Jump to content

Հանրային գնումներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Հանրային գնումներ, գործընթաց, երբ կառավարության, համայնքի կամ հանրային բյուջեներից (պետական և համայնքային) ֆինանսավորվող կազմակերությունների ղեկավար մարմինները որևէ կազմակերպությունից գնում են ապրանքներ, աշխատանքներ և ծառայություններ իրենց կամ հարկատուների համար[1][2][3]: 2019 թվականին Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության (ՏՀԶԿ) անդամ երկրներում  հանրային ​​գնումները կազմել են ՀՆԱ-ի մոտավորապես 12%-ը[4][5]: Համաշխարհային բանկի խմբի 2021 թվականի գնահատմամբ՝  հանրային ​​գնումները կազմում են համաշխարհային ՀՆԱ-ի մոտ 15%-ը[6]: Հետևաբար՝ հանրային գնումները կազմում են համաշխարհային տնտեսության զգալի մասը։ Հանրային գնումների կիրառման օգուտներից  մեկը՝ նրա՝ նորարարություն և տնտեսական աճ  գեներացնելու ունակությունն է[7][8][9]: Հանրային հատվածը գնումների կիրառման միջոցով ընտրում է իրեն հասանելի ոչ առևտրային կամ առևտրային կազմակերպություններից առավել ունակներին, որոնք կարող են հարկատուներին ցանկալի ապրանք մատակարարել, ծառայություն տրամադրել կամ աշխատանք կատարել: Սա պետության հետ պայմանագրեր ձեռք բերելու համար մրցակցություն է առաջացնում մասնավոր հատվածում, որոնք էլ իրենց հերթին դրական ազդեցություն են ունենում այն կազմակերպությունների վրա, որոնք կարողանում են մատակարարել ավելի ծախսարդյունավետ և որակյալ ապրանքներ ու ծառայություններ: Որոշ պայմանագրեր ունեն նաև հատուկ դրույթներ՝  քաջալերելու փոքրամասնությունների կողմից ղեկավարվող, կանանց պատկանող ձեռնարկությունների և/կամ պետական ​​ձեռնարկությունների հետ աշխատելուն[10]:

Մրցակցությունը  հանրային ​​գնումների հիմնական բաղադրիչն է, որն ազդում է ողջ գործընթացի արդյունքների վրա[11]: Հանրային ​​գնումների ոլորտում  առկա է մեծ մրցակցություն այդ համակարգերով հոսող հսկայական գումարների պատճառով. մոտավոր հաշվարկներով ամեն տարի աշխարհում  հանրային ​​գնումների վրա ծախսվում է մոտավորապես տասնմեկ տրիլիոն ԱՄՆ դոլար[12]: Խարդախությունները, վատնումները, կոռուպցիան կամ տեղական պրոտեկցիոնիզմը կանխելու համար երկրների մեծ մասի օրենքները որոշ չափով կարգավորում են  հանրային ​​գնումները: Սովորաբար օրենքները պատվիրատուից  պահանջում են անցկացնել բաց մրցույթներ, եթե գնման  գինը գերազանցում է որոշակի շեմը: Հանրային ​​գնումները նաև կարգավորվում են Պետական ​​գնումների մասին համաձայնագրով[13], որը  ԱՀԿ-ի հովանու ներքո բազմակողմ միջազգային պայմանագիր է:

Հանրային գնումների համառոտ նկարագիր

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հանրային գնումների անհրաժեշտությունը

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հանրային ​​գնումներն անհրաժեշտ են, քանի որ  հանրային մարմինները չեն կարող ինքնուրույն ստեղծել այն բոլոր ռեսուրսները, որոնք անհրաժեշտ են իրենց կողմից մատուցվող բարիքների (ապրանքներ, ծառայություններ, աշխատանքներ) համար։ Հանրային մարմինները սովորաբար տրամադրում են հանրային բարիքներ, օրինակ՝ ազգային պաշտպանություն կամ հանրային ենթակառուցվածք: Հանրային բարիքները անմրցակից են և անբացառելի, ինչը նշանակում է, որ մեկ անհատի կողմից սպառումը չի նվազեցնում մյուսների համար հասանելի  բարիքի քանակն ու որակը, և անհատներին ոչ ոք չի կարող արգելել իրենց կողմից  այդ բարիքն անվճար  սպառել։ Հետևաբար, մասնավոր շուկաները չեն կարող հանրային բարիքներ տրամադրել։ Փոխարենը  հանրային մարմինները տրամադրում են այդ բարիքները և ֆինանսավորում են դրանք՝ բոլոր քաղաքացիներից գանձվող հարկերի հաշվին[14]։

Բացի հանրային բարիքներից՝ կառավարությունները հաճախ տրամադրում են նաև մասնավոր բարիքներ, ինչպիսիք են կրթությունը կամ առողջապահությունը։ Դրանք էությամբ մրցակցային են և ուստի մասնավոր շուկաների կողմից են տրամադրվում։ Սակայն կառավարությունները նույնպես տրամադրում են այդպիսի մասնավոր բարիքներ՝ հավասարության և արդարության սկզբունքների պատճառով, նաև քանի որ նրանք դրական ազդեցություն ունեն հասարակության վրա՝ որպես ամբողջություն[15]։

Հանրային և մասնավոր բարիքներ մատուցելու համար կառավարությունը պետք է մասնավոր ընկերություններից որոշակի գնումներ կատարի, օրինակ՝ ոստիկանական մեքենաներ, դպրոցական շենքեր, համազգեստներ և այլն։ Այս գործընթացն է կոչվում հանրային գնում։

Հանրային գնումների կանոնակարգերը սովորաբար ծածկում են  հանրային մարմնի կողմից կնքված բոլոր տեսակի հանրային աշխատանքներին, ծառայություններին և մատակարարումներին վերաբերող պայմանագրերը։ Սակայն կարող են լինել բացառություններ։ Դրանք առավելապես ընդգրկում են  պաշտպանության ոլորտի ձեռքբերումները, որոնք կազմում են պետական ​​ծախսերի մեծ մասը, ինչպես նաև ցածր արժեքով գնումները[16]։ ԱՀԿ-ի Պետական ​​գնումների մասին համաձայնագիրն ու ԵՄ-ի գնումների մասին օրենքը թույլ է տալիս բացառություններ, երբ  բաց մրցույթի ընթացակարգերը կարող են վտանգել երկրի կենսական անվտանգային շահերը։ Բացի դրանից, քաղաքականապես  կամ տնտեսապես որոշակի զգայուն  ոլորտներ, ինչպես, օրինակ, հանրային առողջապահությունը, էներգամատակարարումը կամ հանրային տրանսպորտը, նույնպես այլ կերպ կարող են դիտարկվել[17]: Հանրային ​​գնումները կապված են տնտեսական աճի, մրցակցության և նորարարությունների  խթանման, հանրային քաղաքականության ձեռքբերումների   հետ[18]:

Հանրային գնումների պայմանագրերը լինում են մի քանի տեսակի՝ ֆիքսված գնի  պայմանագրեր, ծախսերի գումարային պայմանագրեր,  ժամանակի և նյութերի պայմանագրեր և անորոշ քանակի  պայմանագրեր[19]։

Ռազմավարական գնումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

2007-2008 թվականների ֆինանսական ճգնաժամի հետևանքներից մեկը պետական ​​պարտքը վերահսկելու նպատակով պետական ​​ծախսերի կրճատման փորձն էր։ Այս միտումը ազդել է  հանրային ​​գնումների վրա՝  հանրային ​​ծախսերում նրանց զգալի մասնաբաժնի պատճառով[20]։ Ուստի կյանքի կոչվեցին գնումների տարատեսակ ռազմավարություններ՝  բարձրացնելու հանրային գնումների որակը և նվազեցնելու ծախսերը։ Այս ռազմավարությունները ներառում են հանրային էլեկտրոնային գնումները, կենտրոնացված գնումները կամ շրջանակային համաձայնագրերը[20]

ԱՄՆ 2005 թվականի դաշնային  շրջաբերականը ստեղծեց ակնկալիք առ այն, որ դաշնային կառավարության դեպարտամենտների  գնումների, ֆինանսական և ՏՏ գործառույթները կիրականացվեն համակարգված կերպով՝   ձևավորելու համար խնայողություններ  ռազմավարական  մատակարարման գործընթացի  միջոցով[21]։

Հանրային էլեկտրոնային գնումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հանրային էլեկտրոնային գնումները կոչված են փոխարինելու հանրային գնումների տարբեր փուլերը թղթայինից էլեկտրոնային եղանակին։ Էլեկտրոնային գործիքների կիրառման նպատակը ավտոմատացման միջոցով վարչաական ծախսերի կրճատումն է։ Էլեկտրոնային գնումները կարող են նաև մեղմել ավելի փոքր մատակարարների՝ մրցույթներին մասնակցելու որոշ պատնեշներ, ինչի արդյունքում մրցակցության աճը կարող է նվազեցնել գնման  գինը[22]։

Հանրային գնումներ և նորարարություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հանրային հատվածի մեծ գնողունակությունը հանգեցրել է հանրային ​​գնումները որպես նորարարության խթան օգտագործելուն: Հանրային գնումները  և նորարարությունը խաչվում են երեք  առանձնահատուկ ոլորտներում՝ նորարարության  նպատակով արվող հանրային գնումներ, նորարարություն ծնող հանրային գնումներ և նորարարական հանրային գնումներ[23]։

Նախ, բազմաթիվ ուսումնասիրություններ ցույց են տվել, որ նորարարության  նպատակով արվող հանրային ​​գնումները կենսունակ և արդյունավետ գործիք են՝ խթանելու նորարարության քաղաքականությունները[9]։ Երկրորդ, հանրային ​​գնումները կարող են օգտագործվել նաև բուն պետական ​​հատվածի նորարարության համար (նորարարություն ծնող հանրային ​​գնումներ)՝ որպես գնումների նպատակ (հաճախ որպես երկրորդական չափանիշ)  սահմանելով «նորարարությունը»[24]։ Երրորդ, գնումների նորարար մոտեցումներ (օրինակ՝ էլեկտրոնային գնումները կամ  հանրային-մասնավոր գործընկերությունները) կարող են ներդրվել՝ հանրային ​​գնումների գործընթացները և կազմակերպությունները նորարար դարձնելու համար[25][26]։

Կենտրոնացված գնումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Կենտրոնացված գնումները նշանակում են գնման պայմանագրերի շնորհում մեկ կամ մի քանի գնորդների անունից: Այս մեթոդը օգտագործվում է գնման պահանջի համախմբումից բխող տարբեր օգուտներ ստանալու համար: Կենտրոնացված գնումները կարող են իրականացվել դրանում ներգրավված պատվիրատուների կամ կենտրոնական գնումներ կատարելու նպատակով ստեղծված մարմնի կողմից։ Սովորաբար կենտրոնացված գնումները կարգավորվում են տեղական օրենսդրությամբ։ Օրինակ՝ ԵՄ-ի դեպքում 2004/17/EC և 2004/18/EC հրահանգները  կարգավորում են այս ոլորտը Եվրամիության ներսում։ Գնումների կենտրոնացման հիմնական առավելությունները հետևյալն են․

  • Վերջնական միավոր գնի նվազում -  Գնման պահանջի համախմբումից բխող գնումների ավելի մեծ արժեքը կարող է մեծացնել գնորդների սակարկության ուժը և նվազեցնել վերջնական գինը: Ավելին, ավելի բարձր արժեքը կարող է գրավել ավելի շատ ընկերությունների՝ մասնակցելու մրցույթին, իսկ մրցակցության աճը կարող է հանգեցնել նաև ավելի լավ գնի[27]:
  • Գործառնական  ծախսերի կրճատում – Կենտրոնացված գնումների հիմնական նպատակը որոշ ընթացակարգերի կրկնօրինակման կանխումն է:  Պատվիրատուների գնման ստորաբաժանումները կարող են նվազեցնել իրենց գործառնական ծախսերը՝ համագործակցելով այլ ստորաբաժանումների և մարմինների  հետ: Այս ասպեկտը հաճախ համարվում է գնումների կենտրոնացման ամենահամապասխան փաստարկը[28]:
  • Գիտելիքներով կիսվում – Գնումների հարցում համագործակցությունը կարող է նաև հանգեցնել գնումների լավագույն փորձի փոխանակմանը: Կենտրոնական գնումների որոշ մարմիններ իրականացնում են նաև հետազոտական ​​աշխատանքներ[27]:

Այնուամենայնիվ, գնումների կենտրոնացման  այլ ասպեկտներ հաճախ քննադատության են ենթարկվում: Քննարկվող թերությունները հաճախ կապված են ապակենտրոնացման թեորեմի հետ, որի հեղինակը ամերիկացի տնտեսագետ Ուոլաս Է. Օութսն է (1972թ․): Թեորեմը պնդում է, որ ապակենտրոնացված համակարգն ավելի արդյունավետ է, քանի որ տեղական և կենտրոնական իշխանությունների միջև գոյություն ունի տեղեկատվական անհամաչափություն[29]:

Գնումների կենտրոնացումը կարող է նաև բացասաբար ազդել մատակարարման վրա: Գնումների ավելի մեծ մասշտաբը կարող է պահանջել մատակարար ընկերության ավելի մեծ հզորություն և ուստի կարող է խոչընդոտ ստեղծել փոքր կամ միջին ընկերությունների մուտք գործելու համար: Հետևաբար դա կարող է հանգեցնել պետական ​​գնումների շուկայի մենաշնորհացման։

Քննադատները նշում են նաև, որ միայն որոշ ապրանքներ կարելի է ձեռք բերել կենտրոնացված տարբերակով։ Ապրանքները, որոնք տարասեռ են կամ ունեն բազմաթիվ բնութագրեր, հարմար չեն այս ռազմավարության համար[30]:

Շատ երկրների գնումների օրենսդրություններ սահմանում են գնման գնի որոշակի շեմեր, որոնք պարտավորեցնում են գնորդներին գնման առարկայի շեմը գերազանցող գնի դեպքում հրապարակել մրցույթի մանրամասները և շնորհված պայմանագրերի և կատարված ծախսերի վերաբերյալ տեղեկատվությունը, ինչպես նաև հետևել գնումների հատուկ ընթացակարգերի[30]։ Օրինակ՝ Պետական ​​գնումների մասին համաձայնագիրը տալիս է հետևյալ ձևակերպումը՝ «ցանկացած գնման պայմանագրի արժեք, որը  հավասար է կամ գերազանցում է Համաձայնագրով սահմանված գումարները («շեմերը»)»[31]։

Շրջանակային համաձայնագրեր

[խմբագրել | խմբագրել կոդը]

Շրջանակային համաձայնագիրը գնման պահանջի համախմբման ևս մեկ մեթոդ է: Այն  երկփուլ մրցույթի ընթացակարգ է, որը սահմանում է  անավարտ պայմանագրերի շնորհում մեկ կամ մի քանի մատակարարների հետ տվյալ ժամանակահատվածի համար[29]։

Այս մեթոդի առավելությունը վարչական ծախսերի կրճատման մեջ է, քանի որ մրցութային ընթացակարգը պետք չէ կրկնել  շրջանակային համաձայնագրով սահմանված ժամանակահատվածում[20]:

Գնումների վերոնշյալ երեք ռազմավարությունները իրար բացառող չեն։ Ուստի շրջանակային համաձայնագրերը կարող են մշակվել կենտրոնացված՝ կիրառելով էլեկտրոնային գնումները[29]:

Շրջակա միջավայր

[խմբագրել | խմբագրել կոդը]

ԵՄ-ի ներսում գոյություն ունի 50% կանաչ պետական ​​գնումների քաղաքական նպատակ, որին անդամ պետությունները պետք է ձգտեն հասնել[32]։

Հասանելիություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ե՛վ ԱՄՆ, և՛ Եվրոպական Միության համապատասխան չափանիշները պահանջում են, որ հանրային գնումները   քաջալերեն հասանելիություն։ Սա նշանակում է, որ պետք է գնվեն այնպիսի ապրանքներ և տեխնոլոգիաներ, որոնք ունենան հասանելիության այնպիսի հատկանիշներ,  որը հնարավոր կդարձնի դրանցից օգտվել նաև ամբողջ աշխարհում հաշմանդամություն ունեցող մոտ մեկ միլիարդ մարդկանց[33]։

Ծախսերի կրճատում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հանրային գնումները կարող են  ունենալ նաև  հանրային ծախսերի կրճատման նպատակ[19]։

Մարտահրավերներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հանրային գնումների հետ կապված մտահոգություններից մեկը կոռուպցիան է․ ընկերությունները շատ բան կարող են շահել պետական ​​պաշտոնյաներին  գնման  պայմանագրեր  ստանալու դիմաց կաշառք տալուց։ Այն հասարակություններում, որտեղ կոռուպցիան էնդեմիկ է, իսկ օրենքների կիրարկման մակարդակը՝ ցածր, պետական պաշտոնյաները հակված են կաշառք վերցնելուն կամ անհրաժեշտությունից դրդված, կամ ագահության պատճառով[34]։

Ակադեմիական հետազոտությունները ցույց են տալիս, որ գնումների վերաբերյալ որոշումների հայեցողությունը շահավետ է մարդկային կապիտալի բարձր մակարդակ ունեցող երկրներում, սակայն վնասակար է մարդկային կապիտալի ցածր մակարդակ ունեցող օրենսդրությամբ երկրների պարագայում[35]:

Հանրային գնումները պարունակում են կոռուպցիայի, հանցավոր համաձայնությունների և անցանկալի ֆավորիտիզմի բարձր ռիսկեր[18]: Դրանում կարևոր դեր ունեն ֆինանսական շրջանառության մեծ չափերը և  բիզնեսների՝ քաղաքական գործիչների և  հանրային ծառայողների հետ շատ սերտ շփումների հանգեցնող բազմաթիվ գնումների գործընթացների բարդությունը։ Հաճախ  հանրային ​​պաշտոնյաների անձնական շահերը նույնը չեն, ինչ հանրության շահերը։ Հանրային գնորդների այսպիսի խոցելիության պատճառով շատ երկրներ հակված են սահմանափակելու պաշտոնյաների հայեցողությունը գնվող ապրանքի կամ ծառայության, ինչպես նաև վճարման չափի որոշման հարցերում։ Ստացվում է, որ մինչ մասնավոր հատվածը խրախուսում է և հնարավորություն է տալիս պետական ​​պաշտոնյաներին կաշառք կորզել օրենսդրության կարգավորող  դրույթները շրջանցելու դիմաց, պետական համակարգը սահմանափակում է այդ պաշտոնյաների լիազորությունները։ Հանրային գնումների կանոնակարգերը նեղացնում են պաշտոնյաների անձնական հայեցողության սահմանները՝ սովորաբար նպատակ ունենալով այդպիսով նվազեցնել կոռուպցիան[35]:

Խարդախություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Գնումներում խարդախությունը կարող է սահմանվել որպես պետական ​​ծառայողների, կապալառուների կամ գնումներում ներգրավված ցանկացած այլ անձի կողմից անբարեխիղճ առավելություն ստանալը, պարտավորությունից խուսափելը, ինչպես նաև պետական ​​գույքին կամ տարբեր միջոցների վնաս պատճառելը գնումների գործընթացում[36]։ Այդպիսի օրինակներից է, այսպես կոչված, «ատկատի» սխեման՝ երբ անբարեխիղճ մատակարարը կամ նրա  ներկայացուցիչը վճարում է անազնիվ գնորդին կամ նրա  ներկայացուցչին մատակարարի հայտը ընտրելու համար, հաճախ ուռճացված գնով։ Գնումների ժամանակ խարդախության այլ օրինակներ են՝

  • Մրցակցությունը նվազեցնելու նպատակով հայտ ներկայացնողների միջև հանցավոր համաձայնությունը
  • Հայտատուներին նախապես «ներքին» տեղեկատվության տրամադրում
  • Կեղծ կամ ուռճացված հաշիվ-ապրանքագրերի ներկայացում այն ​​ծառայությունների և ապրանքների համար, որոնք չեն առաքվում կամ երբեք չեն մատուցվել: Նման սխեմաներում կարող են օգտագործվել «ստվերային վաճառողներ»՝  ֆիկտիվ ընկերություններ, որոնք ստեղծվել և օգտագործվում են վճարումների համար
  • Առանց պատվիրատուի համաձայնության պայմանագրով սահմանված գնման առարկայի  կանխամտածված փոխարինում այդ առարկայի բնութագրում նկարագրված չափանիշներից ավելի ցածր չափանիշներ ունեցող գնման առարկայով
  • Առանց պատշաճ հիմնավորման մեկ  անձից գնումների պայմանագրերի կիրառման պրակտիկա
  • Նախաորակավորման չափանիշների կիրառումը գնման առարկայի բնութագրերում՝  արդեն իսկ որակավորվածմատակարարներին անհարկի բացառելու համար
  • Մեկ գնման առարկայի բաժանումը առանձին չափաբաժինների` մրցակցային գնման ձևի կիրառումից խուսափելու նպատակով

Բարեվարքության պայմանագրերը գնումների գործընթացում խարդախությունը և այլ արատավոր պրակտիկաները կանխելու գործիքներից են։ «Բարեվարքության պայմանագրեր. ԵՄ ֆինանսական միջոցների պաշտպանության քաղաքացիական վերահսկողության մեխանիզմ» ծրագիրը Եվրահանձնաժողովի  խոշոր  պիլոտային ծրագիր է,  որի նպատակն է գնահատել ԵՄ-ի կողմից ֆինանսավորվող ավելի քան 920 միլիոն ընդհանուր արժողությամբ 17 ծրագրերում կոռուպցիայի մակարդակի նվազեցման ուղղությամբ տարվող աշխատանքների արդյունավետությունը[37]։

ՏՀԶԿ-ը նույնպես հրապարակել է ուղեցույցներ այն մասին, թե ինչպես բացահայտել հայտերի կեղծումները և պայքարել դրանց դեմ[38]:

Հանրային գնումների խնդիրներից մեկը հանրային մարմինների՝ տնտեսական արտադրողականությունը չափելու անկարողությունն է, քանի որ հանրային գնումների համակարգերի չափերի զգալի աճին զուգահեռ մեծանում են դրանց բարդությունն ու ազդեցությունը[39][40]։ Հանրային գնումները մեծապես ներառված են հանրային հատվածի ապրանքների և ծառայությունների բոլոր ձևերում՝ առողջապահությունից մինչև ճանապարհների սպասարկում` այդպիսով դժվարացնելով  հանրային մարմինների կողմից դրանց դրական կամ բացասական ազդեցությունների մշտադիտարկումը: Հանրային ​​ծախսերի և դրանց ազդեցության մշտադիտարկումը կարևոր է հանրային գնումների բարեփոխումների համար, հատկապես երբ սպասվող տնտեսական անկայունությունը պահանջում է ակտիվ արձագանքներ[39]:

Որոշ դեպքերում, երբ պետությունը ծայրահեղ աղքատ է, այն կարող է չունենալ անհրաժեշտ միջոցներ կամ բավականաչափ մեծ մասնավոր հատված, որպեսզի նույնիսկ գնի ընկերություններ՝ ապրանքները կամ ծառայությունները մարդկանց տրամադրելու համար[41]: Այդպիսի դեպքերում հանրային գնումները շրջանցելն է դառնում կառավարման պոտենցիալ գործելակերպ։

Նման իրավիճակների տարածված լուծումը ծախսերի գումարային պայմանագրերն[42] են, որոնք, սակայն, կարող խթանել ծախսերի գերազանցումը[19]:

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Public procurement». OECD (անգլերեն). Վերցված է 2025-01-13-ին.
  2. Khan, Naushad (2018-01-11). Public Procurement Fundamentals (անգլերեն). Emerald Publishing Limited. doi:10.1108/9781787546059. ISBN 978-1-78754-608-0.
  3. Georghiou, Luke; Edler, Jakob; Uyarra, Elvira; Yeow, Jillian (2014-07). «Policy instruments for public procurement of innovation: Choice, design and assessment». Technological Forecasting and Social Change (անգլերեն). 86: 1–12. doi:10.1016/j.techfore.2013.09.018.
  4. «Publications». OECD (անգլերեն). 2024-12-13. Վերցված է 2025-01-13-ին.
  5. «How large is public procurement?». World Bank Blogs (անգլերեն). Վերցված է 2025-01-13-ին.
  6. Fazekas, Mihály; Blum, Jurgen Rene (2021-06-08). Improving Public Procurement Outcomes: Review of Tools and the State of the Evidence Base. Policy Research Working Papers (անգլերեն). The World Bank. doi:10.1596/1813-9450-9690.
  7. «Productivity in Public Procurement - A Case Study of Finland: Measuring the Efficiency and Effectiveness of Public Procurement». OECD (անգլերեն). Վերցված է 2025-01-13-ին.
  8. Edler, Jakob; Yeow, Jillian (2016-03). «Connecting demand and supply: The role of intermediation in public procurement of innovation». Research Policy (անգլերեն). 45 (2): 414–426. doi:10.1016/j.respol.2015.10.010.
  9. 9,0 9,1 Edler, Jakob; Georghiou, Luke (2007-09). «Public procurement and innovation—Resurrecting the demand side». Research Policy (անգլերեն). 36 (7): 949–963. doi:10.1016/j.respol.2007.03.003.
  10. «The Office of Federal Procurement Policy | OMB». The White House (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2025-01-13-ին.
  11. Pliatsidis, Andreas Christos (2022-11-03). «Impact of the time limits for the receipt of tenders on the number of bidders: evidence from public procurement in Greece». Journal of Public Procurement (անգլերեն). 22 (4): 314–335. doi:10.1108/JOPP-05-2022-0025. ISSN 1535-0118.
  12. «Improving Public Procurement Outcomes Review of Tools and the State of the Evidence Base». Վերցված է 2025-01-13-ին.
  13. «WTO | Government procurement - The plurilateral Agreement on Government Procurement (GPA)». www.wto.org. Վերցված է 2025-01-13-ին.
  14. Mankiw, Nicholas Gregory; Taylor, Mark P. (2011). Economics (2. ed ed.). Andover: South-Western, Cengage Learning. էջեր 223–226. ISBN 978-1-84480-870-0. {{cite book}}: |edition= has extra text (օգնություն)
  15. Stiglitz, Joseph E. (2000). Economics of the public sector. haup, 3: Hauptbd (3. ed ed.). New York, NY: Norton. էջեր 86–88. ISBN 978-0-393-96651-0. {{cite book}}: |edition= has extra text (օգնություն)
  16. «Scottish Government, Procurement Journey։ Route 1». www.procurementjourney.scot. Վերցված է 2025-01-13-ին.
  17. Prieß, Hans-Joachim (1989). Internationale Verwaltungsgerichte und Beschwerdeausschüsse. Duncker & Humblot. ISBN 978-3-428-46798-3.
  18. 18,0 18,1 Pliatsidis, Andreas Christos (2024-06). «Analyzing concentration in the Greek public procurement market: a network theory approach». Journal of Industrial and Business Economics (անգլերեն). 51 (2): 431–480. doi:10.1007/s40812-023-00291-z. ISSN 0391-2078.
  19. 19,0 19,1 19,2 McCall, J. J. (1970). «The Simple Economics of Incentive Contracting». The American Economic Review. 60 (5): 837–846. ISSN 0002-8282.
  20. 20,0 20,1 20,2 Wessel Thomassen, Gunnar; Orderud, Pernille; Strand, Ivar; Vincze, Máté Péter; Bas, Patrick de; Wagt, Maarten van der; Yagafarova, Anastasia; European Commission; GHK Consulting, eds. (2014). Study on SMEs access to public procurement markets and aggregation of demand in the EU. Luxembourg: Publications Office. ISBN 978-92-79-29924-7.
  21. Johnson, C. «Implementing Strategic Sourcing, Memorandum for Chief Acquisition Officers, Chief Financial Officers, Chief Information Officers, published by the Office of Management and Budget» (PDF).
  22. Strouhal, René (2023). «Validita resocializace vězňů, sociální percepce a sociologická akceptace». Disputationes Scientificae Universitatis Catholicae in Ružomberok. 23 (1): 60. doi:10.54937/dspt.2023.23.1.39-49. ISSN 1335-9185.
  23. Obwegeser, Nikolaus; Müller, Sune Dueholm (2018-06). «Innovation and public procurement: Terminology, concepts, and applications». Technovation (անգլերեն). 74–75: 1–17. doi:10.1016/j.technovation.2018.02.015.
  24. Yeow, Jillian; Edler, Jakob (2012-03-01). «Innovation procurement as projects». Journal of Public Procurement (անգլերեն). 12 (4): 472–504. doi:10.1108/JOPP-12-04-2012-B002. ISSN 1535-0118.
  25. Liu, Tingting; Wilkinson, Suzanne (2014-01). «Large-scale public venue development and the application of Public–Private Partnerships (PPPs)». International Journal of Project Management (անգլերեն). 32 (1): 88–100. doi:10.1016/j.ijproman.2013.01.003.
  26. Soylu, Ahmet; Corcho, Oscar; Elvesæter, Brian; Badenes-Olmedo, Carlos; Martínez, Francisco Yedro; Kovacic, Matej; Posinkovic, Matej; Makgill, Ian; Taggart, Chris (2020). Pan, Jeff Z.; Tamma, Valentina; d’Amato, Claudia; Janowicz, Krzysztof; Fu, Bo; Polleres, Axel; Seneviratne, Oshani; Kagal, Lalana (eds.). Enhancing Public Procurement in the European Union Through Constructing and Exploiting an Integrated Knowledge Graph (անգլերեն). Vol. 12507. Cham: Springer International Publishing. էջեր 430–446. doi:10.1007/978-3-030-62466-8_27. ISBN 978-3-030-62465-1.
  27. 27,0 27,1 «SIGMA Papers». www.oecd-ilibrary.org (անգլերեն). 2019. doi:10.1787/20786581.
  28. Skuhrovec, Jiří; Palanský, Miroslav. «Collaborative Purchasing: Foreign best practices and lessons learned for Czech Republic» (PDF). ECONLAB.
  29. 29,0 29,1 29,2 POČAROVSKÁ, A. (2018). The Aspects of Collaborative Procurement: Centralization, Scope and Different Market Structures. Master thesis.Prague: Charles University in Prague, Faculty of Social Sciences, Institute of Economic Studies. Prague: Charles University in Prague, Faculty of Social Sciences, Institute of Economic Studies.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
  30. 30,0 30,1 Skuhrovec, Jiří; Palanský, Miroslav (2016). «Collaboratiive Purchasing: Foreign best practices and lessons learned for Czech Republic» (PDF). ECONLAB.
  31. Commission Delegated Regulation (EU) 2015/2170 of 24 November 2015 amending Directive 2014/24/EU of the European Parliament and of the Council in respect of the application thresholds for the procedures for the award of contracts (Text with EEA relevance) (անգլերեն), 2015-11-24, Վերցված է 2025-01-13-ին
  32. «Green Public Procurement - European Commission». green-business.ec.europa.eu (անգլերեն). Վերցված է 2025-01-13-ին.
  33. «World report on disability». www.who.int (անգլերեն). Վերցված է 2025-01-13-ին.
  34. Søreide, Tina (2002). «Corruption in public procurement: causes, consequences and cures». search.worldcat.org. Վերցված է 2025-01-13-ին.
  35. 35,0 35,1 Bosio, Erica; Djankov, Simeon; Glaeser, Edward; Shleifer, Andrei (2022-04-01). «Public Procurement in Law and Practice». American Economic Review (անգլերեն). 112 (4): 1091–1117. doi:10.1257/aer.20200738. ISSN 0002-8282.
  36. Ahmad, Dr Irfan (2005). Combating Procurment Frauds: Fighting Tendering Frauds (First ed.). Lahore Pakistan: Tender Service.
  37. «Improving how funds are invested and managed: Integrity Pacts». European Commission (անգլերեն). Վերցված է 2025-01-13-ին.
  38. «Detecting Bid Rigging in Public Procurement – OECD Guidelines». 2016.
  39. 39,0 39,1 «Productivity in Public procurement». OECD (անգլերեն). Վերցված է 2025-01-13-ին.
  40. De Simone, Francesco; Shah, Shruti (2012-01-01). «Civil Society Procurement Monitoring: Challenges and Opportunities». {{cite journal}}: Cite journal requires |journal= (օգնություն)
  41. Peters, B. Guy (2018). «The politics of bureaucracy: an introduction to comparative public administration». Վերցված է 2025-01-13-ին.
  42. «Cost-Plus Contracts Defined». Oracle NetSuite.