Հասան Յազդանի
Հասան Յազդանի | |
---|---|
Անձնական տեղեկություն | |
Սեռ՝ | արական |
Մասնագիտացում | ըմբիշ |
Երկիր | Իրան |
Ծննդյան ամսաթիվ | դեկտեմբերի 26, 1994 (30 տարեկան) |
Ծննդավայր | Ջույբար Շրջան, Մազանդարան, Իրան |
Մարզիչ(ներ) | Ռասուլ Խադեմ |
Հասակ՝ | 181 սանտիմետր |
Քաշ | 86 կիլոգրամ |
Հասան Յազդանի Չարատի (պարս.՝ حسن یزدانی چراتی, դեկտեմբերի 26, 1994, Ջույբար Շրջան, Մազանդարան, Իրան), իրանցի ազատ ոճի ըմբիշ: Յազդանին ազատ ոճի ըմբշամարտի օլիմպիական և աշխարհի չեմպիոն է երկու քաշային կարգերում։ 2016 թվականի ամառային օլիմպիական խաղերում դարձել է օլիմպիական չեմպիոն 74 կգ քաշային կարգում՝ եզրափակիչում հաղթելով ռուս ըմբիշ Անիուար Գեդուևին։ Հաջորդ տարի դարձել է աշխարհի չեմպիոն 2017 թվականի ըմբշամարտի աշխարհի առաջնությունում տղամարդկանց ազատ ոճի 86 կգ քաշային կարգում։ Իր երկրորդ աշխարհի տիտղոսը նվաճել է 2019 թվականին Ղազախստանում կայացած ըմբշամարտի աշխարհի առաջնությունում և երրորդը 2021 թվականին Նորվեգիայում կայացած ըմբշամարտի աշխարհի առաջնությունում։
Կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Յազդանին ոսկե մեդալ է նվաճել 2014 թվականի պատանիների աշխարհի առաջնությունում 66 կգ քաշային կարգում՝ եզրափակչում հաղթելով ամերիկացի մրցակցին Աարոն Պիկոյին[1]։ Հաջորդ տարի երկրորդ հորիզոնականն է զբաղեցրել մեծահասակների աշխարհի առաջնությունում՝ եզրափակիչում պարտվելով ռուս Մագոմեդրասուլ Գազիմագոմեդովին 10–3 հաշվով։
74 կգ քաշային կարգում Յազդանին 2016-ի Ռիոյի Օլիմպիական խաղերում նվաճել է ոսկե մեդալ՝ հաղթելով Անիուար Գեդուևին 6–6 հաշվով, վաստակելով վերջնական միավորներ։
Եվս մեկ անգամ քաշը բարձրացնելուց հետո Յազդանին ոսկի է նվաճել 2017 թվականի Իսլամական համերաշխության խաղերում արդեն 86 կգ քաշային կարգում։ Չեմպիոն դառնալու ճանապարհին 11-0 հաշվով հաղթել է Օլիմպիական խաղերի նախկին ոսկե մեդալակիր ադրբեջանցի Շարիֆ Շարիֆովին և 2016 թվականի Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր թուրք Սելիմ Յաշարին։
Մասնկացել է 2017 թվականին Փարիզում կայացած ըմբշամարտի աշխարհի առաջնությունանը։ 2017 թվականին Փարիզում կայացած ըմբշամարտի աշխարհի առաջնությունում Հասան Յազդանին մասնակցել է 86 կգ քաշային կարգում։ Աշխարհի առաջնությունում վճռորոշ հաղթանակներ է տարել՝ անցկացրած 5 հանդիպումներից 4-ը մաքուր հաղթանակ, եզրափակիչը՝ տեխնիկական գերազանցությամբ։ Ամբողջ առաջնությունում Յազդանին ընդամենը երկու միավոր է տվել։ Հանդիպումներից անմիջապես հետո հայտարարել է, որ «եկել է Փարիզ վճռորոշ ոսկու համար՝ առանց «եթե-երի» և «բայցերի»[2]։
2020 թվականի ամառային օլիմպիական խաղերի տղամարդկանց 86 կգ քաշային կարգի եզրափակչում պարտվել է ամերիկացի Դեյվիդ Թեյլորին։ Իր առաջին հաղթանակը Թեյլորի դեմ տարել է 2021 թվականի ըմբշամարտի աշխարհի առաջնությունան տղամարդկանց 86 կգ քաշային կարգի եզրափակիչում։
Յազդանին ազատ ոճի 86 կգ քաշային կարգում 2019 թվականի ըմբշամարտի աշխարհի առաջնությունում եզրափակիչում հաղթել է՝ հնդիկ Դիպակ Պունիային[3]։ 2022 թվականի Ասիական խաղերի ըմբշամարտի մրցումներում Յազդանին եզրափակչում մրցել է Պունիայի հետ, որտեղ Յազդանին միակողմանի խաղում 10-0 հաշվով հաղթել է Պունիային[4]։
Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում անցկացված ըմբշամարտի աշխարհի 2022 թվականի առաջնությունում տղամարդկանց 86 կգ քաշային կարգում Յազդանին նվաճել է արծաթե մեդալ[5][6]։ Եզրափակչում պարտվել է իր մրցակից Դեյվիդ Թեյլորին։
Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում անցկացված ըմբշամարտի աշխարհի 2023 թվականի առաջնությունում տղամարդկանց 86 կգ քաշային կարգում կրկին նվաճել է արծաթե մեդալ։ Հինգերորդ անգամ պարտվել է իր «ոխերիմ» մրցակցին՝ Դեյվիդ Թեյլորին, այժմ զիջելով 1–5 հաշվով նրանց դեմ խաղում (վիճահարույց հաղթանակով, քանի որ Յազդանիի սկզբնական 4 նետումը հետ է մղվել)[7]։ 2022 թվականի Չինաստանի Հանչժոու քաղաքում անցկացվող Ասիական խաղերում տղամարդկանց 86 քաշային կարգում նվաճել է ոսկե մեդալ[8]։
2024 թվականի ամառային օլիմպիական խաղերում տամարդկանց ազատ ոճի 86 կգ քաշային կարգում նվաճել է արծաթե մեդալ[9]։
Նվաճումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Օլիմպիական խաղեր՝ 2016 2020 և 2024
- աշխարհի առաջնություն՝ 2017, 2019, 2021 2015, 2022, 2023, 2018
- Աշխարհի գավաթ՝ 2015, 2016, 2017
- Աշխարհի պատանեկան առաջնություն՝ 2014
- Ասիայի պատանեկան առաջնություն՝ 2014
- Կադետների աշխարհի առաջնություն՝ 2011
- Ասիայի կադետների առաջնություն՝ 2011
- Ասիական խաղեր՝ 2018, 2022
- Ասիայի առաջնություն՝ 2018, 2021
- Իսլամական համերաշխության խաղեր՝ 2017
- Թախտի գավաթ՝ 2015
- Դան Կոլովի մրցաշար՝ 2019
- Փարիզի մրցաշար՝ 2015 2016
- Ալեքսանդր Մեդվեդի մրցանակներ՝ 2016
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Junior World Championship 2014». United World Wrestling. August 2014.
- ↑ «حسن یزدانی: فقط برای طلا به فرانسه آمده بودم، بدون اما و اگر». فارس نیوز. Վերցված է 25 August 2017-ին.
- ↑ «World Championships: Deepak Punia 4th Indian wrestler to bag 2020 Olympics quota». India Today. 20 September 2019. Վերցված է 21 September 2019-ին.
- ↑ «2022 Dan Kolov Results» (PDF). United World Wrestling. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2022-03-13-ին. Վերցված է 2024-06-20-ին.
- ↑ Shefferd, Neil (16 September 2022). «Olympic champions help US claim double freestyle gold at World Wrestling Championships». InsideTheGames.biz. Վերցված է 17 September 2022-ին.
- ↑ «2022 World Wrestling Championships Results Book» (PDF). United World Wrestling. Արխիվացված է օրիգինալից (PDF) 18 September 2022-ին. Վերցված է 18 September 2022-ին.
- ↑ Wogenrich, Mark (2023-09-18). «Penn State's David Taylor, Zain Retherford Win World Wrestling Titles». Sports Illustrated Penn State (անգլերեն). Վերցված է 2023-09-29-ին.
- ↑ «2022 Asian Games Wrestling Results Book» (PDF). United World Wrestling. Արխիվացված է օրիգինալից (PDF) 26 November 2023-ին. Վերցված է 10 March 2024-ին.
- ↑ «Wrestling Results Book» (PDF). 2024 Summer Olympics. Արխիվացված է օրիգինալից (PDF) 11 August 2024-ին. Վերցված է 12 August 2024-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հասան Յազդանի» հոդվածին։ |
|
- Դեկտեմբերի 26 ծնունդներ
- 1994 ծնունդներ
- Ապրող անձինք
- Իրանում ծնվածներ
- Անձինք այբբենական կարգով
- Իրանցի ըմբշամարտիկներ
- Ըմբշամարտի աշխարհի առաջնության մեդալակիրներ
- 2016 թվականի Ամառային օլիմպիական խաղերի չեմպիոններ
- 2020 թվականի Ամառային օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիրներ
- 2024 թվականի Ամառային օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիրներ
- Մարզիկներ
- Օլիմպիական չեմպիոններ