Հաշվառման մեքենայացում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Հաշվառման մեքենայացում, հաշվապահական, վիճակագրական և օպերատիվ հաշվառման մեջ տեխնիկական գործառնություններ կատարելիս հաշվողական տեխնիկայի կիրառում։ Կրճատում է ինֆորմացիայի ստացման ժամկետները, բարձրացնում ճշգրտությունն ու աշխատանքի արտադրողականությունը։ ԽՍՀՄ-ում հաշվառման մեքենայացումը սկզբնավորվել է 1930-ական թթ., 1949-ից զարգանում է աշխատանքների համալիր մեքենայացման ուղղությամբ։ Այդ նպատակով հիմնարկ-ձեռնարկություններում ստեղծվում են մեքենա-հաշվային բյուրոներ (ՄՀԲ), մեքենա-հաշվային կայաններ (ՄՀԿ) և հաշվողական կենտրոններ (ՀԿ)։ Հաշվառման մեքենայացման բարձրագույն փուլը հաշվառման գործառնությունների համալիր ավտոմատացումն է, որը ձեռք է բերվում ավտոմատ կառավարման համակարգերի (ԱԿՀ) միջոցով։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 239 CC-BY-SA-icon-80x15.png