Jump to content

Հան Գեն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հան Գեն
Բնօրինակ անուն
չինարեն՝ 韓庚
Ծնվել էփետրվարի 9, 1984(1984-02-09) (41 տարեկան)
Մուդանցզյան, Հեյլունցզյան, Չինաստան[1]
Երկիր Չինաստան
Ժանրերքեյ փոփ, փոփ-ռեփ, դենս փոփ և mandopop?
Մասնագիտությունդերասան, երգիչ, կինոդերասան, հեռուստատեսային դերասան, ռեփեր, մոդել և պարող
Գործիքներվոկալ
ԼեյբլYuehua Entertainment? և S.M. Entertainment
ԿրթությունZhōngyāng Mínzú Dàxúe?
ԱնդամակցությունSuper Junior
Պարգևներ
Կայքchinahangeng.com
 Han Geng Վիքիպահեստում

Հան Գեն (չինարեն՝ 韩庚, փինյին՝ Hán Gēng, կորեերեն՝ 한경, ռոմանականացում՝ Han Gyeong, փետրվարի 9, 1984(1984-02-09), Մուդանցզյան, Հեյլունցզյան, Չինաստան[1]), չինացի երգիչ և դերասան, հարավկորեական Super Junior բոյ բենդի (2005-2009) և Super Junior-M ենթախմբի (2008-2009) նախկին անդամ։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հանը ծնվել է 1984 թվականի փետրվարի 9-ին Չինաստանի Մուդանցզյան քաղաքում։ Էթնիկ առումով այն ունի նանայական ծագում, նրա նախնիները ծագումով հյուսիսարևելյան Չինաստանից էին[2]։ 1990-1996 թվականներին սովորել է Գուան Հուա տարրական դպրոցում։

1994 թվականին Հան Գենն ընդունվել Է Պեկինի Մինզու համալսարանի պարի ֆակուլտետ, ինչի պատճառով ստիպված է եղել տեղափոխվել Չինաստանի հյուսիս-արևելյան հատված՝ հարազատ քաղաքում թողնելով ընտանիքին։ Ուսման ընթացքում նա յուրացրել է 56 ժողովրդական պարեր և հյուրախաղերով հանդես է եկել աշխարհի շատ երկրներում, այդ թվում՝ ԱՄՆ-ում և Ռուսաստանում։

2001 թվականին անցել Է SM Entertainmentքասթինգը, որն անցկացվել Է Չինաստանում, իսկ 2002 թվականի օգոստոսին դարձել Է գործակալության թրեյնինգ։ Մինզուի համալսարանն ավարտելուց հետո նա մեկնել է Սեուլ, որտեղ հաճախել է պարի, երգելու, դերասանության և կորեերեն սովորելու մասնավոր դասերի[3]։

2005-09: Կարիերայի սկիզբներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

2005 թվականի փետրվարի 6-ին Հան Գենը հայտարարվեց որպես Super Junior բոյ բենդի առաջին սերնդի մասնակիցներից մեկը՝ Super Junior 05[4]։ 2006 թվականի գարնանը SM-ն որոշեց ավելացնել խմբի նոր՝ տասներեքերորդ անդամին՝ Կյու Հյոնին, և դրանից հետո ընկերությունը որոշեց հրաժարվել անդամների փոփոխության համակարգից ամեն տարի[5]։ 2008 թվականի մարտի 20-ին Հան Գենը ընտրվեց ամառային Օլիմպիական խաղերի ջահակիրներից մեկը[6]։ Նա նաև մասնակցել է «Պեկինը ողջունում է ձեզ» երգի կատարմանը։ Ապրիլի 23-ին Չինաստանի Super Junior ենթախումբը՝ Super Junior-M-ը, իր դեբյուտը կատարեց Չինաստանում, և Հան Գենը դարձավ դրա առաջատարը[7]։

Հան Գենը 2011 թվականին

2009 թվականի դեկտեմբերի 21-ին հայտնի դարձավ, որ Հան Գենը հայց է ներկայացրել SM-ի դեմ 13-ամյա պայմանագրի անարդար պայմանների պատճառով, որը ենթադրում է արտիստի գործունեության լիակատար վերահսկողություն և գործունեության ազատության սահմանափակում։ Քանի որ երկու տարի շարունակ SM-ն Հան Գենին հանգիստ չէր տալիս, նրա մոտ գաստրիտ և նեֆրոպաթիա էր առաջացել[8][9]։ Մեկ տարի անց արտիստին հաջողվել է շահել դատն իր օգտին, սակայն SM-ն բողոք է ներկայացրել[10]։ 2011 թվականի սեպտեմբերի 27-ին Հան Գենը և SM-ն հաշտության համաձայնության եկան, և բացառիկ պայմանագիրը վերջնականապես դադարեցվեց[11]։

2010-15: The Heart of Geng, Hope in the Darkness և San Geng

[խմբագրել | խմբագրել կոդը]

SM-ի դեմ հայց ներկայացնելուց գրեթե անմիջապես հետո Հան ենը վերադարձավ Չինաստան և 2010 թվականի հուլիսի 27-ին թողարկեց The Heart of Geng դեբյուտային ալբոմը[12]։ Ալբոմը նվաճել է չինական հիթ-շքերթները, և երկու ամսվա ընթացքում վաճառքները հաղթահարել են 350 հազար օրինակի շեմը[13]։ Հան Գենը հուլիսի 17-ին և 18-ին իր առաջին մենահամերգներն անցկացրեց Պեկինում[14]։ 2011 թվականին նա հանդես է եկել որպես դերասան «Իմ թագավորությունը» ֆիլմում[15]։

2012 թվականի հուլիսի 19-ին Հան Գենը թողարկեց իր երկրորդ ստուդիական ալբոմը՝ Hope in the Darkness[16]։ Հուլիսի 28-ին սկսեց իր առաջին Hope in the Darkness World Tour համաշխարհային շրջագայությունը[17]։ Նոյեմբերի 11-ին նա հաղթել Է MTV EMA-ի «Լավագույն միջազգային կատարող» անվանակարգում[18]։

2013 թվականի մարտի 24-ին Հան Գենը հաղթել է Kids' Choice Awards մրցանակաբաշխության «Սիրված ասիական արտիստ» անվանակարգում[19]։ Ապրիլի 26-ին վարձույթում է հայտնվել «Երիտասարդները» դրաման, որտեղ նա կատարել է գլխավոր դերերից մեկը[20]։ Նույն թվականին նա դեր ստացավ Ֆրանս-կորեական գեյ-դրամայում՝ «Գտնելով Մաքքարթնիին», և չնայած գրաքննությանը, պրեմիերան տեղի ունեցավ մեկ տարի անց Կաննում[21]։

2014 թվականին Հանը դեր է ստացել «Նախկիններ» ռոմանտիկ կատակերգությունում, ինչպես նաև էպիզոդիկ դեր է խաղացել «Տրանսֆորմերներ։ Բնաջնջման դարաշրջան» ֆիլմում[22][23]։ Մայիսի 27-ին նա հաղթել է «Լավագույն տղամարդ արտիստ» անվանակարգում World Music Awards-ում[24]։

2015 թվականի ապրիլի 17-ին տեղի ունեցավ «Քանի որ մենք սիրում էինք» էրոտիկ դրամայի պրեմիերան, Հան Գենի գործընկերը Ֆան Պին Պինն էր[25]։ Նոյեմբերի 30-ին Հանը թողարկել է San Geng-ի երրորդ ստուդիական ալբոմը, և հայտարարել է, որ ավարտում է երգարվեստի կարիերան, և հետագայում առաջ կընթանա որպես դերասան[26]։

2016: Դերասանական կարիերա

[խմբագրել | խմբագրել կոդը]

2016 թվականի օգոստոսի 5-ին տեղի ունեցավ «Քաղցր 16» կորեա-չինական դրամայի պրեմիերան, որտեղ Հանը Քրիս Վուի հետ կատարեց գլխավոր դերերից մեկը[27]։ Նույն թվականին նա հայտարարեց, որ խաղալու է «հիշողություն» սերիալի գլխավոր դերերից մեկը և հանդես կգա որպես գործադիր պրոդյուսեր[28]։ Նա նաև դեր է խաղացել «Չինական ոդիսական 3» ֆիլմում[29]։ 2017 թվականին Հան Գենգը դեր է ստացել «Հոյակապ դետեկտիվ» և «Բանակի հիմնադրումը» ֆիլմերում[30][31]։

2018 թվականին Հան Գենը կատարել է «Վերածնունդ» ֆիլմի գլխավոր դերերից մեկը[32]։ 2020 թվականին նա նկարահանվել է «Դեռ բավարար չէ» ռոմանտիկ դրամայում[33]։ 2021 թվականին տեղի ունեցավ «Երեք թագավորությունների մարտիկները» ֆիլմի թողարկումը[34]։

Անձնական կյանք

[խմբագրել | խմբագրել կոդը]

2019 թվականի դեկտեմբերի 31-ին ամուսնացել է դերասանուհի Սելինա Ջեյդի հետ, հարսանիքը տեղի է ունեցել Նոր Զելանդիայում[35]։

Սկավառակագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • The Heart of Geng (2010)
  • Hope in the Darkness (2012)
  • San Geng (2015)

Ֆիլմագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Տարի Հայերեն անվանում Բնօրինակ անվանում Դեր
2007 ֆ Հարձակում ոսկե տղաների վրա Attack on the Pin-Up Boys Հան Գեն
2009 ս Գարնան նկար Stage of Youth Սյա Լեյ
2011 ֆ Կուսակցության ստեղծում The Founding of a Party Դեն Սյաոպին
2011 ֆ Իմ թագավորությունը My Kingdom Մեն Էրկյու
2011 ֆ Առաջին նախագահ The First President Հու Հանմին
2013 ֆ Տուն բեր երջանկություն Bring Happiness Home Զբոսաշրջիկ
2013 ֆ Երիտասրդները So Young Լին Չժին
2014 ֆ Նախկինները Ex-Files Մեն Յուն
2014 ֆ Տրանսֆորմերներ։ Բնաջնջման դարաշրջան Transformers: Age of Extinction Կիթառահար
2014 ֆ Մի օր One Day Ինքն իր դերում
2014 ֆ Վագրի լեռան գրավումը The Taking of Tiger Mountain Ջիմի
2015 ֆ Քանի որ մենք սիրում էինք Ever Since We Love Ցյու Շույ
2016 ֆ Քաղցր 16 Sweet Sixteen Թան Սյաոտյան
2016 ֆ Չինական ոդիսական 3 A Chinese Odyssey Part Three Սուն Ուկուն
2016 ֆ Իզուր ժամանակ The Wasted Times Միստր Չժաո
2017 ֆ Բանակի հիմնադրում The Founding of an Army Չժան Սյուելյան
2017 ֆ Նախկիններ 3։ Նախկինների վերադարձը The Ex-File 3: The Return of the Exes Մեն Յուն
2018 ֆ Գտնելով Մաքքարթնիին Seek McCartney Չժաո Չժի
2018 ֆ Վերածնունդ Reborn Լի Հաոմին
2019 ֆ Հոյակապ դետեկտիվ The Great Detective Հուո Սան
2020 ս Դեռ բավարար չէ Still Not Enough Չժեն Չժիոն
2020 ֆ Ծխի լռություն Silence of Smoke Լիու Չժիանսան
2020 ֆ Նոկաուտ Knockout Чжоу Ши
2020 ֆ Երեք ծերունիներ Three Old Boys Լին Նան
2021 ֆ Երեք թագավորությունների մարտիկներ Dynasty Warriors Գուան Յու
2021 ս Հիշողություն Hard Memory Լի Լեյ
2021 ս Ժառանգություն The Heritage Յուի ընտանիքի անդամ
2021 ս Լեգենդ Սի Շիի մասին Huan Xi Sha Ֆան Լի

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 Freebase տվյալների վերբեռնումGoogle.
  2. «댄스 그룹 슈퍼주니어의 중국인 멤버 '한경'». Daum. 2006 թ․ հունվարի 10. Արխիվացված օրիգինալից 2007 թ․ դեկտեմբերի 13. Վերցված է 2022 թ․ հուլիսի 31-ին.{{cite web}}: CS1 սպաս․ bot: original URL status unknown (link)
  3. «Han Geng: A super star from Hezhe». CC TV. 2009 թ․ օգոստոսի 25. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ հոկտեմբերի 22-ին. Վերցված է 2022 թ․ հուլիսի 31-ին.
  4. «Super Junior Was Originally Called "Super Junior 05" For This Shocking Reason». Koreaboo. 2017 թ․ մայիսի 13. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ հուլիսի 23-ին. Վերցված է 2022 թ․ հուլիսի 31-ին.
  5. «Super Junior's Kyuhyun concludes his four seasons project with EP Love Story». Yahoo! News. 2022 թ․ հունվարի 31. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ փետրվարի 8-ին. Վերցված է 2022 թ․ հուլիսի 31-ին.
  6. «Super Juniors Han Carries Olympic Torch». The Korea Times. 2008 թ․ օգոստոսի 8. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ հոկտեմբերի 22-ին. Վերցված է 2022 թ․ հուլիսի 31-ին.
  7. «Super Junior-M Debuts in China». The Korea Times. 2008 թ․ ապրիլի 8. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ հոկտեմբերի 22-ին. Վերցված է 2022 թ․ հուլիսի 31-ին.
  8. «한경 "SM, 非정상적 활동강요"». Star News. 2009 թ․ դեկտեմբերի 22. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ մայիսի 18-ին. Վերցված է 2022 թ․ հուլիսի 31-ին.
  9. «"한경 너마저…" 슈퍼주니어 쇼크». Hankooki. 2009 թ․ դեկտեմբերի 25. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ դեկտեմբերի 25-ին. Վերցված է 2022 թ․ հուլիսի 31-ին.
  10. «'노예계약 무효' 슈퍼주니어 한경, 항소 취하». Newsis. 2010 թ․ սեպտեմբերի 25. Վերցված է 2022 թ․ հուլիսի 31-ին.
  11. «SM·한경 측 "상호합의로 소송 종결" 공식 입장». Sports Donga. 2011 թ․ սեպտեմբերի 27. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ փետրվարի 21-ին. Վերցված է 2022 թ․ հուլիսի 31-ին.
  12. «Singer ready to spread his wings». China Daily. 2010 թ․ հունիսի 24. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ հունվարի 19-ին. Վերցված է 2022 թ․ հուլիսի 31-ին.
  13. «《庚心》销售破35万 豪华庆功版国庆出击». Sina. 2009 թ․ սեպտեմբերի 13. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ հոկտեմբերի 22-ին. Վերցված է 2022 թ․ հուլիսի 31-ին.
  14. «Ex-Super Junior member Han Geng flies solo in Beijing». China. 2010 թ․ հուլիսի 16. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ հոկտեմբերի 22-ին. Վերցված է 2022 թ․ հուլիսի 31-ին.
  15. «Taking Up Swords and Arias in Prenationalist China». The New York Times. 2011 թ․ սեպտեմբերի 9. Վերցված է 2022 թ․ հուլիսի 31-ին.
  16. «韩庚* – Hope In The Darkness». Discogs. 2012 թ․ հուլիսի 19. Վերցված է 2022 թ․ հուլիսի 31-ին.
  17. «Han Geng: Dancing his way to the stars». China. 2012 թ․ հուլիսի 24. Արխիվացված օրիգինալից 2014 թ․ մայիսի 28-ին. Վերցված է 2022 թ․ հուլիսի 31-ին.
  18. «MTV EMA 2012 Complete Winners List». MTV. 2012 թ․ նոյեմբերի 11. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ օգոստոսի 10-ին. Վերցված է 2022 թ․ հուլիսի 31-ին.
  19. «Nickelodeon Kids' Choice Awards 2013: Winners in full». Digital Spy. 2013 թ․ մարտի 24. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ մարտի 19-ին. Վերցված է 2022 թ․ հուլիսի 31-ին.
  20. «Han Geng collaborates with Vicky Zhao». Yahoo! News. 2012 թ․ մարտի 14. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ հոկտեմբերի 22-ին. Վերցված է 2022 թ․ հուլիսի 31-ին.
  21. «Watch The Trailer for China's 'First Gay-Themed Film'». TIME. 2016 թ․ մարտի 30. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ օգոստոսի 9-ին. Վերցված է 2022 թ․ հուլիսի 31-ին.
  22. «Pop idol Han Geng returns to 'The Ex-file' franchise». China Daily. 2017 թ․ նոյեմբերի 2. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ նոյեմբերի 8-ին. Վերցված է 2022 թ․ հուլիսի 31-ին.
  23. «Chinese star Han Geng to join 'Transformers 4'». China Daily. 2013 թ․ հուլիսի 16. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ հոկտեմբերի 22-ին. Վերցված է 2022 թ․ հուլիսի 31-ին.
  24. «Han Geng wins World's Best Male Artist at WMA». China. 2014 թ․ մայիսի 27. Արխիվացված օրիգինալից 2014 թ․ մայիսի 28-ին. Վերցված է 2022 թ․ հուլիսի 31-ին.
  25. «New movie seeks to become most 'sexual' ever in China». China Daily USA. 2015 թ․ ապրիլի 16. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ հոկտեմբերի 22-ին. Վերցված է 2022 թ․ հուլիսի 31-ին.
  26. «韩庚宣布不再发行个人专辑 怀念解约时期». Sina. 2015 թ․ նոյեմբերի 3. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ հոկտեմբերի 22-ին. Վերցված է 2022 թ․ հուլիսի 31-ին.
  27. «Breaking stereotypes: 'Sweet Sixteen'». China Daily. 2016 թ․ օգոստոսի 8. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ հոկտեմբերի 22-ին. Վերցված է 2022 թ․ հուլիսի 31-ին.
  28. «《失忆之城》韩庚担任制片:我不管钱 主管服化道». 163.com. 2016 թ․ հոկտեմբերի 12. Վերցված է 2022 թ․ հուլիսի 31-ին.
  29. «Monkey King back on screens this fall». China Daily. 2016 թ․ հուլիսի 21. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ հուլիսի 22-ին. Վերցված է 2022 թ․ հուլիսի 31-ին.
  30. «Director Pleased with Han Geng's Performance in Movie "Great Detective"». Press Reader. 2017 թ․ հունվարի 20. Վերցված է 2022 թ․ հուլիսի 31-ին.
  31. «Stars dazzle the upcoming 'The Founding of an Army'». China Daily. 2017 թ․ հուլիսի 25. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ հոկտեմբերի 22-ին. Վերցված է 2022 թ․ հուլիսի 31-ին.
  32. «New film company gives glimpses of upcoming movies». China Daily. 2017 թ․ հուլիսի 26. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ հոկտեմբերի 22-ին. Վերցված է 2022 թ․ հուլիսի 31-ին.
  33. «Actor Han Geng, just married, returns to TV as man who fears marriage». China Daily. 2020 թ․ հունվարի 7. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ ապրիլի 11-ին. Վերցված է 2022 թ․ հուլիսի 31-ին.
  34. «Dynasty Warriors review: Everything you love from the games and more». Yahoo! Style. 2021 թ․ հուլիսի 2. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ հոկտեմբերի 7-ին. Վերցված է 2022 թ․ հուլիսի 31-ին.
  35. «When Super Junior's Han Geng married Wolf Warrior 2 actress Celina Jade – why are details of the K-pop star's New Zealand wedding in the wilds where The Hobbit was filmed only emerging now?». South China Morning Post. 2020 թ․ դեկտեմբերի 8. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ ապրիլի 7-ին. Վերցված է 2022 թ․ հուլիսի 31-ին.