Հաջողություն (մուլտֆիլմ)
Տեսակ | հեռուստասերիալ |
---|---|
Ժանր | արկածային հեռուստասերիալ և family television series? |
Ռեժիսոր | Ելիզավետա Սկվորցովա |
Սցենարիստ | Ելիզավետա Սկվորցովա |
Հնչյունավորում | Լարիսա Բրոխման |
Պրոդյուսեր | Արսեն Գոտլիբ |
Երաժշտություն | Օլեգ Լիտվիշկո |
Երկիր | ![]() |
Ընկերություն | ՄետրոնոմՖիլմ |
vezuha.tv |
Հաջողություն (ռուս.՝ Везуха!), «ՄետրոնոմՖիլմ» ստուդիայի ռուսական անիմացիոն մուլտֆիլմը։ Կազմված է 69 սերիաներից, որոնցից յուրաքանչյուրի տևողությունը 5-6 րոպե է։ Գեղարվեստական ղեկավարը Իվան Մաքսիմովն է։ Մուլտսերիալն ստեղծվել է ըստ ժամանակակից մանկական հեղինակների` Մարինա Մոկսվինայի, Արթուր Գիվարգիզովի, Սերգեյ Սեդովի, Նատալյա Եվդոկիմովայի ստեղծագործությունների մոտիվների[1]։
Նախագծի պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
2012 թվականի դեկտեմբերի 14-ին «Հաջողություն» նախագիծը թողարկվել է DVD երկու տեսաերիզներով` «Իմ շունը սիրում է ջազ» և «Սուպեր, սուպեր, սուպեր տղա» անվանումներով, որը թողարկվել է «Мистерия Звука» ընկերության կողմից։
Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]
«Հաջողություն» մուլտսերիալը պատմում է Զեմինների արտասովոր ընտանիքի մասին, որը կազմված է մայրիկից, հայրիկից, տատիկից, Տիմոֆեյ անունով որդուց, Կիտ մականունով շնից և Վանյա անունով ծաղիկից։ Նրանցից ամեն մեկն ունի իր տարօրինակությունները. հայրիկը խոսում է կակտուսի հետ, մայրիկը շերեփով նվագում է սղոցի վրա, Տիմոֆեյը վերածվում է սուպերհերոսի, իսկ Կիտն ունի ձկան պոչ։ Բայց այդ ամենի հետ նրանք ապրում են սովորական կյանքով. հայրիկը գնում է աշխատանքի, Տիմոֆեյը` դպրոց, իսկ շունը ոջիլ ունի։ Սակայն շարքային պատահարները երբեմն անսպասելի հետևանքներ են ունենում։
Կերպարներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Գլխավոր հերոսներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Տիմոխա` ինքնուրույն է։ Արտասավոր անձնավորություն է, երևակայող։ Նրան հետաքրքրում են զարմանալի փաստերը։ Տասը տարեկան է։
- Կիտ` զվարճասեր տակսա շուն, շան հայտնի տեսակի սերունդ է։
- Թաց Իվան (Վանյա)` ծաղիկ է` մարդկային դեմքով։ Լռակյաց, հետևողական և լացկան է։
- Լյուսյա մայրիկ (Լյուդմիլա)` Տիմոխայի մայրիկը, աշխատում է որպես օտար լեզուների թարգմանչուհի։
- Հայրիկ Միշա (Միխայիլ)` Տիմոխայի հայրը, հրապուրված է աշխարհում ամեն ինչով։ Աշխատում է համակարգչով և նրանց մասին գիտի ամեն ինչ։
Երկրորդական կերպարներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Նյուսյա` դեղին խխունջ` մանուշակագույն պատյանով, որի վրա կան փոքրիկ պատուհաններ։ Նստում է ակվարիումում։ Կարող է կերպարանափոխվել Մեգա խխունջի։
- Անասնաբույժ` բարձրահասակ է, սպիտակ խալաթով, վզին կախված ֆոտոխցիկով, միշտ նկարում է Զեմինների ընտանիքին։
- Նիկոլայ` բարի է, շփվող, օգնում է Տիմոխային և սիրում է ուտել։ Լիքը տղա է, կարճ մազերով։ Սովորում է Տիմոխայի հետ նույն դասարանում։
- Եվգենի (քեռի Ժենյա)` Զեմինների ընտանիքի հին ընկերը։ Աշխատում է որպես քիթ-կոկորդի բժիշկ։ Կարողանում է քթի վրա աթոռակ պահել, լեզվով լիզում է արմունկը և կարողանում է լեզուն հասցնել քթին ։
- Ավթանդիլ Էլբրուսովիչ Կուբանիշվիլի` բարի է և զվարճալի։ Սիրում է հեքիաթ պատմել։ Արծիվ ունի։ Առաջին անգամ հայտնվում է «Ուշացած ճամփորդ»։
- Կարաս Գրիգորի` Զվարճալի ձուկ է։
- Մարիա Ռիժովայա (Մաշա)` Տիմոխայի ընկերուհի։ Շիկահեր է։
- Վասիլի Վասիլևիչ` փոքր հասակով տղամարդ։ Մտավորական է։ Առաջին անգամ հայտնվել է 16-րդ սերիայում։
- Պառավներ` երկու ծեր կանայք։ Երբեմն հայտնվում է դրվագներում։ Սովորաբար նրանց պատկերում են որպես երկու պառավ` գլխներին գլխաշորով։
- Տնօրեն` թմբլիկ մարդ է։ Հայտնվում է «Մի անգամ տնօրենը...» սերիայում։ Ցրված է և հետաքրքրասեր։ Երբեմն նրա գլխում հայտնվում են տարօրինակ մտքեր։
Բացասական կերպարներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Մարդ-բուտերբրոտ` նրա մարմնից կախված է ստվարաթուղթ, չարագործ է։ Ոտքերի փոխարեն զսպանակ է։
- Սերգեյ Գրոմիխայլով (Մոխրագույն)` հագած է կանաչ պիջակ, որի վրա պատկերված է գանգ, սրունք։ Ձախ ձեռքին ունի դաջվածք գանգի պատկերով, նաև ձախ աչքի տակ ունի կապտուկ։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Премьера сериала «Везуха!» в кинотеатре «Художественный».22.03.2011
- Интернет-премьера мультсериала «Везуха!». 1.04.2011
- Премьера на канале «Карусель». 1.06.2012
- «Везуха!» на 90м кинорынке.11.03.2013
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Сайт Везуха
- Везуха! Моя собака любит джаз մուլտֆիլմը «Անիմատոր.ռու» կայքում
- Везуха! Все мы инопланетяне на этой Земле մուլտֆիլմը «Անիմատոր.ռու» կայքում
- Китовая любовь. Везуха! մուլտֆիլմը «Անիմատոր.ռու» կայքում
- Чёрные дыры. Везуха! մուլտֆիլմը «Անիմատոր.ռու» կայքում
- Везуха! — Tlum.ru
|