Հաշվարկային հաշվեկշիռ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Հաշվարկային հաշվեկշիռ, երկկողմ աղյուսակ, որի ակտիվում արտացոլվում են մյուս երկրների նկատմամբ տվյալ պետության առևտրական, վարկային և այլ պահանջները, պասսիվում՝ պարտքերը։ Պահանջների հիմնական գումարը ապրանքների արտահանման և այլ երկրների վարկ տրամադրելու, իսկ պարտքերինը՝ ապրանքների ներմուծման ու օտարերկրյա վարկ օգտագործելու արդյունք է։ Հ. հ. կազմվում է ժամանակի որևէ պահի դրությամբ և որոշակի ժամանակահատվածի համար։ Աոաջին ձևում (միջազգային պարտքերի հաշվեկշիռ) արտահայտվում են կապիտալների ու վարկերի շարժի հանրագումարը և մյուս երկրների նկատմամբ տվյալ պետության պարտք-պահանջները։ Երկրորդը ներառում է ծառայությունների ու առևտրական հաշվեկշիռները, ոսկու արտահանումն ու ներմուծումը, արտասահմանում ներդրված կապիտալներից ստացվող եկամուտներն ու դրանցից տոկոսագումարների, շահուաբաժին վճարումը, ոչ առևտրական փոխադրումները և այլն։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 239 CC-BY-SA-icon-80x15.png