Հառինջ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Հառինջ, գյուղ Արևմտյան Հայաստանում, Վանի վիլայեթի Մոկսի գավառում։ 1909 թվականին ուներ 33 ընտանիք հայ բնակիչ, զբաղվում էին երկրագործությամբ, անասնապահությամբ և արհեստներով։ Նրանց մի մասը զոհվել է 1915 թվականին, Մեծ եղեռնի ժամանակ։ Փրկվածները բնակություն են հաստատել Արևելյան Հայաստանում։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 244