Հաշվարկային սխեմա
Արտաքին տեսք
Հաշվարկային սխեմա (շինարարական մեխանիկայում), կառույցի՝ հաշվարկի համար ընդունվող պարզեցված (պայմանական) պատկեր (մոդել)։ Հաշվարկային սխեմաները տարբերվում են հաշվարկի հիմքում դրված հիմնական հիպոթեզներով, ինչպես նաև օգտագործվող մաթեմատիկական ապարատով։ Հաշվարկային սխեման որքան ավելի ճշգրիտ է համապատասխանում իրական կառույցին, այնքան ավելի աշխատատար է դրա հաշվարկը։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 6, էջ 240)։ |