Հասան Հասան օղլու Ալիև (ադրբ.՝ Həsən Həsən oğlu Əliyev, նոյեմբերի 14, 1989(1989-11-14), Ղազախ, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ), ադրբեջանցիհունահռոմեական ըմբիշ, հունահռոմեական ոճի ըմբշամարտի Ադրբեջանի ազգային հավաքականի նախկին անդամ, հունահռոմեական ոճի ըմբշամարտի Ադրբեջանի հավաքականի մարզիչ (2021 թվականից), 2010 թվականի Եվրոպայի չեմպիոն և աշխարհի չեմպիոն, Առաջին Եվրոպական խաղերի բրոնզե մեդալակիր (2015 թվական)։
Ալիևը նաև եղել է 2016 թվականի աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր և 2011, 2013 և 2016 թվականների Եվրոպայի առաջնություններում, 2014 թվականի Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր, 2008 և 2009 թվականներին՝ պատանիների Եվրոպայի չեմպիոն, 2009 թվականի պատանիների աշխարհի չեմպիոն, ներկայացրել է Ադրբեջանը 2012 թվականի Լոնդոնի ամառային Օլիմպիական խաղերում: Սպորտի վաստակավոր վարպետ 2010 թվականից:
Հասան Ալիևը ծնվել է 1989 թվականի նոյեմբերի 14-ին Ադրբեջանական ԽՍՀ Ղազախի շրջանում, ըմբշամարտով սկսել է զբաղվել 7 տարեկանից, հայրենի շրջանի Քոսալար գյուղի ըմբշամարտի դպրոցում՝ մարզիչ Տարիել Նասիբովի ղեկավարությամբ։ 2001 թվականին 12 տարեկանում տեղափոխվել է Բաքու, որտեղ ընդունվել է հանրապետական օլիմպիական մարզական լիցեյ, այստեղ սովորել է 6-11-րդ դասարաններում։ Ճեմարանում առաջին երկու տարիները Հասանը գոտեմարտել է Իդրիս Ասադովի, իսկ ավելի ուշ՝ փորձառու մարզիչ Վագիֆ Ֆեյզուլլաևի գլխավորությամբ։
2006 թվականից ներկայացնում է Բաքվի «Նեֆթչի» մարզաառողջարարական կենտրոնը: Նույն թվականին ստացել է սպորտի վարպետի կոչում։ 2010 թվականից սպորտի վաստակավոր վարպետ է:
2021 թվականի մարտին հեռացել է ըմբշամարտից և միացել Ադրբեջանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականի մարզչական շտաբին։
Աշխատանքի III աստիճանի շքանշան (2024 թվականի օգոստոսի 13)՝ Փարիզի XXXIII ամառային օլիմպիական խաղերում բարձր նվաճումների և ադրբեջանական սպորտի զարգացմանն ուղղված ծառայությունների համար[1]
«Պրոգրես» մեդալ (29.06.2015)՝ 1-ին Եվրոպական խաղերում բարձր նվաճումների և Ադրբեջանում սպորտի զարգացման գործում ունեցած մեծ վաստակի համար[2][3]
2010 թվականի հոկտեմբերին Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիայի FILA-ի կողմից ընտրվել է «Տարվա լավագույն ըմբիշ»[4]։