Հանքանյութի ստրուկտուրա և տեքստուրա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Հանքանյութի ստրուկտուրա և տեքստուրա, հանքանյութում միներալային հատիկների ու նրանց ագրեգատների ձևի, չափերի և փոխադարձ տեղաբաշխման առանձնահատկությունները։ Հանքանյութերը սովորաբար կազմված են միներալների տարբեր բյուրեղներից կամ հատիկներից բաղկացած միներալային ագրեգատներից։ Առանձին ագրեգատների կառուցվածքը (ձևը, չափերը և նրանց մեջ միներալների բյուրեղային հատիկների զուգակցման եղանակները) բնորոշում են հանքանյութի սարուկտուրան, իսկ միներալային ագրեգատների զուգակցումը, փոխադարձ տարածական տեղաբաշխումը և յուրահատկությունները՝ նրա տեքստուրան։ Հանքանյութի ստրուկտուրայի և տեքստուրայի ուսումնասիրությունը տեսական մեծ նշանակություն ունի միներալների, հանքանյութերի ու հանքավայրերի առաջացման պայմանների և պրոցեսների հաջորդականության բացահայտման համար։ Այն կարևոր է նաև գործնական աոումով, քանի որ նպաստում է հանքավայրերի նմուշարկման, մշակման և հատկապես հանքանյութերի տեխնոլոգիական վերամշակման մեթոդների ընտրմանը։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 234 CC-BY-SA-icon-80x15.png