Հանրային տեղեկատվության հասանելիությունը Բոսնիա և Հերցեգովինայում
| Ենթակատեգորիա | Տեղեկատվության ազատություն | |
|---|---|---|
| Թեմայով վերաբերում է | Q126912112 | |
| Երկիր | Բոսնիա և Հերցեգովինա | |
Հանրային տեղեկատվության հասանելիություն և տեղեկատվության ազատություն (ՏԱ), պետական մարմինների կողմից պահվող տեղեկատվության հասանելիության իրավունք, որը հայտնի է նաև որպես «տեղեկանալու իրավունք»։ Հանրային տեղեկատվության հասանելիությունը համարվում է հիմնարար նշանակություն ունեցող ժողովրդավարական համակարգերի արդյունավետ գործունեության համար, քանի որ այն բարձրացնում է կառավարությունների և պետական պաշտոնյաների հաշվետվողականությունը, խթանում մարդկանց մասնակցությունը և թույլ է տալիս նրանց տեղեկացված մասնակցությունը հասարակական կյանքին։ Հանրային տեղեկատվության հասանելիության իրավունքի հիմնարար նախադրյալն այն է, որ պետական հաստատությունների պահվող տեղեկատվությունը սկզբունքորեն հանրային է և կարող է թաքցվել միայն օրինական պատճառներով, որոնք պետք է մանրամասն շարադրվեն օրենքում[1]:
Բոսնիա և Հերցեգովինան Բալկանների առաջին երկրներից մեկն է, որն ընդունել է «Տեղեկատվության ազատության մասին» օրենքը՝ պետական մակարդակով 2000 թվականին, իսկ հետո՝ 2001 թվականին՝ իր երկու կազմավորումներում՝ Բոսնիա և Հերցեգովինայի Դաշնությունում և Սերբական Հանրապետությունում։ Այնուամենայնիվ, որոշ փորձագետների կարծիքով, օրենքը պահանջում է փոփոխություններ՝ տարիների ընթացքում հայտնաբերված մի շարք թերությունները շտկելու համար[2][3]։
Նախապատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հատուկ հանգամանքների և ստեղծման եղանակի պատճառով, Բոսնիա և Հերցեգովինայի Սահմանադրությունը՝ Դեյթոնի խաղաղության համաձայնագրի IV հավելվածը, մեծ ուշադրություն չի դարձրել տեղեկատվության իրավունքին[4]։ Տեղեկատվության ազատության օրենսդրության մշակումը սկսվել է Բարձրագույն ներկայացուցչի 1999 թվականի որոշմամբ: Օրենքի մշակման խորհրդակցական գործընթացը ներառել է Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) իրավական փորձագետներին և քաղաքացիների ու քաղաքացիական հասարակության խմբերի հետ լայնածավալ հանրային քննարկումներ: Օրենքն ընդունել է Բոսնիա և Հերցեգովինայի պետական կառավարությունը 2000 թվականի հոկտեմբերին, իսկ Սերբական Հանրապետության կառավարությունը՝ 2001 թվականի մայիսին[5]։
Իրավական շրջանակ
[խմբագրել | խմբագրել կոդը]Օրենքները սահմանում են հանրության ընդհանուր իրավունքը՝ հասանելիություն ունենալ պետական մարմինների կողմից պահվող տեղեկատվությանը՝ «հանրային շահերին համապատասխան հնարավորինս մեծ չափով»։ Հետևաբար, օրենքները սահմանում են բոլոր համապատասխան տեղեկությունները հրապարակային դարձնելու ընդհանուր պարտավորություն, բացառությամբ օրենքով սահմանված բացառություններին համապատասխանող որոշ դեպքերի[6]։ Հանրային տեղեկատվության հասանելիությունը վերաբերում է բոլոր պետական մարմինների (օրենսդիր, դատական, գործադիր և վարչական) կողմից պահվող տեղեկատվությանը՝ անկախ դրանց ձևաչափից (գրավոր փաստաթղթեր, թվային տվյալներ, աուդիո կամ վիդեո ձայնագրություններ և այլն), ինչպես նաև պետական մարմինների սեփականատեր և/կամ դրանց կողմից վերահսկվող իրավաբանական անձանց, ինչպիսիք են պետական ձեռնարկությունները, պետական դպրոցները, համալսարանները, պետական գործակալությունները և այլն։ Ընդհակառակը, այն չի վերաբերում մասնավոր կազմակերպություններին, մասնավոր ընկերություններին և առևտրային ոլորտին[6]։ Օրենքները յուրաքանչյուր անձի՝ անկախ իր քաղաքացիությունից, ազգությունից, էթնիկ պատկանելությունից կամ բնակության վայրից, տալիս են հանրային տեղեկատվության հասանելիության իրավունք։ Լրագրողներն ու լրատվամիջոցներն ավելի շատ իրավունքներ չունեն՝ համեմատած մյուս հարցումներ կատարողների[6]։ Հարցված տեղեկատվությունը ստանալու համար սահմանված ժամկետը հարցումը ներկայացնելուց հետո 15 օր է[6]։ Տեղեկատվության ազատության մասին օրենքների համաձայն, պետական մարմինները պարտավոր են ապահովել փաստաթղթերի և գրառումների հասանելիությունը և հրապարակել ամենակարևոր տեղեկատվությունն առանց հարցման (պրոակտիվ բացահայտում): Պրակտիկ հրապարակման կանոնները վերաբերում են հաստատությունների բյուջեի, կանոնավոր գործունեության և որոշումների կայացման վերաբերյալ տեղեկատվությանը[6]։
Բացառություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Միջազգային չափանիշներին համապատասխան, Բոսնիա և Հերցեգովինայի Դաշնությունում և Սերբական Հանրապետությունում տեղեկատվության մատչելիության մասին օրենքները սահմանում են, որ որոշ դեպքերում հանրային տեղեկատվությունը կարող է պահվել օրինական հիմքերով: Մասնավորապես, նախատեսվում են բացառությունների երեք դեպք.
- առաջին, երբ կա հնարավորություն, որ տեղեկատվության բացահայտումը կարող է էական վնաս հասցնել կառավարության օրինական գործառույթներին (ազգային անվտանգություն, պաշտպանություն, դրամավարկային քաղաքականության հարցեր, հանցագործությունների կանխարգելում և այլն)
- երկրորդ, բացառությունները կարող են կիրառվել առևտրային շահերը պաշտպանելու համար
- երրորդ, երրորդ կողմի անձնական շահերը և գաղտնիությունը պաշտպանելու համար[7]։
Այս բացառությունների կիրառումն ավտոմատ չէ, ըստ էության, օրենքում սահմանված բացառությունների հիման վրա դիմումը մերժելու համար իշխանությունները պետք է կատարեն հանրային շահի թեստ, այսինքն՝ հաշվի առնեն, թե արդյոք և ինչպես է տեղեկատվության բացահայտումը վնասում այլ պաշտպանված շահերին: Հանրային շահի թեստը ոգեշնչված է հանրային տեղեկատվության մատչելիության իրավունքի վերաբերյալ ամենաառաջադեմ միջազգային չափանիշներով: Արևմտյան Բալկանների նմանատիպ օրենքների համեմատ, միայն Սերբիայի և Խորվաթիայի օրենքներն են նախատեսում նման թեստ[7]։ Բացառությունները կիրառվում են միայն յուրաքանչյուր դեպքի և յուրաքանչյուր հարցման հետ կապված կոնկրետ հանգամանքների առանձին վերլուծությունից հետո։ Տեղեկատվության ամբողջ կատեգորիան որպես բացառություն պիտակավորելն արգելվում է[7]։
Հանրային տեղեկատվության հասանելիությունը գործնականում
[խմբագրել | խմբագրել կոդը]Բոսնիա և Հերցեգովինայում որոշ ՀԿ-ներ նպաստում են հանրային տեղեկատվության հասանելիության մասին օրենքի կիրառմանը, ինչպես նաև դրա կիրառման մոնիթորինգին և համապատասխան տվյալների հավաքագրմանը՝ տեղեկատվության ազատության հարցումներ ներկայացնելու և բողոքարկման ընթացակարգեր սկսելու միջոցով: Սա, օրինակ, Բալկանյան հետաքննչական լրագրության ցանցի (BIRN), Transparency International-ի (Բոսնիա և Հերցեգովինա) կամ Սարաևոյում գործող Հետաքննչական լրագրության կենտրոնի (CIN) դեպքն է[8]։
Բոսնիա և Հերցեգովինայի լրագրողների ասոցիացիայի և երկրի Մամուլի խորհրդի պատրաստած զեկույցի համաձայն, բոսնիացիների մեծամասնությունը (մոտ 93%) կարծում է, որ գործնականում հանրային տեղեկատվություն մուտք գործելու իրավունքը մի շարք սահմանափակումներ ունի[9]։ Միևնույն ժամանակ, Բոսնիա և Հերցեգովինայի հասարակական կարծիքը մեծ մասամբ լիովին չգիտի հանրային տեղեկատվություն մուտք գործելու իր իրավունքները[10]։
Օրենքի կիրառման հարցում խնդիրները տատանվում են տարբեր պետական մարմինների օրենքի անհամապատասխան մեկնաբանությունից, այն կիրառելու անկամությունից մինչև տեղեկատվության ազատության մասին օրենքների այլ օրենքների հետ ներդաշնակ չլինելը[11]։
Մասնավորապես, Բոսնիա և Հերցեգովինայում տեղեկատվության ազատության մասին օրենքների հիմնական թերություններից մեկը բողոքարկման ընթացակարգերին վերաբերող դրույթների թուլությունն է, եթե հարցումը մերժվում է: Սերբական Հանրապետության տեղեկատվության ազատության մասին օրենքն ընդհանրապես չի սահմանում բողոքարկման ընթացակարգ[12]։ Մեկ այլ խնդիր վերաբերում է այլ գործող օրենքների հետ համապատասխանության բացակայությանը, որոնք գործնականում բացառում կամ զգալիորեն նվազեցնում են տեղեկատվության ազատության իրավունքը և՛ Դաշնությունում, և՛ Սերբական Հանրապետությունում[12]։ Բացի այդ, փորձագետները Բոսնիա և Հերցեգովինայում տեղեկատվության ազատության մասին օրենքների կիրառմանը խոչընդոտող թերությունների շարքում նշել են դրանց կիրառման մոնիթորինգի արդյունավետ համակարգի բացակայությունը: Պետական մարմինների միայն փոքր թիվն է կատարում տեղեկատվության ազատության վերաբերյալ ստացված հարցերի քանակի վերաբերյալ տեղեկատվություն պարբերաբար հրապարակելու պարտավորությանը[12]։
2013-2016 թվականներին՝ տեղեկատվության ազատության մասին օրենքների կիրառումը ստուգելու համար, Բալկանյան հետաքննչական լրագրության ցանցը (BIRN) փաստաթղթերին մուտք գործելու մի շարք հարցումներ է ներկայացրել երկրի տարբեր պետական մարմիններին՝ բոլոր մակարդակներում: BIRN-ի տեղեկատվության հարցումների կեսը մերժվել է, իսկ մնացած 50 տոկոսը՝ միայն մասամբ բավարարվել[13]։
Բացի այդ, ըստ «Թրանսփարենսի Ինթերնեշնլ»-ի՝ Բոսնիա և Հերցեգովինայի, Սերբական Հանրապետության պետական ձեռնարկությունների միայն 40%-ը և Բոսնիա և Հերցեգովինայի Դաշնությունում պետական ձեռնարկությունների 27%-ն է տրամադրում պահանջվող տեղեկատվությունն օրենքով սահմանված ժամկետում: «Թրանսփարենսի Ինթերնեշնլ»-ի ուսումնասիրած դեպքերի 37%-ում ընթացակարգի կատարումը տևում է մեկ ամսից ավելի, նույնիսկ եթե օրենքը սահմանում է, որ պահանջվող տեղեկատվությունը պետք է տրամադրվի առավելագույնը 15 օրվա ընթացքում[14]։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Freedom of Information, UNESCO.
Ստուգված է
- ↑ «Transparency in the Balkans and Moldova» (PDF). Balkan Investigative Report Network (BIRN). 2016. Վերցված է 2017 թ․ հունվարի 27-ին.
{{cite journal}}: Cite journal requires|journal=(օգնություն) - ↑ «Towards Proactive Transparency in Bosnia and Herzegovina» (PDF) (Policy Memo). Analitika. Centre for Social Research. 2013 թ․ դեկտեմբեր. Վերցված է 2017 թ․ հունվարի 27-ին.
{{cite journal}}: Cite journal requires|journal=(օգնություն) - ↑ Mehmed HALILOVIĆ and Amer DŽIHANA (2012). «Media Law in Bosnia and Herzegovina» (PDF). Internews in Bosnia and Herzegovina. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2013 թ․ սեպտեմբերի 3-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 27-ին.
{{cite journal}}: Cite journal requires|journal=(օգնություն) - ↑ «Freedom of Access to information Law fully adopted in Bosnia and Herzegovina». Osce.org. Organization for Security and Co-operation in Europe (OSCE). 2001 թ․ հունիսի 26. Վերցված է 2017 թ․ հունվարի 27-ին.
- ↑ 6,0 6,1 6,2 6,3 6,4 Mehmed HALILOVIĆ and Amer DŽIHANA (2012). «Media Law in Bosnia and Herzegovina» (PDF). Internews in Bosnia and Herzegovina. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2013 թ․ սեպտեմբերի 3-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 27-ին.
{{cite journal}}: Cite journal requires|journal=(օգնություն) - ↑ 7,0 7,1 7,2 Mehmed HALILOVIĆ and Amer DŽIHANA (2012). «Media Law in Bosnia and Herzegovina» (PDF). Internews in Bosnia and Herzegovina. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2013 թ․ սեպտեմբերի 3-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 27-ին.
{{cite journal}}: Cite journal requires|journal=(օգնություն) - ↑ Mišeljić, Ljupko (2017 թ․ փետրվարի 16). «Il difficile accesso alle informazioni in Bosnia and Herzegovina». Balcanicaucaso.org (իտալերեն). Media Centar Sarajevo/Osservatorio Balcani Caucaso Transeuropa. Վերցված է 2017 թ․ փետրվարի 16-ին.
- ↑ «Media Freedom in Bosnia and Herzegovina». Kas.de. KAS Media Programme South East Europe. 2016. Վերցված է 2017 թ․ հունվարի 27-ին.
- ↑ Mišeljić, Ljupko (2017 թ․ փետրվարի 16). «Il difficile accesso alle informazioni in Bosnia and Herzegovina». Balcanicaucaso.org (իտալերեն). Media Centar Sarajevo/Osservatorio Balcani Caucaso Transeuropa. Վերցված է 2017 թ․ փետրվարի 16-ին.
- ↑ «Media Freedom in Bosnia and Herzegovina». Kas.de. KAS Media Programme South East Europe. 2016. Վերցված է 2017 թ․ հունվարի 27-ին.
- ↑ 12,0 12,1 12,2 Mehmed HALILOVIĆ and Amer DŽIHANA (2012). «Media Law in Bosnia and Herzegovina» (PDF). Internews in Bosnia and Herzegovina. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2013 թ․ սեպտեմբերի 3-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 27-ին.
{{cite journal}}: Cite journal requires|journal=(օգնություն) - ↑ «Transparency in the Balkans and Moldova» (PDF). Balkan Investigative Report Network (BIRN). 2016. Վերցված է 2017 թ․ հունվարի 27-ին.
{{cite journal}}: Cite journal requires|journal=(օգնություն) - ↑ Mišeljić, Ljupko (2017 թ․ փետրվարի 16). «Il difficile accesso alle informazioni in Bosnia and Herzegovina». Balcanicaucaso.org (իտալերեն). Media Centar Sarajevo/Osservatorio Balcani Caucaso Transeuropa. Վերցված է 2017 թ․ փետրվարի 16-ին.