Հասան ալ-Հեյդուս
Հասան ալ-Հեյդուս արաբ․՝ حسن الهيدوس | |||
|---|---|---|---|
|
| |||
| Քաղաքացիությունը |
| ||
| Ծննդյան ամսաթիվ | դեկտեմբերի 11, 1990[1] (35 տարեկան) | ||
| Ծննդավայր | Դոհա, Կատար | ||
| Հասակ | 174 սանտիմետր | ||
| Դիրք | եզրային կիսապաշտպան | ||
|
| |||
|
| |||
|
| |||
|
| |||
|
| |||
Հասան Խալիդ Հասան ալ-Հեդուս (արաբ․՝ حسن خالد حسن الهيدوس, դեկտեմբերի 11, 1990[1], Դոհա, Կատար), կատարցի ֆուտբոլիստ, «Ալ Սադդ» ակումբի հարձակվող, Կատարի ազգային հավաքականի կազմում անցկացրած խաղերի քանակով ռեկորդակիր։
Ակումբային կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Ալ-Հեդուսը «Ալ-Սադի» կազմում (2012 թ.)։ Ալ-Հեդուսը սկսել է խաղալ «Ալ-Սադի» մանկապատանեկան թիմում ութ տարեկանից՝ անցնելով ակումբի երիտասարդական համակարգի բոլոր աստիճանները, իսկ 17 տարեկանում հասել է առաջին թիմ։ Սկզբից ի վեր նրան աջակցել և ուղղորդել է ակումբի փորձառու խաղացող Ջաֆալ Ռաշիդ ալ-Կուվարին[2]։
Նա 2011 թվականի ԱՖԿ Չեմպիոնների լիգայի եզրափակչի մասնակից է, որտեղ նրա թիմը մրցել է «Չոնբուկ Հյոնդե Մոտորսի» հետ։ Հիմնական ժամանակի 2:2 հաշվից հետո խաղը տեղափոխվել է հետխաղյա 11-մետրանոցների հարվածաշար, որտեղ ալ-Հեդուսը դիպուկ է իրացրել իր հարվածը՝ գնդակը դարպասի մեջ ուղարկելով հորիզոնական դարպասաձողի դիպչելուց հետո։ Հաղթանակը «Ալ-Սադին» ապահովել է Ասիայի ներկայացուցչի կարգավիճակով մասնակցությունը ՖԻՖԱ-ի ակումբային աշխարհի առաջնությանը։ «Ալ-Սադ» և «Կասիվա Ռեյսոլ» թիմերի միջև երրորդ տեղի համար պայքարում գոլեր չեն արձանագրվել։ Հանդիպման ելքը որոշվել է 11-մետրանոց հարվածաշարում, որի ժամանակ ալ-Հեդուսը կրկին դիպուկ է գտել դարպասը, և արդյունքում «Ալ-Սադը» հաղթել է 5:3 հաշվով[3]։
2014 թվականին նա ճանաչվել է Կատարի լավագույն ֆուտբոլիստ։ Հարցման արդյունքներով՝ նա ստացել է 104 վերլուծաբանների, մարզիչների և ադմինիստրատորների ձայներից 58-ը[4]։
Միջազգային կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Ալ-Հեդուսը Կատարի մինչև 23 տարեկանների հավաքականում նորամուտը նշել է 2007 թվականին՝ օլիմպիական ընտրական փուլի Ճապոնիայի դեմ խաղում փոխարինման դուրս գալով։ Նա խփել է հաղթական գոլը՝ օգնելով իր թիմին հաղթել 2:1 հաշվով[5]։ Նա մասնակցել է մրցաշարի ևս երկու հանդիպման՝ Սաուդյան Արաբիայի[6] և Վիետնամի դեմ, որտեղ նույնպես գոլ է խփել[7]՝ երկու դեպքում էլ խաղադաշտ դուրս գալով երկրորդ խաղակեսում։ Որպես ավագ՝ նա մասնակցել է նաև 2012 թվականի ամառային Օլիմպիական խաղերի ընտրական հանդիպումներին՝ նախնական փուլում գոլ խփելով Հնդկաստանին[8]։ Նա մասնակցել է խմբային փուլի բոլոր հանդիպումներին՝ գոլեր խփելով Օմանին[9] և Սաուդյան Արաբիային, ինչը թիմին հնարավորություն է տվել պահպանել Օլիմպիադայի որակավորման շանսերը[10]։ Սաուդցիների դեմ խաղում նա ճանաչվել է հանդիպման լավագույն խաղացող[11]։
2008 թվականի սեպտեմբերի 10-ին ալ-Հեդուսը նորամուտը նշել է Կատարի ազգային հավաքականում՝ 2010 թվականի աշխարհի առաջնության ընտրական՝ Բահրեյնի դեմ խաղում[12]։
Որպես ազգային հավաքականի ավագ՝ նա մասնակցել է Արաբական Միացյալ Էմիրություններում կայացած 2019 թվականի Ասիայի գավաթին։ Նա մասնակցել է թիմի բոլոր յոթ հանդիպումներին, որոնցում Կատարը տարել է հաղթանակ՝ ընդհանուր 19:1 հաշվով, և պատմության մեջ առաջին անգամ հռչակվել Ասիայի չեմպիոն։ Մրցաշարի տանտերերի՝ էմիրաթցիների դեմ կիսաեզրափակիչ խաղում (4:0՝ հօգուտ Կատարի) նա դարձել է գոլի հեղինակ։ Մրցաշարի արդյունքներով ընդգրկվել է խորհրդանշական հավաքականում[13]։
2022 թվականի նոյեմբերի 20-ին Ալ-Հեդուսն անցկացրել է իր առաջին հանդիպումը աշխարհի առաջնությունում՝ Էկվադորի դեմ, որը նաև Կատարի հավաքականի պատմության մեջ առաջին խաղն էր այդ մրցաշարում[14]։
2023 թվականի Ասիայի գավաթում հաղթելուց հետո՝ 2024 թվականի մարտի 16-ին, Ալ-Հեդուսը հայտարարեց հավաքականից հեռանալու մասին[15]։
2025 թվականի հուլիսին Ալ-Հեդուսը վերադարձավ Կատարի հավաքական և մասնակցեց Եվրոպայում կայացած թիմի մարզական հավաքին՝ աշխարհի 2026 թվականի առաջնության ընտրական մրցաշարի երրորդ փուլին նախապատրաստվելու համար[16]։
Իր ողջ կարիերայի ընթացքում նա հավաքականի կազմում անցկացրել է ավելի քան 180 հանդիպում՝ հանդիսանալով Կատարի հավաքականի պատմության մեջ ռեկորդակիր՝ խաղերի քանակով և երրորդը՝ արդյունավետությամբ[17][18]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
- ↑ حسن الهيدوس: نجاحات جفال لن تتوقف عند تركه اللعب Արխիվացված 2021-05-12 Wayback Machine (ar)
- ↑ «QFA | Qatar Football Association - Al Sadd beat Kashiwa Reysol for third place in Club World Cup». Արխիվացված է օրիգինալից 2012-09-13-ին. Վերցված է 2021-11-19-ին.
- ↑ «استاد الدوحة: الهيدوس أفضل لاعب في 2014». alkass.net. 2015-01-05. Արխիվացված է օրիգինալից 2015-01-06-ին. Վերցված է 2015-01-05-ին.
- ↑ AFC — Qatar U-23 vs Japan U-23 — Match Summary(չաշխատող հղում)
- ↑ «AFC - Qatar U-23 vs Saudi Arabia U-23 - Match Summary» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2012-06-14-ին. Վերցված է 2012-02-28-ին.
- ↑ AFC — Qatar U-23 vs Vietnam U-23 — Match Summary(չաշխատող հղում)
- ↑ «Official Home of Asian Football». Արխիվացված օրիգինալից 2012-09-13-ին. Վերցված է 2021-11-19-ին.
- ↑ «AFC - Qatar U-23 vs Oman U-23 - Match Summary». Արխիվացված օրիգինալից 2012-12-08-ին. Վերցված է 2021-11-19-ին.
- ↑ «AFC - Qatar U-23 vs Saudi Arabia U-23 - Match Summary». Արխիվացված օրիգինալից 2012-09-13-ին. Վերցված է 2021-11-19-ին.
- ↑ «حسن الهيدوس: هدفنا التأهل الى اولمبياد لندن». Արխիվացված օրիգինալից 2012-02-29-ին. Վերցված է 2021-11-19-ին.
- ↑ «Qatar National Team». All Soccer Players. Վերցված է 2008-12-07-ին.(չաշխատող հղում)
- ↑ «AFC Asian Cup UAE 2019 Technical Report and Statistics». AFC. 2019-05-29. Արխիվացված է օրիգինալից 2021-07-22-ին. Վերցված է 2021-12-20-ին.
- ↑ «Qatar 0–2 Ecuador». BBC Sport. 2022-11-20. Արխիվացված օրիգինալից 2022-12-18-ին. Վերցված է 2024-06-12-ին.
- ↑ «Qatar captain Al-Haydos retires from international side». Reuters. 2024-03-16.
- ↑ «Al Annabi squad list for the preparatory camp ahead of the AFC Asian Qualifiers - Road To 2026». Twitter. Qatar Football Association. 2025-07-02.
- ↑ Husain Mohammed (2019-08-21). «Hassan Khalid Al-Haydos - Century of International Appearances». RSSSF. Արխիվացված օրիգինալից 2021-10-21-ին. Վերցված է 2021-12-20-ին.
- ↑ «The Highest Cap Scorer». Living 2022. 2020-07-26. Արխիվացված օրիգինալից 2021-09-20-ին. Վերցված է 2021-09-20-ին.