Jump to content

Հառլեմ Շեյք

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Harlem Shake պարի օրինակ

«Հառլեմ Շեյք» (անգլ.՝ Harlem Shake, բառացի՝ Հառլեմյան թափահարում), համացանցային մեմ, ֆլեշմոբ, թրենդ, որը համացանցում հայտնի է եղել 2013 թվականին և իրենից ներկայացնում է մարդկանց պարը համանուն երգի ներքո։

«Հառլեմ Շեյքը» ծագել է 2013 թվականի փետրվարի 2-ին հրապարակված տեսանյութից, որը արագորեն հայտնիություն է ձեռք բերել։ Տեսանյութը ավստրալացի-ճապոնացի բլոգեր Filthy Frank տեսանյութի պարոդիա է[1]։ Այն առաջին շաբաթում հավաքել է մոտ 2.5 միլիոն դիտում։ Անմիջապես հաջորդել են հարյուրավոր նմանատիպ տեսանյութեր[2]։ 2013 թվականի փետրվարի 13-ի դրությամբ «Հառլեմ Շեյքի» տեսանյութի ընդհանուր դիտումների թիվը գերազանցել է տասնյակ միլիոնները[3]։

Թրենդի էությունը կայանում է նրանում, որ երգի մեկնարկային 14 վայրկյանների ընթացքում գլխարկով (սովորաբար՝ սաղավարտով կամ դիմակով) մեկ մարդ պարում է, այն դեպքում, երբ կադրում գտնվող մյուս մարդիկ զբաղված են իրենց գործերով կամ կանգնած են անշարժ։ Այնուհետև բոլոր գործող անձինք էքսցենտրիկ հանդերձանքով պարում են՝ կատարելով սադրիչ կամ էքսցենտրիկ պարային շարժումներ[4][5]։ Յուրաքանչյուր հոլովակ տևում է մոտավորապես 31 վայրկյան։ Երաժշտական ուղեկցության մեջ հաճախ օգտագործվում է ամերիկացի երաժիշտ Baauer-ի կատարմամբ Harlem Shake սինգլից մի հատված[2]։ Համարվում է, որ հոլովակների կարճ տևողությունը բարձր դիտումների պատճառներից մեկն է[6]։

Համացանցային մեմի հիմք է հանդիսացել 2013 թվականի փետրվարի 2-ին ճապոնացի կատակերգու տեսաբլոգեր Filthy Frank-ի (Գարշելի Ֆրենկ) տեսահոլովակի հայտնվելը[7][8][9], որտեղ նա իր ընկերների հետ փոքր սենյակում պարում է Harlem Shake երաժշտության ներքո։ Ինքը՝ բլոգերը, հագած է վարդագույն կոստյում, իսկ նրա ընկերները՝ Սուպեր Սենտայ մարտիկի, այլմոլորակայինի և Հյուսիսային Կորեայի քաղաքական գործչի կոստյումներ[2][10][11]։

Մեծ հայտնիություն են ձեռք բերել նաև բնօրինակ տեսահոլովակի պարոդիաները, որոնք հրապարակել են նորվեգական բանակի զինվորները[12], երեք հրշեջներ, գրասենյակի աշխատակիցներ[2], «Դալաս Մավերիքս» բասկետբոլային ակումբի անդամները[13] և Ջորջիայի համալսարանի ստորջրյա լողի թիմը[14]։ Մասնակիցների ամենամեծ քանակով առաջին հոլովակը ստեղծվել է Նյու Յորքի Թայմս Սքվեր հրապարակում[15], սակայն փետրվարի 17-ին հրապարակվել է մի տեսահոլովակ, որին մասնակցել է ավելի քան 1400 կոլումբիացի ուսանող[16]։ Նոր ռեկորդ են սահմանել Թել Ավիվի բնակիչները՝ Պուրիմ տոնակատարության ժամանակ ստեղծելով Harlem Shake հոլովակ, որին մասնակցել է ավելի քան 70,000 մարդ (քաղաքի բնակչությունը ≈ 400,000 մարդ է)[17][18]։

Պարի ոճը նորարարություն չէ. այն առաջին անգամ հայտնվել է Նյու Յորքի Հառլեմ թաղամասում[19]` 1981 թվականին՝ Al B (Էլ Բի) անունով մի ալկոհոլիկի կատարմամբ[20]։ Այդ պատճառով Հառլեմում այն կրում էր «albee» անվանումը[20]։ Պարը հայտնիություն է ձեռք բերել Entertainer’s Basketball Classic սթրիթբոլի ամենամյա առաջնության շնորհիվ, որը 1982 թվականից ի վեր անցկացվում է Ռաքեր պարկ (Rucker Park) մարզահրապարակում[20]։ ԱՄՆ-ում զանգվածային հայտնիության պարն արժանացել է, երբ 2001 թվականին G. Dep-ը թողարկել է պարի իր կատարմամբ տեսահոլովակը։

Ինքը՝ պարը, սկիզբ է առել հին եթովպական էսկիստա պարից[20][21]։ Չնայած պարն ու մեմը կրում են նույն անվանումը, դրանք տարբեր երևույթներ են[22]։

Հայտնիություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Ուսանողները կատարում են Harlem Shake պարը Անգլիայի Քեմբրիջի համալսարանում:

Բնօրինակի հայտնվելուց 9 օր անց հրապարակվել էր Harlem Shake-ի ավելի քան 11,000 տարբերակ, իսկ դրանց դիտումների ընդհանուր քանակը կազմել էր 44 միլիոն։ 2013 թվականի փետրվարի 15-ի տվյալներով՝ ամեն օր ներբեռնվում էր միջինում 4000 նոր հոլովակ[23]։ Հոլովակների ընդհանուր թիվը կազմել է ավելի քան 25,000, իսկ դրանց դիտումների համագումարը գերազանցել է 120 միլիոնը[24]։

Համացանցային մեմը առավել հայտնի է դարձել ԱՄՆ-ում, Կանադայում, Ավստրալիայում, Գերմանիայում, Մեծ Բրիտանիայում[25], Ռուսաստանում, Ուկրաինայում, Լեհաստանում[26], Հնդկաստանում[27][28], Չինաստանում[29][30], ԱՄԷ-ում[31] և Ճամայկայում[32]:

Համարվում է, որ Harlem Shake-ն արմատապես տարբերվում է մյուս վիրուսային տեսահոլովակներից, ինչպիսին է Gangnam Style-ի տեսահոլովակը, և իրենից ներկայացնում է վիրուսային հոլովակի ու մեմի յուրօրինակ սիմբիոզ, որը համատեղում է մշակույթի և բիզնեսի տարրերը[33][34]։ Հոլովակի կարճ տևողությունը (մոտ 30 վայրկյան) իդեալական ժամանակահատված է գովազդի համար, ուստի դրանից եկամուտ ստանալու լավ հնարավորություն է ստեղծվում։

Harlem Shake սինգլ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Baauer՝ Harlem Shake պարի կատարման մեջ օգտագործված սինգլի հեղինակը

Հարի Ռոդրիգեսը, որը հանդես է գալիս Baauer կեղծանվամբ, ստեղծել է «Harlem Shake» սինգլը, որը դարձել է վիրուսային տեսահոլովակների սաունդթրեքը։ Մինչ ստեղծագործության համաշխարհային հաջողությունը, Ռոդրիգեսը քիչ հայտնի երաժիշտ էր, որը զբաղվում էր ռեմիքսներով և հարվածային գործիքներ նվագելով։ 2012 թվականի աշնանը Ռոդրիգեսն իր SoundCloud-ի էջում հրապարակել է «Harlem Shake» երգը։ Հեղինակի խոսքով՝ ինքը չէր ակնկալում թրեքի նման ժողովրդականություն, և որ այն ի սկզբանե նախատեսված էր ֆիտնես սրահներում օգտագործելու համար։ Սինգլը ստեղծվել է Նյու Յորքի Բրուքլին թաղամասում գտնվող Ռոդրիգեսի տնային ստուդիայում և համացանցում վաճառվում էր 1,50 դոլարով[35][36]։ Ստեղծագործությունը կազմելիս երաժիշտն օգտագործել է սինթեզատոր՝ համադրելով հոլանդական հաուսի և հիփ-հոփի տարրերը լրացուցիչ ձայնային էֆեկտների հետ[37]։

Կատարում հայտնի ընկերությունների և անձանց կողմից

[խմբագրել | խմբագրել կոդը]

Փետրվարի 13-ին Ֆեյսբուքի աշխատակիցները հրապարակել են տեսանյութ, որտեղ նրանք փողոցում պարում էին Harlem Shake[38]: Հեռուստատեսային ծրագրերի և այնպիսի ընկերությունների աշխատակիցներ, ինչպիսիք են Today-ը[39], The Daily Show-ն, The Colbert Report-ը[40], IGN-ը[41], Wargaming-ը[42], Lululemon-ը, Pepsi-ն, Sauber F1 Team-ը, Nintendo-ն, Puma-ն[43], WWE-ն[44], CNN-ը[45][46], National Geographic Channel-ը, BuzzFeed-ը, Google-ը և շատ ուրիշներ, նույնպես հրապարակել են տեսանյութեր, որտեղ նրանք պարում են Harlem Shake[47]:

Հայտնի դերասան Քայլ Մաքլաքլանը մասնակցել է Harlem Shake ոճով հոլովակի ստեղծմանը, որը ամերիկյան պաշտամունքային «Թվին Փիքս» սերիալի պարոդիա էր[48]։ Տեսահոլովակի իրենց տարբերակն են հրապարակել նաև բրիտանացի երգիչ Էդ Շիրանը, ամերիկացի դերասան Ֆրենկի Մունիզը[49], ամերիկացի ավտոարշավորդ Ջեֆ Գորդոնը[50], Matt & Kim երգիչները[12], Ազիլիա Բենքսը[51][52], Ռայան Սիքրեսթը, Սթիվեն Քոլբերը[53][54][55], Քոդի Սիմփսոնը[56], Աննեկե վան Խիրսբերխենը[57] և EastEnders օպերային սերիալի դերասանները[58]։

Փետրվարի 27-ին Անգլիական ազգային բալետի անդամները կատարեցին Harlem Shake պարը[59]:

Մուտֆիլմներում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարտի 2-ին «FOX» ընկերությունը հրապարակել է Homer Shake անվանումով տեսահոլովակը, որը ոճավորված էր «Սիմփսոնները» անիմացիոն սերիալի ներածական հոլովակի (ինտրոյի) նմանությամբ։ Տեսահոլովակում սերիալի գլխավոր հերոսները ընտանեկան բազմոցի մոտ պարում են Harlem Shake, ինչից հետո նրանց միանում են նաև այլ հիմնական կերպարներ։ Հոլովակի երաժշտական նվագակցությունը փոփոխվել է[60]։

Փետրվարի 18-ին «Մասյանյա» մուլտսերիալի ստեղծող Օլեգ Կուվաևը հրապարակել է իր տեսանյութի տարբերակը ՎԿ սոցիալական ցանցի մուլտսերիալի պաշտոնական էջում՝ մուլտսերիալի հերոսների մասնակցությամբ[61]։

Harlem Shake-ը հետխորհրդային երկրներում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Պաշտոնապես համարվում է, որ Ռուսաստանի տարածքում Harlem Shake-ի առաջին տեսահոլովակը նկարահանել են Նովոսիբիրսկի պետական համալսարանի «Կվանտ» հումորային ակումբի ներկայացուցիչները, որոնք իրենց տարբերակը հրապարակել են 2013 թվականի փետրվարի 12-ին[62]։ Այնուամենայնիվ, ըստ «Կոմպյուտերա» (ռուս.՝ Компьютерра) լրատվական կայքի տարբերակի՝ առաջին ռուսական հոլովակը պատկանում է «Grape» ընկերության աշխատակիցներին[47]։ Նույն օրը լատվիական ռուսալեզու «This is Խորոշո» ինտերնետ-շոուի 197-րդ թողարկման ժամանակ նախագծի աշխատակիցները նույնպես ցուցադրել են Harlem Shake-ի մի կարճ պար, իսկ փետրվարի 13-ին իրենց հոլովակն են հրապարակել նաև «prokazan.ru» լրատվական ամսագրի ներկայացուցիչները[63]։ Փետրվարի 15-ի տվյալներով՝ տեսահոլովակներ էին նկարահանվել նաև հետևյալ քաղաքներում՝

  • Մուրմանսկ[64]
  • Բաքու[65]
  • Սանկտ Պետերբուրգ[66]
  • Իժևսկ[67]
  • Ուլյանովսկ[68]
  • փետրվարի 16-ին Կիրովում[69]
  • փետրվարի 17-ին Մոսկվայում[70]
  • Վոլգոգրադ[71]
  • Տոմսկ[72]
  • Խաբարովսկ[73]
  • Նովոկուզնեցկ[74]
  • Դոնի Ռոստով[75]
  • փետրվարի 17-ին Վլադիվոստոկում[76]
  • Պերմ[77]
  • փետրվարի 19-ին Մոսկվայում[78]
  • Կրասնոդար[79]
  • Փետրվարի 8-ին Յարոսլավ Չևաժևսկին դարձել է առաջին ռուս ռեժիսորն ու դերասանը, որը նկարահանել է Harlem Shake հոլովակի իր տարբերակը[80]։ Փետրվարի 19-ին իրենց տարբերակը թողարկել են «Կոմսոմոլսկայա պրավդա» թերթի ներկայացուցիչները[79]։ Փետրվարի 22-ին Harlem Shake-ի պարոդիան ներկայացվել է նաև «Երեկոյան Ուրգանտ» հաղորդման ժամանակ[81]։ Նույն օրը պարը կատարել են նաև «Դոժդ»[82] և «MTV» (համատեղ՝ «2x2» և «ТВ3» հեռուստաալիքների հետ)[83] հեռուստաընկերությունների աշխատակիցները։
  • Փետրվարի 23-ին ռուս դերասան և շոումեն Նիկիտա Ջիգուրդան որոշել է ֆլեշմոբ կազմակերպել Մոսկվայի կենտրոնում՝ Արբատում, որին մասնակցել է մոտավորապես հազար մարդ։ Դա շատ ավելին էր, քան սպասվում էր, սակայն ոստիկանությունը թույլ չի տվել նկարահանել Harlem Shake հոլովակը, ինչին ի պատասխան՝ Ջիգուրդան գրկախառնվել է ոստիկաններից մեկի հետ[84]:
  • Մարտի 1-ին Մոսկվայի «Ատրիում» առևտրային և ժամանցային համալիրում կայացել է Ռուսաստանում (այդ պահի դրությամբ) տեսահոլովակի մոտիվներով ամենազանգվածային ֆլեշմոբը։ Նկարահանումներին մասնակցեց շուրջ 300 մարդ[85][86]:
  • Մարտի 3-ին Սանկտ Պետերբուրգում՝ Լիգովսկի պողոտայում, ևս պլանավորում էին զանգվածային ֆլեշմոբ անցկացնել, որտեղ հավաքվել էր շուրջ 300 մարդ, սակայն ոստիկանները ցրեցին ամբոխին՝ գործելով 2012 թվականին ընդունված նոր օրենքի համաձայն, որն արգելում է չարտոնված ակցիաների անցկացումը։ Ֆլեշմոբի կազմակերպչին ձերբակալեցին վարչական պատժի ենթարկելու նպատակով[87]։ Չնայած դրան պարը հաջողությամբ կատարվել է[88]։
  • Մարտի 4-ին պարը կատարել են «Վեչերնայա Մոսկվա» շաբաթաթերթի աշխատակիցները[89]։
  • Մարտի 6-ին, ՈՒՀԱ Պրեմիեր լիգայի ⅛ եզրափակչի առաջին խաղում, «Լաս Վեգասի» թիմը (Էնգելս) կատարել է պարը «Հանդիպում Պետական Դումայում»[90]։
  • Մարտի 12-ին առաջին ռադիոկայանը, որը ցույց է տվել Harlem Shake-ը, դարձել է Business FM-ը[91]:
  • 2013 թվականի մայիսի 24-ին Բելոկուրիխա քաղաքում ATP միջազգային ֆորում 2013-ին կայացել է տեսանյութի հիման վրա Ռուսաստանում ամենամեծ ֆլեշմոբը։ Տեսահոլովակի նկարահանումներին մասնակցել է մոտ 1000 մարդ[92]։

Harlem Shake-ը լայն տարածում է գտել նաև Ուկրաինայում: Մասնավորապես, ըստ պաշտոնական տարբերակի, առաջին տեսանյութը հայտնվել է Կիևում փետրվարի 15-ին[93], ավելի ուշ զանգվածային տեսանյութեր նկարահանվել են երկրի շատ այլ քաղաքներում[94], օրինակ՝ Խարկովում[95] և Օդեսայում[96]: Մարտի 4-ին Կիևում նախատեսվում էր հավաքել 1000 հոգանոց զանգվածային ֆլեշմոբ՝ Harlem Shake պարի համար[97], սակայն համեմատաբար քիչ մարդ է հավաքվել, և չնայած դրան՝ պարը հաջողվել է[98]:

2013 թվականի մարտի 4-ին «Против ночі» հաղորդման եթերի ժամանակ հաղորդավար Պավել Շերեմետը և TVi-ի խմբագրակազմը պար են ներկայացրել՝ Վիկտոր Յանուկովիչի դիմակներով[99]։

Harlem Shake-ի պարոդիաների ալիք է տարածվել Ղազախստանում: Փետրվարի 11-ից սկսած՝ Ալմաթիի և Ղազախստանի այլ քաղաքների տարբեր վայրերում նկարահանված մի քանի տեսանյութեր են հայտնվել առցանց, որոնք կրկնօրինակում են հայտնի պարը[100][101][102][103]:

Փետրվարի 16-ին Ալմաթիում գտնվող Ղազախստանի կառավարման, տնտեսագիտության և կանխատեսման ինստիտուտի ամերիկյան ֆուտբոլի թիմը ՅուԹյուբում հրապարակել է Harlem Shake-ի իր պարոդիան[104]:

Harlem Shake տեսանյութ նկարահանել են նաև «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» խաղի գիտակները: Պարոդիան ստեղծվել էր Մինսկում գարնանային շարքի նկարահանումների նախաշեմին, իսկ գլխավոր դերում հանդես է եկել Ալես Մուխինը[105][106]: Բացի այդ, «Բելառուսի եվրոպական ռադիոն» պատրաստել է Բելառուսի տարածքում նկարահանված «Harlem Shake»-ի լավագույն տեսանյութերի շարք[107]:

Հայտնիության հավանական պատճառը

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հոլովակի գերհայտնիության հիմնական պատճառը պետք է համարել համեմատաբար կարճ տևողությունը և մեջտեղում գտնվող այսպես կոչված «բեկումնային կետը»[6]։ «Վաշինգտոն Փոստ» ամսագրի խմբագիրները նշել են, որ նոր մեմի ժողովրդավարության պատճառը կես րոպե տևողությամբ հաջող ընտրված ժամանակահատվածի, կտրուկ անցման և ռիթմի «հիպնոսացնող» ազդեցության համակցությունն է[53]։

Հանրության արձագանք

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մի շարք հայտնի լրագրողներ Harlem Shake-ը նմանեցրել են Gangnam Style տեսահոլովակին[108][109]։ Գերմանական «Վելթ» (Die Welt) թերթի կարծիքով՝ նոր մեմի «պայթյունային ժողովրդականության» պատճառներից մեկը հարավկորեացի երգչի տեսահոլովակի նկատմամբ հետաքրքրության աստիճանական անկումն էր[110]։

«Ատլանտիկ» գրական ամսագրի ներկայացուցիչները Հառլեմ Շեյքը անվանել են «մեմերի մարդասպան» այն բանից հետո, երբ «Today» հեռուստաալիքի աշխատակիցները հրապարակել էին տեսանյութի իրենց տարբերակը[5]:

The Sun նորրությունների տաբլոիդի վարկածով Հառլեմ Շեյքի ամենավատ տեսանյութը «Դաթչ Փարկինսոն» բարեգործական հիմնադրամի աշխատակիցների հրապարակած հոլովակն է, որը ստացել էր ամենաբացասական արձագանքները[111]:

Harlem Shake, կրոն և քաղաքականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Փետրվարի 23-ին Եգիպտոսում մի խումբ ուսանողներ Հառլեմ Շեյք պարը կատարել են բուրգերի ֆոնին, սակայն շատ չանցած 4 ուսանող ձերբակալվել է։ Ավելի ուշ, իրավապահների հայտարարության համաձայն, ուսանողների վարքագիծը «շոկի և վիրավորանքի է հասցրել կրոնական հասարակությանը»[112][113]։ Ի նշան բողոքի՝ հակաիսլամիստական ​​կարգախոսներով 70 երիտասարդ տղամարդկանցից բաղկացած խումբը Հառլեմ Շեյք է պարել, ակցիան անցել է խաղաղ[114]։ Փետրվարի 28-ին իշխանությունների դեմ բողոքելու նպատակով 400 երիտասարդներ պարել են Կահիրեում «Մուսուլման եղբայրներ»-ի շտաբի մոտ, մասնակիցներից շատերը կիսամերկ վիճակում են եղել։ Չնայած այն հանգամանքին, որ ցուցարարների գործողություններն ունեին միտումնավոր սադրիչ բնույթ, «Մուսուլման եղբայրներ»-ի կողմից որևէ գործողություն չի ձեռնարկվել[115]։ Զուգահեռաբար՝ «Մուսուլման եղբայրներ» կուսակցության երիտասարդ անդամները դիմակներով պարել են Հառլեմ Շեյք՝ ի նշան NSF-ի (National Salvation Front) դեմ բողոքի[116]:

Թունիսում կրթության նախարարության ղեկավարը հայտարարել է, որ արգելում է պարը որպես անբարո երևույթ, ինչպես նաև թունիսցի իսլամիստներն ու պահպանողական մուսուլմանները սկսել են ինտենսիվորեն հարձակվել դպրոցականների և ուսանողների վրա, որոնք նկարահանել էին հոլովակների իրենց տարբերակները, քանի որ, նրանց կարծիքով, պարն ու դրա շարժումները վիրավորում են կրոնական զգացմունքները[117][118]: Ի նշան այս քաղաքականության դեմ բողոքի՝ ուսանողների բազմությունը փողոցում կազմակերպել է զանգվածային Harlem shake պար[119]:

Մի խումբ ուսանողներ պարել են Հառլեմ Շեյք, որպեսզի ծաղրեն սալաֆիներին և էմիրներին, կրթության նախարարությունը հեռացրել է դպրոցի տնօրենին։ Դրանից հետո շատ չանցած՝ նախարարության կայքը կոտրվել էր անհայտ անձանց կողմից[120][121][122][123]:

Մեծ Բրիտանիայի Կալդիկոտ դպրոցի կրոնագիտության ուսուցիչը հեռացվել է դասավանդումից այն բանից հետո, երբ, ըստ ենթադրությունների, մասնակցել է Հառլեմ Շեյք զանգվածային տեսանյութի նկարահանմանը, որտեղ պարել է Հռոմի պապ Բենեդիկտոս XVI-ի ստվարաթղթե դիմակով։ Դպրոցի տնօրենը նշել է, որ ուսուցչի արարքը անթույլատրելի վարքագիծ է[120][121][122][123]:

Ուզբեկստանի քաղաքական գործիչները պարն անվանել են բացարձակ անիմաստություն և անամոթություն, որը վնասում է երիտասարդության բարոյական զարգացմանը[124]:

  • Եթե ​​մուտքագրեք «Do The Harlem Shake» արտահայտությունը ՅուԹյուբյան որոնման համակարգում, կայքը սկսում է «harlem shake երգի ներքո պարել»[125]։
  • Գրաքննության դեմ ազգային կոալիցիայի տվյալներով՝ միայն ԱՄՆ-ում մոտ 100 աշակերտ հեռացվել է դպրոցներից Հառլեմ Շեյք պարի պատճառով՝ ուսուցիչների բացասական արձագանքի հետևանքով, չնայած այն հանգամանքին, որ պարը, ըստ էության, «դեռահասների կատակ» է[126][127]:

Գրագողություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Պուերտոռիկացի կատարող Էկտոր Դելգադոն, որի ձայնն օգտագործվել է երգում, և ամերիկացի ռեփեր Ջեյսոն Մուսոնը, որը կարդում է «Do the Harlem Shake» արտահայտությունը, մեղադրել են Harlem Shake-ի հեղինակ Baauer-ին գրագողության մեջ և դատի են տվել երգը տարածող Mad Decent Records լեյբլին, քանի որ Baauer-ը նրանց որևէ հոնորար չի վճարել[128]։ Մասնավորապես, «Con Los Terrorists» արտահայտությունը վերցված է Էկտոր Դելգադոյի «Los Terrorists» երգից[129], իսկ «Do the Harlem Shake» սեմփլը՝ Plastic Little խմբի «Miller Time» երգից, որին մասնակցել է Ջեյսոն Մուսոնը[130]։ Սինգլն ինքնին El Little Band նախագծի «Happy» երգի գրագողությունն է[131][132]։

Բացասական հետևանքներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Փենսիլվանիայի Սասկվեհանայի համալսարանի թիմից հեռացվել են 11 ֆուտբոլիստներ, որոնք նկարահանել էին Harlem Shake տեսանյութը։ Համալսարանի ներկայացուցիչների հայտարարության համաձայն՝ պատճառն այն է, որ ուսանողները նմանակել են սեռական ակտեր[133]։
  • Նյու Յորքում հոկեյիստների թիմին արգելվել է մասնակցելու փլեյ-օֆֆի առաջին փուլին այն բանից հետո, երբ թիմը հանդերձարանում կիսամերկ վիճակում նկարահանել է Harlem Shake տեսանյութ, ընդ որում՝ խաղացողներից մեկը բոլորովին մերկ է եղել՝ սեռական օրգանին հագցրած գուլպայով[134][135]։
  • Կիպրոսում սկանդալ է բռնկվել այն բանից հետո, երբ ՄԱԿ-ի զինծառայողները ինքնաթիռի թևի և ֆյուզելաժի վրա Harlem Shake են պարել թուրքական և հունական համայնքների միջև սահմանային բուֆերային գոտում։ Կիպրոսի իշխանությունները սա որակել են որպես վիրավորանք և անհապաղ պահանջել են հետաքննություն անցկացնել, ՄԱԿ-ի աշխատակիցները ստիպված են եղել ներողություն խնդրել իրենց գործողությունների համարվ։
  • Փետրվարի 15-ին թռչող ինքնաթիռի սրահում ուսանողների կողմից կազմակերպվել է Harlem Shake պարը, ինչի հետևանքով ԱՄՆ ավիացիայի վարչությունը սկսել է հետաքննություն, քանի որ, ըստ պաշտոնյաների կարծիքի, պարն ինքնաթիռում կարող է սպառնալիք ներկայացնել անվտանգությանը։ Խոստացել են որևէ սանկցիա չկիրառել պարի մասնակիցների դեմ[136]։
  • Դետրոյթի դպրոցից հեռացվել է 30 դպրոցական այն բանից հետո, երբ նրանք հրապարակել են Harlem Shake պարի իրենց կատարումով տեսանյութը. դպրոցի ներկայացուցիչների հայտարարությամբ՝ տեսանյութը պարունակում է ռասիստական բովանդակություն։ Իսկ իրենք՝ աշակերտները, ցանկացել են միայն բարձրացնել իրենց ՅուԹյուբյան ալիքի վարկանիշը[137]։
  • Ավստրալիայում 15 ոսկու որոնողներից բաղկացած խումբը հեռացվել է աշխատանքից և ցմահ զրկվել ոսկու արդյունահանման իրավունքի լիցենզիայից այն բանից հետո, երբ նրանք հանքում (աշխատանքի ժամանակ) պարել են Harlem Shake։ Ընկերությունը պնդում է, որ աշխատողներն իրենց վարքագծով խախտել են անվտանգության կանոնները։ Իսկ իրենք՝ աշխատողները, պնդել են, թե ոչինչ չեն խախտել։ Աշխատանքից հեռացրել են նաև նրանց, ովքեր նկարահանել են տեսանյութը և հետևել պարին։ Ընկերության ներկայացուցիչները հրաժարվել են մեկնաբանել իրենց որոշումը[138]։
  • Փետրվարի վերջին համացանցում հայտնվել է մի տեսանյութ, որում Կրասնոտուրինսկ քաղաքից ութ երիտասարդներից բաղկացած խումբը պարում է Աֆղանական մարտերում զոհված ժամկետային զինծառայողների հիշատակին նվիրված հուշարձանի մոտ։ Տեսանյութում զրահափոխադրիչի վրա բարձրացած երեք երիտասարդները ձերբակալվել են ոստիկանության կողմից՝ ցուցմունքներ տալու համար, և նրանց նկատմամբ արձանագրություններ են կազմվել մանր խուլիգանության վարկածով։ Ինչպես ձերբակալվածները հայտարարել են ոստիկանության աշխատակիցներին, իրենք չեն ցանկացել պղծել հուշարձանը, այլ պարզապես ցանկացել են յուրօրինակ կերպով Հայրենիքի պաշտպանի օրվա առթիվ շնորհավորել բանակում ծառայող իրենց ընկերոջը։ 2013 թվականի մարտի 5-ին հաղորդվել է, որ ոստիկանության ստուգման արդյունքներով պարի կատարման փաստի առթիվ կկայացվի դատավարական որոշում[139]։ 2013 թվականի մարտի 12-ին դատարանը գործերի նյութերը վերադարձրել է ոստիկանություն՝ դատական քննության նախապատրաստման փուլում դատարանի բացահայտած թերությունները վերացնելու համար[140]։
  • Իսրայելցի երկու զինվորներ դատապարտվել են ազատազրկման, իսկ մեկը՝ հեռացվել հրամանատարական պաշտոնից այն բանից հետո, երբ նրանք հրապարակել էին Harlem Shake տեսահոլովակը, որտեղ պարում են զենքի կողքին: Միևնույն ժամանակ, ըստ հաղորդումների, զինվորներն սկզբում տեղեկացրել էին իրենց հրամանատարներին իրենց մտադրությունների մասին և խոստացել չցուցադրել ռազմական օբյեկտները: Այդուամենայնիվ, ակցիան իսրայելական ԶԼՄ-ների և համացանցի կողմից արժանացել է դրական արձագանքի[141][142]:
  • Կարագանդայի պետական տեխնիկական համալսարանի երկու ուսանողներ հեռացվել են ուսումնական հաստատությունից այն բանից հետո, երբ Նուրսուլթան Նազարբաևի դիմանկարի առջև պարել են Harlem Shake: Սակայն շատ չանցած՝ նրանք վերականգնվել են իրենց նախկին կարգավիճակը[143][144]:
  • Օքսֆորդի համալսարանի գրադարանի աշխատակիցներից մեկին ազատել են աշխատանքից այն բանից հետո, երբ նրա հերթապահության ժամանակ մի խումբ երիտասարդներ գրադարանում պարել են Harlem Shake[145]:
  • Ադրբեջանցի ակտիվիստ Իլքին Ռուստամզադեն դատապարտվել է ազատազրկման Harlem Shake ֆլեշմոբի կազմակերպման և սոցիալական ցանցերում տեսանյութի հրապարակման համար[146]:

Ժանանակագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

ՀԿԺ ժանանակ (Համաշխարհային կոորդինացված ժամանակ)

  • 2013-01-30 22:34․ Կոմպիլյացիա «FILTHY COMPILATION #6 — SMELL MY FINGERS» Filthy Frank (Dizarta Music ալիք) ներբեռնվել է ՅուԹյուբում[147]
  • 2013-02-02 15:17․ Ներբեռնվել է The Sunny Coast Skate Ավստրալիայի պատանեկան թիմի տարբերակը[148]
  • 2013-02-02 17:38․ Ներբեռնվել է Filthy Frank 13 վարկյանանոց տարբերակը[149]
  • 2013-02-03 04:34․ Ներբեռնվել է PLON NAN օգտատիրոջ տարբերակը։[150]

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. ↑ «"Новый мега-мем интернета Harlem Shake — Гарлем Шейк!"». err404.ru. 2013-02-11. Արխիվացված է օրիգինալից 2013-02-18-ին.
  2. 1 2 3 4 «"Гарлем-шейк": маниакальный танец скучающих подростков собрал миллионы фанатов и породил десятки вирусных ВИДЕО». newsru.com. 2013-02-12. Արխիվացված օրիգինալից 2023-12-08-ին.
  3. ↑ «Harlem Shake вместо Gangnam style: интернет взорвался видеороликами с новым мемом». Комсомольская правда в Украине. 2013-02-13. Արխիվացված է օրիգինալից 2013-02-17-ին.
  4. ↑ Mallenbaum, Carly (2013-02-13). «'Harlem Shake' videos stir up YouTube». USAToday. Արխիվացված է օրիգինալից 2013-02-18-ին. Վերցված է 2013-02-15-ին.
  5. 1 2 Wagner, David (2013 թ․ փետրվար). «The Harlem Shake Meme Is Dead». The Atlantic. Արխիվացված է օրիգինալից 2013-02-19-ին. Վերցված է 2013-02-17-ին. {{cite news}}: Unknown parameter |day= ignored (օգնություն)
  6. 1 2 «YouTube:Here's How 'Harlem Shake' Went Viral». Mashable. 2013-02-13. Արխիվացված է օրիգինալից 2013-02-18-ին. Վերցված է 2013-02-14-ին.
  7. ↑ «"Откуда взялся мем Гарлем Шейк и новые ролики"». err404.ru. 2013-02-12. Արխիվացված է օրիգինալից 2013-02-18-ին.
  8. ↑ Zeichner, Naomi (2013-02-15). «"FADER Explains: Harlem Shake». The Fader, Inc. Արխիվացված է օրիգինալից 2013-02-18-ին.
  9. ↑ «Will the Harlem Shake viral meme ever stop?». 2013-02-15. Արխիվացված է օրիգինալից 2013-02-18-ին. Վերցված է 2013-02-15-ին. «A group of teenagers known as The Sunny Coast Skate from Queensland Australia, were the first to respond and the rest, as they say, is history.»
  10. ↑ Peppers, Margot (2013 թ․ փետրվար). «Making the Harlem Shake: Meet the man behind internet's hottest new craze». Daily Mail. Արխիվացված է օրիգինալից 2013-02-20-ին. Վերցված է 2013-02-20-ին. {{cite news}}: Unknown parameter |day= ignored (օգնություն)
  11. ↑ Holpuch, Amanda (2013 թ․ փետրվար). «Harlem Shake: Baauer cashes in on viral video's massive YouTube success». The Guardian. Արխիվացված է օրիգինալից 2013-02-20-ին. Վերցված է 2013-02-20-ին. {{cite news}}: Unknown parameter |day= ignored (օգնություն)
  12. 1 2 Watercutter, Angela. «Breaking Down the Harlem Shake Meme With Matt & Kim | Underwire». Wired.com. Արխիվացված է օրիգինալից 2013-02-18-ին. Վերցված է 2013-02-16-ին.
  13. ↑ Rodriguez, Salvador. «Eight things killing the Harlem Shake». latimes.com. Արխիվացված է օրիգինալից 2013-02-18-ին. Վերցված է 2013-02-16-ին.
  14. ↑ «Wacky UGA swim team does 'Harlem Shake' underwater!». ajc.com. Արխիվացված է օրիգինալից 2013-02-17-ին. Վերցված է 2013-02-12-ին.
  15. ↑ «На Тайм Сквер станцевали самый масштабный Harlem Shake (видео)». tsn.ua. 2013-02-14. Արխիվացված է օրիգինալից 2013-02-17-ին.
  16. ↑ «1,400 UBC students do the 'Harlem Shake'». http://bc.ctvnews.ca. 2013-02-17. Արխիվացված է օրիգինալից 2013-03-16-ին. {{cite web}}: External link in |publisher= (օգնություն)
  17. ↑ Fisher, Gabe (2011-02-23). «Tel Aviv sets 'Harlem Shake' record». The Times of Israel. Արխիվացված է օրիգինալից 2013-03-16-ին. Վերցված է 2013-02-27-ին.
  18. ↑ Sharon, Jeremy (2013-02-24). «Harlem Shake and brandy shots mark Purim». JPost. Արխիվացված է օրիգինալից 2013-03-16-ին. Վերցված է 2013-02-27-ին.
  19. ↑ ««Harlem Shake» стал сенсацией на YouTube — побьет ли новый танец «Gangnam Style»». profi-forex. 2013-02-12. Արխիվացված է օրիգինալից 2013-02-17-ին.
  20. 1 2 3 4 ««Гарлем Шейк, не тот, что мем, а танец»». err404.ru. 2013-02-14. Արխիվացված է օրիգինալից 2013-02-18-ին.
  21. ↑ «Танец Harlem Shake набирает популярность». news.am. 2013-02-13. Արխիվացված է օրիգինալից 2013-02-18-ին.
  22. ↑ «Inventor of Harlem Shake Interview». InsideHoops. 2003-08-13. Արխիվացված է օրիգինալից 2013-02-18-ին. Վերցված է 2013-02-15-ին.
  23. ↑ «Will the Harlem Shake viral meme ever stop?». 2013-02-15. Արխիվացված է օրիգինալից 2013-02-18-ին. Վերցված է 2013-02-15-ին. «YouTube says more than 25,000 videos have been posted since the start of February, drawing over 120 million views....A group of teenagers known as The Sunny Coast Skate from Queensland Australia, were the first to respond and the rest, as they say, is history.»
  24. ↑ Holpuch, Amanda (2013-02-19). «Harlem Shake: Baauer cashes in on viral video's massive YouTube success». The Guardian. Արխիվացված է օրիգինալից 2013-02-20-ին. Վերցված է 2013-02-20-ին.
  25. ↑ Neary, Sarah (2013-02-22). «Harlem Shake video meme seeps into Eastern Europe». Voice Of Russia. Արխիվացված է օրիգինալից 2013-03-16-ին.
  26. ↑ IANS (2013-02-21). «After Gangnam Style, Harlem Shake grips India». Express Tribune. Արխիվացված է օրիգինալից 2017-06-22-ին. Վերցված է 2020-04-26-ին.
  27. ↑ «Are you too hooked to Harlem Shake?». India Today. 2013-02-20. Արխիվացված է օրիգինալից 2013-02-23-ին. Վերցված է 2013-02-26-ին.
  28. ↑ Chin, Josh (2013-02-19). «'Loser Dance': The Harlem Shake With Chinese Characteristics». Wall Street Journal (China). Արխիվացված է օրիգինալից 2017-06-27-ին. Վերցված է 2020-04-26-ին.
  29. ↑ Millward, Steven (2013-02-20). «4 Videos That Prove China is Hooked on the Harlem Shake». Tech In Asia. Արխիվացված է օրիգինալից 2013-03-16-ին.
  30. ↑ «'Harlem Shake' fever grips UAE». 7 Days In Dubai. 2013-02-19. Արխիվացված է օրիգինալից 2013-02-23-ին. Վերցված է 2013-02-26-ին.
  31. ↑ Campbell, Curtis (2013-02-17). «http://jamaica-star.com/thestar/20130218/ent/ent1.html». Jamaica Online Star. Արխիվացված է օրիգինալից 2013-02-20-ին. {{cite news}}: External link in |title= (օգնություն)
  32. ↑ Constine, Josh (2013-02-19). «The Science Behind Why The Harlem Shake Is So Popular». techcrunch. Արխիվացված է օրիգինալից 2013-03-16-ին.
  33. ↑ Tim Carmody: «How the Harlem Shake went from viral sideshow to global phenomenon» Արխիվացված 2017-06-15 Wayback Machine. The Verge, 18.02.2013
  34. ↑ Mason, Kerri Baauer's 'Harlem Shake': Billboard Cover Story(անգլ.) // Billboard : magazine. — Lynne Segall, 2013.
  35. ↑ «Топ 10 / Полуторадолларовый Harlem Shake от продюсера-неудачника выстрелил на миллионы!». http://zet-news.ru. 2013-02-17. Արխիվացված է օրիգինալից 2015-06-11-ին. {{cite web}}: External link in |publisher= (օգնություն)
  36. ↑ Stern, Marlow (2013-02-18). «Meet Baauer, the Man Behind the "Harlem Shake"». The Daily Beast. The Newsweek Daily Beast Company. Արխիվացված է օրիգինալից 2013-02-19-ին. Վերցված է 2013-02-18-ին.
  37. ↑ «Facebook Employees Do The "Harlem Shake"». profi-forex. 2013-02-12. Արխիվացված է օրիգինալից 2013-02-17-ին.
  38. ↑ «Harlem Shake & All the Memes the 'Today' Show Killed (VIDEO)». thedailybeast.com. 2013-02-14. Արխիվացված է օրիգինալից 2013-02-17-ին.
  39. ↑ «'Daily Show' and 'Colbert Report' take on 'Harlem Shake' (VIDEOS)». news.yahoo. 2013-02-05. Արխիվացված է օրիգինալից 2013-02-18-ին.
  40. ↑ «HARLEM SHAKE GAMER VERSION». IGN. 2013-02-08. Արխիվացված է օրիգինալից 2013-02-18-ին.
  41. ↑ «Wargaming станцевал Harlem Shake». goha.ru. 2013-02-15. Արխիվացված է օրիգինալից 2013-02-17-ին.
  42. ↑ «Harlem Shake заразил креаторов и бренды». sostav.ru. 2013-02-18. Արխիվացված է օրիգինալից 2013-03-16-ին. Վերցված է 8-ին.
  43. ↑ «WWE's Harlem Shake». WWE.com. Արխիվացված է օրիգինալից 2013-03-16-ին. Վերցված է 2013-02-21-ին.
  44. ↑ Angela Hill (2013-02-15). «Harlem Shake videos, with 44 million views, have gone mainstream». Oroville Mercury-Register. Արխիվացված է օրիգինալից 2013-02-26-ին. «Hank Rao of San Rafael dances in front of his grandmothers in a video titled Harlem Shake (Grandma Edition). Posted on YouTube, the video went viral and had more than 1 million views less than three days after it was posted.» {{cite news}}: Unknown parameter |note= ignored (օգնություն)
  45. ↑ Paul Liberatore (2013-02-14). «Harlem Shake videos, with 44 million views, have gone mainstream». Marin Independent Journal. Արխիվացված է օրիգինալից 2013-02-17-ին. Վերցված է 2013-02-26-ին. «It took only 30 seconds for 22-year-old Hank Rao of San Rafael and his two octogenarian grandmothers to become the latest Internet sensations.[...]It was on the 'Today' show yesterday morning. It's trending on the front page of YouTube. It was on CNN."» {{cite news}}: Unknown parameter |note= ignored (օգնություն)
  46. 1 2 «Harlem Shake: видеопомешательство, которое захватило Google, Facebook и Buzzfeed». computerra.ru. 2013-02-15. Արխիվացված օրիգինալից 2013-02-17-ին.
  47. ↑ «Harlem Shake Done 'Twin Peaks' Style Is as Freaky as You'd Expect (Video)». thewrap.com. 2013-02-14. Արխիվացված է օրիգինալից 2013-02-17-ին.
  48. ↑ «Ed Sheeran's Harlem Shake Video Gets A Pass Because He's So Darn Cute». http://perezhilton.com. 2013-02-14. Արխիվացված է օրիգինալից 2013-02-17-ին. {{cite web}}: External link in |publisher= (օգնություն)
  49. ↑ «Jeff Gordon shows off his moves in Harlem Shake video». usatoday.com. 2013-02-14. Արխիվացված է օրիգինալից 2013-02-18-ին.
  50. ↑ «Azealia Banks Calls 'Harlem Shake' Artist a Gay Slur, Reignites Beef With Perez Hilton». Billboard. 2012-09-22. Արխիվացված օրիգինալից 2013-02-18-ին. Վերցված է 2013-02-16-ին.
  51. ↑ «Azealia Banks Takes On 'Harlem Shake' Producer And Perez Hilton (Again)». Rapfix.mtv.com. 2012-05-17. Արխիվացված է օրիգինալից 2013-02-18-ին. Վերցված է 2013-02-16-ին.
  52. 1 2 Kaufman, Sarah (2013 թ․ փետրվար). «Is it any wonder the Harlem Shake went viral?». The Washington Post. Արխիվացված է օրիգինալից 2015-05-08-ին. Վերցված է 2017-09-28-ին. {{cite news}}: Unknown parameter |day= ignored (օգնություն)
  53. ↑ Hartwig, Gabe (2013-02-07). «Jon Stewart and Stephen Colbert do the 'Harlem Shake': Entertainment». Stltoday.com. Արխիվացված է օրիգինալից 2013-03-16-ին. Վերցված է 2013-02-16-ին.
  54. ↑ Catalini, Michael. «Play of the Day: The States (And Colbert) Take on The Banks». NationalJournal.com. Արխիվացված է օրիգինալից 2013-03-16-ին. Վերցված է 2013-02-16-ին.
  55. ↑ Vulpo, Michael (2013-02-20). «The Harlem Shake Invades Cody Simpson's Tour Bus». RyanSeacrest.com. Արխիվացված օրիգինալից 2013-02-22-ին. Վերցված է 2013-02-21-ին.
  56. ↑ «Harlem Shake (Anneke van Giersbergen Edition) - YouTube». Արխիվացված օրիգինալից 2013-02-27-ին. Վերցված է 2013-03-03-ին.
  57. ↑ «BBC One - EastEnders, Harlem Shake: EastEnders style». EastEnders. BBC Online. 2013-02-27. Արխիվացված է օրիգինալից (video) 2013-03-16-ին. Վերցված է 2013-03-01-ին.
  58. ↑ «Harlem Shake добрался до Английского национального балета». http://glavred.info. 2013-03-04. Արխիվացված է օրիգինալից 2013-03-16-ին. {{cite web}}: External link in |publisher= (օգնություն)
  59. ↑ «The Simpsons Attempt The Harlem Shake, Fail Miserably [VIDEO]». themarysue.com. 2013-03-02. Արխիվացված է օրիգինալից 2013-03-16-ին.
  60. ↑ «Масяня Харлем Шейк». 2013-02-18. Արխիվացված օրիգինալից 2014-07-14-ին. Վերցված է 2016-01-04-ին.
  61. ↑ «Новосибирцы заболели мировой истерией по Harlem Shake». sibkray.ru. 12.02.213. Արխիվացված է օրիգինալից 2013-02-17-ին.
  62. ↑ «Казанцы сняли пародию на «Гарлем Шейк», который "взорвал" весь Интернет». http://prokazan.ru. 15.02.213. Արխիվացված է օրիգինալից 2013-02-17-ին. {{cite web}}: External link in |publisher= (օգնություն)
  63. ↑ «Harlem Shake Russia Murmansk». YouTube. 2013-02-15. Արխիվացված օրիգինալից 2016-10-02-ին.
  64. ↑ «Танец-паразит Harlem Shake добрался и до Баку – ВИДЕО». 1news.az. 2013-02-15. Արխիվացված է օրիգինալից 2013-02-18-ին.
  65. ↑ «Видео: Первый Гарлем Шейк в Санкт-Петербурге». YouTube. 2013-02-15. Արխիվացված օրիգինալից 2015-06-22-ին.
  66. ↑ «Ижевчане снимают собственные версии Harlem Shake». susanin. 2013-02-15. Արխիվացված է օրիգինալից 2013-02-17-ին.
  67. ↑ «Harlem Shake (Ulyanovsk version)». YouTube. 2013-02-14. Արխիվացված օրիգինալից 2016-04-12-ին.
  68. ↑ «Вятский «Harlem Shake»». gorodkirov.ru. 2013-02-16. Արխիվացված է օրիգինալից 2013-04-16-ին.
  69. ↑ «Harlem Shake на Физтехе». nikitaud. 2013-02-17. Արխիվացված օրիգինալից 2016-09-18-ին.
  70. ↑ «Harlem Shake: Волгоград». youtube.com. 2013-02-17. Արխիվացված օրիգինալից 2016-10-19-ին.
  71. ↑ «Harlem Shake: томичи станцевали новомодный танец». delfi.ua. 2013-02-17. Արխիվացված օրիգինալից 2013-02-20-ին.
  72. ↑ ««Гарлемская встряска» прошла в Хабаровске (ФОТО)». Питер.ТВ. 2013-02-15. Արխիվացված օրիգինալից 2016-03-04-ին.
  73. ↑ «Новокузнечане сделали Harlem Shake». http://sibdepo.ru. 157 февраля 2013. Արխիվացված օրիգինալից 2013-04-17-ին. {{cite web}}: External link in |publisher= (օգնություն)
  74. ↑ «Harlem Shake по-Ростовски». Алифанов Павел. 2013-02-17. Արխիվացված օրիգինալից 2019-02-25-ին.
  75. ↑ «Владивостокцы станцевали Harlem Shake». Российская Газета. 2013-02-18. Արխիվացված օրիգինալից 2017-08-12-ին.
  76. ↑ «У памятника пермскому медведю станцевали Harlem shake. Видео». http://prm.ru. 2013-02-18. Արխիվացված է օրիգինալից 2013-03-16-ին. {{cite web}}: External link in |publisher= (օգնություն)
  77. ↑ «В Москве сняли свою версию «Гарлемской встряски»». http://mn.ru. 2013-02-19. Արխիվացված է օրիգինալից 2013-03-16-ին. {{cite web}}: External link in |publisher= (օգնություն)
  78. 1 2 «Краснодар поразил вирус Harlem Shake». Комсомольская правда. 2013-02-19. Արխիվացված է օրիգինալից 2013-03-16-ին.
  79. ↑ «Чеважевский станцевал Harlem Shake». sostav.ru. 2013-02-18. Արխիվացված է օրիգինալից 2013-03-16-ին.
  80. ↑ «Harlem Shake - «Вечерний Ургант»». 2013-02-22. Արխիվացված օրիգինալից 2013-03-28-ին. {{cite web}}: Unknown parameter |rublisher= ignored (օգնություն)
  81. ↑ «Harlem Shake на ДОЖДЕ». 2013-02-22. Արխիվացված է օրիգինալից 2013-03-16-ին. {{cite web}}: Unknown parameter |rublisher= ignored (օգնություն)
  82. ↑ «Harlem Shake на MTV.RU». 2013-02-22. Արխիվացված օրիգինալից 2015-12-01-ին. {{cite web}}: Unknown parameter |rublisher= ignored (օգնություն)
  83. ↑ «Никита Джигурда собрал флешмоб Harlem Shake на Арбате и обнял полицейского». 2013-02-24. Արխիվացված է օրիգինալից 2013-03-16-ին. {{cite web}}: Unknown parameter |rublisher= ignored (օգնություն)
  84. ↑ «Телеканал Москва24: Самый масштабный в России флэшмоб организовали москвичи». 2013-03-02. Արխիվացված է օրիգինալից 2013-03-16-ին.
  85. ↑ «Радио ЭХО Москвы: Harlem Shake в Атриуме». 2013-03-02. Արխիվացված է օրիգինալից 2013-03-16-ին.
  86. ↑ «В Петербурге полиция разогнала участников флешмоба Harlem shake». 2013-03-04. Արխիվացված է օրիգինալից 2013-03-05-ին.
  87. ↑ «Массовый Harlem Shake станцевали в центре Петербурга». 2013-03-04. Արխիվացված է օրիգինալից 2013-03-16-ին.
  88. ↑ «Harlem Shake исполнили в «Вечерней Москве»». 2013-03-04. Արխիվացված է օրիգինալից 2013-03-16-ին.
  89. ↑ «КВН Лас-Вегас - 2013 1/8 Приветствие». 2013-07-17. Արխիվացված օրիգինալից 2019-02-25-ին. Վերցված է 2018-09-21-ին.
  90. ↑ «Harlem Shake на Business FM». Արխիվացված օրիգինալից 2015-05-13-ին. Վերցված է 2013-03-12-ին.
  91. ↑ «Harlem Shake на Международном Форуме АТР-2013». Արխիվացված օրիգինալից 2016-09-22-ին. Վերցված է 2017-08-11-ին.
  92. ↑ «Новая истерия: видео Harlem Shake набирает мировую популярность». delfi.ua. 2013-02-15. Արխիվացված է օրիգինալից 2013-02-18-ին.
  93. ↑ «Украину охватила эпидемия Harlem Shake». delfi.ua. 2013-02-19. Արխիվացված օրիգինալից 2016-03-04-ին.
  94. ↑ «Harlem Shake по-харьковски». mediaport.ua. 2013-02-18. Արխիվացված է օրիգինալից 2013-03-16-ին.
  95. ↑ «В Одессу проник вирус Harlem Shake: Люди одевают смешную одежду и делают неприличные движения (Видео)». 048.ua. 2013-02-19. Արխիվացված է օրիգինալից 2013-03-16-ին.
  96. ↑ «В Киеве хотят снять многотысячный Harlem Shake». комсомольская правда в украине. 2013-03-02. Արխիվացված է օրիգինալից 2013-03-16-ին.
  97. ↑ «Жители Киева станцевали свой «Harlem Shake»». siteua.org. 2013-03-04. Արխիվացված է օրիգինալից 2013-03-16-ին.
  98. ↑ «Сотрудники телекомпании ТВi станцевали Harlem Shake». 2013-03-05. Արխիվացված է օրիգինալից 2013-03-16-ին. {{cite web}}: Unknown parameter |rublisher= ignored (օգնություն)
  99. ↑ «Harlem Shake (Kazakhstan Edition)». Stanislav Son. 2013-02-11. Արխիվացված օրիգինալից 2016-04-12-ին.
  100. ↑ «Harlem Shake (Almaty, Kazakhstan)». Flashmobkz. 2013-02-13. Արխիվացված օրիգինալից 2019-02-25-ին.
  101. ↑ «Harlem Shake в Казахстане». freewife.yvision.kz. 2013-02-15. Արխիվացված է օրիգինալից 2013-03-16-ին.
  102. ↑ «Безумие в офисе. Harlem Shake - Казахстан». video.nur.kz. 2013-02-20. Արխիվացված է օրիգինալից 2013-03-16-ին.
  103. ↑ «Harlem Shake (Kazakhstan Football team)». Anton Reznikov. 2013-02-16. Արխիվացված օրիգինալից 2019-02-25-ին.
  104. ↑ «Harlem Shake на Что? Где? Когда? / Harlem Shake Russian TVShow Edition». 2013-02-25. Արխիվացված օրիգինալից 2016-09-13-ին.
  105. ↑ «"Harlem Shake" по-белорусски». freewife.yvision.kz. 2013-02-15. Արխիվացված է օրիգինալից 2013-03-16-ին.
  106. ↑ «Еврорадио сделало подборку безумного видео, снятого беларусами по мировой моде». Европейское радио для Беларуси. 2013-02-28. Արխիվացված է օրիգինալից 2013-03-16-ին.
  107. ↑ Reilly, Jill (2013-02-12). «Is this the new Gangnam Style? New dance craze Harlem Shake spreads across Internet». Daily Mail. Արխիվացված է օրիգինալից 2013-02-17-ին. Վերցված է 2013-02-12-ին.
  108. ↑ Oz, Mike (2013-02-12). «Baseball teams get in on 'Harlem Shake' craze». Yahoo! Sports. Արխիվացված է օրիգինալից 2013-02-17-ին. Վերցված է 2013-02-13-ին.
  109. ↑ «"Gangnam Style" ist out, jetzt kommt "Harlem Shake"». Die Welt. 2013-02-15. Արխիվացված է օրիգինալից 2013-02-17-ին.
  110. ↑ Kelly Clay (2013-03-06). «'Worst Harlem Shake ever' made by Dutch Parkinson's charity». The Sun. Արխիվացված օրիգինալից 2013-03-23-ին.
  111. ↑ «Four Egyptian students arrested for indecency after doing Harlem Shake in their underwear». dailymail.co.uk. 2013-02-24. Արխիվացված է օրիգինալից 2013-03-16-ին.
  112. ↑ «Египетских студентов накажут за Harlem Shake (ВИДЕО)». dailymail.co.uk. 2013-02-25. Արխիվացված է օրիգինալից 2013-03-16-ին.
  113. ↑ «Harlem Shake' dance arrives on Egypt Islamists' doorstep». japantimes. 2013-03-03. Արխիվացված է օրիգինալից 2013-03-16-ին.
  114. ↑ «Harlem Shake становится в Египте символом протеста. Видео». vesti.ru. 2013-03-01. Արխիվացված օրիգինալից 2013-03-21-ին.
  115. ↑ «Brotherhood members perform Harlem Shake against NSF - See more at: http://www.egyptindependent.com/news/brotherhood-members-perform-harlem-shake-against-nsf#sthash.N8uFRQjP.dpuf». egyptindependent. 2013-03-02. Արխիվացված է օրիգինալից 2013-03-16-ին. {{cite web}}: External link in |title= (օգնություն)
  116. ↑ «Harlem Shake революция в Тунисе». euronews.com. 2013-03-01. Արխիվացված է օրիգինալից 2013-03-16-ին.
  117. ↑ «'Harlem Shake' Videos Provoke Tunisian Battles». npr.org. 2013-03-05. Արխիվացված է օրիգինալից 2013-03-16-ին.
  118. ↑ «Tunisian students stage Harlem shake protest». euronews.com. 2013-03-01. Արխիվացված է օրիգինալից 2013-03-16-ին.
  119. 1 2 Mackey, Robert (2013-02-28). «'Harlem Shake' Protests in Tunisia and Egypt». New York Times. Արխիվացված է օրիգինալից 2020-06-11-ին. Վերցված է 2020-04-26-ին.
  120. 1 2 Zakaria, Fareed (2013-03-06). «Harlem shaking the Arab world?». USA Today. Արխիվացված է օրիգինալից 2020-11-11-ին. Վերցված է 2020-04-26-ին.
  121. 1 2 Omri, Mohamed-Salah (2013-03-07). «Tunisia tries to stop the Harlem Shake». The Guardian. Արխիվացված է օրիգինալից 2013-03-10-ին. Վերցված է 2013-03-09-ին.
  122. 1 2 «Tunisia 'Harlem Shake' sparks punch-up». AFP. 2013-02-28. Արխիվացված է օրիգինալից 2013-03-04-ին.
  123. ↑ «В Узбекистане чиновники назвали танец Harlem Shake "полной бессмысленностью и бесстыдством"». ca-news. 2013-04-11. Արխիվացված է օրիգինալից 2013-04-15-ին. Վերցված է 2013-04-13-ին.
  124. ↑ «YouTube 'Do The Harlem Shake' Command Is The New Google 'Do A Barrel Roll'». huffingtonpost.com. 2013-03-03. Արխիվացված է օրիգինալից 2013-03-16-ին.
  125. ↑ Tsukayama, Hayley (2013-03-04). «'Harlem Shake' videos lead to school suspensions». The Washington Post. Արխիվացված է օրիգինալից 2013-10-29-ին.
  126. ↑ «100 Students Suspended for 'Harlem Shake' Videos». AtlantaBlackStar.com. 2013-03-05. Արխիվացված է օրիգինալից 2013-03-07-ին. Վերցված է 2013-03-09-ին.
  127. ↑ ««Harlem Shake» объявили плагиатом». http://lenta.ru. 2013-03-11. Արխիվացված է օրիգինալից 2016-03-05-ին. Վերցված է 2020-04-26-ին. {{cite news}}: External link in |publisher= (օգնություն)
  128. ↑ «HARLEM SHAKE - Hector El Father "Los Terroristas" (Cancion Original)». YouTube. 2013-02-25. Արխիվացված օրիգինալից 2016-09-09-ին.
  129. ↑ «Plastic Little, "Miller Time"». YouTube. 2013-02-18. Արխիվացված օրիգինալից 2017-11-23-ին.
  130. ↑ «Kosmo Warez». Արխիվացված է օրիգինալից 2017-07-21-ին. Վերցված է 2017-07-17-ին.
  131. ↑ «Kosmo Warez». Արխիվացված է օրիգինալից 2017-08-11-ին. Վերցված է 2017-07-17-ին.
  132. ↑ «11 американских футболистов выгнали из команды за пародию на Harlem Shake». http://korrespondent.net. 2013-02-17. Արխիվացված օրիգինալից 2022-01-25-ին. {{cite web}}: External link in |publisher= (օգնություն)
  133. ↑ «Harlem Shake video costs NY hockey team spot in sectional playoffs». Yahoo Sports. Արխիվացված է օրիգինալից 2013-03-16-ին.
  134. ↑ «Nyack/Tappan Zee will not be part of the dance». LoHud Hockey Blog. Արխիվացված է օրիգինալից 2013-03-16-ին.
  135. ↑ «Управление авиации США расследует Harlem Shake в самолете». http://korrespondent.net. 2013-03-01. Արխիվացված օրիգինալից 2022-01-25-ին. {{cite web}}: External link in |publisher= (օգնություն)
  136. ↑ «Школьников наказали за «Harlem Shake»» (ռուսերեն). Lenta.ru. 2013-02-27. Արխիվացված է օրիգինալից 2013-03-16-ին.
  137. ↑ «Австралийских золотодобытчиков уволили за «Harlem Shake»» (ռուսերեն). Lenta.ru. 2013-03-04. Արխիվացված է օրիգինալից 2013-03-16-ին.
  138. ↑ Найдены создатели скандального видео Harlem Shake в Краснотурьинске
  139. ↑ «Суд отправил дело танцоров, плясавших на мемориале ветеранам Афгана и Чечни, обратно в полицию». Արխիվացված օրիգինալից 2013-03-15-ին. Վերցված է 2013-03-12-ին.
  140. ↑ Knell, Yolande (2013-03-02). «Israeli army ire over social media posts». BBC. Արխիվացված է օրիգինալից 2013-03-07-ին. Վերցված է 2013-03-09-ին.
  141. ↑ Winer, Stuart (2013-02-24). «'Harlem Shake' troops sent to prison». The Times Of Israel. Արխիվացված է օրիգինալից 2013-02-27-ին. Վերցված է 2013-03-09-ին.
  142. ↑ «Казахстан. Новости 11 марта 2013 / kplus - YouTube». Արխիվացված օրիգինալից 2014-10-29-ին. Վերցված է 2013-03-12-ին.
  143. ↑ «Как студенты над презиком прикольнулись - YouTube». Արխիվացված օրիգինալից 2014-10-05-ին. Վերցված է 2013-03-20-ին.
  144. ↑ «Harlem Shake в библиотеке Оксфорда закончился увольнением». Արխիվացված օրիգինալից 2013-04-19-ին.
  145. ↑ «В Азербайджане активиста арестовали за организацию флешмоба Harlem-shake». panorama.am. 2013-05-18. Արխիվացված է օրիգինալից 2013-06-17-ին. Վերցված է 2013-05-21-ին.
  146. ↑ «YouTube data for "FILTHY COMPILATION #6 - SMELL MY FINGERS" by DizastaMusic». Արխիվացված է օրիգինալից 2013-02-18-ին. Վերցված է 2013-02-17-ին.
  147. ↑ «YouTube data for "The Harlem Shake v1 (TSCS original)" by TheSunnyCoastSkate». Արխիվացված է օրիգինալից 2013-02-18-ին. Վերցված է 2013-02-17-ին.
  148. ↑ «YouTube data for "DO THE HARLEM SHAKE (ORIGINAL)" by DizastaMusic». Արխիվացված է օրիգինալից 2013-02-18-ին. Վերցված է 2013-02-17-ին.
  149. ↑ «YouTube data for "The Harlem Shake v2" by PHLOn NAN». Արխիվացված է օրիգինալից 2013-02-18-ին. Վերցված է 2013-02-17-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հառլեմ Շեյք» հոդվածին։