Հանս ֆոն Մարե
Հանս ֆոն Մարե գերմ.՝ Hans von Marées | |
---|---|
![]() | |
Ծնվել է | դեկտեմբերի 24, 1837[1][2][3][…] |
Ծննդավայր | Էյբերֆելդ, Էլբերֆելդ, Վուպերտալ, Դյուսելդորֆ, Հռենոսի պրովինցիա, Պրուսիայի թագավորություն[4] |
Վախճանվել է | հունիսի 5, 1887[5][3][6][…] (49 տարեկան) |
Մահվան վայր | Հռոմ, Իտալիա[4] |
Քաղաքացիություն | ![]() |
Կրթություն | Պրուսիայի արվեստի ակադեմիա |
Մասնագիտություն | նկարիչ |
Ոճ | սիմվոլիզմ[7][5] |
Ժանր | դիմապատկեր |
Ուսուցիչ | Կառլ Շտեֆեկ |
![]() |
Հանս ֆոն Մարե (գերմ.՝ Hans von Marées, դեկտեմբերի 24, 1837[1][2][3][…], Էյբերֆելդ, Էլբերֆելդ, Վուպերտալ, Դյուսելդորֆ, Հռենոսի պրովինցիա, Պրուսիայի թագավորություն[4] - հունիսի 5, 1887[5][3][6][…], Հռոմ, Իտալիա[4]), գերմանացի նկարիչ։ Սովորել է Բեռլինում, Կ. Շաեֆեկի մոտ (1854-1855)։
1873 թվականից ապրել է Իտալիայում։ Իտալական Վերածննդի արվեստի ազդեցությամբ ստեղծել է մոնումենտալ-դեկորատիվ գունանկարներ (Նեապոլի Կենդանաբանական կայանի որմնանկարները, 1873-1874)։ Մարեն ձգտել է այլաբանական կերպարներով մարմնավորել մարդկության «ոսկե դարի» մասին երազանքները («Ոսկե դար», 2 տարբերակ, 1879-1885 թվականներ, Նոր պատկերասրահ, Մյունխեն)։ Ուշ շրջանի դիցաբանական թեմաներով նրա սյուիտ-եռանկարներն իրենց կառուցվածքային և այլ առանձնահատկություններով կանխորոշեցին «մոդեռն» գեղանկարչությունը։ Միաժամանակ գեղարվեստական իդեալի ձգտումը Մարեի գործերին հաղորդել են սառը վերացականության տարրեր («Պարիսի դասը», 1880-1881 թվականներ, Ազգային թանգարան, Բեռլին)։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 https://rkd.nl/explore/artists/52556
- ↑ 2,0 2,1 Hans von Marées (նիդերլ.)
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Benezit Dictionary of Artists — OUP, 2006. — ISBN 978-0-19-977378-7
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 Маре Ханс фон // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
- ↑ 5,0 5,1 5,2 5,3 RKDartists (նիդերլ.)
- ↑ 6,0 6,1 6,2 Encyclopædia Britannica
- ↑ Cassou J., Brunel P., Claudon F., Pillement G., Richard L. Encyclopédie du symbolisme — 1979. — ISBN 2-85056-129-0
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 7, էջ 309)։ ![]() |
|