Հառլեմ (Նյու Յորք)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բրոնքս, Հառլեմ գետ, Հառլեմ, Հուդզոն գետ, Ջորջ Վաշինգտոն կամուրջ (անգլ.՝ George Washington Bridge), տեսք վերևից 2008-05-10

Հառլեմ, Նյու Յորքի թաղամաս Մանհեթեն կղզու հյուսիս-արևելքում (ԱՄՆ), աֆրոամերիկյան «Հառլեմյան վերածնունդ» շարժման կենտրոն։ Բնակեցված է գլխավորապես սևամորթներով։ Հառլեմը հիմնադրել են հոլանդացիները, 1636 թվականին և այնտեղ տարել ստրուկ սևամորթների առաջին խումբը։ Հառլեմը Նյու Յորք քաղաքի թաղամաս է դարձել 1731 թվականին։ Հառլեմը այլ «սև գետտոների» (առանձնաթաղերի) նման գերբնակեցված է, բնակվարձը բարձր է, սանիտարական տարրական պայմանները բացակայում են, հիվանդանոցների ու դպրոցների խիստ պակաս կա, աղքատությունն ու բնակիչների մահացության թիվը մեծ է։ Հառլեմը ԱՄՆ-ում նեգրական շարժման կենտրոններից է։ Ռասայական խտրականության դեմ առավել խոշոր ելույթները տեղի են ունեցել 1959 թվականին, 1964 թվականին և 1968 թվականին։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ներկային Հառլեմի տեղում եվրոպացիները բնակություն են հաստատել 1637 թվականին: Սկզբնական շրջանում այն ենթարկվել է տեղական հնդկացի լենապե ցեղի հարձակումներին, որի պատճառով առաջին վերաբնակիչներից շատերը լքել են այդ վայրերը։ Այնուամենայնիվ այդտեղի բնակչությանը հաջողվել է գոյատևել և 1658 թվականից այն հայտնի է որպես Նոր Հառլեմ՝ ի պատիվ այդ ժամանակներում ծաղկում ապրող հոլանդական Հառլեմ քաղաքի:

1880 թվականից Հառլեմում սկել են բնակություն հաստատել սևամորթները, հատկապես 125-րդ և 130-րդ փողոցներում։ Աֆրոամերիկացի բնակչության մասսայական հոսքը սկսվել է 1904 թվականին անշաժ գույքի գործակալ աֆրոամերիկացի Ֆիլիպ Պեյտոնի գործունեության շնորհիվ։ 1930 թվականին աֆրոամերիկացիներն արդեն կազմում էին մեծամասնություն։

Ճարտարապետություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հառլեմ 135 street-ի շենքերի շարք, կառուցվել է աֆրոամերիկացիների համար, 1930 թվական

Մանհեթենի երկնաքերներին այդքան մոտիկ լինելով հանդերձ Հառլեմում հիմնականում 3-6 հարկանի տներ են։ Հառլեմի ճարտարապետությունում գերակշռում է (ինչպես Նյու Յորքի շատ վայրերում, նաև Բրուքլինում) հոլանդական, անգլիական և այլ եվրոպական ավանդույթներ հիշեցնող ոճը: Այդ ոճի տները հիմնականում կառուցված են փողոցների (սթրիթ) վրա, որտեղ քիչ է տրանսպորտով ծանրաբեռնվածությունը։ Հառլեմում կարելի է նաև տեսնել վիկտորիական ճարտարապետություն[1]:

«Հառլեմյան վերածնունդ» շարժում[խմբագրել | խմբագրել կոդը]

«Ապոլլո» թատրոն, Հառլեմ թաղամաս, Նյու Յորք քաղաք (2009)

Առաջին համաշխարհային պատերազմից հետո սկսվեց ԱՄՆ հարավային մասերից սևամորթների «մեծ գաղթը»[2]: Հառլեմի «Ապոլլո» թատրոնի տնօրենները աֆրոամերիկացիներին վերցնում էին որպես էժան աշխատուժ, մատչելի շոուներ էին կազմակերպվում՝ սևամորթներին ելույթների հնարավորություն տալով։ Այդ շոուները գրավում էին հանդիսատեսին։ 1930-ականների կեսերին Հառլեմը դարձավ աֆրոամերիկյան երաժշտության «հառլեմյան վերածնունդ» (անգլ.՝ Harlem Renaissance или New Negro Movement) կուլտուրական շարժման կենտրոն, որը ղեկավարում էին առաջատար աֆրոամերիկացի գրողներ, նկարիչներ։ Այդ ժամանակների ականավոր երաժիշտներն իրենց ելույթների բեմահարթակ դարձրեցին Հառլեմի «Ապոլլո» թատրոնը: Այն դարձավ աֆրոամերիկյան երաժշտության՝ ջազի ժողովրդականացման կենտրոն։ Հառլեմի շրջակայքում էին ապրում Բիլլի Հոլիդեյը, Լուի Արմսթրոնգը, դաշնակահար-արաժիրովկա անող Դյուկ Էլինգթոնը և այլն։

Ձևավորվեց աֆրոամերիկացու նոր կերպար՝ կիրթ, կուլտուրական և հասարակության լիիրավ անդամ։ Այս շարժման շնորհիվ կոտրվեցին ռասիստական կարծրատիպերը աֆրոամերիկացիների վերաբերյալ, աֆրոամերիկյան կուլտուրան ճանաչում ստացավ, մեծ ազդեցություն ունեցավ ԱՄՆ կուլտուրայի զարգացման վրա։[3]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]