Հանրային սեքս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Էդուար Անրի Ավրիլ. «Զվարճանք լողափում»

Հանրային սեքս, սեռական գործողություններ, որոնք տեղի են ունենում հասարակական կամ կիսահասարակական վայրերում։ Սեքսի և սեռականության վերաբերյալ հասարակական տեսակետները տարբեր մշակույթներում և տարբեր ժամանակներում մեծապես տարբերվում են։

Տերմինն ավելի ու ավելի հաճախ օգտագործվում է նկարագրելու սեռական ակտը, որը տեղի է ունենում բնակարանից դուրս. այն կարող է տեղի ունենալ վառ արտահայտված հանրային վայրերում (զուգարաններ, լողափերի խցիկները, հիվանդանոցային պալատները, գերեզմանները)։

Մինչ համացանցի զարգացումը՝ որոշ գեյեր, սեքս փնտրելու նպատակով, հանդիպում էին հասարակական վայրերում (զբոսայգիներ, զուգարաններ և այլն)[1]։  Միացյալ Թագավորությունում, սկսած 1990-ական թվականներից, զարգանում են հասարակական առևտրային հաստատություններում սեքսի հնարավորությունների տրամադրման ծառայություններ։ Հավանաբար, դա կապված է տվյալ իրավախախտման նկատմամբ հայացքների մեղմացման հետ[2]։

Ըստ լուրերի՝ նմանատիպ սեքսը կիրառվում է Վանկուվերի[3] և Սան Ֆրանցիսկոյի բազմաթիվ այգիներում և լողափերում։ «New York» ամսագիրը պնդում է, որ հրապարակային սեքսը բավականին հաճախ է կիրառվում Նյու Յորքում, իսկ նման սեքսի հեռանկարը մեծ թվով մարդկանց երևակայությունն է[4]։

Միացյալ Թագավորությունում սեռը կիսահասարակական վայրերում հայտնի է որպես դոգինգ։ Կա նաև «քոթեջ» տերմինը, որը նույնասեռական միջավայրում սահմանում է սեռական հարաբերություն զբոսայգիներում, ուսանողական հանրակացարաններում, օդանավակայաններում։

Փոփ մշակույթում[խմբագրել | խմբագրել կոդը]

Հանրային սեքսը 2009 թվականի բրիտանական «Դոգինգ. սիրո պատմություն» ֆիլմի թեման է, որը վարձույթում հայտնվել է ԱՄՆ-ում՝ «Հրապարակային սեքս» անվանմամբ[5]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Humphreys, Laud Tearoom Trade: Impersonal Sex in Public Places. — Transaction Publishers, 1975. — ISBN 0202302822
  2. Finlayson, Iain (1998 թ․ հունիսի 21). «The Human Condition: Johnny be good». The Independent. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ մարտի 31-ին. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 30-ին. «The debate was largely irrelevant in the UK,where at the time there were very few public sex venues (or PSVs). In the Nineties, however, there has been a significant increase in commercial gay venues, particularly in London where there are now at least 15 saunas and 10 bar/clubs that provide facilities for gay sex on their premises.»
  3. Sides, Josh Erotic City: Sexual Revolutions and the Making of Modern San Francisco. — Oxford University Press, 2009. — ISBN 9780195377811
  4. Em & Lo (2007 թ․ ապրիլի 1). «Public Displays of Affection». New York. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հուլիսի 21-ին. Վերցված է 2009 թ․ ապրիլի 17-ին.
  5. Public Sex(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում