Հառաչանքների կամուրջ
Jump to navigation
Jump to search
![]() | |
Անունով | sigh |
Երկիր |
![]() |
Տեղանք | Վենետիկ |
Տեսակ | հետիոտնային կամուրջ և Bridges in Venice |
Նյութ | քար |
Հատում է | ռիօ դել Պալացո |
Ճարտարապետ | Անտոնիո դա Պոնտե |
Երկարություն | 11 մետր |
Կոորդինատներ: 45°26′2.6160001000084″ հս․ լ. 12°20′27.096000099997″ ավ. ե. / 45.434060000027777448° հս․. լ. 12.34086000002777617° ավ. ե. | |
Հառաչանքների կամուրջ (իտալ.՝ Ponte dei Sospiri), Վենետիկի կամուրջներից մեկի անվանումը։ Կառուցվել է 1602 թվականին Անտոնիո Կոնտիի կողմից և զարդարվել բարոկկոյի ոճով։ Կամուրջը բանտը կապել է Դոժերի պալատին, որտեղ գտնվել է դատարանը։ Հառաչանքները, որից ծագում է կամրջի անունը, ոչ թե սիրահարներինն են, այլ բանտարկյալներինը, որոնք, անցնելով այս ծածկած կամրջով, վերջին անգամ տխուր հառաչանքով նայել են Վենետիկին։ Չնայած տեղի լեգենդներից մեկի համաձայն՝ սիրահարները հավերժ իրար կսիրեն, եթե նրանք մայրամուտին գոնդոլում համբուրվեն «Հառաչանքների կամրջի» տակ[1]:
Բովանդակություն
Համանուն կամուրջներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- «Հառաչանքների կամուրջ» կա նաև Քեմբրիջում (Մեծ Բրիտանիա), որը կառուցվել է 1831 թվականին։ Այն ձևով նման չէ Վենետիկի համանուն կամրջին, բայց նրանց միավորում է այն հանգամանքը, որ երկուսն էլ ունեն պատեր և տանիք։
- «Հառաչանքների կամուրջը» Օքսֆորդի Հարթֆորդ կամրջի ոչ պաշտոնական, սակայն ուղեցույցներում նշվող անունն է։ Կամուրջը կառուցվել է 1914 թվականին։ Չափերով այն նման է Վենետիկի Հառաչանքների կամրջին, սակայն ձևով հիշեցնում է վենետիկյան մեկ այլ՝ Ռիալտոյի կամուրջը։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «Ponte dei Sospiri (the Bridge of Sighs)»։ travelandleisure.com
Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
|