Հանքային յուղեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հանքային յուղ

Հանքային յուղեր, նավթայուղեր, բարձրամոլեկուլային ածխաջրածինների խառնուրդներ։ Ըստ արտադրության եղանակի լինում են՝ թորվածքային, մնացորդային և խառը, իսկ ըստ օգտագործման բնագավառի՝ շարժիչային, ռեակտիվային, փոխհաղորդչային, գլանային (շոգեմեքենայի համար), էլեկտրամեկուսիչ և այլն։ Ստացվում են նավթի դժվարաեռ բաղադրամասերի մշակմամբ։ Հանքային յուղերի որակը կախված է ելային նավթի քիմիական բաղադրությունից և հատկություններից։ Օգտագործվում են հիմնականում որպես քսուքներ, ինչպես նաև՝ հիդրավիկական ու քսուք-սառեցնող հեղուկներ, էլեկտրամեկուսիչ միջավայրեր, մակերևութային ակտիվ նյութեր, փափկեցուցիչներ, պլաստիկ քսուքների, դեղանյութերի ու օծանելիքի բաղադրամասեր ևն։



Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 233
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հանքային յուղեր» հոդվածին։