Jump to content

Հաշմանդամային սայլակ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ծալովի անվասայլակ 2006 թվականին։
Էլեկտրական անվասայլակ 1967 թվականին։

Անվասայլակը կամ շարժական աթոռը, շարժունակության համար նախատեսված տեխնիկական օժանդակ միջոց է, որը թույլ է տալիս նստած անձին տեղաշարժվել տարածության մեջ։

Գոյություն ունի դեռևս XVII դարից սկսած սակայն զարգացմամ նոր թափ է ստացել XIX դարիում։ Առկա են անհատի ֆիզիկական և էլեկտրական շարժիչի ուժի հաշվին գործող մեքենաներ։ ։

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մեխանիկական անվասայլակով տեղաշարժվելու համար անհատը կիրառում է երկու կամ մեկ ձեռքը, երկու կամ մեկ ոտքը։

Էլեկտրական անվասայլակը հնարավոր է կառավարել մարմնի տարբեր մասերում առկա շարժումների միջոցով՝ գործի դնելով կից էլեկտրական վահանակը։

Հնարավոր է մեխանիկական սայլակին ավելացնել էլեկտրական շարժիչ կամ հինգերորդ անիվ և ստանալ հիբրիդ տարբեակը։

Անգլիական Բել Էպոկ ոճի փայտե մեխանիկական անվասայլակ:

Անվասայլակն ունի տրանսպորտային միջոցի էական բնութագրեր, որն ենթադրում է անվտանգ արգելակման ու անշարժ դիրքի ապահովում[1] :

Արևմտյան երկրներներում անվասայլակի տեխնիկական տվյալները սահմանվում են ISO 9999:2022[2] կարագավորմամբ։

Սովորաբար ընտրության հարցում մեծ դեր է հատկացվում էրգոթերապևտին, նա գնահատում է անհատի ֆիզիկական, մտավոր, կոգնտիտիվ հանարավորությունները, վարքագիծը, կատարում է ֆիզիկական միջավայրի գնահատում, անհատի և անհրաժեշտության դեպքում մարդկային միջավայրի տեղաշարժման նապատակների հավաքագրում, հնարավոր ֆինանսական ծախսերի գնահատում և օժանդակություն՝ համապատասխան մարմիններին դիմելու կամ այլ մասնագետների ուղորդելու հարցում։

Հիմնականում էլեկտրական անվասայլակների հարցում անհրաժեշտ է նախնական մանրակրկիտ գնահատում, ուսուցում և անվտանգ տեղաշարժման ատեստավորում մասնագիտացված բժշկի և էրգոթերապևտի կողմից։

Հատուկ կարգավորման ներքո է գտնվում անվասայլակով անհատի տեղաշարժը ավտոմեքենայով և հասարակական տարնսպորտում։

Ադապտաղված ավտոնեքենայի դեպքում անվասայլակով անհատը առկա վարորդական իրավունքի դեպքում հնարավորություն ունի ինքնուրույն վարելու մեքենան[3]։

Պասիվ տեղփոխման դեպքում անհրաժեշտ է ապահովել անվասայլակի մաքենային ամրացման[4] և անհատի հատուկ ամրագոտիների համակարգ, ինչպես նաև գլխակալի առկություն[5]։

Անվասայլակները կարող են լինել մոդուլային՝ այսինքն նստատեղի և մեջքի հենակալի լայնքի, խորության, բարձրության, ոտնահենակների և արմնկակալների փոփոխության հնարավորությամբ։ Այն կարող է լինել նաև ծալովի։[6]

Որոշ անվասայլակների էլեկտրական կառավարման միջոցներ ներառում են նաև նորագույն տեխնոլոգիաների միջոցով դոմոտիկ համակարգին միանալու հնարավորություն և ըստայդմ արտաքին ֆիզիկական միջավայրի կառավարում[7]։

  1. Benoît Vesselle (18 novembre 2021). «L'histoire du fauteuil roulant à propulsion manuelle» (pdf). Histoire de la Médecine (11): 185 à 192.
  2. «ISO 9999:2022». ISO (ֆրանսերեն). Վերցված է 2026-03-25-ին.
  3. «Driving a WAV | RiDC». www.ridc.org.uk. Վերցված է 2026-03-25-ին.
  4. (PDF) https://www.ecologie.gouv.fr/sites/default/files/documents/2025%20Guide%20transport_web%20light%20VF_0.pdf. {{cite web}}: Missing or empty |title= (օգնություն)
  5. https://www.legifrance.gouv.fr/loda/article_lc/LEGIARTI000020758661. {{cite web}}: Missing or empty |title= (օգնություն)
  6. fauteuilroulant (2025-12-06). «Qu'est-ce qu'un fauteuil Modulaire . Fauteuil-roulant-electrique.fr (ֆրանսերեն). Վերցված է 2026-03-25-ին.
  7. «Découvrir le Control Omni – CREE» (ֆրանսերեն). Վերցված է 2026-03-25-ին.