Jump to content

Հաշվիչ սենյակ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հաշվիչ սենյակ
սենյակ Խմբագրել Wikidata
Ջոյ Սմայլին հաշվիչ սենյակում

Հաշվիչ սենյակ, (երբեմն անվանում են դրամարկղային սենյակ կամ հաշվապահական հաշվառման սենյակ) արժույթի մեծ ծավալները հաշվարկելու համար նախատեսված, սարքավորված սենյակ: Հաշվիչ սենյակները ղեկավարում են կենտրոնական բանկերը և խաղատները, ինչպես նաև որոշ խոշոր բանկեր և ընկերություններ, որոնք զբաղվում են զրահապատ մեքենաներով արժույթի տեղափոխմամբ[1]։

Հաշվիչ սենյակները կարելի է բաժանել երկու առանձին գոտիների՝

  1. Թղթադրամների հաշվարկի համար (երբեմն կոչվում է փափուկ հաշվարկ),
  2. Մետաղադրամների հաշվարկի համար (երբեմն կոչվում է կոշտ հաշվարկ):

Որոշ խոշոր դրամարկղային ընկերություններ, հատկապես խաղատները, ունեն երկու առանձին հաշվիչ սենյակներ[2]։

Հաշվիչ սենյակների մեծ մասը հագեցած է անվտանգության տեսախցիկներով և երբեմն ձայնագրման սարքավորումներով, որոնք կօգնեն բացահայտել հաշվապահության աշխատակիցների գողությունները, խարդախությունները կամ դավադրությունը:

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «State of Washington count room requirements».
  2. «Count Room in a Casino». 2020 թ․ մայիսի 22. Վերցված է 2020 թ․ մայիսի 23-ին.