Հասակով Հերման
Տեսակ | defensive tower? |
---|---|
Երկիր | Էստոնիա |
Տեղագրություն | Տալլին |
Վայր | Վանալին |
Մասն է | Տոոմպեա ամրոց |
Սեփականատեր | Ministry of the Interior?[1] |
Պաշտոնական կայք |
Հասակով Հերման (գերմ.՝ Langer Hermann, էստ․՝ Pikk Hermann), Տալլինի Տոոմպեա ամրոցի աշտարակը Տոոմպեա բլրի վրա։ Աշտարակի մի մասը կառուցվել է 1360-1370 թվականներին։ 15-րրդ դարում կատարված վերակառուցման արդյունքում նրա բարձրությունը հասցվել է 45,6 մետրի և այն ստացել է ներկայիս բարձրությունը։ Աշտարակի տանիք կարելի է բարձրանալ սանդուղքով, որն ունի 215 աստիճան[2]։
Հասակով Հերման աշտարակը տեղակայված է Էստոնիայի խորհրդարանի շենքի մոտ, իսկ աշտարակի վրա տեղադրված դրոշն ունի ծովի մակարդակից 95 մ բարձրություն[2] և համարվում է Էստոնիայի խորհրդանիշերից մեկը։
Ամեն օր՝ արևածագին (առավոտյան ժամը 7-ից ոչ շուտ), Հասակով Հերման աշտարակի վրա տեղադրված Էստոնիայի դրոշը, որն ունի 191 սմ × 300 սմ չափեր, օրհներգի հնչյունների ներքո բարձրացվում է և իջեցվում է արևամուտին (երեկոյան ժամը 10-ից ոչ ուշ)։ Դրոշի իջնելու ժամանակ կարելի է լսել «Իմ հայրենիք, իմ սեր» երգը (երաժշտության հեղինակ՝ Գուստավ Էռնեսաքս, տեքստը՝ Լիդիա Կոյդուլայի)։
Սովորական օրերին աշտարակը փակ է այցելությունների համար։ Բացառություն են կազմում բաց դռների օրերը, որոնք կազմակերպվում են Էստոնիայի պետական դրոշի օրը։ Այդ օրը բոլոր ցանկացողները կարող են բարձրանալ աշտարակի գագաթը[3]։ Դրանից բացի, աշտարակի ներսում կարելի է հայտնվել Էստոնիայի խորհրդարանում կատարվող էքսկուրսիայի ընթացքում։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Էստոնիայի մշակութային հուշարձանների ազգային գրանցամատյան — 1994.
- ↑ 2,0 2,1 Աշտարակի մասին riigikogu.ee կայքում
- ↑ В день Государственного флага посетители смогут подняться на башню Длинный Герман — Официальный сайт Рийгикогу
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Раадик Э. Замок Тоомпеа / Эльмо Раадик; Пер. с эст. — Таллин: Ээсти раамат, 1973. — 32 с. — (Достопримечательности Таллина). — 20 000 экз.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Հասակով Հերման աշտարակի մասին VirtualGuide.ru կայքում
|