և խալիֆայությունը դիտվում են որպես առանձին ինստիտուտներ այնքան ժամանակ, մինչև Աստված իմամին հաղթանակ պարգևի[201]։ Շիայական և որոշ սուննիական աղբյուրներում հիշատակվող մարգարեական հադիսն ասում է, որ Հասանն ու Հուսեյնը իմամներ են՝ «անկախ նրանից՝ նրանք ոտքի կկանգնեն, թե կնստեն» (այսինքն՝ կբարձրանան խալիֆայության գահին, թե ոչ)[205]։
Ինչ վերաբերում է գահից հրաժարվելուն, շիա աստվածաբանները Մուավիա I-ի հետ հաշտությունը հիմնավորում են Հասանի զորքի քայքայմամբ, դաշնակիցների դավաճանությամբ, նրա ռազմական ճամբարի կողոպտմամբ և նրա դեմ կատարված մահափորձով[206]։ Մյուս կողմից, Վեչիա Վալիերին ենթադրում է, որ շիայական տեսանկյունից Հասանի հրաժարականը պետք է դիտարկել նրա աստվածավախ զսպվածության լույսի ներքո[14]։ Շիա իսլամում Հասանի անսխալականությունը (իսմա) ևս արդարացնում է նրա ընտրած ուղին[206]։ Շիա մտածող Շարիֆ ալ-Մուրտազան (մահ. 1044) գրում է, որ Հասանը հարկադրաբար է հաշտություն կնքել՝ քաղաքացիական պատերազմին վերջ տալու համար, իսկ Մուավիա I-ին տված նրա երդումը շիաները դիտարկում են որպես թակիյայի (զգուշավոր քողարկում) դրսևորում։ Շիա աստվածաբանները պայմանագիրն ընկալում են որպես զինադադար (մուհադանա) կամ համաձայնագիր (մուահադա), այլ ոչ թե դաշինք Մուավիա I-ի հետ։ Այս պնդումը հիմնավորելու համար նրանք վկայակոչում են Մուավիա I-ի կողմից պայմանագրի խախտումը, այնտեղ առկա պայմանը, որ Մուավիան չպետք է կոչվի ամիր ալ-մումինին (հավատացյալների առաջնորդ), և Հասանի հրաժարումը՝ Մուավիա I-ի կողմից խարիջիների դեմ կռվելուց[206]։
Հրաշքներ
Ըստ Դոնալդսոնի՝ Հասանին ավելի քիչ հրաշքներ են վերագրվում, քան մյուս շիա իմամներին։ Վեչիա Վալիերին համաձայն չէ այս տեսակետին և թվում է հետևյալները. Հասանը ծնվելիս Ղուրան է արտասանել ու փառաբանել Աստծուն։ Հետագայում նա հարություն է տվել մի մեռյալի, իսկ նրա խնդրանքով մի չորացած արմավենի պտուղ է տվել։ Բացի այդ, Աստված երկնքից կերակուր է ուղարկել նրա ուղեկիցների համար[207][14]։
Գրականություն և հեռուստատեսություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հասանի մասին պարսկական գրականությունը կարելի է բաժանել երկու խմբի՝ պատմական և միստիկ (հոգևոր)։ Պատմական գրականությունը ներառում է նրա կյանքը, իմամությունը, Մուավիայի հետ հաշտությունը և մահը։ Միստիկ գրականությունը ներկայացնում է նրա առաքինություններն ու բացառիկ դերը շիայական հոգևոր ընկալումներում[208]։
Հասանի կյանքը եղել է պոեզիայի առարկա Սանայիից (մահ. 1141) մինչև մեր օրերը։ Հիմնական թեմաներն են նրա առաքինությունները, Մուհամմեդի հիացմունքը նրանով, ինչպես նաև նրա տառապանքն ու մահը։ Նրան անդրադարձած բանաստեղծների թվում են Սանային («Հադիքաթ ալ-Հաքիքա»), Նիշապուրցի Աթթարը, Ղավամի Ռազին, Ռումին, Ալա ալ-Դավլա Սիմնանին, Իբն Յամինը, Խաջու Քերմանին, Սալման Սավոջին, Հազին Լահիջին, Նազիրի Նեյշաբուրին, Վեսալ Շիրազին և Ադիբ ալ-Մամալիք Ֆարահանին[209]։
Հեռուստատեսություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1996 թվականին Մեհդի Ֆախիմզադեի կողմից նկարահանված «Ամենամիայնակ առաջնորդը» հեռուստասերիալը պատմում է Հասանի կյանքի, Մուավիա I-ի հետ նրա հաշտության և նրա սպանությունից հետո իսլամական համայնքի վիճակի մասին։ Հասանի հաշտությանը նախորդող իրադարձությունները և ալ-Մադաինում նրա դեմ կատարված մահափորձը հիշատակվում են նաև Դավուդ Միրբաղերիի «Մոխթարնամե» սերիալում[210]։ «Մուավիան, Հասանը և Հուսեյնը» արաբական սերիալ է Հասանի և Հուսեյնի մասին, որը քննադատվել է որպես հակաշիայական[211]։
Նշումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ In Wahhabi belief, historical sites and shrines encourage Shirk – the sin of idolatry or polytheism – and should be destroyed. Տես Taylor, Jerome (2011 թ․ սեպտեմբերի 24). «Mecca for the rich - Islam's holiest site "turning into Vegas"». The Independent. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ հունիսի 16-ին. Վերցված է 2017 թ․ հունիսի 17-ին.
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 Encyclopædia Britannica: a dictionary of arts, sciences, literature and general information / H. Chisholm — 11 — New York, Cambridge, England: University Press, 1911.
- 1 2 3 4 Али-заде А. Хасан ибн Али (ռուս.) // Исламский энциклопедический словарь — М.: Ансар, 2007.
- 1 2 British Museum person-institution thesaurus
- 1 2 Enciclopedia Sapere (իտալ.) — De Agostini Editore, 2001.
- ↑ Browne, 1928, էջ 392
- 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31 32 33 34 35 36 37 38 39 Madelung, 2003
- ↑ Momen, 1985, էջ 239
- ↑ Poonawala, Kohlberg
- 1 2 3 Nasr, Afsaruddin
- 1 2 3 4 Buehler, 2014, էջ 186
- ↑ Abbas, 2021, էջ 56
- ↑ Paktchi, 2013, էջ 532
- 1 2 3 4 Momen, 1985, էջ 26
- 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31 32 33 34 35 36 37 38 39 Veccia Vaglieri, 1971
- ↑ Veccia Vaglieri, 1971, էջ 240
- ↑ «Jami` at-Tirmidhi 3768 - Chapters on Virtues - كتاب المناقب عن رسول الله صلى الله عليه وسلم - Sunnah.com - Sayings and Teachings of Prophet Muhammad (صلى الله عليه و سلم)». sunnah.com. Վերցված է 2025-11-20-ին. «Sunan Ibn Majah 118 - The Book of the Sunnah - كتاب المقدمة - Sunnah.com - Sayings and Teachings of Prophet Muhammad (صلى الله عليه و سلم)». sunnah.com. Վերցված է 2025-05-02-ին.
- ↑ Momen, 1985, էջեր 26, 326
- ↑ Veccia Vaglieri 1971 On Marwan's rejection of the hadith, see also Madelung 1997, էջ. 332.
- ↑ Pierce, 2016, էջ 70
- ↑ Momen, 1985, էջեր 15, 325
- 1 2 3 4 5 Madelung, 1997, էջ 16
- ↑ Mavani, 2013, էջեր 71–72
- ↑ Momen, 1985, էջ 14
- 1 2 Bar-Asher, Kofsky, էջ 141
- 1 2 Momen, 1985, էջ 16
- 1 2 3 Algar, 1984
- 1 2 Momen, 1985, էջեր 16, 325
- 1 2 Lalani, 2000, էջ 29
- ↑ Jafri, 1979, էջ 34
- ↑ Walker, 2014
- 1 2 Madelung, 1997, էջ 32
- ↑ Walker, 2014, էջեր 3–4
- ↑ Momen, 1985, էջ 18
- ↑ Khetia, 2013, էջեր 31–32
- 1 2 3 4 Fedele, 2018
- ↑ Amir-Moezzi, 2014
- ↑ Abbas, 2021, էջ 104
- ↑ Abbas, 2021, էջ 33
- ↑ Fedele, 2018, էջ 56
- 1 2 3 Abbas, 2021, էջ 98
- ↑ Abbas, 2021, էջ 97
- ↑ Khetia, 2013, էջ 77
- ↑ Veccia Vaglieri, 2012
- ↑ Schroeder, 2002, էջ 177
- ↑ Paktchi, 2013
- 1 2 Veccia Vaglieri, 1960
- 1 2 Veccia Vaglieri, 1991
- ↑ Jafri, 1979, էջ 62
- ↑ Madelung, 1997, էջեր 133–134
- ↑ Madelung, 1997, էջ 136
- ↑ Glassé, 2002, էջ 423
- 1 2 Paktchi, 2013, էջ 534
- ↑ Madelung, 1997, էջ 165
- 1 2 Hulmes, 2013, էջ 218
- 1 2 Paktchi, 2013, էջ 535
- ↑ Wellhausen, 1927, էջ 102–103
- ↑ Wellhausen, 1901, էջ 18
- ↑ Madelung, 1997, էջ 311
- ↑ Donaldson, 1933, էջ 68
- ↑ Momen, 1985, էջեր 26–27
- ↑ Jafri, 1979, էջ 91
- ↑ Madelung, 1997, էջեր 311–312
- ↑ McHugo, 2018, էջեր 65–66
- 1 2 Jafri, 1979, էջ 133
- 1 2 3 Dakake, 2008, էջ 74
- ↑ Madelung, 1997, էջ 312
- 1 2 Jafri, 1979, էջ 134
- 1 2 Madelung, 1997, էջ 317
- 1 2 3 4 5 6 7 8 Momen, 1985, էջ 27
- 1 2 Jafri, 1979, էջ 135
- 1 2 Jafri, 1979, էջ 136
- ↑ McHugo, 2018, էջ 66
- ↑ Jafri, 1979, էջ 137
- 1 2 3 4 5 Madelung, 1997, էջ 318
- ↑ Jafri, 1979, էջ 142
- ↑ Anthony, 2013, էջ 229
- ↑ Wellhausen, 1927, էջ 105
- ↑ Jafri, 1979, էջ 140
- ↑ Jafri, 1979, էջեր 140–141
- ↑ Jafri, 1979, էջեր 141–142
- ↑ Jafri, 1979, էջ 143
- 1 2 3 4 Donaldson, 1933, էջ 69
- ↑ Jafri, 1979, էջեր 93–94, 100
- 1 2 3 Madelung, 1997, էջ 319
- ↑ Jafri, 1979, էջ 145
- ↑ Wellhausen, 1927, էջեր 106–107
- ↑ Dixon, 1971, էջեր 27–28
- 1 2 Madelung, 1997, էջ 320
- ↑ Jafri, 1979, էջ 146
- ↑ Lalani, 2000, էջ 4
- 1 2 3 Wellhausen, 1927, էջ 106
- 1 2 Madelung, 1997, էջ 321
- ↑ Jafri, 1979, էջ 141
- 1 2 Madelung, 1997, էջ 322
- ↑ Jafri, 1979, էջեր 146–147
- 1 2 Madelung, 1997, էջեր 322–323
- ↑ Madelung, 1997, էջ 323
- ↑ Donaldson, 1933, էջեր 66–78
- 1 2 Jafri, 1979, էջ 153
- ↑ Hinds, 1993, էջ 265
- ↑ Marsham, 2013, էջ 93
- ↑ Mavani, 2013, էջ 118
- ↑ Jafri, 1979, էջեր 105–108
- 1 2 3 Jafri, 1979, էջ 149
- ↑ Jafri, 1979, էջեր 150–152
- 1 2 Madelung, 1997, էջ 328
- ↑ Madelung, 1997, էջեր 329–330
- ↑ Jafri, 1979, էջ 152
- 1 2 3 Tabatabai, 1977, էջ 48
- ↑ Madelung, 1997, էջ 325
- ↑ Madelung, 1997, էջ 324
- ↑ Madelung, 1997, էջեր 324–325
- ↑ Jafri, 1979, էջեր 157–158
- ↑ Momen, 1985, էջեր 27–28
- ↑ Jafri, 1979, էջ 157
- ↑ Madelung, 1997, էջ 327
- 1 2 Momen, 1985, էջ 28
- 1 2 3 4 5 6 Jafri, 1979, էջ 158
- ↑ Anthony, 2013, էջ 216
- 1 2 3 4 Madelung, 1997, էջ 331
- ↑ Donaldson, 1933, էջ 76
- 1 2 3 Madelung, 1997, էջ 332
- ↑ Donaldson, 1933, էջեր 76–77
- ↑ Fischer, 2004
- 1 2 3 Pierce, 2016, էջ 83
- ↑ Lalani, 2000, էջեր 28, 134
- ↑ Donaldson, 1933, էջեր 75 n1, 76–77
- ↑ Ahmed, 2011, էջ 143
- ↑ Hinds, 1972b, էջ 97
- ↑ Poonawala, 1982
- ↑ Kennedy, 2015, էջ 67
- ↑ Madelung, 1997, էջ 276
- ↑ Rippin, Knappert, էջ 139
- ↑ Liaw, 2013, էջ 226
- ↑ Burke, Golas
- ↑ Pierce, 2016, էջ 80
- ↑ Madelung, 1997, էջ 107
- ↑ Donner, 2010, էջ 158
- ↑ Jafri, 1979, էջ 28
- ↑ McHugo, 2018, §1.III
- ↑ Madelung, 1997, էջեր 287, 332
- 1 2 Donaldson, 1933, էջ 78
- ↑ Madelung, 1997, էջեր 332–333
- ↑ Halevi, 2011, էջ 173
- ↑ Madelung, 1997, էջ 333
- ↑ Madelung, 1997, էջ 380
- 1 2 Madelung, 1997, էջ 381
- 1 2 3 Madelung, 1997, էջեր 380–384
- ↑ Madelung, 1997, էջեր 381–382
- ↑ Madelung, 1997, էջ 382
- ↑ Madelung, 1997, էջ 383
- ↑ Madelung, 1997, էջեր 383–384
- ↑ Madelung, 1997, էջեր 384–385
- ↑ Pierce, 2016, էջ 135
- ↑ Bowering, Crone, էջ 190
- ↑ Madelung, 1997, էջ 330
- ↑ Pierce, 2016, էջ 84
- 1 2 3 4 5 6 Madelung, 1997, էջ 385
- ↑ Madelung, 1997, էջեր 386–387
- ↑ Lammens, 1927, էջ 274
- ↑ Madelung, 1997, էջեր 382, 385
- 1 2 3 Madelung, 2004
- ↑ Jafri, 1979, էջ 154
- 1 2 Dakake, 2008, էջեր 74–75
- ↑ McHugo, 2018, էջ 102
- ↑ Jafri, 1979, էջեր 109–110
- ↑ Jafri, 1979, էջեր 110–111
- ↑ Jafri, 1979, էջեր 154–155
- 1 2 Campo, 2004
- ↑ Mavani, 2013, էջ 41
- ↑ Campo, 2009
- ↑ Madelung, 1997, էջեր 15–16
- ↑ Momen, 1985, էջեր 13–14
- ↑ Nasr, Dagli, էջ 330
- ↑ Momen, 1985, էջեր 14, 16–17
- ↑ Abbas, 2021, էջ 65
- ↑ Nasr, Dagli, էջ 2331
- ↑ Momen, 1985, էջեր 16–17
- ↑ Leaman, 2006
- ↑ Goldziher, Arendonk
- ↑ Howard, 1984
- 1 2 Nasr, Dagli, էջ 2691
- ↑ Lalani, 2000, էջ 66
- 1 2 Mavani, 2013, էջեր 41, 60
- ↑ Momen, 1985, էջ 152
- ↑ Madelung, 1997, էջեր 311-312
- ↑ Nasr, Dagli, էջ 3331
- ↑ Abbas, 2021, էջեր 57–58
- ↑ Mavani, 2013, էջ 72
- ↑ Nasr, Dagli, էջեր 3332–3333
- ↑ Paktchi, 2013, էջեր 558–559
- ↑ Melchert, 2020, էջեր 70–71
- ↑ Melchert, 2020, էջեր 63–64
- 1 2 Melchert, 2020, էջ 71
- ↑ Melchert, 2020, էջ 70
- ↑ al-Sallabi 2014, էջեր. 202–205, citing Ibn Kathir, [[al-Bidaya wa l-Nihaya|]] (ed. al-Turki 1998, vol. XI, p. 134) and Ibn Hajar al-Haytami, [[Al-Sawa'iq al-Muhriqah|]] (ed. Ibn al-Adawi 2008, vol. II, p. 397).
- ↑ Paktchi, 2013, էջ 559
- 1 2 Jafri, 1979, էջ 155
- ↑ Jafri, 1979, էջեր 281–282
- ↑ Jafri, 1979, էջ 199
- 1 2 Jafri, 1979, էջ 197
- ↑ Gleave, 2008
- 1 2 Mavani, 2013, էջեր 43–44
- ↑ Paktchi, 2013, էջեր 557–558
- ↑ Tabatabai, 1977, էջ 173
- 1 2 3 Paktchi, 2013, էջ 558
- ↑ Donaldson, 1933, էջեր 74–75
- ↑ Paktchi, 2013, էջ 561
- ↑ Paktchi, 2013, էջեր 561–562
- ↑ Fayazi, Kia. Critique of Mokhtarnameh serial (PDF) (պարսկերեն).
- ↑ «Al-Hassan and al-Hussein TV drama: An orthodox narrative in a progressive form». 2011 թ․ սեպտեմբերի 6. Վերցված է 2019 թ․ մարտի 7-ին.
Մատենագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ahmed, Asad Q. (2011). The Religious Elite of the Early Islamic Ḥijāz - Five Prosopographical Case Studies. Occasional Publications UPR. ISBN 978-1900934138.
- Britannica, The Editors of Encyclopaedia (2022). «Hasan». Encyclopedia Britannica.
- Burke, Nicole; Golas, Mitchell; Raafat, Cyrus L.; Mousavi, Aliyar (2016 թ․ հուլիս). «A forensic hypothesis for the mystery of al-Hasan's death in the 7th century: Mercury(I) chloride intoxication». Medicine, Science and the Law (անգլերեն). 56 (3): 167–171. doi:10.1177/0025802415601456. ISSN 0025-8024. PMC 4923806. PMID 26377933.
- Donaldson, Dwight M. (1933). The Shi'ite Religion - A History of Islam in Persia and Irak. Burleigh Press.
- Dixon, Abd al-Ameer A. (1971). The Umayyad Caliphate, 65–86/684–705: (a Political Study). Luzac. ISBN 978-0718901493.
- Glassé, Cyril (2002). The New Encyclopedia of Islam. Tian Wah Press. էջ 423. ISBN 0-7591-0190-6.
- Ibn al-Adawi, Abu Abd Allah Mustafa, ed. (2008). al-Ṣawāʿiq al-Muḥriqa fī al-Radd ʿalā Ahl al-Bidʿ wa-l-Zandaqa, taʾlīf Shihāb al-Dīn Aḥmad ibn Ḥajar al-Makkī al-Haytamī. Cairo: Maktabat Fayyāḍ.
- Liaw, Yock Fang (2013). A History of Classical Malay Literature. Institute of Southeast Asian. ISBN 9789814459884.
- Veccia Vaglieri, L. (2012). «Fāṭima». In Bearman, P.; Bianquis, Th.; Bosworth, C.E.; van Donzel, E.; Heinrichs, W.P. (eds.). Encyclopaedia of Islam (Second ed.). doi:10.1163/1573-3912_islam_COM_0217.
- Hinds, Martin (1972b). «The Siffin Arbitration Agreement». Journal of Semitic Studies. 17 (1): 93–129. doi:10.1093/jss/17.1.93.
- Poonawala, I.K. (1982). «ʿALĪ B. ABĪ ṬĀLEB I. Life». Encyclopaedia Iranica (Online ed.).
- Howard, I.K.A. (1984). «AHL-E BAYT». Encyclopædia Iranica. Vol. I/6. էջ 635.
- Amir-Moezzi, Mohammad Ali (2014). «Ghadīr Khumm». In Fleet, Kate; Krämer, Gudrun; Matringe, Denis; Nawas, John; Rowson, Everett (eds.). Encyclopaedia of Islam (Third ed.). doi:10.1163/1573-3912_ei3_COM_27419.
- Gleave, Robert (2008). «JAʿFAR AL-ṢĀDEQ i. Life». Encyclopaedia Iranica. Vol. XIV. էջեր 349–351.