Հաշվիչներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Հաշվիչներ, որևէ բանի հաշիվը` հաշվարկումը կատարող սարք։

SHARP ELSIMATE EL-W221.jpg

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հաշվիչները թվաբանական հաշվարկներ կատարող սարքեր են։ Պարզագույն հաշվիչներն օգտագործում են զանազան հաշվարկներ կատարելու համար։ Ժամանակակից հաշվիչները սիլիցումային մանրիկ միկրոսխեմաներով էլեկտրոնային սարքեր են, որոնք կատարում են ցանկացած հաշվարկ։ Սովորական հաշվիչը գումարում է, հանում, բազմապատկում ու բաժանում, նաև հաշվում տոկոսներ։ Նրա էլեկտրոնային «ուղեղում» թվերը ներկայացված են էլեկտրոնային փոքրագույն, միացող և անջատվող սխեմաներով։

«Ուղեղն» աշխատում է երկուական համակարգով. տասական համակարգի փոխարեն, որտեղ օգտագործվում են 0, 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8, 9 թվանշանները, «ուղեղն» օգտագործում է 0 և 1 թվանշաններով հաշվարկման երկուական համակարգ։ Հաշվիչ ներմուծված յուրաքանչյուր թվանշան փոխարկվում է երկուական համակարգային կոդի, իսկ գործողությունների արդյունքները երկուականից վերստին փոխարկվում են տասական համակարգի և ցուցադրվում հաշվիչի էկրանին։

Հաչվիչի տարատեսակը դրամարկղային սարքն է, որը գումարում է գները և տպագրում չեկը։ Դրամց մեծ մասը գները հաշվարկում է ինքնուրույն` յուրաքանչյուր ապրանքի վրա փակցված ապրանքակոդերով (բարկոդ)։ Հաշվիչի «ուղեղը» կարող է միայն գումարել և հանել, իսկ բազմապատկումն ու բաժանումը կատարվում են բազմակի գումարման և հանման եղանակով։ Գրպանի որոշ հաշվիչների տարրերն այնքան փոքր են, որ այդ հաշվիչները տեղավորում են այցեքարտերի պատյանում կամ ձեռքի ժամացույցներում։

Հաշվիչների տեսակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրպանի սովորական հաշվիչները կատարում են պարզագույն հաշվարկներ, ունեն ութանիշ թվեր տեղավորող էկրան և միջանկյալ արդյունքները պահող հիշողություն։ Դրանք աշխատում են գալվանական կամ արևի մարտկոցներով։ Սեղանի հաշվիչները զգալիորեն ավելի խոշոր են գրպանի հաշվիչներից։ Դրանց մի մասը սնվում է էլեկտրական ցանցից, հաշվարկման արդյունքները տպագրում է թղթե ժապավենին, իդկ տվյալները ցուցադրում էկրանին։ Լաբորատոր հաշվիչները մաթեմատիկական ֆունկցիաներ հաշվող կամ վիճակագրական տվյալներ մշակող բարդ սարքեր են։

Ստեղծման պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավելի քան 5000 տարի առաջ ի հայտ եկած պարզագույն հաշվիչները` համրիչները, այժմ էլ գործածվում են որոշ երկրներում։ Հաշվարկները կատարվում են փայտե շրջանակին ներամրացված մետաղալարերին հագցրած շարժվող հատիկներով։ Դրանց շարքերն` աջից ձախ հերթականությամբ, ներկայացնում են միավորները, տասնավորները, հարյուրավորները և այլն։ Համրիչի գյուտը իր ժամանակի խոշոր հայտնագործություններից էր։

Առաջին մեխանիկական հաշվիչները ստեղծվել են 17-րդ դարում։ Հաշվարկները կատարվում էին լծակների և ատամնանվակների օգնությամբ։ Սակայն մինչև [19-րդ դար]ը այդ հաշվիչները լայն տարածում չգտան։ 1830 թվականին անգլիացի Չարլզ Բեբիջը ստեղծեց, այսպես կոչված, վերլուծական մեքենան, որը ծրագրավորող մեխանիկական հաշվիչ էր։ Ցավոք, այդ մեքենան իր ժամանակի համար շատ բարդ էր, խիստ մեծաչափ, և դժվար էր այն աշխատեցնելը։ 20-րդ դարի 30-40-ական թվականներին ԱՄՆ-ում գիտնականները մշակեցին խոշոր էլեկտրոնային հաշվողական մեքենաներ։ Սեղանի առաջին հաշվիչ մեքենան հայտնվեց 1963 թվականին, իսկ 1970-ական թվականներին սկսվեց գրպանի հաշվիչների զանգվածային արտադրությունը։

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]